«Шедевр»-կանվանեյ ես սա՝
Քրիշտիանո Ռոնալդուն կտեղափոխվի Բարսելոնա

Մադրիդի Ռեալի աստղային կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն հնարավոր է արդեն մոտակա շաբաթների ընթացքում դառնա Բարսայի խաղացող, հայտնում է Sport.es պարբերականը:

Պարզվում է, որ Ռոնալդուն մեկնել էր հանգտանալու Լոս Անջելեսում և այնտեղ նա հանդիպել է Բարսայի նախագահ Սանդրո Ռոսելի հետ և նրանք քննարկել են տեղափոխության մանրամասները: Ռոնալդուն տարեկան կվաստակի 30 մլն եվրո (նա Ռեալում ստանում էր 27 մլն եվրո) և կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ Բարսելոնան Մադրիդյան ակումբին կվճարի 125 մլն եվրո: Ինքը` Ռոնալդուն չի հերքել այս տեղեկատվությունը և ասել է, որ իրոք հանդիպել է Բարսայի ներկայացուցիչների հետ:

- Ես Ռեալում ստանում եմ ավելի քիչ աշխատավարձ, իսկ Բարսայում ես կարող եմ ավելի շատ վաստակել և կարող եմ խաղալ Մեսսիի, Վիլյաի, Չավիի, և Ինյեստայի կողքին:

- Եթե Բարսայում երկրպագուները ինձ լավ ընդունեն, ապա ես խոստանում եմ, որ նրանց համար ես կպայքարեմ մինչև վերջ: Ես Ռեալում ինձ այնքանել լավ չէի զգում, քանի որ ես խնդիրների ունեի և Ռամոսի և Կասիլյասի և Մոուրինյոյի հետ: Թող ինձ ներեն Ռեալի երկրպագուները սակայն ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել Բարսայի հետ,-ասել է Ռոնալդուն:
Տեղեկացնում է՝ fcbarca.net.ru-ն: