Ռեալը հայտարարեց Կալյեխոնին ձեռք բերելու մասին


Մադրիդի "Ռեալը" պաշտոնապես հայտարարել է կատալոնական "Էսպանյոլի" կիսապաշտպան Խոսե Մարիա Կալյեխոնին ձեռք բերելու մասին:

24-ամյա ֆուտբոլիստի հետ "Արքայական ակումբը" կնքել է 5-ամյա պայմանագիր:

Կալյեխոնը հանդիսանում է հենց "Արքայական ակումբի" սան եւ կատալոնական ակումբ է տեղափոխվել այն ժամանակ, երբ հանդես էր գալիս "Ռեալի" երկրորդ թիմի` "Կաստիլիայի" կազմում: "Էսպանյոլն" այն ժամանակ Կալյեխոնին ձեռք էր բերել 1 մլն. եվրոյով:

Իսպանական մամուլի ունեցած տեղեկությունների համաձայն, Խոսե Մարիա Կալյեխոնը "Ռեալի" կազմում տարեկան կվաստակի 2 մլն. եվրո:

Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Կալյեխոնն "Էսպանյոլի" կազմում անց է կացրել 37 խաղ եւ դարձել 6 գոլի հեղինակ:

ArmSport.am