Ըստ նախնական տեղեկատվության Ալի Սիսոկոն կտեղափոխվի Լիոն: Լիոնի ղեկավարությունը համաձայնվելա վճարի 15 մլն եվրո 21 ամյա պաշտպանի համար: Հիշեցնեմ, որ ֆուտբոլիստին ուզում էր գնել Միլանը, բայց Պորտուի առաջարկած գինը նրան չբավարարեց:
Ըստ նախնական տեղեկատվության Ալի Սիսոկոն կտեղափոխվի Լիոն: Լիոնի ղեկավարությունը համաձայնվելա վճարի 15 մլն եվրո 21 ամյա պաշտպանի համար: Հիշեցնեմ, որ ֆուտբոլիստին ուզում էր գնել Միլանը, բայց Պորտուի առաջարկած գինը նրան չբավարարեց:
ինչա նշանակում ուզում էր գնել Միլանը, բայց Պորտուի առաջարկաց գինը չբավարարեց![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Morpheus_NS (19.07.2009)
Ադեբայորը տեղափոխվեց Մանչեսթր Սիթի: Ադեբայորի համար Սիթին վճարելա 25 մլն
ֆունտ ու կնքելա 5 տարվա պայմանագիր: Ադեբայորը կխաղա 25 համարով՝ շաբաթական ստանալով 150 հազար ֆունտ: Ադեբայորը դարձավ Սիթիի 8-րդ հարձակվողըԻրանից բացի կան նաև վերջերս պայմանագիր ստորագրած Տևեսը ու Սանտա Կռուզը, ինչպես նաև Ռոբինյոն, Բոժինովը, Կայսեդոն, Մվարուվարին ու Բելլամին:
Ադեբայորի հետևից Կոլո Տուրեն էլ գնաց ՍիթիՏուրեի հետ կնքվելա 4 տարվա պայմանագիր:
Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ակումբի սեփականատերերին հայտնել է, որ ուզում է լքել թիմը: Բացի դրանից, ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել «Ռեալ», հաստատում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիվերպուլի» ավագի տրանսֆերը գնահատվում էր 30 մլն եվրո: Ջերարդին ձեռք բերելու ցանկություն է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հայտնում է sports.ru-ն:
Աղբյուրը
Ambrosine (08.06.2010), Yellow Raven (08.06.2010)
Կնքելով եռամյա պայմանագիր «Արսենալի» նախկին պաշտպան Ֆիլիպ Սենդերոսի հետ` Լոնդոնի «Ֆուլհեմը» սկսում է իր ամառային տրանսֆերային գործունեությունը:
«Ես շատ ուրախ եմ, որ տրանսֆերը կայացել է: Ինձ անչափ հաճելի է միանալ իմ նոր գործընկերներին ակումբի համար այս հաջող ժամանակաշրջանում», - նշել է շվեյցարացին:
Պարզվում է, որ «Ֆուլհեմի» մարզիչ Ռոյ Խոջսոնը դեռ վաղուց էր նկատել Սենդերոսի տաղանդը: «Ես հիացած եմ նրանով դեռ այն ժամանակվանից, երբ նա 2002թ. Եվրոպայի առաջնությանը պատանեկան հավաքականի ավագն էր», - նշել է մասնագետը:
«Ֆիլիպը շատ գրագետ պաշտպան է, ով բավականին ուժեղ է և իր դարպասի մոտ, և հակառակորդի», - շվեյցարացու դրական կողմերն է նշել Խոջսոնը:
Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը սկսել էր «Արսենալում», բայց այդպես էլ չստանալով բավարար խաղային ժամանակ` հունվարին ստիպված էր մայրաքաղաքից տեղափոխվել Լիվերպուլ:
Աղբյուրը
Խետաֆեի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն տեղափոխվում է «Վալենսիա»: «Չղջիկները» եկել են համաձայնության Մադրիդի արվարձանի ներկայացուցիչ թիմի ղեկավարության հետ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի կապակցությամբ, այդ մասին տեղեկացնում է AS պարբերականը:
Ըստ վերոնշյալ պարբերականի, Սոլդադոն արդեն պայմանավորվել է իր նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագրի վերաբերյալ: Սպասվում է, որ այսօր Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կմեկնի Վալենսիա բուժհետազոտություն անցնելու ու պայմանագիր կնքելու համար: Հնարավոր է` այսօր արդեն «Վալենսիան» պաշտոնապես ներկայացնի հարձակվողին:
Իսպանական Պրիմերայի նախորդ առաջնությունում Սոլդադոն անցկացրել է 26 հանդիպում ու դարձել է 16 գոլի հեղինակ:
Աղբյուրը
Մադրդի Ռեալի նոր ձեռքբերումը:
Գյոզալական ֆուտբոլիստին չփչացնեն:
Ռեալը հայտարարեց Կալյեխոնին ձեռք բերելու մասին
Մադրիդի "Ռեալը" պաշտոնապես հայտարարել է կատալոնական "Էսպանյոլի" կիսապաշտպան Խոսե Մարիա Կալյեխոնին ձեռք բերելու մասին:
24-ամյա ֆուտբոլիստի հետ "Արքայական ակումբը" կնքել է 5-ամյա պայմանագիր:
Կալյեխոնը հանդիսանում է հենց "Արքայական ակումբի" սան եւ կատալոնական ակումբ է տեղափոխվել այն ժամանակ, երբ հանդես էր գալիս "Ռեալի" երկրորդ թիմի` "Կաստիլիայի" կազմում: "Էսպանյոլն" այն ժամանակ Կալյեխոնին ձեռք էր բերել 1 մլն. եվրոյով:
Իսպանական մամուլի ունեցած տեղեկությունների համաձայն, Խոսե Մարիա Կալյեխոնը "Ռեալի" կազմում տարեկան կվաստակի 2 մլն. եվրո:
Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Կալյեխոնն "Էսպանյոլի" կազմում անց է կացրել 37 խաղ եւ դարձել 6 գոլի հեղինակ:
ArmSport.am
«Վիլյառեալի» հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի գործակալ Ֆեդերիկո Պաստորելլոն մեկնաբանել է այն փաստը, որ վերջինիս խաղացողը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Մենք իրոք բանակցում ենք «Բարսայի հետ», և Ջուզեպպեն ցանկանում է խաղալ Կատալոնիայում: Նրա գինը կազմում է մոտ 25-30 մլն եվրո: Հիմա մենք սպասում ենք «Բարսելոնայի» պատասխանին, մեջբերում է AS-ը Ռոսիի գործակալի խոսքերը:
ArmBarca.com
Я люблю людей.. А нет.. Показалось..
Բարսելոնան համաձայնության է եկել այս 3 ֆուտբոլիստների հետ հիմա նա պետք է համաձայնության գան խաղացողների ներկայիս թիմերի հետ: Նա պետք է թիմերի հետ համաձայնվի տեղափոխման գումարի և այլ հարցերի շուրջ: Մրցաշրջանի վերջանալուց մեկ շաբաթ հետո այդ 3 խաղացողները համաձայնվել են տեղափոխվել Բարսելոնա: Նրանք շատ մեծ գին ունեն տրանսֆերային շուկայում: Չնայած, որ Բարսելոնան հասել է մեծ բարձունքի, նրանք գիտակցում են, որ իրենց անունը պահպանելու համար նրանք պետք է կարողանան ձեռք բերել այս 3 ֆուտբոլիստներին: Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստները շատ երիտասարդ են և 3-ի տարիքն էլ չի անցնում 24 տարեկանը` Բարսելոնան առաջարկել է 5-ամյա պայմանագիր: Ստանալով դրական պատասխան ֆուտբոլիստներից Բարսելոնան պետք է յուրաքանչյուր ակումբի հետ պայմանավորվի առանձին: ԵՎ Ուդինեզեն և Վիլյառեալը և Արսենալը տեղյակ են այդ առաջարկներից:
Fcbarca.net.ru
Я люблю людей.. А нет.. Показалось..
Ապե Ջան (05.06.2011)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ապե Ջան (05.06.2011)
Ֆաբրեգասը թող գա, շատ լավ կլինի,
Մեկ ա էսպես թե էնպես գալու ա, ինչքան շուտ գա իրա օգուտն ա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ