Փոքր ժամանակվանից սիրել եմ նրան: Լրջորեն սկսեցի հետաքրքրվել, երբ նրա լավագույն լիամետրաժ ֆիլմերի սկավառակը ձեռքս ընկավ: Նա իսկական հանճար է: Ով չի դիտել նրա ֆիլմերը, խորհուրդ կտամ անպայման դիտեք և գնահատեք նրա տաղանդը
Փոքր ժամանակվանից սիրել եմ նրան: Լրջորեն սկսեցի հետաքրքրվել, երբ նրա լավագույն լիամետրաժ ֆիլմերի սկավառակը ձեռքս ընկավ: Նա իսկական հանճար է: Ով չի դիտել նրա ֆիլմերը, խորհուրդ կտամ անպայման դիտեք և գնահատեք նրա տաղանդը
Life Is A Miracle
Ապրես, որ թեման բացեցիր
Գժվում եմ Չապլինի համար: Նա, իսկապես, դարի ամենատաղանդավոր, ամենահայտնի ու արվեստում ամենամեծ ներդրումն ունեցած մարդկանցից մեկն է:
Բացի այդ, նա շատ արտասովոր, հաճողակ, ոչ ստանդարտ անձնավորություն է եղել ու, լինելով ծայրահեղ չքավոր ընտանիքի զավակ, այդպիսի փառքի ու հաջողությունների է հասել... իմ կարծիքով` բացառապես իր դրական, կենսուրախ, օպտիմիստական բնավորության շնորհիվ, ու, բնականաբար, տաղանդի ու աշխատասիրության...
Առաջարկում եմ իմ ամենասիրած ֆիլմերից մեկից հայտնի հատվածը` "Մեծ Քաղաքի Լույսերը" ""City Lights"
Հ.Գ. Չապլինի բոլոր ֆիլմերը նայելուց հետո հասկացա, որ այնպիսի կատակերգական հնարքներ է ներմուծել Չապլինը, որ մինչև հիմա օգտագործվում են, կամ էլ` իր ֆիլմերից են "գողացվում"![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
BeatleMan (27.07.2009), Jarre (27.07.2009), Sunny Stream (06.08.2009), Yevuk (26.12.2009), Հայկօ (27.07.2009)
Ես էլ եմ սիրում նրա արվեստը, իսկ նրա նամակը ուղղված իր դստերը կարդալուց հետո սրտիս մի անկյունում զգացի նրա ողջ դերասանական տաղանդը և տխուր հոգին
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես էլ եմ կարդացել այդ նամակը, ավելի ճիշտ չեմ կարդացել, հայոց լեզվի դասախոսը՝ Տիկին Ստեփանյանը մի անգամ լսարանում այդ նամակը կարդաց, իրոք շատ տպավորված էի : Խորհուրդ կտամ գտնեք և կարդաք:
Եթե ես ինտերնետում գտնեմ անպայման կտեղադրեմ
Life Is A Miracle
Նրա կյանքում մի այսպիսի զավեշտալի դեպք է պատահել: Նա թաքուն մասնակցել է իր կերպարը կրկնօրինակողների մրցույթին և գրավել է 2-րդ (կամ 3-րդ) տեղը:![]()
Life Is A Miracle
Չարլզ Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային:
Դստրիկս՛.
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես:Բայց երբ դու ծախսես երկու ֆրանկ, հիշեցրու ինքդ քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը:Իսկ դու կգտնես այդպիսի մեկին:Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը:
Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղել եմ լարախաղացների համար:Բայց քեզ, աղջի՛կս, պետք է մի ճշմարտություն ասեմ. մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները`երերուն լարի վրա:
Ուզում եմ հավատալ, որ Ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է:Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն ամենը, ինչ ցանկացա ասել քեզ:
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:
Փորձի՛ր և դու:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
cold skin (05.08.2009)
Իդեպ, կարծես թե Ջերալդինան Չապլինի ամենասիրելի դուստրն է եղել, միշտ նրա անունն է հոլովվել ու ամենից շատ հորը, թերևս, նա է նման ու շատ արտահայտիչ դեմք ունի![]()
Ես Չապլինի ինքնակենսագրականն եմ կարդացել, որից հետո էլ ավելի եմ սկսել սիրել այդ մարդուն իր պոզիտիվի համար, կարծես կյանքի ու մտքերի ֆոնտան լիներ այդ մարդը` չնայած, որ ակնհայտորեն իրեն փորձել է լավ "լույսի" ներքո ներկայացնել ու շատ փաստեր իր կյանքից կամ ուղղակի շրջանցել է, կամ էլ` իր տեսանկյունից է ներկայացրել:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ինձ համար` Հանճարի մարմնացում /գրեթե հավասար ԴաՎինչիին/... ինքնուս ռեժիսոր-դերասան-կոմպոզիտոր-սցենարիստ` մի շրջանում, երբ կինոն դեռ կայացման փուլում էին ու նա եկավ որպես լրիվ նոր շունչ: Կային էլի զվարճալի կատակերգական դիմակներ, բայց Չապլինը կատակերգական դիմակը բերում է տրագիկոմեդիայի ժանր, հա, Ան, նրա հնարքները շատ-շատ են կրկնօրինակվում` շատ ավելի անհամ ձևով: Չապլինն ուղղակի հրաշք էր` մարդկությանը ուղարկված, որ ցույց տար փրկությունը ամենադժվար ու ծանր դրությունից. խելքս գնում է նրա "Smile" երգի համար!
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
BeatleMan (07.08.2009)
Ինձ Ջեքսոնի կատարմամբ ավելի է դուր գալիս
Life Is A Miracle
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել և մահանում է 1894 թ.-ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և 1896 թ.-ին կորցնում գիտակցությունը:
Սիդ և Չարլի եղբայրները մոր հետ հայտնվում են Լամբատե տանը, իսկ այնուհետև եղբայրներին հանձնում են աղքատ և որբ երեխաների համար նախատեսված դպրոցին: Սիդը և Չարլին ստիպված են լինում ինքնուրույն վաստակել ապրուստի միջոցներ:
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: Հետաքրքրական է այն, որ հետագայում քննադատները Չապլինի ֆիլմերն անվանել են «ֆիլմ-բալետներ»:
1900 թ.-ի Սուրբ Ծնունդին «Լանկաշիրյան տղաները» բեմադրում են «Մոխրոտիկը» մնջախաղի ժանրում: Հենց այստեղ է, որ Չապլինը` կատվի կոստյումով, առաջին անգամ հնարավորություն է ստանում զվարճացնել հանդիսատեսին:
14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստանում թատրոնում և կատարում է «Շերլոկ Հոմս» պիեսի Բիլլի դերը: Այդ ժամանակ Չարլին դեռ գրաճանաչ չէր: Երբ նրան տալիս են դերի տեքստը, նա վախենում է, որ իրեն կխնդրեն կարդալ: Դերը սովորել նրան օգնում է եղբայրը` Սիդը:
16 տարեկանից Չապլինը սկսում է ջութակ նվագել: Նա ջութակ է նվագում օրական 4-16 ժամ և ուսանում է իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: Արդեն 1914 թ.-ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:
Մինչև 1922 թ.-ը Չապլինը չի ունենում բնակարան և ապրում է վարձու տներում, հյուրանոցներում և ակումբներում: 1922 թ.-ին նա կառուցում է իր տունը Բեվերլի-Հիլզում, որը բացի 40 սենյակներից ունենում է նաև կինոսրահ և երգեհոն:
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնում «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է Չապլինի «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը, որը հակաֆաշիստական էր և նկարահանվել է 1940 թ.-ին: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել` որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդա Չապլինը:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
BeatleMan (26.12.2009)
Մոդերատորական. BeatleMan-ի՝ օտար լեզվով գրառումը ջնջել եմ: Այս անգամ կսահմանափակվեմ բանավոր զգուշացումով: Հետագայի համար. նման բնույթի նյութերը կա՛մ թարգմանեք / գտեք թարգմանությունը, կա՛մ ընդհանրապես մի տեղադրեք Ակումբում:
Ավելացնեմ, որ Չապլինի՝ իր աղջկան ուղղված նամակի թարգմանությունը հայերեն կա (օրինակ՝ նրա ինքնակեսագրական գրքում՝ որպես հավելված). բարի ու կարևոր գործ արած կլինեք, եթե տպեք ու դնեք այստեղ: Իսկ ռուսերենը կամ անգլերենը ինտերնետից գտնել բոլորս էլ կարող ենք:
DIXIcarpe noctem
Իհարկե հանճարեղ դերասան, նրա նմանները 100 տարին մեկ են ծնվում:
Մարդկություն, ինձ պետք ա Չապլինի նկարներն առանց գրիմի: Ով կօգնի, կամ կտեղադրի???
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ