User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Կլոն

  1. #16
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    իսկ դու ի՞նչ գիտես քո գեների մասին, որ վախենում ես, որ այն կկրկնօրինակեն… Միգուցե կրկնօրինակելով քո գենետիկ կերպարը, ավելի լիարժեք էակ ստեղծվի…
    Առանձնապես ոչ մի բան: Բայց տհաճություն կզգամ, եթե նման բան լինի: Պատկերարա դու քո եսի հետ վեճի մեջ մտնես, ինչի նման կլինի՞
    Չէ, հաստատ չէի ուզի: Ու ընդհանրապես ,ամբողջ աշխարհում չկան 100 տոկոսով իրար նման մարդիկ, էդ օրինաչափությունը էկելա մարդկության գոյության սկզբից, ու ինձ թվումա էդ կյանքի հավասարակշռության հենակետերից մեկնա, որ պետք չի խախտել:
    Ինչ վերաբերվումա գիտությանը, չի կարելի հաճույք չստանալ նման ձեռքբերումների մասին լսելուց ու դրա արդյունավետությունը գիտակցելուց Օրինակ գյուղատնտեսության մեջ կլոնավորման կիրառումը իմ կարծիքով կբերի հսկայական նվաճումների:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #17
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Միանշանակ չեմ կարող ասել ընդունում եմ թե ոչ,քանի որ երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ.Սակայն ինչու մի քիչ էլ չենք մտածում կլոնների տեսանկյունից.Կարծում եմ նրանք էլ չեն ցանկանա ապրել նորմալ մարդկանց կողքին.Քանի որ միշտ արհամարհված կլինեն նորմալ մարդկանց կողմից. Երևի թե պետք չէ կլոն ստեղծել. Ամեն սկիզբ ունի ավարտ.Եվ եթե Աստված ստեղծել է մարդուն,ապա ունեցել է որոշակի նպատակ.Եվ եէե մի որ մարդկությունը վերանա,դա նույնպես կլինի Աստծո կամքը. Կարծում եմ պետք չէ հակառակ գնալ Աստծուն և բնությանը

  3. #18
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Եկեք հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայենք…
    Բնակլիմայական պայմանների (օրինակ օզոնի շերտի պատռման հետևանքով և այլն), ինչպես նաև մարդկային կենսակերպի փոփոխման պատճառով ավելացել են տհաս երեխաների ծնունդը… եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ շատ շուտով նորածին երեխաների մեծ մասը կլինեն ոչ նորմալ…
    Մի՞թե այս հանգամանքում մարդկային կլոնավորումը չի կարող հասնել օգնության…

  4. #19
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Եկեք հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայենք…
    Բնակլիմայական պայմանների (օրինակ օզոնի շերտի պատռման հետևանքով և այլն), ինչպես նաև մարդկային կենսակերպի փոփոխման պատճառով ավելացել են տհաս երեխաների ծնունդը… եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ շատ շուտով նորածին երեխաների մեծ մասը կլինեն ոչ նորմալ…
    Մի՞թե այս հանգամանքում մարդկային կլոնավորումը չի կարող հասնել օգնության…
    Նման դեպքում կնախընտրեի սերունդ չշարունակել
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  5. #20
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Նման դեպքում կնախընտրեի սերունդ չշարունակել
    Եվ ի՞նչ, երկրագունդը զրկել մարդկությունից… ո՞րն է դրա տրամաբանությունը…

  6. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Եկեք հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայենք…
    Բնակլիմայական պայմանների (օրինակ օզոնի շերտի պատռման հետևանքով և այլն), ինչպես նաև մարդկային կենսակերպի փոփոխման պատճառով ավելացել են տհաս երեխաների ծնունդը… եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ շատ շուտով նորածին երեխաների մեծ մասը կլինեն ոչ նորմալ…
    Մի՞թե այս հանգամանքում մարդկային կլոնավորումը չի կարող հասնել օգնության…
    Ո՛չ, չի կարող:
    Բեղմնավորման պահից գենետիկ անհատականություն է ձևավորվում, նրա նմանը չկա ու չի եղել աշխարհում: Իսկ կլոնավորելիս օգտագործվում է արդեն պատրաստի գենոտիպ, որի նմանը արդեն կա: Աշխարհում նույն գենոտիպից ունեն միայն միաձվային երկվորյակները, հետևաբար կլոններն իրարից կարող են տարբերվել միայն այնքանով, ինչքանով միաձվային երկվորյակներն են տարբերվում (ես սա խոսում եմ առանց հոգին ու շունչը հաշվի առնելու. չէ՞ որ դրանք էլ են նպաստում անհատականության ձևավորմանը):
    Իսկ ես բնական ճանապարհով երեխաներն արատներով են ծնվում, ի՞նչ երաշխքի կա, որ կլոնավորմամբ ծնված երեխաներն առողջ կլինեն:
    Լավ կլիներ, որ կլոնավորման վրա ծախսվող ահռելի գումարներն օգտագործվեին ավելի արդյունավետ, մասնավորապես, միջոցներ ձեռնարկել, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն առողջ լինեն:

    Կլոնավորումը մի լավ կողմ ունի: Խոսքս օրգանների կլոնավորման մասին է: Առանձին օրգանների ստեղծումը և փոխպատվաստումը կարող է բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել:

  7. #22
    Լիարժեք անդամ NoemI-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Կլոն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կլոնավորումը չի կարող լիարժեք մարդ ստեղծել մի պարզ պատճառով: Մարդը երրորդություն է. հոգի, շունչ, մարմին: Կլոնավորումը միայն մարմին է ստեղծում, իսկ ու՞ր մնացին հոգին ու շունչը:
    Կցանականաի բացատրես թե որն է «շունչը»
    Իսկ գուցե գա մի օր որ հնարաոր լինի նաև հոգին էլ կլոնաորել

  8. #23
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    իսկ ու՞ր մնացին հոգին ու շունչը:
    Իսկ ինչու ես կարծում, որ կլոնը հոգի չունի: Նա էլ է մարդ, կամ կենդանի և իմ կարծիքով նրանք էլ կունենան հոգի: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ ԱՆՀՈԳԻ // մարդ կլինեն:


  9. #24
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Երևի ես աննորմալ երևույթ եմ, բայց կուզենայի իմ կլոնը ունենալ, չգիտեմ ինչքան կդիմանայի, բայց գոնե մի շաբաթով, իմ փոքր ժամանակվա Աննային եմ ուզում: ՄԱդու կլոնավորման ճիշտ կամ սխալ լինելու մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց լավ կլինի, որ առանձին օրգաններ կլոնավորել հնարավոր լինի, դրանով մարդկանց կյանքը փրկել կարողանալու համար, ոչ թե մեկի մի օրգանը փոխելու համար սպասեն տարիներ, թե որտեղ մեկը կմահանա, ինքը դոնոր կլինի ու էլ չշարունակեմ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  10. #25
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կլոն

    Կլոնավորմանը կողմ եմ երկու ձեռքով: Կլոնավորումը համարում եմ մարդկության մեծագույն գյուտերից և ինչպես բոլոր մեծագույն գյուտերի դեպքում.
    1. կա մարդկանց բավականին մեծ խումբ, որոնք ամեն կերպ պայքարելու են դրա դեմ;
    2. մոտ ապագայում այս գյուտը ևս օգտագործվելու է որպես զենք:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #26
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    40
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Իմիջայլոց ժողովուրդ, ի՞նչ եղավ էն աղջկա վերջը, մի քանի տարի առաջ էն որ մի կլոնավորման ֆիրմա(եթե չեմ սխալվում անունը Cloneids էր, կամ նման մի բան) կլոնավորել էր իբր, անունն ել Եվա էին դրել` սիմոլիկ անուն, ոչ մեկդ տեղյակ չեք ինչ եղավ հետո???
    աութսայդերների մեջ աութսայդեր

  12. #27
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Ինքս, լինելով ավելի շուտ ռեալ մտածելակերպի մարդ, քան կույր աստվածապաշտ, երևի թե կողմ եմ նման գիտական զարգացմանը: Կարծում եմ այդ երևույթը բավական մեծ օգուտ կտա մարդկությանը:

  13. #28
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս, լինելով ավելի շուտ ռեալ մտածելակերպի մարդ, քան կույր աստվածապաշտ, երևի թե կողմ եմ նման գիտական զարգացմանը: Կարծում եմ այդ երևույթը բավական մեծ օգուտ կտա մարդկությանը:
    Իսկ ես չէի ուզի իմ նման մեկը լինի , ամեն անգամ նայեմ նրան ու տեսնեմ , որ ինքը ասենք 12 տարեկանում չի անում այն սխալը , որ ես արել եմ Շատ սարսափելի բանա

  14. #29
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Ես էլ եմ կողմ գիտության զարգացմանը, բայց սա այն դեպքը չէ, որ աստվածավախ լինելս հետ կպահի իմ կլոնն ունենալուց: Երևի ավելի շատ այն միտքն է ինձ սարսափեցնելու, որ դիմացս կանգնած կլինի նույն իմ գեները կրող մեկը, ով շատ բաներ կկարողանա անել ավելի հաջող, ում մոտ կստացվի այն, ինչ ես չեմ կարողացել ժամանակին անել, քանզի կյանքը նրա համար դեռ առջևում է, իսկ ես ապրել եմ երկու և ավել տասնյակ Սա զուտ անհատի՝ իր նմանակին, թեկուզ զուտ գեներով, ոչ արտաքինով տեսնելու վախն է, կամ էլ չգիտեմ ոնց անվանեմ, գուցե էգո, նախանձ
    Իսկ գլոբալ առումով կլոնավորումը, ինչպես արդեն նշել է Աթեիստը, որպես զենք կօգտագործվի, ինչին էլ ավելի դեմ եմ:
    Ամեն դեպքում գիտությունը կարող է զարգանալ և գտնել բազում անբուժելի հիվանդությունների կանխման ու բուժման լուծումներ մարդկության համար ավելի ապահով եղանակով, քան է կլոն ստեղծելը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ նույն կլոնների մոտ ամեն ինչ նորմալ կլինի զուտ ֆիզիոլոգիական առումով, իսկ ընդհանրապես, մարդկության արաչագործությունը գնալով ավելի է ետ պահում, կտրում նրան բնությունից, իսկ ավելի հաճախ էլ մարդն իր իսկ ստեղծածի դեմն առնել չի կարողանում՝ վնասելով մյուսներին՝ իր նման մարդ արարածներին:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #30
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլոն

    Այ ժողովուրդ, ինչի եք կարծում, թե ձեր գեների կրկնությունը պիտի գրված լինի դիմացինի ճակատին

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •