Այս ֆիլմը հայաստանյան իրականության հետ ինչքանով է կապված և ինչ կարծիք ունեք դուք այս սերիալի մասին :
Այս ֆիլմը հայաստանյան իրականության հետ ինչքանով է կապված և ինչ կարծիք ունեք դուք այս սերիալի մասին :
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ես իմ կարծիքն ակեղծ ասեմ. երբ պատահմամբ էդ ալիքի վրա ա լինում միացրած ու էդ ֆիլմն ա սկսում, սկզբում մի հատ պատուհանից նայում եմ, որտև էդ պահին ինձ թվում ա, թե փողոցում ինչ որ անշնորհքներ են հավաքվել ու բազառ են անում, հետո որ համոզվում եմ՝ դրսում ամեն ինչ նորմալ ա, գնում եմ մյուս կողմի պատուհանից նայեմ ու պատահմամբ հայտնաբերում եմ, որ հեռուստացույցով ինչ որ անմակարդակ չգիտեմինչ ա միացրած անկապ գնում, անջատում եմ ու վերանում ա էդ կեղտոտ բառապաշարը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
14 օրը մեկ նայում եմ
հգ Սենց թեմա չկա՞
Նայում եմ, կարծիքս նեյտրալ![]()
ուղղակի շատ եմ ցավում, որ էն դերասանը, որը խաղացել է Մալյանի ֆիլմում, հանկարց խաղումա էդ անիմաստ ու անվերջ ջուրծեծոցում։
Մի քանի անգամ նայել եմ: Ուղակի զարմանում եմ, թե ինչքան մարդ է նայում դա: Չեմ հասկանում, թե ինչ են գտել դրա մեջ: Այնքան շատ են նայողները, որ կամ ես ոչինչ չեմ հասկանում կինոյից, սերիալից ու ընդհանրապես կյանքից, կամ էլ մարդկանց մակարդակն է ահավոր ընկել: Երևի շատ կտրուկ է, բայց այդպես եմ մտածում
Բոցիչ կինոյա:Դ Նայել եմ, նայում եմ ու կնայեմ: Ու թքած ունեմ ինչքանովա ինքը կապված մեր իրականության հետ, կամ կապված է թե ոչ:
Lion (28.07.2009), Yellow Raven (28.07.2009)
Կինոյի լավ ու վատ չկա իմ կարծիքով: Կինոն պետք է լսարան ունենա, որ շահավետ լինի արտադրողի համար: Որոգայթը մեծ լսարան ունի ուրեմն շահավետ է: Կարող է իմ համար վատն է, բայց մի քանի հազար հոգի կլանված նայում են: Ինչ պահանջում է մեր լսարանը, այն էլ արտադրում են:
Եթե դատում եք վատ ու լավ լինելով, ապա պետք է արդարության համար ասել, որ ոչ թե ֆիլմն է վատը, այլ մեր ֆիլմ արտադրողներից մեր լսարանը վատ ֆիլմեր է պահանջում:
Որո՞նք են այս պահին ամենաշատ նայվող ֆիլմերը
Վերվարարածներ - ոչ մի սցենար, ոչ մի իմաստուն միտք, ոչ մի հումոր, ոչ մի հոգեբանություն
Որոգայթ - ոչ մի սցենար, ոչ մի կապ նույնիսկ հանցավոր իրականության հետ, ոչ մի հոգեբանություն, ոչ մի դաստիարակչական միտք:
Դժբախտ Երջանկություն - ոչ մի հոգեբանական պահ, միայն զրկանք ու տառապանք, ոչ մի դաստիարակչական միտք, ոչ մի սցենար, ոչ մի կապ իրականության հետ:
ինչ որ Պաշի մասին կինո - կատարյալ դատարկ ֆիլմ:
Որբեր - միայն տառապանք, ու ներվային ջղաձգումներ առաջացնող ֆիլմ, վստահ եմ շատ բաներով իրականությունից հեռու:
---- ցանկացած այլ վերնագիրն ինձ անծանոթ հայկական հեռուստասերիալ -- դատարկություն
միակ իրականությանը մոտ ֆլմը որը դիտել եմ վերջերս դա Գոռ Վարդանյանի Վրիժառուն ֆիմն էր: Սակայն վերջինիս գլխավոր դերակատարի դերից դուրս կերպարը ոչնչով չի տարբերվում իր ֆիլմում եղած բացասական կերպարներից:
էսպես չի մնա
Էլմո, քո կարծիքով եթե հիմա պոռնո ցույց տան, վատ կնայվի՞: Ինձ թվում ա` ոչ: Դե եթե կինո հանողը պետք ա լսարանին հարմարվի, ապա եկեք պոռնո ցուցադրենք, ահագին նայող կլինի (իհարկե չափազանցնում եմ պոռնոյի առումով, բայց...):
Կամ, ինչո՞ւ հաշվի չես առնում, որ նույն լսարանի մի ահռելի մասը` երեխաները, ի վիճակի չեն պահանջել: Իրենք միայն դիտում ու դրանով դաստիարակվում են, ընդ որում իրենք դիտում են ոչ թե էն, ինչը իրանց կդարձնի լավ մարդ, այլ էն, ինչը հետաքրքիր ա, իսկ ցանկացած աղբ հիմա հնարավոր է մատուցել ամենահետաքրքիր ձեւերով:
Լսարանին հարմարվել` նշանակում է մտածել միայն սեփական ջեբի մասին, իսկ նման ձեւի մտածելով, հավատա, լավ բան դուրս չի գա:
Սերիալ հանողները իմ համար գրե թե հավասար են թմրաբիզնեսով զբաղվողներին, նույնիսկ որոշ առումով ավելի վատ են, քանի որ թմրանյութ վաճառելը արգելված ա, իսկ սերիալը` ոչ:
Պոռնոն լրիվ ուրիշ ժանր ա: Պոռնո ցույց տան կնայվի, բայց չի նշանակում որ բացառապես մենակ պոռնո պետք ա ցույց տան:
Բոլորս էլ սեքսով զբաղվում ենք, բայց չենք դուրս գալիս փողոց ու սաղին բռնաբարում, ու 24 ժամ մենակ դա չենք անում:
Հարցը նրանում ա, որ մեր լսարանը բացի տենց բաներից ուրիշ ոչինչ չի պահանջում: Թող վավերագրական գիտահանրամատչելի սերիալ ցուցադրեն, հետո ռեյտինգը հաշվեն: 0-ին մոտիկ կլինի: Իսկ ոչ շահավետ պրոեկտները մեռնում են, դերասանին օդով չէս կերակրի:
Օրինակ ես ԱՐ-ի գիշերային վավերագրական բոլոր ֆիլմերը նայում եմ: Մինչև չնայեմ, չեմ քնում: Վստահ եմ մի 100 հոգի են իմ նման անում: Իսկ որոգայթի լսարանը անհամեմատ մեծ է:
էսպես չի մնա
եթե նույնիսկ հաշվի չառնենք ոչ մի ուրիշ թերություն (չնայած էդ "սերիալը/ները" տեղով մեկ թերություն ա), մենակ էն, որ յուրաքանչյուր սերիայի սցենար գրվում ա ձեռի հետ, պահի տակ, շատ շտապ ու մի քանի ժամում, նկարահանվում ա էսօր ու վաղը եթեր ա գնում, էդ արդեն շատ բանա ասում "սերիալ"-ի մասին… էլ չեմ ասում "սերիալ"-ի թողած ազդեցության մասին… հետո էլ կասեն էս ինչ սերունդ ա մեծանում…
ուղղակի զարմանում եմ էն ծնողի վրա, որ քիչ չի ինքն ա այում, մի բան էլ իր 5-10 տարեկան երեխային շատ հանգիստ թյուլ ա տալիս նայել նման "խորիմաստ սերիալներ"…
մենք ենք մեր ապագան խեղում, հետո ասում եվրոխորհուրդ մտանք՝ փչացանք
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Որ մարդիկ պահանջ են զգում իրանց ուղեղները անջատելու (կոպիտ բառով չեմ ուզում ասեմ), դա մի թեթեւ դեռ հասկանում եմ, բայց որ մարդը կարա պահանջ զգա, որ իրա էրեխեն դեբիլանա, կամ դառնա մաֆիոզ կամ մի ուրիշ զիբիլ, այ դա չեմ կարում հասկանալ:
Մի սենց հարց էլ տամ, Էլմո, դու կողմ ե՞ս, որ հասարակական վայրերում (օրինակ` ինչ-որ հիմնարկ, ԲՈՒՀ, տրանսպորտ եւ այլն) ծխելը արգելեն:
Կարծում եմ որ մեր հասարակության այսօրյա բարոյական չափանիշները դրված են այս սերիալի մեջ:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ատում եմ էս սերիալըու վապշե Շանթի անմակարդակ սերիալները
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ոչ, սերիալն ինքը բավականին անիրական է: Անիրական է զուտ հանցագործ աշխարհում տիրող չափանիշների, փոխհարաբերությունների առումով: Միայն այս մեկն եմ փաստում, որովհետև «սերիալը» մեծ առումով միայն այդ է պատմում: Չափազանցածված է, այն էլ ինչպես…
Սերիալի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ահա այստեղ (բանավեճին մասնակցում է նաև սցենարիստը):
Իսկ որ հասարակությունն այնքան է իջել, որ մարդիկ ամեն ինչ անում են սերիալից հանկարծ չուշանալու համար, փաստ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ