User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: «Վաճառվում է» Հայաստանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասիր ու պրծ չէ, նախկինը քաք էր ուտում ուրեմն այսօրվան էլ իրավունք ունի քաք ուտի։

    Բայց հասարակ մի բան կա, այն ժամանակ իմ ծանոթներից Էլմոի նման տան հարց լուծելու համար միտք էին դնում գնում Շուշի ու Քարվաճառ բնակվելու կամ նվազագույնը Ստեփանակերտում դասախոսելու, այսինքն ՀՈՒՅՍ կար որ սեփական նախաձեռնությամբ ինչ որ բանի կհասնես։

    Հիմա չկա ՀՈՒՅՍԸ – ԳՑԵԼ են հայությանը, ստրկացրել բաժանել մարդա իրա թաղը իշխու է իսկ ով կարողացել է գնացել է նրանց հարազատությանը ՊԱՏԱՆԴ են պահում, առանց իրավունքների ու ազատության, որ բարեկամներից ու ցավակցող սփյուռքից շանտաժ անեն փող կորզեն։
    Չեմ զարմանա, որ մի առ ժամանակ հետք արգելեն Հայաստանից դուրս գալ, թե չէ որ բոլոր մասնագետները գնան բացի մուրացիկ հացի փողից, ոչ մի ուրիշ բանի համար, փող տվող չի լինի, տան ինչ որ գործի համար որ ով այդ գործն անի եթե միայն թշվառների երկիր է դառնում Հայաստանը՞՞՞....

    Պատանդ լինել ոչ մեկ չի ցանկանում, դրա համար էլ գնում են։
    http://new.aravot.am/am/articles/politics/66611/view
    «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն էլ նկատում է. «Հայն առանց հացի դիմանում է, բայց առանց արդարության չի դիմանում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին մարդիկ ոչինչ չունեին, բայց դիմանում էին, որովհետեւ հույս ունեին, իսկ հիմա՝ հաց կա, բայց հույս չկա, ու մարդիկ գերադասում են ամենաստորացուցիչ պայմաններով ապրել օտար երկրում, քան սեփական: Մարդիկ, զգալով, որ այս հայրենիքն օտար է իրենց համար, եւ իշխում են օտարներ, որոնք մազաչափ անգամ կապ չունեն իրենց տեսակի բարձր հատկանիշների, հավատքի եւ մշակույթի հետ, ովքեր եկել են՝ ներսից բռնազավթել են երկիրը եւ արդարադատության անվան տակ անարդարություն հաստատել, արտագաղթեցին ոչ միայն ազատագրված տարածքներից, այլ նաեւ՝ բուն Հայաստանից: Մինչդեռ հայրենիքը հայրենիք է ժողովրդով, քաղաքացիական կեցվածք ունեցող իր քաղաքացիով: Հայրենիքն այսպես են կորցնում: Հետպատերազմյան տարիներին, հայի արյան գնով ձեռք բերված ազատագրված տարածքներում, բնակեցման պետական ծրագրի շրջանակներում, 24-25 հազար մարդ էր բնակեցվել: Բայց մենք դաժան քննադատության էինք ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այդ ժամանակվա իշխանավորներին, որ շատ վատ են կազմակերպում այդ տարածքների բնակեցումը, քանի որ գտնում էինք, որ 100 հազարներով պիտի համալրվի տեղի բնակչությունը: 1999թ-ից հետո այդ տարածքներում մնաց ընդամենը 5 հազար մարդ»:
    Հուսով եմ այդ դավաճանությունը, որ հային ՀՈՒՍԱՀԱՏ անելը ավելի վատ է քան հող հանձնելը, քանի որ դրանից հետո հայն ինքն է հող հանձնում, ավելի ու ավելի մարդիկ կգիտակցեն։

    Պարզեցնելու համար համեմատություն անեմ – կոլցո օպերացիան, որ սովետական–ռուսական զինվերները կազմակերպել էին ու ԲՌՆԻ իրենց ցանկությանը հակառակ տեղահանում էին հայերին ու ստիպում արտագաղթել, ոչ մի հայ որպես «հայության համար ընդունելի լուծման տարբերակ» չի համարձակվի բնութագրել, նույնիսկ եթե տեղահանվածները ավելի ապահով են քան կլինեին, եթե մնային ապագա ռազմական գործողություների գոտում, նրան կհամարեն ազգի դավաճան ու թշնամի։

    Բայց այսօր հային հասցնել նրան, որ ինքը առանց սովետական–թուրքական օմոնի միջամտության ուզենա թողնել իր երկիրը ոչ միայն այն, որ թուրքի թնդանոթի տակ է, այլ նաև Երևանում քանի որ իրեն այնտեղ ապահով չի զգում, չգիտես ինչու «կրուտոյ, խարոշի, հարգված, ազգիս համար» կատարվող գործունեություն է....
    Վերջին խմբագրող՝ voter: 16.08.2009, 00:55:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը` դրսից
    Հեղինակ՝ Նուշություն, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 21
    Վերջինը: 06.02.2015, 11:20
  2. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  3. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  4. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36
  5. Հայաստանը սեյսմիկ գոտում է
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.12.2007, 11:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •