«Բարսելոնա»-ի կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»
arm13148024605.JPG
«Բարսելոնա»-ի փոխնախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է, որ կատալոնական ակումբի բելառուս կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա գերմանական «Վոլֆսբուրգ»-ում: Այս մասին հաղորդում է AP-ն:
Բելառուսի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը 2010/11 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել անգլիական «Բիրմինգհեմ»-ում, որի կազմում անցկացրած 16 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:
1in.am


Մեջբերել

Էջանիշներ