User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: «Վաճառվում է» Հայաստանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Վաճառվում է» Հայաստանը

    Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) կողմից 2008թ. անցկացված ընտրանքային հետազոտության արդյունքներից պարզվում է.

    –Հայաստանում 92 տոկոսը խնդիր է համարել այն, որ ստիպված է վաճառել տունը, ավտոմեքենան կամ ամառանոցը,

    –Հարցվածների 17%-ը հնարավորության դեպքում կմեկներ Հայաստանից` այլ վայրում մշտապես բնակվելու համար, իսկ 48%-ը կմեկներ ժամանակավորապես բնակվելու համար,

    –30 տոկոսը չունի բավարար միջոցներ սննդի համար, իսկ 37%-ը համարում է, որ միջոցները բավարար են սննդի, բայց ոչ հագուստի համար:

    http://www.a1plus.am/am/society/2009/07/28/survey

    Այս ամենից կարելի տեսնել, որ իմ տարակուսանքները բավականին իրական են, որ այսօրվա Հայաստանը կարելի է ուղղակի գնել ու հայերն իրենք իրենց ոտքով կլքեն հայկական հողերը ու կտեղափոխվեն ցանկացած վայր, որտեղ իրենց սննդի ու ապրուստի պայմանները ապահովված կլինեն։

    Պատասխաններից կարելի է տեսնել, որ առնվազն 30-40 տոկոս ազգաբնակչությունը գոյատևման խնդիր ունի ու այդքան էլ պատրաստն են մեկնել, չնայած պնդում են, որ ժամանակավոր, բայց ժամանակավորից ավելի հավետ բան չի լինում։

    Իմ գնահատականներով, հայաստանյան ընտանիքների ճնշող մեծամասնության ունեցվածքը առավելագույնը 200 հազար դոլլարին համարժեք է։

    Այսինքն եթե այն 30-40 տոկոս բնակչությանը,որ մոտ մեկ միլլոն է կազմում ու պատրաստ են վաճառել ամեն ինչ ու մեկնել, ամեն անձի հաշվով 100 հազարական գումար առաջարկվի, չեմ կասկածում, որ վաղն էլ կլքեն Հայաստանը, որտեղ նրանց ոչինչ այսօր չի պահում։

    Արդյունքում 100 միլլիարդ դոլլարը բավական է, որ Հայաստանը այսօր համարյան դատարկվի ու խոցելի դառնա, իսկ այդ գումարը կրկնապատկելու դեպքում ուղղակի լրիվ կդատարկվի ու ինչպես 90ականներին էին կատակում, վերջին հայը կանջատի Զվարթնոցի լույսերը ու Հայաստանը կդադարի գոյություն ունենալ։

    Չեմ կարող հասկանալ, ինչպես է ազգաբնակչությունը հանդուրժում Հայաստանյան առօրյա իշխանավորներին, որոնք փաստացի նրանց հասցրել են այս վիճակին, որ Հայաստանի ամենաոխերիմ թշնամին չեր կարող երազել - մի ինչ որ չնչին 200 միլլիադ դոլլար ծախսելով ոչնչացնել Հայաստանը - այդքան միայն Թուրքիան հաջորդ 10 տարում ծախսելու է իր ռազմական համակարգի վրա....
    Վերջին խմբագրող՝ voter: 28.07.2009, 16:04:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը` դրսից
    Հեղինակ՝ Նուշություն, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 21
    Վերջինը: 06.02.2015, 11:20
  2. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  3. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  4. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36
  5. Հայաստանը սեյսմիկ գոտում է
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.12.2007, 11:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •