Bruno (23.05.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Bruno (23.05.2014)
60.60.60.60-ը կոմպի IP-ն չի: Կոմպինը 192.168.1.10 ա:
Բայց եթե հնարավոր ա ռոութերով էս ամենը իրագործել, ուրեմն Linux-ով էլ կարելի ա իրագործել, պարզապես չգիտեմ ինչ պետք ա արվի:
Հ.Գ.
Չէ, վայ, ռոութերով 2 վանի պահով ա լինում:
Վերջին խմբագրող՝ Bruno: 23.05.2014, 22:41:
60.60.60.60 տեսա ու հիշեցի, որ էս հարցը միշտ տանջել ա ինձ: Սրանից լավ առիթ էլ չի լինի, որ հարցնեմ: Ինչի՞ համար ա network mask-ը միշտ բոլորի մոտ 255.255.255.0, այլ ոչ թե ասենք 117.117.117.0![]()
Ինձ էլ սենց հարց էր պետք, որ մի հատ լեկցիա գրեի։
Հաջորդ երկար գրառման մեջ դա կբացատրեմ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
insider (23.05.2014)
Կոմպերը (ու մնացած սարքերը, որոնք ունեն ցանցին միանալու հնարավորություն) ցանցում իրար ճանաչում են IP հասցեներով (շատ չխորանալու համար ավելի ցածր մակարդակ չենք իջնում)։
Լոկալ ցանցերի համար կան որոշակի ստանդարտ IP ինտերվալներ, օրինակ՝ ամենատարածված՝ 192.168.0.x; (X= 0 -254)
Ցանցում իհարկե կոմպերի քանակը կարա տարբեր լինի։
Հենց mask-ն ա, որ ցույց ա տալիս, թե քանի կոմպ կա տվյալ ցանցում, ու էդ քանակը գերազանցող ցանկացած IP մեր ցանցից չի, մեր հետ գործ չունի։
Նույնը ցույց տամ գրաֆիկորեն։
Ստեղ կոմպերը մի ցանցի ներսում են, որի ցանկապատը հենց mask-ն ա։
Հասկանալու համար, թե ինչ արժեքներ կարող է ընդունել mask-ը, անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է այն
պատկերվում լինուքսում
192.168.0.1 / 255.255.255.0 լինուքսում կլինի 192.168.0.1/24
Լինուքսում արժեքը 32-ն է, համարժեք է windows-ի 255.255.255.255
Այսինքն լինուքսը 24-32 արժեքներով ամբողջությամբ փոխարինում է 255.255.255.0-255.255.255.255։
Սա արդեն նշանակում է, որ Windows-ում վերջում չի կարելի գրել ցանկացած կամայական թիվ։
Վերջում գրվող թիվը որոշվում է հետևյալ բանաձևով՝ 256-2^n
n=0, թիվ=255
n=1, թիվ=254
n=2, թիվ=252
n-ը հենց որոշում է տվյալ ցանցում կոմպերի քանակը։
Էս թվեր փորձեր կատարելու ու արդյունքը տեսնելու համար լավ կայք կա » http://ping.eu/network-calc/
Հիմա ենթադրենք ունենք կոմպ, որի IP-ն 192.168.0.1 է, իսկ mask-ը 255.255.255.252 (n=2), սա նշանակում է, որ կողքը
դրված, բայց 192.168.0.5 IP ունեցող կոմպին նա չի տեսնի, որտև էս mask-ի դեպքում աշխատում են 0-4 IP-ները, որոնց
առաջինն ու վերջինը արդեն նշածս պետք չեկող loopback-ն ու Broadcast-ն են։ Աշխատող IP-ներ մնում են 1 և 2։
Ինչպես հավանաբար արդեն պարզ դարձավ, ինտերվալները կատարվում են 2-ի աստիճաններով։
Եթե IP=192.168.0.100, իսկ օրինակ Mask=255.255.255.128, ապա IP-ների աշխատանքային ինտերվալը կլինի 192.168.0.1-
192.168.0.127 (128 Broadcast)։
Կամպը չի տեսնի 128-ից բարձր IP ունեցող որևէ սարքի։
Այսպիսով մենք մենակ mask-ով կարող են նույն ցանցում կոմպերն իրարից բաժանել։
Հնարավոր ա լավ չեմ բացատրում, գրավոր դժվար ա, հարցերը որ լավ ձևակերպեք, կպատասխանեմ ։)
Անցանք Gateway-ի հասկացությանը։
Արդեն նկարից ու Gateway(դարպաս) բառից պարզ է, որ Gateway-ն այն ուղին է, որը թույլ է տալիս կոմպերին դուրս գալ ցանկապատի սահմաններից։
Եթե կոմպի վրա GW (նույն ինքը GateWay) դրած չի, նա բավարարվում է միայն իր հարևաններով։ Եթե կոմպն ունի GW, ապա ցանկացած «անծանոթ» (իր ցանկապատից այn կողմ) IP տեսնելիս դիմում է GW-ին։
Վերջին օրինակում եթե կոմպից փորձենք կպնել օրինակ 192.168.0.200 IP-ին, ապա այն դիմելու է հենց ԳW-ին, որ վերջինս ցույց տա 0.200-ի տեղը։
route-ները ինչ որ չափով GW-ին փոխարինող գործիք է, որը թույլ է տալիս նշել, թե որոշակի IP-ին (կամ ցանցին) դիմելիս կոմպը որ պատուհանով դուրս գա։
Նույնիսկ եթե կա GW, որով դուրս են գալիս բոլոր պակետները, route-ով կարելի է կոնկրետ IP-ին դիմել բոլորովին այլ ճանապարհով։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 06.02.2024, 17:59:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, քեզ մի 3000 տաննա վարկանիշ, հավես էր բացատրած, հայերեն չէի կարա ձևակերպեմ սենց մանրամասն, չնայած նրան, որ շատ առիթ ա եղել խոսալու սրա մասին: Դզեց, լավ էլ հավես ես արել:
Աթեիստ (24.05.2014)
Փաստորեն այս խնդիրը կարելի էր լուծել IP rule-ով:
Գրում ենք 2 կանոն
ip rule add from 192.168.1.1 table 1 #(192.168.1.1-ից եկող բոլոր փաթեթները ուղարկել table 1)
ip rule add from 192.168.1.2 table 2 #(192.168.1.2-ից եկող բոլոր փաթեթները ուղարկել table 2)
table 1 -ում գրում ենք երթուղի, որի gw 192.168.1.1 է և
table 2 -ում գրում ենք երթուղի, որի gw 192.168.1.2 է:
Օգտվել եմ այստեղից: Ցավոք խնդիրը փոխվեց ու չկարողացա պրակտիկայում օգտագործել:
---------------------------------------------------------------------------------------------------------
Հիմա մեկ այլ խնդիր է դրված:
Կա լոկալ ցանց 192.168.1.1 , 192.168.1.2 և 192.168.1.3 (ASUS RT-N16, 192.168.1.3-ը ռոուտերի wan-ն է) կոմպերով: Սրանցից միայն 192.168.1.3-ը մուտք ունի ինտերնետ:
Խնդիր է դրված 192.168.1.1-ին և 192.168.1.2-ին 192.168.1.3-ի միջոցով կպցնել 50.50.50.50 -ի 3300 պորտին:
ASUS մեջ գրեցի հետևյալը (vlan2 -ը ASUS-ի wan-ն է)
iptables -t nat -A PREROUTING -d 192.168.1.1/255.0.0.0 -i vlan2 -p tcp -m tcp --dport 3300 -j DNAT --to-destination 50.50.50.50:3300
iptables -I FORWARD -i vlan2 -o vlan2 -m conntrack --ctstate DNAT -j ACCEPT
այսինքն, 192 ցանցից 3300 պորտով եկող փաթեթները ուղարկել 50.50.50.50-ի 3300 պորտին
երկրորդ տողը հետադարձ կապը ապահովելու համար է:
Կրկին շնորհակալ եմ բոլոր օգնողներից:
Աթեիստ (16.06.2014)
ցանցային ադմիններ ջան, windows server 2003-ի intel ethernet դրայվերներ որտեղից ճարեմ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ