User Tag List

Էջ 1 49-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 724 հատից

Թեմա: Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

  1. #1
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Ժող, ինձ ով կարա մի հատ մարդավար հասկանալի լեզվով բացատրի, թե ոնց են հաշվում host-երի քանակը, subnet mask-երը... ասենք ոնց կարելի ա իմանալ թե քանի կոմպ կա "192.168.1.4/24" -ում ... ետ կարգի բաները էլի))) կամ էլ լինկ տվեք, բայց մի քիչ որ հեշտ բացատրած լինի...
    Здесь могла быть моя подпись...

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց եւ պատասխան համակարգչից

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ինձ ով կարա մի հատ մարդավար հասկանալի լեզվով բացատրի, թե ոնց են հաշվում host-երի քանակը, subnet mask-երը... ասենք ոնց կարելի ա իմանալ թե քանի կոմպ կա "192.168.1.4/24" -ում ... ետ կարգի բաները էլի))) կամ էլ լինկ տվեք, բայց մի քիչ որ հեշտ բացատրած լինի...
    Նայի "192.168.1.4/24" -ի մեջ ուշադրություն դարձրա պրեֆիքսի վրա /24"
    ընդհանուր IP -ների քանակը 2-ի 32 աստիճան հատ է:
    Եթե գրված է պրեֆիքս, նշանակում է 32-ից պետք է հանել պրեֆիքսի թիվը(24") և 2-ը այդքան աստիշան բարձրացրած քանակի հոսթ կունենաս:
    քո բերած օրինակում 32-24 = 8: 2^8=256: 256 հոսթից մեկը ցանցի իդենտիֆիկատորն է, մյուսը՝ broadcast հասցեն: այսինքն 254 հատիկ հոստ:

    սա էլ քեզ լավ հաշվիչ http://www.subnet-calculator.com/

    բայց գրածդ սինտաքսը սխալ է, որովհետև 4-ից 256 չէս կարող 256 հոստ տեղավորել:
    Ճիշտը 192.168.1.0/24 է:
    Հ.Գ բոլորին այս թեման հազվադեպ եմ այցելում, բայց ցանցերի մասին ցանկացած հարցի հնարավորություններիս սահմանում(հավատացնում եմ դրանք մեծ են) կուզենայի պատասխանել: Դրա համար առաջարկում եմ բոլոր ցանցերով հետաքրքրված մարդկանց Համակարչային Ցանցեր թեմայում բացել հարց պատասխան Համակարգչային ցանցերից թեմա, ես ամեն օր այն կնայեմ:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 25.07.2009, 10:21:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.03.2010), Cracker (25.07.2009), xaker00 (03.04.2010), Ապե Ջան (10.01.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ:

  5. #4
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    կխնդրեի բացատրել էլի, Ինչ որ քոնեքշնի շարինգը ոնց ա աշխատում?

  6. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    կխնդրեի բացատրել էլի, Ինչ որ քոնեքշնի շարինգը ոնց ա աշխատում?
    քոնեքշնի շարինգ(Connection Shearing) տերմին չկա ցանցային տեխնոլոգիաներում: Դա զուտ Microsoft -ական տերմին է: Իրականում Connection Shearing -ը միացնելու շամանակ NAT -է ակտիվանում:
    NAT -Network Access Table, Masquarading, կամ հայերեն ասած դիմակավորում:
    Դա պրցես է, որի ընթացքում ուղարկվող ինֆորմացիայի փաթեթի մեջ, ուղարկվողի հասցեն փոխվում է NAT կազմակերպող սերվերի հասցեով, իսկ հետադարձ պատասխանի ժամանակ NAT սերվերը հետ է դնում ուղարկողի հասցեն իր տեղը՝ ջնջելով իրենը:
    Ավելի պարզ:
    Մի համակարգիչ ունի 2 ինտերֆեյս(LAN card, Wireless card, կապ չունի), որոնցից մեկը՝ 5.4.3.2 real IP(ռեալ լինելը պարտադիր չի) հասցեով, ինտերնետի դուրս գալու հնարավորություն ունի: Իսկ մյուսը 10.0.0.1 հասցեով, միացված է լոկալ՝ 10.0.0.0/24 ցանցին:
    Անհրաժեշտ է 10.0.0.0/24 ցանցից ցանկացած համակարգչի ինտերնետ ինֆորմացիա ուղարկելու, կամ ստանալու հնարավորություն տալ:
    Մենք գիտենք, որ ֆիկտիվ IP -ները ինտերնետում չեն երթուղվում: Ինչպե՞ս անենք, որ մեր ցանցի համակարգիչները այնուամենայնիվ օգտվեն այդ հաճույքից:
    Խելոք մարդիկ մտածել են NAT-ը, որպես խնդրի լուծում:
    Երբ վերը նշված սերվերի վրա հայտարարում ենք, որ 10.0.0.0/24 ցանցի հարցումները դեպի ինտերնետ պետք է անցնեն NAT-ով, ապա վերջինս ցանկացած համակարգչի հարցման մեջ փոխում է ուղարկողի հասցեն(ենթադրենք 10.0.0.2 -ից եկածը) իր հասցեով(5.4.3.2) և ուղարկում ինտերնետ: Ինտերնետից պատասխանը գալիս է 5.4.3.2 -ի վրա, բայց NAT սեռվերը հիշում է, որ դա 10.0.0.2 -ի հարցումն էր ր պատասխանը ուղղորդում է 10.0.0.2 -ին:
    Այսպիսով, մի ամբողջ ցանց ինտերնետ է դուրս գալիս մեկ, համակարջին անունից:
    Linux ՕՀ -ում NAT հայտարարելու օրինակ
    iptables -t nat -A POSTROUTING -s 10.0.0.0/255.255.255.0 -j SNAT --to-source 5.4.3.2
    windows ՕՀ -ում բավական է ընդամենը դրոշկ դնել Connection Shearing -ը միացնելու համար
    NAT -ը իրականում շատ ու շատ այլ կիրառություններ ու հնարավորություններ է տալիս, տարբեր վերահասցեավորումներ անելու համար, բայց այդ մասին արդեն մասնագիտական գրականություններում ման արի:
    էսպես չի մնա

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    masivec (25.07.2009), razmik21 (27.12.2009), xaker00 (03.04.2010), Աթեիստ (25.07.2009), Ապե Ջան (02.11.2009), Արամ (25.07.2009), Հրատացի (12.10.2009)

  8. #6
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց եւ պատասխան համակարգչից

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի "192.168.1.4/24" -ի մեջ ուշադրություն դարձրա պրեֆիքսի վրա /24"
    ընդհանուր IP -ների քանակը 2-ի 32 աստիճան հատ է:
    Եթե գրված է պրեֆիքս, նշանակում է 32-ից պետք է հանել պրեֆիքսի թիվը(24") և 2-ը այդքան աստիշան բարձրացրած քանակի հոսթ կունենաս:
    քո բերած օրինակում 32-24 = 8: 2^8=256: 256 հոսթից մեկը ցանցի իդենտիֆիկատորն է, մյուսը՝ broadcast հասցեն: այսինքն 254 հատիկ հոստ:

    սա էլ քեզ լավ հաշվիչ http://www.subnet-calculator.com/

    բայց գրածդ սինտաքսը սխալ է, որովհետև 4-ից 256 չէս կարող 256 հոստ տեղավորել:
    Ճիշտը 192.168.1.0/24 է:
    Հ.Գ բոլորին այս թեման հազվադեպ եմ այցելում, բայց ցանցերի մասին ցանկացած հարցի հնարավորություններիս սահմանում(հավատացնում եմ դրանք մեծ են) կուզենայի պատասխանել: Դրա համար առաջարկում եմ բոլոր ցանցերով հետաքրքրված մարդկանց Համակարչային Ցանցեր թեմայում բացել հարց պատասխան Համակարգչային ցանցերից թեմա, ես ամեն օր այն կնայեմ:
    Հասկացա լրիվ... մերսի...
    մեկ էլ եթե հնարավոր ա երկուական ու տասական համակարգերի մասին մի քանի խոսք... դրանց միջոցով ոնց կարելի ա անել էտ հաշվարկները?

    հ.գ. առաջարկությանդ հետ համամիտ եմ. Եթե ադմինները կարող են, թող ստեղից սկսած տեղափոխեն...
    Здесь могла быть моя подпись...

  9. #7
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Մի հարց էլ - ոնց կարելի ա հասկանալ transparent (прозрачный) բառի իմաստը հետևյալ արտահայտություններում - прозрачный прокси, прозрачное кеширование, прозрачный Squid .... ???
    Здесь могла быть моя подпись...

  10. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց եւ պատասխան համակարգչից

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ եթե հնարավոր ա երկուական ու տասական համակարգերի մասին մի քանի խոսք... դրանց միջոցով ոնց կարելի ա անել էտ հաշվարկները?
    Ինչպես գիրես, IP հասցեները 32 բիթանոց են: 4 -ական բայթ, առանձնացված կետերով:
    Օրինակ 192.168.0.1 հասցեում տեսնում ենք 4 բայթ, 10-ական համակարգով գրված: 10-ականից 2-ականի բերելու համար բազմաթիվ մեթոդներ կան, բայց ես IP հասցեների համար հեշտացված հաշվարկը կբերեմ, որպես օրինակ, որպեսզի շատ սար ու ձոր չընկնենք:
    իմ բերած օրինակը 2-ական համակարգով կլինի այսպես
    11000000.10101000.00000000.00000001 : Սիրուն ա, բայց ինչպե՞ս են այնուամենայնիվ հաշվում այն:
    մի թեթև աղյուսակով ամեն ինչ պարզ կդառնա
    00000000 - 0
    00000001 - 1
    00000010 - 2
    00000100 - 4
    00001000 - 8
    00010000 - 16
    00100000 - 32
    01000000 - 64
    10000000 - 128
    հիմա 192 = 128+64 բերենք 2-ական համակարգում իրենց բիթային տեսքի այսինքն՝
    10000000+01000000
    ինճպես գիտենք 0+0=0, 1+1=10, 1+0=1
    Գումարենք 10000000+01000000=11000000
    նույն կերպ՝ 168=128+32+8=10000000+00100000+00001000=1010100
    Ահա և հեշտ բիթերի վերածելու ու 2-ական համակարգով IP Հասցեն ներկայացնելու ձև:
    Հետաքրքրության համար նշեմ, որ A դասի բոլոր IP-ների ավագ բիթերը սկսում են 0 -ով իսկ ցանցի իդենտիֆիկատոր հանդիսանում է միայն առաձին բայթը, B-ինը 10-ով, ցանցի իդենտիֆիկատորը առաջին 2 բայթն են, C-ինը 110 -ով, ցանցի իդենտիֆիկատորը՝ առաջին 3 բայթը:
    Ընդհանուր ցանկացած բայթում տեղավորվում է 0-256 տասնական համակարգի թիվ:
    00000000-11111111
    էսպես չի մնա

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.03.2010), Cracker (25.07.2009)

  12. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ - ոնց կարելի ա հասկանալ transparent (прозрачный) բառի իմաստը հետևյալ արտահայտություններում - прозрачный прокси, прозрачное кеширование, прозрачный Squid .... ???
    Այս հարցն առանձնապես խելոք պատասխան տալն անհնար է
    թափանցիկ(transparent) proxy սերվերը ոչնչով չի տարբերվում սովորական պրոքսիից: Պրոքսի սերվերների աշխատանքների սկզբունքների ու նպատակների մասին առանձին կգրեմ, եթե ժամանակ ունենամ: Այժմ քո հարցին կարճ կպատասխանեմ ու վերջ:
    Թափանցիկ պրոկսի սերվերով ռեսուրսի դիմելուց(սայթ բացելուց) երևում է քո IP հասցեն, իհարկե եթե այն ռեալ է, իսկ ոչ թափանցիկից մտնելուց՝ պրոքսի սերվերի IP հասցեն: Էլ տարբերություն չկա
    Այնպես, որ եթե ռեսուրսին դիմում ես ոչ բարեկամական նպատակներով, խորհուրդ եմ տալիս օգտագործել ոչ թափանցիկ պրոքսի, այն էլ մեկից ավելի
    էսպես չի մնա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cracker (25.07.2009)

  14. #10
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Ժողովուրդ ջան, ինձ ով կբացատրի մի հատ թե ոնց լրացնեմ տողերը?
    Մեկ էլ մի պարզ տարբերակով բացատրեք ընթացքը

    Ճիշտ ա լրացրած ա, բայց ես չեմ հասկանում ոնց ա էտ կատարվում
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Cracker: 02.08.2009, 23:01:
    Здесь могла быть моя подпись...

  15. #11
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Բացատրելու ոչինչ չեմ տեսնում:
    Enter last octet of binary = մուտքագրեք վերջին օկտետը բինար համակարգով
    նույնը տասնականով լրացնելու դաշտ կա:
    Կամ ցանցի առաջին ու վերջին հասցեներն ա ուզում:
    Մնացածը ինքն ա հաշվում:

    Այս թեմայի 8-րդ գրառման մեջ արդեն ամեն ինչ առավել քան մանրամասն բացատրել եմ:
    էսպես չի մնա

  16. #12
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Թե ինչ ա պետք լրացնել, էտ հասկանում եմ, ինձ պետք ա հասկանալ թե էտ թվերը որտեղից են ստացվում. Օրինակ` շատ հետաքրքիր ա, թե ոնց ա ստացվում broadcastը , 135,130,59,229/17 -ի մեջ ոնց ա 229ը դառնում 127 ?
    Здесь могла быть моя подпись...

  17. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ - ոնց կարելի ա հասկանալ transparent (прозрачный) բառի իմաստը հետևյալ արտահայտություններում - прозрачный прокси, прозрачное кеширование, прозрачный Squid .... ???
    Սովորական прокси սերվերի դեպքում պարտադիր պետք է բրոուզերի մեջ նշել прокси սերվերի IP և պորտը որով աշխատում է սերվերը, իսկ прозрачный прокси -ի դեպքում ոչինչ պետք չէ նշել, սերվերն ինքն է ինչպես ասում են перехватывает запрос: Տարբերությունը նրանում է որ պետք չէ հազարավոր բրոուզերներ կարգավորել և նաև բաժանորդը չի իմանում որ աշխատում է прокси-ով:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cracker (11.09.2009)

  19. #14
    Մշտական անդամ Cracker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.08.2006
    Հասցե
    Orange Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    ժող, մի հատ նորից կրկնվենք ))
    Ուղղակի էս պահը մի քիչ լավ չեմ կարողանում պատկերացնել....
    Հարցը էս ա`
    • 10.1.12.79/28
    • 10.1.12.113/28
    • 10.1.12.32/28
    • 10.1.11.5/27
    • 10.1.11.97/27
    • 10.1.11.128/27
    Էս սաբնեթներից որոնք են ճիշտ ու ոնց եք դա պարզում?
    Здесь могла быть моя подпись...

  20. #15
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր և պատասխաններ համակարգչային ցանցերի վերաբերյալ

    Մեջբերում Cracker-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, մի հատ նորից կրկնվենք ))
    Ուղղակի էս պահը մի քիչ լավ չեմ կարողանում պատկերացնել....
    Հարցը էս ա`
    • 10.1.12.79/28
    • 10.1.12.113/28
    • 10.1.12.32/28
    • 10.1.11.5/27
    • 10.1.11.97/27
    • 10.1.11.128/27
    Էս սաբնեթներից որոնք են ճիշտ ու ոնց եք դա պարզում?
    նման գրելաձևում ամենասկզբի հասցեն ցանցնի իդենտիֆիկատորն է, իսկ /թիվ -ը՝ պրեֆիքսը:
    Օրինակ 192.168.10.0/24 նշանակում է 192.168.10.x ցանց, որտեղ պետք է գոյություն ունենան 2-ի 32-պրեֆիքսի թիվը(իմ գրածում՝ 24) աստիճան հատ հոսթ(2-ի 32-24=8 աստիճան՝ 256 հատ):

    Ավելի պարզ: պրեֆիքսը ցույց է տալիս, թե 2-ի քանի աստիճան հոսթ կա տվյալ ենթացանցում: Մաքսիմալ քանակը 32 է, այսինքն 2-ի 32 աստիճան: Որպեսզի իմանանք տվյալ պրեֆիքսի դեպքում քանի հոսթ կա տվյալ ենթացանցում, ապա պետք է 32-ից հանենք պրեֆիքսի թիվը:

    Այսպիսով իմացանք, թե պրեֆիքսով ինչպես կարելի է հաշվել տվյալ ենթացանցի հոսթերի քանակը: Մնում է որ մեր գրված ցանցի իդենտիֆիկատորը մեզ թույլ տա այդքան հոսթ տեղավորել ենթացանցում: Իմ գրած օրինակում՝ 192.168.10.0/24 դա հնարավոր է, 192.168.10.0-192.168.10.256(ուղիղ 256 հոսթ, որը և հավասար է 2-ի 8 աստիճանի): Յաստեղ առաջին հասցեն՝ 192.168.10.0 չի կիրառվում հանգույց հասցեավորելու համար, այն ցանցի իդենտիֆիկատորն է, իսկ վերջինը՝ 192.168.10.255 broadcast հասցեն, որին դիմելուց բոլոր հոսթերը պատասխանում են:

    Եթե ես գրած լինեի 192.168.10.128/24, դա կլիներ սխալ, որովհետև 128-ից 255, 256 հատ հոսթ չէի կարող տեղավորել: Բայց ճիշտ կլիներ օրինակ գրել 192.168.10.128/25 ՝ կլիներ ճիշտ, որովհետև 32-25 կստանանք 7, իսկ 2-ի 7 աստիճանը հավասար է 128-ի: 128-255 հենց 128 հատ հոսթ տեղավորվում է, որը և ենթադրում է պրեֆիքսը:

    Հա, ու եթե հոսթերը ավելանում էն, ապա դա նույնպես ճիշտ գրված պրեֆիքս է, որովհետև ցանցը տրոհված է մի քանի ենթացանցերի, որոնք մեկը մյուսին շարունակում են:
    Օրինակ 192.168.10.0/25 գրառումը ճիշտ է, որովհետև 192.168.10.0 - 192.168.10.127 հոսթեր է պարունակում:

    Մնացած հաշվարկները կարող եք անել ինքներդ և տեսնել վերը նշված օրինակներից որոնք են ճիշտ, կամ սխալ:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 18.09.2009, 15:15:
    էսպես չի մնա

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cracker (18.09.2009), keyboard (02.10.2009)

Էջ 1 49-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր համակարգչային գրաֆիկայի վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 05.12.2020, 12:56
  2. Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8241
    Վերջինը: 21.08.2020, 18:21
  3. հարցեր C#-ի վերաբերյալ
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 67
    Վերջինը: 02.12.2015, 01:33
  4. Հարցեր CSS-ի վերաբերյալ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 25.04.2015, 09:16
  5. Համակարգչային ցանցերի աշխատանքը
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 139
    Վերջինը: 26.10.2013, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •