User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: «Վաճառվում է» Հայաստանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ինչ որայա, պարզա որ շատ անորակ կազակերպած է, որ տեղը մարդ չգիտի կերակրվողներին էլ ԸՆՏՐՈՒՄ են – բարեգործությունը ընտրովի չի արվում, այն էլ անվճար ուտելիք տալը։

    Եթե մարդը այդ վիճակու է, որ անվճար ճաշարանի հույսին է ու գալիս է պիտի կերակրես ու ոչ թե ընտրես...
    ես իրականում չեմ հասկանում: Դու երբևէ Հայաստանում ապրել՞ ես թե ոչ: Դու ծանոթ չես՞ հայկական "շնից մազ պոկելու" մասին արտահայտությանը:

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իրականում չեմ հասկանում: Դու երբևէ Հայաստանում ապրել՞ ես թե ոչ: Դու ծանոթ չես՞ հայկական "շնից մազ պոկելու" մասին արտահայտությանը:
    Հայաստանի հետ կապ չունի, ամենահարուստ երկրում էլ անգամ ձրի ապրանքից մարդիկ չեն հրաժարվում։

    Ամենահարուստ ԱՄՆում անվճար կամավորական սկզբունքով բժշկական օգնությունից միլլոնավոր մարդիկ են օգտվում իսկ եվրոպայում սուպերմարկետի ժամկետանց ապրանքները, սոցիալական ծառայության հատուկ թույլատվությամբ են արդեն բաժանում կամ սիմվոլիկ մեկ եվրո գումար են պահանջում, որ չվերավաճառեն....

  3. #3
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Իսկ մի գուցե արժի թեմայի վերնագիրը փոխել, Հայաստանը "վաճառաված է" ???

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (04.08.2009), murmushka (04.08.2009), Norton (04.08.2009), Տրիբուն (04.08.2009)

  5. #4
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    ՀԺ–ի այսօրվա խմբագրականում Հայաստանի վաճառելու մասին նմանատիպ ընդհանրացումներ են արվում
    ՂԱՐԱԲԱՂ` ՓՈՂԻ ԴԻՄԱ՞Ց

    ՀՀ կառավարության երեկվա նիստից հայ հանրությունը տեղեկացավ, որ կառավարությունը պատրաստվում է եւս 700 միլիոն դոլարի վարկ վերցնել, այս անգամ` Ասիական զարգացման բանկից: Փողը կառավարությունը մտադիր է ծախսել այսպես կոչված «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վրա: Մեր երկրի հյուսիսում` հայ-վրացական սահմանի վրա գտնվող Բավրա անցակետը այս մայրուղին կապելու է Մեղրիի, այսինքն` հայ-իրանական սահմանի հետ: Ընդ որում, 700 միլիոն դոլարը, ինչպես ասել է վարչապետը, այս մայրուղու առաջին փուլի իրականացման արժեքն է: Ամբողջ մայրուղու շինարարության արժեքը կարող է հասնել 1,5 միլիարդ դրամի: Առաջին հայացքից շատ էլ լավ ծրագիր է, մանավանդ որ` ինչպես Տիգրան Սարգսյանն է հայտարարել, մայրուղին համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Խնդիրն այն չէ` Ասիական բանկը կտա՞ այդ գումարը, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ կառավարությունը նորմալ է համարում միայն մի քանի ամսվա ընթացքում արդեն 1,3 միլիարդ դոլարով արտաքին պարտքը մեծացնելուց հետո մտածել նոր պարտք վերցնելու մասին, ընդ որում` որեւէ տրամաբանական սխեմա` այդ վարկերը փակելու, առայժմ չի հնչեցվել: 700 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելուց հետո մեր երկրի արտաքին պարտքը կանցնի 3 միլիարդ դոլարը: Երբ ՀՀ կառավարությունը գնաց մեր արտաքին պարտքը եւս 1,3 միլիարդ դոլարով ավելացնելու քայլին, պաշտոնավորները պնդում էին, թե որեւէ վտանգ դրանում չկա, քանի որ արտաքին պարտքը չի գերազանցում վտանգավոր շեմը` համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը: 700 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելու պարագայում արդեն, մեղմ ասած, շեմը կգերազանցվի, եւ դա շատ լավ գիտեն նաեւ կառավարությունում: Եւ ուրեմն` հարց է ծագում` ինչո՞ւ է կառավարությունը այդպես համառորեն ուզում հատել այդ վտանգավոր շեմը: Իսկ շեմը իրոք վտանգավոր է, ընդ որում` Հայաստանի պես երկրների համար վտանգավոր է նույնիսկ շատ ավելի ցածր շեմը: Ամենեւին չի կարելի բացառել, իհարկե, որ սա ընդամենը ինքնագովազդի հերթական ակցիան է. «Տեսեք` միջազգային չափանիշներով ավտոմայրուղի ենք կառուցում ամբողջ Հայաստանի երկայնքով մեկ, իսկ դուք մեզ չեք սիրում» թեմայով: Սա, անշուշտ, հավանական տարբերակներից մեկն է: Բայց կա նաեւ մեկ այլ` ավելի սարսափելի տարբերակ: Նման պարտքեր կուտակելու համար կամ պետք է լրիվ անմեղսունակ լինել, կամ` հույս դնել մի հրաշքի վրա. ասենք` մի արեւոտ օր մեր պարտատերերը որոշեն ներել մեր պարտքը կամ դրա մեծ մասը: Տեսականորեն նման հրաշք լինել չի կարող, եթե Հայաստանը իրեն սնանկ չի հայտարարել, եթե Հայաստանում մի զարհուրելի բնական աղետ տեղի չի ունեցել, կամ էլ, եթե Հայաստանը իր պարտատերին չի զիջել մի բան, որը շատ ավելի կարեւոր է, քան փողը: Սնանկ հայտարարել Հայաստանը կարելի է ցանկացած պահի, բայց դա կնշանակի, որ մեր երկիրը կորցնելու է իր նույնիսկ ձեւական սուվերենությունը եւ բացահայտորեն դրվելու է արտաքին կառավարման տակ: Հույս դնել, որ Հայաստանի վրա կընկնի մի մեծ գիսաստղ, եւ դրա արդյունքում կներվեն մեր պարտքերը, պարզապես իմաստ չունի, որովհետեւ այդ դեպքում էլ կառուցվելիք մայրուղին ոչ մի բանի համար պետք չի գա, նույնիսկ` բնակչության էվակուացիայի համար: Մնում է մի տարբերակ` որ Հայաստանը պարտատերերին տա մի այնպիսի բան, որը նրանց համար ավելի կարեւոր է, քան պարտքի ետ ստացումը:

    Մի տարօրինակ «զուգադիպությամբ»` Հայաստանին սկսեցին առատորեն վարկեր տալ հենց այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «լուրջ առաջընթաց» է նշմարվում: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում սա հնարավոր չէ հասարակ զուգադիպություն համարել: Դժվար է գտնել այսօր որեւէ միամիտի, ով կհամարձակվեր կիսապատերազմական վիճակում գտնվող, թշնամիներով շրջապատված, մեղմ ասած` խիստ կասկածելի տնտեսական քաղաքականություն իրականացնող, օլիգարխների տիրապետության տակ գտնվող, հասարակության ատելությունը վայելող իշխանություն ունեցող Հայաստանի պես երկրին վարկ տալ եւ ակնկալել, թե իր փողը` տոկոսներն էլ հետը, ետ կստանա: Եւ ուրեմն` կարելի է հաստատապես պնդել, որ վարկերի առատորեն տրամադրումը եւ ԼՂ կարգավորման հարցում «առաջընթացը» ամենեւին էլ զուգադիպություն չեն: Դժվար չէ կռահել, որ այսպես կոչված միջազգային հանրությունը ղարաբաղյան գլխացավանքից ազատվելու համար պատրաստ է որոշակի գումար վճարել: Դա կարող է լինել մի քանի միլիարդ դոլար: Բայց այդ միլիարդների վճարումը, բնականաբար, չի կարող ուղղակի կապվել հակամարտության լուծման հետ: Իսկ միլիարդավոր դոլարների պարտքեր տրամադրելը եւ ապա դրանցից հրաժարվելը, թերեւս, լավագույն լուծումն է: Թե պարտք տվողը եւ թե պարտքը վերցնողը փոխադարձ կախվածություն են ունենում` պարտք վերցնողը չի կարող հրաժարվել համաձայնեցված պայմաններից, քանի որ պարտքը չի ներվի, իսկ պարտք տվողը չի կարող հրաժարվել, քանի որ պարտք վերցնողը կարող է հրաժարվել համաձայնեցված պայմանները կատարելուց: Այս փոխադարձ կախվածությունը կարեւոր է, քանի որ խոսքը գնում է հակամարտության կարգավորման մասին, ինչը տեւական գործընթաց է եւ չի կարող սկսվել ու ավարտվել մեկ գործողությամբ: Այսինքն` կարելի պնդել, որ այսօր ՀՀ գործող իշխանությունը ներգրավված է մի գործընթացում, որը պայմանականորեն կարելի է կոչել` «Ղարաբաղ` փողի դիմաց»: Ուշագրավ է, որ Ադրբեջանը նմանատիպ վարկային աֆյորաների մեջ չի մտել, ու կարծես նման մտադրություն էլ չունի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը` դրսից
    Հեղինակ՝ Նուշություն, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 21
    Վերջինը: 06.02.2015, 11:20
  2. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  3. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  4. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36
  5. Հայաստանը սեյսմիկ գոտում է
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.12.2007, 11:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •