User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: VPN ի՞նչ է դա

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2009
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. VPN ի՞նչ է դա

    Նայի http://www.akumb.am/showthread.php?t=49663 ստեղ երեկ երեկոյան Ելմոն օգնել ա ինդձ ու ամեն ինչ նորմալ ստացվել ա
    Վերջին խմբագրող՝ VahagnP: 29.11.2009, 13:05:

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. VPN ի՞նչ է դա

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստիպված VPN եմ լինում ուրիշ տեղ, որ չփոխվող IP ստանամ ու նոր մտնում եմ:
    Elmo ջան ընդհանուր առմամբ հասկանում եմ VPN-ը ինչա, բայց դե կյանքումս չեմ օգտագործել: Մի երկու հարց ունեմ:

    Փաստորեն ես ցանկացած կապով կարող՞ եմ VPN լինեմ ուրիշ տեղ: (ոնց հասկացա այո)
    VPN ու Proxy server-ը դրանք միթէ՞ նույն բաները չեն:
    Հայաստանում կա՞ արդյոք որևէ պրովայդեր, որը մատուցի VPN ծառայություն:

    Ավելի կոնկրետ, օրինակ ես ուզում եմ միանամ Paypal.com-ին մեկ այլ IP-ով (այսինքն Paypal-ում երևա ոչ իմ IP-ին), կարող եմ օգտագործել VPN-ը և միթէ՞ VPN-ը ապահովվում է անվտանգ միցում (безопасное соединение):

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. VPN ի՞նչ է դա

    VPN ու Proxy server-ը դրանք միթէ՞ նույն բաները չեն:

    Այս հարցը ավելի ճիշտ կլիներ այսպես տալ:

    VPN ու Proxy server-ը ինչով՞ են նման և ինչով՞ են տարբեր:

  4. #19
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. VPN ի՞նչ է դա

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    VPN ու Proxy server-ը դրանք միթէ՞ նույն բաները չեն:

    Այս հարցը ավելի ճիշտ կլիներ այսպես տալ:

    VPN ու Proxy server-ը ինչով՞ են նման և ինչով՞ են տարբեր:
    VPN ու Proxy սերվերները այնքան են իրար նման, ինչքան տելեպորտն ու ինքնաթիռը: Առաջին հայացքից երկուսն էլ տեղափոխության միջոց են, բայց շատ տարբեր բաներ են: Կոնկրետ VPN -ի նպատակը վիրտուալ ցանց ստեղծելն է: Այսինքն պատկերացրու ունեք կազմակերպության գրասենյակ, որտեղ բոլորն ունեն ֆիկտիվ IP հասցենր(IP-ների մասին առանձին թեմայում գրել եմ: Արդեն չեմ հիշում վերնագիրը) ու ունեք տպիչ սարք, shearing արած կատալոգ որից օգտվում են բոլոր աշխատողները: Քոզ գործուղել են ասենք ԱՄՆ և քո աշխատանքի արդյունքները պետք է ամեն օր տպած վիճակով ներկայացնեն տնօրենին: Ինչպես նաև դու ամեն օր shearing արված կատալոգում գտնվեղ ինչ-որ ֆայլեր պետք է խմբագրես: Բայց ինչպե՞ս վարվես, եթե 192.168.10.2 IP հասցեով տպիչը չի երևում ողջ աշխարհին(փառք Աստծո որ չի երևում, որովհետև պարապ մի չինացի հնարավոր է որոշի Պեկինի հեռախոսի գրիքը տպել հենց ձեր պրինտերով):
    Իհարկե խնդրհը կարելի է հեշտ լուծել, եթե Հռիփսիկ, կամ Մարգարիտա անունով գործավարուհի ունենաք, որին էլեկտրոնային փոստով կուղարկես հաշվետվությունները: Նա և կտպի և կխմբագրի ֆայլը: Եթե իհարկե գիշերվա ժամը 4-ին համաձայնվի աշխատել, որովհետև այստեղի և ԱՄՆ-ի ժամային գոտիները տարբեր են:
    Մեկ այլ տարբերակ տալիս է VPN սերվերը, որը ունի ռեալ IP հասցե և որը կոնֆիգուրացված է այնպես, որ իրեն կպնելուց դու ստանում ես 192.168.10.3 (վերջին թիվը կարող է լինել 1-255 ցանկացած թիվ, որը չի կրկվնում ցանցում)IP հասցե: Դու կկարողանաս ինքնուրույն տպել քո տպիչով և մտնել ընդհանուր sheared կատալոգ ու կատարել բոլոր փոփոխությունները: Իսկ Հռիփսիկը հանգիստ կքնի իր ամուսնու մոտ:
    Պրոքսի սերվերը լրիվ ուրիշ ֆունկցիաներ է կատարում: Նա հարցում է անում և այն փոխանցում իր սպասարկման տիրույթում գտնվող աշխատակայանին: Պրոքսի սերվերի դեպքում աշխատող արձանագրությունները(network protacols) սահմանափակվում են հիմնականում HTTP -ով կամ HTTPS -ով և նմանատիպ մի քանի այլ արձանագրություններով: Պրոքսի սերվերը չի կարող ցանցային տպիչին տպելու հրամանի հարցում վերահասեավորի: Իսկ VPN -ի դեպքում դու ունես բոլոր արձանագրություններից օգտվելու հնարավորություն: Բացի դա քո բոլոր գործողությունները կոդավորված են(այսինքն կողքից ոչ ոք չի կարող «բռնել» քո տպելու ուղարկած ֆայլը), սեղմման ալգորիթմով կարող են սեղմվել: Անվտանգ, արագ, հարմարավետ միացում ինտերնետի միջոցով հարազատ կազմակերպության գրասենյակ:
    Կոնկրետ արձանագրությունների մասին այս թեմայի առաջին գրառումում ավելի քան մանրամասն գրել եմ: Թերություններն ու առավելությունները նկարագրել եմ: Չեմ կարող նկարագրել տրաֆիկի ինկապսուլիզացիայի, թունելավորման ու կոդավորման արձանագրություննեը, որովհետև դրանց նկարագրությունը ահավոր մեծ ծավալի ինֆորմացիա է: Եթե կուզենաս մանրամասն կարդալ դրանց մասին, կարող ես փնտրել համապատասխան գրականությունում: PPTP. L2TP/IPSec, GRE tunneling protacol, SSTP արձանագրությունների մասին տեքստ և կարդալ:
    Բազային նկարագրությունը երևի այսքանն էր:
    էսպես չի մնա

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (16.02.2010), Zangezur (17.02.2010)

  6. #20
    Մշտական անդամ Գրիգոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2008
    Տարիք
    31
    Գրառումներ
    294
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչքանով ա կարդացածս ճիշտ, բայց կարդացել եմ, որ VPN-ը հնարավորություն ա տալիս մեկ այլ տեղից ինետի միջոցով միանալ օրիանկ քո գրասենյակի լոկալ ցանցին:
    Դե եթե VPN հապավումն էլ բացենք, ապա ստացուվում ա Virtual դNetworking, ինչը նշանակում է վիրտուալ մասնավոր կամ գաղտնի ցանց.
    99% -ով ճիշտ իմ ասածը` իրա կատարած ֆունկցիայի մասին:
    Դրա միջոցով հնարավորություն ա ընձեռնվում ցանկացած կետից միանալ ինչ-որ համակարգչային լոկալ կամ գլոբալ ցանցի`այդ ցանցի համակարգիչնեից որևէ մեկի ռեալ IP ունենալու դեպքում

  7. #21
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VPNի հետ պնդիր ունեմ,

    VPN կլիենտով էի մտնում ինտերնետ, հետո ինչ որ պահից անդընդհատ օՓիբկա էր տալիս լոգին ընդհանրապես չէր լինում, ասեցի թազա ինստալ անեմ, էն էլ ինստալ էլ չի անում, իսնտալացիայի կեսից պրոցեսը աբորտ ա անում, ո՞վ կարա օգնի

  8. #22
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Elmo, շատ լավ նյութ ա, իսկ եթե կարելի է լուսավորեք VLAN-ներ ինչպե՞ս կազմակերպել:

    I love my life and I celebrate it every day...

  9. #23
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Elmo, շատ լավ նյութ ա, իսկ եթե կարելի է լուսավորեք VLAN-ներ ինչպե՞ս կազմակերպել:
    Կոնկրետ Vlan հասկացությունը լրիվ ուրիշ պատմություն ա: Vlan-ը դա վիրտուալ ցանցն ա: Օրինակ ունես 1 ցանցային կոմմուտատոր(switch), բայց խնդիր են դրել կառուցել 2 տարբեր ցանցեր, որոնք իրարից ոչ միայն IP ցանցով կտարբերվեն, այլ նաև ֆիզիկապես: Էդ դեպքում պետք կլինի ունենալ 2 switch, բայց նույն խնդիրը հնարավոր է լուծել նաև մեկ switch-ով: Բայց դրա համար switch -ը պետք ա ունենա Vlan-ի հնարավորություն, այսինքն լինի IEEE 802.1Q ստանդարտի:
    IEEE 802.1Q ստանդարտը թույլ ա տալիս հայտարարել Vlan-ներ, այսինքն վիրտուալ ցանցեր: Ամեն Vlan ունի իր անունը, մեկնաբանությունը ու ID -ն, որը և հանդիսանում է տվյալ վիրտուալ ցանցի ունիկալ տարբերակիչը՝ identificator:
    Մեր դեպքում պետք ա կոմմուտատորը բաժանել 2 Vlan-ի, որովհետև պահանջել են 2 ցանց:
    Կումմուտատորում հայտարարում ենք 2 Vlan, ասենք մեկը net1 անունով, մյուսը՝ net2: Net1-ին կտանք 10 իդենտիֆիկատոր, իսկ 2-ին՝ 20: Կամայական եմ ընտել անուններն ու իդենտիֆիկատորները: Ենթադրենք մեր կոմմուտատորը 24 պորտանի է: Նրա 1-12 պորտը կհայտարարենք net1 Vlan -ի անդամ, իսկ 13-24 -ը՝ net2: Դրանից հետո կարող ենք միացնել համապատասխան համակարգիչները համապատասխան Vlan -ների անդամ հանդիսացող պերտերին ու տեղադրել IP հասցեները:
    Նույն կոմմուտատորի 2 տարբեր Vlan-ների անդամ հանդիսացող պորտերին կարելի է միացնել միևնույն հասցեով համակարգիչներ ու նրանք կոնֆլիկտի մեջ չեն մտնի, որովհետև գտնվում են տարբեր ցանցերում:
    Vlan -ների կիրառությունը հիմնականում անվտանգության ու թողունակության բարձրացման խնդիրների լուծման համար ա: Ինչպես նաև կազմակերպչական հարցեր լուցելուց:
    Կոնկրետ թե ո՞նց են Vlan-ներ ստեղծում ու պորտեր հայտարարում Vlan-ի անդամ, ամեն կոմմուտատոր իր ձևն ունի ու ամեն արտադրող իր միջոցներն ա տալիս: Էնպես որ կարդում ես ստանդարտի մասին ու սարքի օգտագործողի ձեռնարկը ու առաջ:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    terev (15.07.2010)

  11. #24
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ կոնկրետ cisco-ների վրա ա հետաքրքրում, բայց արդեն լուծել եմ էդ խնդիրը, փորձարկումներս կատարել եմ 1841-ի catalyst 1900-ի և 3600 սերիայի 3640 մոդելի վրա: Ամենադժվարը էն էր որ փորձում էի 1841+1900 catalyst-ը միացնեմ trunk-ով, հետո 3-րդ օրը նոր պարզեցի, որ 1900-ն 802.1q չունի, մենակ isl ունի.

    I love my life and I celebrate it every day...

  12. #25
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ կոնկրետ cisco-ների վրա ա հետաքրքրում, բայց արդեն լուծել եմ էդ խնդիրը, փորձարկումներս կատարել եմ 1841-ի catalyst 1900-ի և 3600 սերիայի 3640 մոդելի վրա: Ամենադժվարը էն էր որ փորձում էի 1841+1900 catalyst-ը միացնեմ trunk-ով, հետո 3-րդ օրը նոր պարզեցի, որ 1900-ն 802.1q չունի, մենակ isl ունի.
    Cisco -ի վրա կլինի, թե 3Com-ի, D-Link -ի, Juniper -ի, կապ չունի: 802.Q -ն Աֆրկայում էլ ա 802.Q: Ռեալիզացիայի ձևը ընդամենը սինտաքսի հարց ա: 3 օր պետք չի, որ իմանաս տվյալ կոմմուտատորը ունի՞ 802.Q, թե՞ չէ: Սարքի տեխնիական նկարագիրը տուփի մեջ լինում ա: Բացում ես ու կարդում:
    Հա, բացի 802.Q -ից էլի ստանդարտներ կան Vlan սարքելու, բայց տարածված ու պրակտիկ չեն, դրա համար չեմ անրադառնում: Ցանկության դեպքում կարող ես կարդալ ինտերնետում:
    էսպես չի մնա

  13. #26
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարքի տեխնիական նկարագիրը տուփի մեջ լինում ա:
    Խոստովանի, որ միշտ չի, որ ժամանակ ա լինում տեխ. նկարագրության կարդալու համար:
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բացի 802.Q -ից էլի ստանդարտներ կան Vlan սարքելու, բայց տարածված ու պրակտիկ չեն, դրա համար չեմ անրադառնում:
    Ինքս 802.1q-ից բացի օգտագործում եմ նաև isl, մնացած ստանդարտներին չեմ անրադարցել:

    I love my life and I celebrate it every day...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •