Գիշերային ինտերնետ եմ վերցնում և հաճախ եմ կոմպը գիշերը միացրած թողնում, երբ որևէ բան եմ բեռնում ինտերնետից։ Այն, որ Հայաստանում հոսանք կտրելը սովորական երևույթ է դարձել հայտնի է բոլորին։ երկարաժամկետի մասին չեմ խոսում, փառք Աստծո, դա մի փոքր հազվադեպ է։ Իսկ ակնթարթային կտրելը հաճախակի է։ Այն, որ դրա պատճառով հարդս փչանումա արդեն ու կապույտ էկրանը իմ համար սովորական բանա դարձել, էտ էլ հեչ, շնորհակալություն էլ. ցանցերին ու հետևողական կառավարությանը։ Ինձ հետաքրքրում ա, կա՞ որևէ ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի 0.00-9.00 ժամանակահատվածում, երբ լույսը ակընթարթային բազմաթիվ անգամ են կտրում և կոմպը ռեստարտ ա անում, ավտոմատ ձևով նորից կպնի ինտերնետ, միացնի 1-3 ծրագիր, ինչպիքիք են Reget Deluxe, uTorrent և eMule.
Էջանիշներ