User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ոտանավորներ «Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ»

  1. #1
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոտանավորներ «Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ»

    Արդեն 2 ոտանավորներ նվիրել եմ մասնակցուհիներին՝Հասմիկին ու Անգելինային,ցանկացողները կարդան նրանց պատասխաններում

    Հեռացումի հորդոր

    Թափ տուր ձեռքդ ու գնա.
    Ինչ ես թողնում,ախր՝ ինչ,
    Ոչ "Հավերժի մեքենա",
    Ոչ էլ մանկան քաղցր նինջ:

    Դու կգտնես միշտ էլ վիշտ,
    Վշտից դու չես կշտանա:
    -Ով է սխալ,ինչն է ճիշտ-
    Թափ տուր ձեռքդ ու գնա:


    Պատրանք

    Լինեիր մաքուր,անաղարտ մի կույս,
    Իսկ ես գեղեցիկ,հրաշք պատանի:
    Գարունը լիներ ինչպես որ կար
    Ու փափուկ,քնքուշ արեվոտ քամի:
    Քամին խառներ մազերդ մետաքս,
    Շրջազգեստդ փաթթեր ոտքերիդ,
    Ես քեզ Խայամից մի բան կարդայի,
    Եվ տերդ լինեի,նաեվ՝գերիդ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (11.11.2010)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոտանավորներ "Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ"

    Շատ լիրիկական էր ու շոյող... Հատկապես «Պատրանքը»... Փափու՜կ-փափուկ...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #3
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոտանավորներ "Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ"

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Շատ լիրիկական էր ու շոյող... Հատկապես «Պատրանքը»... Փափու՜կ-փափուկ...
    "Երբ աչքերն են սառում,ասում են:Այ,այ,մարդ է գալու..."
    Պ.Սեվակ
    Իսկ երբ չեն սառում,այլ տաքանում են,մշուշվում`հանկարծ.
    Ոչ ոք չի գալու?Չսպասեմ` իզուր,
    Ինչ որ կաթիլներ գլորվում են ցած,
    Գուցե աչքերիս սառույցից լազուր,
    Ու մեկը չեկավ:
    Ես չեմ հավատում ամեն Հանճարի,
    Որ Մեծ է`հարկավ.
    Թող տաքությունից սառը կաթիլվի`
    Ինչ տարբերություն`անդունդ է,թե վիհ;

    Նվիրում եմ անգլերեն ոտանավորներ գրող աղջկան:Ապրես լավ խոսքերի համար

  5. #4
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոտանավորներ "Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ"

    Ամեն ինչ կորավ՝էլ ոչինչ չկա,
    Սուտ էին բոլորը՝ընկեր,բարեկամ:
    Ու մենակության իմ մահճին՝ահա,
    Թեքվել է քնքուշ մի աղջիկ փարթամ:

    Անձրեվը,ասես,գժվել է լրիվ.
    Մի ամբողջ շաբաթ՝թափով անդադրում,
    Իր դեմն է քաշել պատուհան ու քիվ,
    Իր անձրեվային պոեմն է գրում:

    Ամեն ինչ կորավ՝էլ ոչինչ չկա,
    Լոկ մի պատուհան-գրամեքենա,
    Մի կեղտոտ սենյակ առաջին հարկում,
    Եվ այս աղջիկը՝փարթամ ու անքուն:
    1993թ.Դոնի-Ռոստով

  6. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոտանավորներ "Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ"

    Մեջբերում xumhar-ի խոսքերից
    Նվիրում եմ անգլերեն ոտանավորներ գրող աղջկան:Ապրես լավ խոսքերի համար
    Հենց նոր կարդացի… ու շատ ափսոսացի, որ մինչև հիմա չէի կարդացել … Շատ զգացված եմ: Ամեն օր չի, որ բանաստեղծություն են ինձ նվիրում …Անչափ շնորհակալ եմ :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ծիածանագույն ոտանավորներ»
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 18.12.2009, 02:03
  2. Զավեշտային ոտանավորներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.04.2009, 20:56
  3. Մայրամուտի շողերը երբեմն ջերմացնում են......
    Հեղինակ՝ chutik, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.02.2008, 15:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •