Ծանոթ եք Նար-Դոսի ստեղծագործություններին: Որն եք ամենաշատը սիրում: ինչ կարծիքներ ունեք մասնավորապես "Ես և նա" պատմվածքի ու "Սպանված աղավնի" վիպակի մասին:
Ծանոթ եք Նար-Դոսի ստեղծագործություններին: Որն եք ամենաշատը սիրում: ինչ կարծիքներ ունեք մասնավորապես "Ես և նա" պատմվածքի ու "Սպանված աղավնի" վիպակի մասին:
Ես ավելի շատ սիրում եմ "Մեր թաղը" պատմվածաշարը:
Միակը, որ հավանում եմ Սպանված աղավնին է. նման է այդ ժամանակաշրջանի եվրոպական վիպակների![]()
Մենակ «Ես և նա»-ն ու «Սխանված աղավնին» եմ կարդացել: Խայտառակ չեմ հավանում: Կներեք արտահայտությանս համար, բայց էժանագին գործեր են: «Սպանված աղավնու» ֆիլմն էլ եմ տեսել: Որ ուզեին, լավը կլիներ, բայց էլի խայտառակ ֆիլմ էր:
Հայկօ (10.09.2009)
Դպրոցական տարիքում եմ կարդացել «Մեր թաղը», «Սպանված աղավնին»: Վերջինը հավանել էի անակնկալ ավարտի համար: Ստուգելու համար այս տարի էլ կարդացի, միևնունն է ոչինչ էլ չէի հիշում: Իսկապես ոչ մի տպավորություն: Դուրս չեկավ: Հիմա էլի բան չեմ հիշում:Չարժի կարդալ:
Իսկ կինո չեմ տեսել:
Կանխավ ասեմ որ գրառումս չի վերաբերում կոնկրետ մարդկանց և իր մեջ չի պարունակում վիրավորանք
Նար Դոսի գործերը համարել անարժեք և ընթերցմանը անարժան գրվածքներ անմտություն է
Երևի մարդիկ մի 2 տող կարդում են չեն հասկանում և դեն նետում կամ կարդում են առանց վերլուծելու…
Ակամայից հիշեցի Նիցշեի խոսքերը .
“Սա ինձ դուր չի գալիս”-Ինչու?-“ Ես դեռ չեմ աճել մինչև դա” երբևէ որևէ մեկը այսպես պատասխանել է?
Սա իմիջայլոց
Quidguid luce fuit, tenebris agit
Yeghoyan (02.10.2009), Բարձրահասակ (25.09.2009), Չամիչ (24.10.2009)
Նար-դոցը զուսպ, գրագետ, ափված-ձևված գրողի օրինակ է, որպիսիք շատ են մեր գրականության մեջ: Նրանց անհրաժեշտ է կարդալ հատկապես այն մարդկանց համար, ովքեր մտադիր են գրականությամբ, որովհետև եթե չոգենշնչվեն էլ նրա գրածներից, ապա գոնե սեփական գրածի հանդեպ վերաբերմունքի մեծ դասեր կքաղեն:
Իսկ ինձ դուր է գալիս Նար-Դոսի գրածները:
,,Ես և նա,,-ն ավելի շատ: Երևի ամենաշատը սա եմ կարդացել, դպրոցական տարիքից կարդում եմ ու հիմա էլի ուզում եմ կարդամհետաքրքիր է, իսկական այն է ինչ մենք ապրում ենք, տեսնում ենք մեր շուրջը:
Մեծագույն գրող է, շատ կոնկրետ ու դիպուկ ասում է իր ասելիքը: Բոլոր ստեղծագործությունները կարդացել եմ:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Սպանված աղավնի
http://www.eanc.net/EANC/library/Fic...ce_language=am
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Նար-Դոսի ստեղծագործություններից ամենաշատը սիրում եմ "Մեր թաղը" և ",Ես և նա"-ն
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Շատ եմ հավանու նրա ինքնատիպ ոճը, դպրոցական տարիներին էլ էի տպավորված, բայց վերջերս էլ էի կարդում ու լրիվ այլ տեսանկյունից, հատկապես "Մեր թաղը":
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Lexsa (27.10.2009)
Շատ ստեղծագործություններ եմ կարդացել, շատերը հավանել, «Մեր թաղը» լավն ա, լավն են «Ես եւ նա.-ն, «Աղա Մարտինի պարիկը,» «Նեղ օրերից մեկը,» «Մի օր աշնանը,» «Անհետ կորածը,» պատմվածքները, «Նունե,» «Բարերար եւ որդեգիր,» վիպակները, իսկ «Աննա Սարոյանը» շատ եմ սիրում, մանավանդ Գրիգորի ու Աննայի հատվածները: «Ճշմարիտ բարեկամը,» «Քնքույշ լարեր,» «Զազունյան,» այս երեք ստեղծագործությունների մեջ նմանություն կա, նույն թեման ու համարյա-թե նույն սյուժեն:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ամմէ (15.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ