Մեջբերում Shah-ի խոսքերից Նայել գրառումը
եթե քո անձնական սերվերի դեպքում գործում են երկու կողմեր՝ սերվեր-կլիենտ, ապա համաչիի դեպքում ավելանում ա երրորդը՝ համաչիի սերվերը, որտեղ պահպանվում ա ստեղծված VPN-ի պարամետրերը՝ VPN-ի անուն, մուտքանուն, գաղտնաբառ ու հնարավոր ա այլ համաչիի համակարգին սպեցիֆիկ պարամետրեր: էդ դեպքում քո արագությունը չի կարա գերազանցի քո ինտերնետի արագությունից, իսկ քո անձնական VPN-ն ունենալու դեպքում արագությունը կլինի այնքան ինչքան որ ձեր երկու (կամ էլ ավելի շատ) կողմերի միջև հնարավորություն կա: իհարկե հարմար ա համաչիի հետ գործ ունենալ, քանի որ դինամիկ IP ունենալը խնդիր չի VPN բարձրացնելու համար, քանի որ սերվերի տվյալները պահվում է ոչ թե քո մոտ այլ ինտերնետում, մյուս կողմից անձնական սերվերն ավելի ապահով ա տվյալների գաղտնիության տեսանկյունից...
էսքանը համաչիի պլյուս-մինուսի մասին
ոնց հասկանում եմ՝ համաչիի մի մինուսն էլ էն ա, որ եթե երկու կոմպ կպած եք իրար համաչիով, ապա կոմպը տեսնում ա միայն կոմպը, իսկ էդ կոմպին կպած ցանցը չի տեսնում:
Թե՞ հնարավոր ա նաև այնպես անել, որ ցանցն էլ տեսնի: