Alvin and The Chipmunks:The Squeakquel



ուռաա՜՜՜՜, աշխարհի ամենապուպուշ գետնասկյուռները ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ!!!!
էս կինոն, մեծ տղաների համար չի, որ կորցրել են իրենց ներքին երեխայի հետ կապը: Ֆիլմը բարի ու համովիկ հանդիսատեսի համար է: Ինձ շաաաատ դուր եկավ, 3 շաբաթ ընկած ման էի գալիս Երևանի ախմախ կինովարձույթներում, մինչև հազիվ գտա:
Դեյվին հիվանդանոց ուղարկելուց հետո, Ալվինը, Սայմոնը և իմ շաաատ սիրելի Թեադորը ստիպված են դպրոց հաճախել, որտեղ էլ հանդիպում են... դե լավ, կնայեք, կիմանաք:
Կինոքննադատների անբարեհաճությունը ստացած այս ֆիլմը, բոլորին մատ արեց՝ կինոէկրաններին Ավատարից ու Նորալուսնից հետո 3րդ տեղը գրավելով: Դե ջիջիլ!