User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Խոհեր անցյալից ներկա...

  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոհեր անցյալից ներկա...

    Զարմանալի է՝ հիշողությունների մեջ լողալով անընդհատ անակլնալների եմ հանդիպում: Հանդիպում եմ այնպիսի դեպքերի ու իրողությունների, որպիսիք կարծես ինձ հետ չեն եղել: Անգամ խոսքերի բառերի... երբեմն այնքան օտար բան եմ գտնում իմ ացյալում ինձնից, որ հավատս չի գալիս, որ դա ես եմ: Անգամ ֆոռումում կարդում եմ իմ հին գրառումները ու զարմանում , կարդացվում է այնպես ինչպես ուրիշներինը ոչ իմը....
    Բայց միևնույն ժամանակ հետաքրիքր է շատ .հանդիպում ես քո անցյալ ես-երին ու զգում ես, որ դու փոխվել ես, ու քանի որ մոռանում ես թե առաջ ինչպես էիր մտածում, զգում՝ վերհիշումները անակնկալ են լինում, երբեմն հաճելի երբեմն տհաճ բայց լինում են:
    Ինձ միշտ հետաքրքիր է եղել կարդալ իմ ացած մտքերը տպավորություները, ամեն անգամ ուրախանում եմ, երբ ինչ որ հետաքրքիր բան եմ գտնում անցյալի ինձանից: Ուզում եմ վերհիշել մանրամասները... զգացումներս հատկապես, բայց ոչ միշտ է ստացվում: Դրա համար ամեն անգամ ափսոսում եմ որ այդ պահերի մտքերն ու զգացումները որպես փաստացի ապացույց չեմ նշում թղթի վրա կամ էկրանի... ու միայն պատահական բաներ են երբեմն ինձ հետ տանում այն հին եսի մոտ: Պատահում է ինչ որ հոտ, ինչոր իր , նկար...
    Տեսնես ինչու է մեր հիշողությունը սահմանափակ, դա ինձ այնքան շատ է հուզում: Ես չեմ ուզում մոռանալ ինձ , անըդհատ ուզում եմ տեսնել, զգալ, համաեմատել...
    Love has an enemy, but it is already defeated!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (27.07.2009), unknown (28.07.2009), Գևոր (27.07.2009), Կաթիլ (03.11.2009), Մանուլ (08.10.2009), Ուլուանա (27.07.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Անքուն գիշերները երբեմն օգտակար են լինում: Չնայած որ ոչ ոք չի սիրում չքնել ու ժամերով անկողնու մեջ թավալ գալ աչքերը փակելու համար: Օգուտն էլ նրանում է , որ այն ինչի մասին ցերեկները չես հասցնում մտածել պլանավորել կամ հիշել անում ես հենց այդ տանջալից պահերին: Միգուցե հենց դրա համար էլ «հորինված է» այդ անքնություն կոչվածը: Ի՞նչ իմանաս: Դա էլ երևի մեր բացթողումների լրացման համար է... մենք շատ զաբաղված ենք օրվա մեջ զանազան բաներով՝ անկապ կամ կարևոր, և ինքդ քո կյանքի մասին մտորումների համար ամենահարմար ժամը մնում է գիշերը...
    Մտորելը չգիտեմ, բայց այս գիշերվա հատուկ սեանսը նվիրված էր իմ դպրոցական սիրահարվածություններին: Հիշում էի ու ինքնս ինձ ծիծաղում: Հետաքրքիր է, որ միշտ իմ մեջ տպավորվել է, որ ես հազվադեպ և դժվար սիրահարվողներից եմ եղել , բայց որ հաշվում եմ:
    Ուրեմն սկսեմ սկզբից. առաջին անգամ սիրահարվել եմ 12 տարեկանում , առաջին սերս դերասան Սթիվեն Սիգլն էր՝ Նիկոն:Չէ ֆանատ չեմ եղել երբեք ոչ մի դերասանի, երգչի՝ ուղակի ես անկեղծ սիրահարվել էի ու լուրջ նպատակներով: Մտածում էի մեծանալ ու ամուսնանալ իրա հետ: Բարեբախտաբար սերս 2 տարի հետո անցավ: Մտածում էի, որ նա աշխարհի ամենազնիվ տղամարդն է, ու շատ բարոյական: Ընկերուհիներիս մոտ գլուխ էի գովում բա տենում էք ինքը մի հատ խուժանական դերեր չի տանում, ուրեմն ինքը իրականից էլ տենց բաներ չի անում: Հետո որ մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ բոլոր տղամարդիկ իրական կյանքում տենց «խուժանական բաներ» անում են ու դա բնական է , իրանից էլ հիասթափվեցի: Հիմա մտածում եմ իմ խելքը էլի
    Երկրորդ սերս արդեն գրքի հերոս էր Կոմս Մոնտե-Քրիստոն, Էհ՜ անգիր էի արել էդ գիրքը ոնց էի երազում տեղափոխվել 19րդ դար ու ծնվել Ֆրանսիայում: Բարեբախտաբար այս սերն էլ անցավ : Ու այն նույնպես պլատոնական էր
    Հաջորդ պերսոնաժն արդեն իրական մարդ էր, որին ես իմ սեփական աչքերով տեսել էի: Իհարկե շատ քիչ ընդամենը մի 3- 4 անգամ ,բայց դե էտ էլ բան էր: Այդ տղան բարեկամուհուս ընկերներից էր, ու ծանոթացել էինք բարեկամուհուս միջոցով: Իհարկե նա չգիտեր և չիմացավ(ինչպես որ նախորդները) այդ մասին ու փառք Աստծո: Բայց ամենահետաքրքիր շրջանն էր, հո չէի ստեղծագործում ,մի 20 բանաստեղծություն ունեմ հատուկ իրեն նվիրված : Այ թե կիմանար: Նրանից հիասթափվեցի մի շատ պարզ պատճառով՝ անհրաժեշտ պահին բարեկամուհուս չէր օգնել, ու այդպես աչքիցս ընկավ ու էլ չսիրեցի :
    Այսքանով էլ ավարտվեցին իմ դպրոցական սիրահարվածությունները: Այդ բոլոր սերերն էլ իսկական երեխայական սերեր էին:
    Իսկ դպրոցից հետո արդեն հասուն տարիքում 2 անգամ եմ սիրահարվել որոնցից մեկը սիրել: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է
    Love has an enemy, but it is already defeated!

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.10.2010), unknown (28.07.2009), Գևոր (04.08.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Չգիտեմ ինչ կլինի վաղը ու դա անցյալի հետ կապ չունի` ներկայի հետ ունի...
    Երկու բան եմ մտածում լավ ու վատ: Ուզում եմ, որ այդ վատը չլինի վաղը ու ընդհանրապես չլինի...
    Ուզում եմ ուժեղ լինել :Ուզում եմ ճշմարտության մեջ լինել:


    Շատ դժվար է ներելը...
    Love has an enemy, but it is already defeated!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարձրահասակ (31.07.2009), Դատարկություն (03.11.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Ինչ որ անսովոր հանգստություն եմ ապրում: Անսովոր որովհետև իրավիճակից կախված չէ հանսգստությունս… պետք է լրիվ հակառակը լիներ:
    Լավ է վստահել նրան ում համար դժվար ոչինչ չկա:
    Love has an enemy, but it is already defeated!

  8. #5
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Ինչ լավ է, որ փոթորիկին խաղաղությունն է հաջորդում
    Love has an enemy, but it is already defeated!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #6
    Անիի մամա Բարձրահասակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    175
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ուժեղ լինել :Ուզում եմ ճշմարտության մեջ լինել:
    Պարզապես եղի՛ր:
    Շատ դժվար է ներելը...
    Փորձի՛ր:

  11. #7
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Մեջբերում Բարձրահասակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Փորձի՛ր:
    Փորձել եմ այլապես խաղաղությունը երբեք չէր գա
    Love has an enemy, but it is already defeated!

  12. #8
    Անիի մամա Բարձրահասակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    175
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձել եմ այլապես խաղաղությունը երբեք չէր գա
    Ընտիր է:
    Ուրախ եմ քեզ համար:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (31.07.2009)

  14. #9
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Այսօր շատ անջատված օր է: Դե իհարկե օրն անջատված չի լինում, բայց դառնում է իմ պատճառով/ իհարկե ինձ համար միայն/: Լրիվ այլ բան էի պլանավորել այսօրվա համար, բայց օրն այնպես ոչ տրամադող էր...դե իրականում օրը մեղք չունի չտրամադրվողը ես եմ: Փորձեցի պլաններից որոշները իրականացնել ըստ հրատապության: 20 րոպեանոց գործի վրա ուղիղ 2 ժամ չարչարվեցի: Մի բան էլ կա ուզում եմ ինձ զոռով տրամադրել բայց աչքիս ինձ համոզողը չեմ : Երևի վաղն ավելի լավ օր կլինի կանեմ…
    Այսօր անջատված օր է ... ինձ թվում է, թե ամենինչ դանդաղացված կադրերով է առաջ գնում... ու մինչև երեկո դեռ 2 օր կա...
    Լավ թող լինի ուրեմն դանդաղ օր, կամ անհավես օր: Շատ է պատահում ,որ ես օրերիս անուններ եմ դնում: Չգիտեմ դա լավ է թե վատ: Որ օրը շատ վատն է լինում անպայման ուզում եմ մի ձևով հիշել , որ հաջորդ տարի այդ օրը տեսնեմ ինչ կլնի ու նորից հիշեմ անցած պահերը: Բայց դե իմ անջատվածության պատճառով հաճախ դա տեղի չի ունենում ու երևի պետք է ավելացնեմ «բարեբախտաաբար»: Թե ասա քո ինչինա՞ պետք վատ օրերը հիշելը: Բայց չէ ես լավ օրերն էլ եմ հիշում ավելի ճիշտ ուզում եմ հիշել:

    Այս ամենը գրեցի անկապ անկապ, բայց նպատակս այն է, որ ինձ մի բան խոսք տամ :
    Այլևս ոչ մի վատ տրամադրվածություն: Ամեն առավոտ, երբ արթնանամ պետք է
    բարձրաձայն ասեմ, որ այսօր լավ օր է:
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #10
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Էլի աշնան հոտն է գալիս: Սեպտեմբերի հոտը...
    Անձրևն է պատճառը : Ամառն աձրևաշատ էր: Բայց այսօրվա առավոտն ուրիշ էր: Իսկական աշնան եղանակ, տրամադրություն: Ամենուրեք թաց է, ջրափոսեր...:
    Սառնություն է մի տեսակ, որ հիշեցնում է դպրոցական սեպտեմբերյան առավոտները: Երբ դուրս էի գալիս ու միանգամից հոտոտում էի այս սառը, բայց միևնույն ժամանակ հաճելի օդը: Մի քիչ տխրություն կար դրա մեջ, ինչ որ նորի ու մեծանալու հետ կապված: Բայց հաճելի էր...
    Սիրտս տաք բան ուզեց:
    Love has an enemy, but it is already defeated!

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (11.08.2009)

  17. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր: Բոլորը վազվզում էին, ինչ որ բան էին գտնում ու զվարճանում: Դե հենց դրա համար էլ եկել էին: Ու ոչ ոքի երևի չէր հետաքրքրում, թե այգու սպիտակ ձիուկն ու պոնին ինչու են տխուր: Սկզբում ձիուկին տեսա՝ անչափ հոգնած ու տխուր կանգնած էր: Երբ նայեցի աչքերին մեղմորեն խոնարհվեց, աչքերը հառեց ներքև... կարծես ուզում էր թաքցներ իր վիշտը : Ոնց որ թե ուզում էր ասել ես քո հավեսը չուեմ մեկա դու էլ ինձ չես հասկանում: Չգիտեմ, միգուցե բոլոր ձիերն են այդպիսին, բայց ինձ թվում է ես չեմ սխալվում: Նա անչափ տխուր էր ու ճնշված: Բոլորը շուրջն ուրախանում ու զվարճանում են, իսկ ինքը կանգնած է կապված ու անազատության մեջ: Երևի երազում է իր համար վազվզել ազատ՝ սարերով ձորերով մարդկանցից հեռու... բայց բախտը չի բերել, նրան կապել են ու ստիպում են առավոտից իրիկուն սրա նրա հաճույքի համար կառք քշել...
    Խեղճ կենդանի, երանի խոսել իմանար, ասեր իր սրտի եղածը: Նա երևի խոսում է, բայց իր լեզվով, խոսում է, բայց մարդը նրան չի հասկանում: Որովհետև մարդը իր նմանի հետ է խոսում, իսկ այս խեղճը հեռու է իր նմաններից և ոչ ոք չունի, որի մոտ կարող է խոսել բողոքել, կիսվել...
    Մի պահ պատկերացրեցի, եթե ինձ այդպես բռնադատեին ինչ որ ինձանից մեծ քաղաքակիրթ ուժեղ արարածներ, ինչ սարսափելի կլիներ... :Ինչքան վատ է անազատության մեջ: Երբ ինձ ինչ որ հասարակ բան են ստիպում անել միանգամից ներսումս ըմբոստություն է բարձրանում «ո՛չ դուք ոտնձգություն եք անում իմ իրավունքների դեմ», միանգամից ուզում եմ մերժել, հրաժարվել , փախչել.... ու գրեթե միշտ ունեմ այդ հնարավորությունը: Իսկ այս ձիուկը չունի... նա չի կարողանում խոսել ,նրան ոչ ոք չի հասկանում...
    Մարդ արարածը իսկապես, որ ամենադաժանն է բնության մեջ:
    Վերջին խմբագրող՝ Second Chance: 09.09.2009, 14:44:
    Love has an enemy, but it is already defeated!

  18. #12
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Ինչքան դժվարա իմ համար զանգել մի բան խնդրել թեկուզ ոչ իմ համար… ամեն օր հետձգում եմ ու վերջը...
    Էս օր դեդլայննա պետք է զանգեմ ու վերջ:
    Love has an enemy, but it is already defeated!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (10.09.2009)

  20. #13
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Թուզն աշխարհի ամենահամով միրգնա... մեկել դեղձը
    շատ եմ սիրում աշունը
    Love has an enemy, but it is already defeated!

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (08.10.2009), Ֆոտոն (08.10.2009)

  22. #14
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Այսօր երազիս գնացել էինք Սևանից այն կողմ մի անմարդաբնակ վայր: Նենց սիրուն բնություն էր: Ու միանգամից որոշեցինք, որ պետքա գանք այդտեղ բնակություն հաստատենք: Մեզ համար մի խրճիթ կսարքենք ու կապրենք: Ես միանգամից որոշեցի, որ հետս ամեն տեսակի բույսերի սերմեր կվերցնեմ ու ինքներս մեր կերակուրը կստեղծենք: Ոչինչ չենք գնի: Այնքան ուրախությամբ էր լցվել սիրտս: Նենց հավես էր: Քաղաքակրթությունից հեռու ամենապրիմիտիվ բաները դժավարությամբ կստեղծեինք, բայց որքան երջանիկ կլինեինք դրանով: Չգիտես ինչու հիշեցի, որ արժե միայն լվացքի մեքենան ու համակարգիչը բերել ու մեջս ուրախացա, որ այդպես լավ կլինի լվացքի վրա ժամանակ չեմ ծախսի, բայց թե դրանք որտեղից էի միացնելու երազիս մեջ չէի անհագստանում: Դե աշխատանքն էլ պետք չի, ինչի համար աշխատել ամեն ինչ մենք կունենանք ոչինչ երևի պետք չի գնել: Խարույկ էինք արել նստել կողքը մտածում էինք:

    Իրականում միշտ երազել եմ դրա մասին, դեռ շատ փոքրուց այդ խրճիթի մասին: Խրճիթ մի հեռու շատ հեռու վայրում ,ժայռերի մեջ, գետի կողքին փայտից երկոււ հարկանի փոքրիկ խրճիթ: Բայց այս վերջերս մի տեսակ շատ հեռու էր դարձել այդ երազանքնս , չէի մտածում դրա մասին, չէի երազում: Այսօրվա երազս նորից հիշեցրեց
    Love has an enemy, but it is already defeated!

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.10.2010), Ուլուանա (04.11.2009)

  24. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Ան, կներես եթե օֆտոպում եմ, կամ եթե օրագրիդ ֆորմատից դուրս է քոմենթ անելը:
    Դեռ փոքրուց երազել եմ Սիսիանում տուն ունենալ, ոորվհետև որքան լսել եմ պապիկիս մանկությունից պատմություններ, երբ նրանց ընտանիքը եկել է Հայաստան, սկզբում նրանք բնակություն են հաստատել հենց Սիսիանում ու երևի դա է հենց պատճառը, որ ես սիրում եմ առատ ձյունը՝ պապիկիս մանկության ձյունը՝ հենց այդ քաղաքում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծննդաբերությանը ներկա ամուսին
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 134
    Վերջինը: 07.07.2017, 19:21
  2. Ներկա Պահի ուժը
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 25.08.2016, 09:53
  3. Սմայլիկներ և ձեր ներկա պահի տրամադրությունը
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 25.04.2009, 07:56
  4. Մանկություն կամ հիշողություններ անցյալից
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.11.2008, 23:41
  5. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •