User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Խոհեր անցյալից ներկա...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խոհեր անցյալից ներկա...

    Անքուն գիշերները երբեմն օգտակար են լինում: Չնայած որ ոչ ոք չի սիրում չքնել ու ժամերով անկողնու մեջ թավալ գալ աչքերը փակելու համար: Օգուտն էլ նրանում է , որ այն ինչի մասին ցերեկները չես հասցնում մտածել պլանավորել կամ հիշել անում ես հենց այդ տանջալից պահերին: Միգուցե հենց դրա համար էլ «հորինված է» այդ անքնություն կոչվածը: Ի՞նչ իմանաս: Դա էլ երևի մեր բացթողումների լրացման համար է... մենք շատ զաբաղված ենք օրվա մեջ զանազան բաներով՝ անկապ կամ կարևոր, և ինքդ քո կյանքի մասին մտորումների համար ամենահարմար ժամը մնում է գիշերը...
    Մտորելը չգիտեմ, բայց այս գիշերվա հատուկ սեանսը նվիրված էր իմ դպրոցական սիրահարվածություններին: Հիշում էի ու ինքնս ինձ ծիծաղում: Հետաքրքիր է, որ միշտ իմ մեջ տպավորվել է, որ ես հազվադեպ և դժվար սիրահարվողներից եմ եղել , բայց որ հաշվում եմ:
    Ուրեմն սկսեմ սկզբից. առաջին անգամ սիրահարվել եմ 12 տարեկանում , առաջին սերս դերասան Սթիվեն Սիգլն էր՝ Նիկոն:Չէ ֆանատ չեմ եղել երբեք ոչ մի դերասանի, երգչի՝ ուղակի ես անկեղծ սիրահարվել էի ու լուրջ նպատակներով: Մտածում էի մեծանալ ու ամուսնանալ իրա հետ: Բարեբախտաբար սերս 2 տարի հետո անցավ: Մտածում էի, որ նա աշխարհի ամենազնիվ տղամարդն է, ու շատ բարոյական: Ընկերուհիներիս մոտ գլուխ էի գովում բա տենում էք ինքը մի հատ խուժանական դերեր չի տանում, ուրեմն ինքը իրականից էլ տենց բաներ չի անում: Հետո որ մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ բոլոր տղամարդիկ իրական կյանքում տենց «խուժանական բաներ» անում են ու դա բնական է , իրանից էլ հիասթափվեցի: Հիմա մտածում եմ իմ խելքը էլի
    Երկրորդ սերս արդեն գրքի հերոս էր Կոմս Մոնտե-Քրիստոն, Էհ՜ անգիր էի արել էդ գիրքը ոնց էի երազում տեղափոխվել 19րդ դար ու ծնվել Ֆրանսիայում: Բարեբախտաբար այս սերն էլ անցավ : Ու այն նույնպես պլատոնական էր
    Հաջորդ պերսոնաժն արդեն իրական մարդ էր, որին ես իմ սեփական աչքերով տեսել էի: Իհարկե շատ քիչ ընդամենը մի 3- 4 անգամ ,բայց դե էտ էլ բան էր: Այդ տղան բարեկամուհուս ընկերներից էր, ու ծանոթացել էինք բարեկամուհուս միջոցով: Իհարկե նա չգիտեր և չիմացավ(ինչպես որ նախորդները) այդ մասին ու փառք Աստծո: Բայց ամենահետաքրքիր շրջանն էր, հո չէի ստեղծագործում ,մի 20 բանաստեղծություն ունեմ հատուկ իրեն նվիրված : Այ թե կիմանար: Նրանից հիասթափվեցի մի շատ պարզ պատճառով՝ անհրաժեշտ պահին բարեկամուհուս չէր օգնել, ու այդպես աչքիցս ընկավ ու էլ չսիրեցի :
    Այսքանով էլ ավարտվեցին իմ դպրոցական սիրահարվածությունները: Այդ բոլոր սերերն էլ իսկական երեխայական սերեր էին:
    Իսկ դպրոցից հետո արդեն հասուն տարիքում 2 անգամ եմ սիրահարվել որոնցից մեկը սիրել: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է
    Love has an enemy, but it is already defeated!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.10.2010), unknown (28.07.2009), Գևոր (04.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծննդաբերությանը ներկա ամուսին
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 134
    Վերջինը: 07.07.2017, 19:21
  2. Ներկա Պահի ուժը
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 25.08.2016, 09:53
  3. Սմայլիկներ և ձեր ներկա պահի տրամադրությունը
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 25.04.2009, 07:56
  4. Մանկություն կամ հիշողություններ անցյալից
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.11.2008, 23:41
  5. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •