User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: VPN ի՞նչ է դա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    VPN ի՞նչ է դա

    VPN - Virtual Private Network
    Շատերն են լսել VPN -ի մասին, գուցե շատերը տանը հենց VPN -ով են միանում իրենց պրովայդերին ինտերնետ հասանելիության ծառայություն ստանալու համար: Բայց քչերը գիտեն VPN -ի աշխատանքի սկզբունքները և առհասարակ, ինչու՞ հենց VPN:
    Ի՞նչ է VPN -ը, ինչու՞ են այն օգտագործում, ի՞նչ առավելություններ է տալիս այն, և ի՞նչ գլխացավանքներ սպասել VPN -ից:
    Կփորձեմ այս հոդվածում պատասխանել այդ հարցերին:

    VPN -ը դա լիգիկական(վիրտուալ) ցանցի կառումն է ֆիզիկական ցանցի վրա, օրինակ հենց ինտերնետի: Ավելի պարզ: Դուք կարող եք VPN -ով միանալ ձեր օֆիսի լոկալ ցանցին, ինտերնետի միջոցով VPN կապ հաստատելով ձեր լոկալ VPN սերվերի հետ և օգտվեք ասենք ձեր օֆիսի պրիներից, կամ ձեր մյուս աշխատակցի համակարգչի sheared կատալոգից:
    Հրապուրիչ հնարավորություն է: Բայց ավելի հրապուրիչ է, երբ այդ ամենը կատարվում է անվտանք: Այսինքն ԱՄՆ -ից Հայաստան օֆիսի լոկալ ցանցից ինֆորմացիա ստանալուց, դուք պետք է ապահովված լինեք ոչ ցանկալի ինֆորմացիայի արտահոսքից: Այսինքն Ռուսաստանում նստած 12 ամյա ցանցահենը, որսալով ձեր ինֆորմացիան, չպետք է կարողանա այն ապակոդավորել:
    Նախ հասկանանք ինչպե՞ս է VPN -ը կապ հաստատում մոլորակի մյուս կետում կամ հենց կողքի սենյակում դրված համակարգչի հետ:
    Դրա համար անհրաժեշտ է VPN սեռվեռ և VPN կլիենտ ունեցող աշխատակայան(համակարգիչ): VPN սերվերի վրա պետք է լինի աութենտիֆիկացիայի հնարավորություն: Այսինքն. կլիենտը ուղարկում է օգտագործողի անուն և ծածակագիր, սերվերը ստուգում է նրա ճշտությունը և տալիս է միանալու թույլտվություն, կամ մերժում, եթե ներկայացված օգտագործողի անունը և ծածկագիրը սխալ են:
    Թուլտվություն ստանալուն պես VPN կլիենտը VPN սերվերից ստանում է լոկալ ցանցին պատկանող IP հասցե: Ի՞նչ հասցե կստանա կլիենտը, որոշում է ցանացյին ադմինիստրատորը: Դրանից հետո հաստատվում է վիրտուալ թունել: Ինֆորմացիան ինկապսուլիզացիա է լինում VPN տունելային պրոտակոլի մեջ, իսկ տեղ հասնելուն պես հետ է բացվում և նրանից դուրս է հանվում ինֆորմացիան: Տունելում տվյալների ինկապսուլիզացիայի համար հաճախ օգտագործվում է PPTP Point-to-Point Tunneling Protocol -ը: Սակայն ինչպես ամեն ինչը, PPTP-ն ունի իր թերությունները: Մանավորապես ամենամեծ թերությունը PPTP -ի կողմից մինչև կապի հաստատումը, աութենտիֆիկացիայի տվյալների բաց տեքստով ուղարկում է: Այսինքն մանդատների փոխանակումը կատարվում է մինչը պաշտպանված թունելի ստեղծումը, իսկ դա պոտենցյալ խոցելիություն է:
    Որպես ալտերնատիվ լուծում կարելի է համարել L2TP layer 2 Tunnelling Protocol -ը , որը հիմնականում օգտագործվում է IPSec կոդավորման պրոտակոլի հետ համատեղ: Այստեղ արդեն մանդատների փոխանակումը տեղի է ունենում IPSec պրոտակոլով կոդավորված: L2TP+IPSec զուգյը գուցե և լուծում է բազմաթիվ խնդիրներ, բայց էլի կա բայց:
    Նախ համատեղ խատելու համար նշված պրոտակոլների զույգը պահանջում է որոշակի բաց պորտեր, որոնք միշտ չեն firewall -ների վրա բաց: Եվ երկրորդը, TCP փաթեթի ամբողջական կոդավորումը չի թողնում, որպեսզի NAT սերվերը փոփոխություն կատարի նրանում: Այսինքն ֆիկտիվ IP -ների հետ այն չի կարողանում աշխատել ինտերնետով:
    Վերջերս Microsoft -ի կողմից այս խնդրին լուծում տալու շրջանակներում ստեղծվել է SSTP Secure Socket tunneling protocol: Վերջինս աշխատում է SSL -ի հետ և պահանջում է ստանդարտ SSL -ի պորտը, որը բոլոր firewall -ներում է բաց: SSTP -ն աշխատում է Windows Vista SP1 և բարձր ՕՀ-երում:

    Թեման կրում է ուսուցողական բնույթ, նախատեսում է միայն տեխնիկական քննարկումներ, քննադատություններ, լրացումներ ու կրիտիկա անելու համար:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.07.2009, 20:53:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ahik (07.08.2009), Armen.181 (29.11.2009), Chilly (07.08.2009), davidus (06.08.2009), Dragon (28.07.2009), Edz (28.07.2009), Jarre (06.08.2009), Legolas (03.08.2009), MrKaren (05.06.2011), NetX (21.04.2010), Taurus (28.07.2009), VisTolog (28.07.2009), Yellow Raven (28.07.2009), Ապե Ջան (16.02.2010), Արևհատիկ (02.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •