Երեկ Մոսկվա կինոթատրոնն արդեն փակցրել էր "Նորալուսին" ֆիլմի նկարը․․․․19։00 և 22։00 ֆիլմն արդեն ցուցադրվում է։![]()
Амелия
ԱՄՆ, ռեժ. Միռա Նաիռ, դերերում՝ Հիլարի Սվանք, Էվան Մաքգրեգոր, Ռիչարդ Գիր:
Կենսագրական ֆիլմ է ամերիկուհի կին-օդաչու, կին-լեգենդա Ամելի Էրխարտի մասին, ով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու ժամանակ անհետացավ Խաղաղ օվկիանոսում: Նա եղել է նախորդ դարի ֆեմինիստական շարժման պաշտամունքը: Մեծ է նրա դերը օդագնացության մասսայականցման մեջ:
![]()
Простые сложности կամ It's complicated
ԱՄՆ
Ռեժ., սցենարիստ, պրոդյուսեր Նենսի Մեյերս
Դերրում՝ Մերիլ Սթրիփ, Ալեք Բոլդուին, Սթիվ Մարտին
Ռոմանտիկ կոմեդիա սիրո, բաժանումի մասին: Ջեյնը (Սթրիփը) երեք երեխաների մայր է, ով նոր սիրավեպ է սկսում նախկին ամուսնու (Բոլդուին) հետ: Բայց կան որոշ խարնգարող հանգամանքներ. նախկին ամուսին ունի երիտասարդ և գեղեցիկ կին, իսկ Ջեյնին դուր է գալիս ճարտարապետ Մարտինը:
Ֆիլմի ոճը՝ «First comes marriage. Then comes divorce. And then…»
![]()
Շերլոկ Հոլմս
շաաատ լավ ֆիլմ էր, ամբողջ ընթացքում կլանված նայում էինք:
Եվ ինչպես չնայել, երբ դերասանական կազմն ընդգրկում է Դաունի Ջունիոր (ու՜խ), Ջուդ Լոու (նյամ!) և Ռեջչել Մակադամս (Ոուտյու՜):
Չգիտեմ որքան մոտիկ են օիրգինալ գրվածքին նկարագրված դեպքերը, կամ էլ ես էդ մի արկածյ չեմ կարդացել, բայց Հոլմսին միիիշտ պատկերացրել եմ հենց էդպիսին: Արտակարգ մարմնավորում: Ֆիլմում մեր օրերում կիրառվող մի շարք հայտնագործություններն են առաջին անգամ հայտնագործվում (յանիմ, բան ասեցի!):
Շատ իրական Լոնդոնյան պատկերացումներ:
Մի խոսքով, նայեք, արժի!
Всё за Тебя!
Edge of Darkness
չեմ նայել, բայց շաաատ կարգին քննարկումներ ստացած ֆիլմ: Վերջապես Մել Գիբսոնը վերդարձավ երկար տարիների լռությունից հետո, և շատ անականկալ դերով՝ ծանր հոգեբանական էքշն-դրամա, թոշակի անցած դետեկտիվի մասին, որի աղջկան սպանում են հոր տան մոտ: Սակայն ինչպես պարզվում է, գնդակը բոլորովին էլ չեր նպատակադրվաց հոր համար ինչպես կարծում էին....
Всё за Тебя!
Հայկօ (01.02.2010)
Legion
աշխարհի վերջի մասին հերթական ֆիլմը, բայց այս անգամ մարդկությանը փրկում են սովորական մարդիկ և, ոչ ավել կամ պակաս, հրեշտակապետ Միքայելը:
Չեմ տեսել, որ նայեք պատմեք խնդրում եմ![]()
Всё за Тебя!
Alvin and The Chipmunks:The Squeakquel
ուռաա՜՜՜՜, աշխարհի ամենապուպուշ գետնասկյուռները ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ!!!!
էս կինոն, մեծ տղաների համար չի, որ կորցրել են իրենց ներքին երեխայի հետ կապը: Ֆիլմը բարի ու համովիկ հանդիսատեսի համար է: Ինձ շաաաատ դուր եկավ, 3 շաբաթ ընկած ման էի գալիս Երևանի ախմախ կինովարձույթներում, մինչև հազիվ գտա:
Դեյվին հիվանդանոց ուղարկելուց հետո, Ալվինը, Սայմոնը և իմ շաաատ սիրելի Թեադորը ստիպված են դպրոց հաճախել, որտեղ էլ հանդիպում են... դե լավ, կնայեք, կիմանաք:
Կինոքննադատների անբարեհաճությունը ստացած այս ֆիլմը, բոլորին մատ արեց՝ կինոէկրաններին Ավատարից ու Նորալուսնից հետո 3րդ տեղը գրավելով: Դե ջիջիլ!![]()
Всё за Тебя!
Kita (03.02.2010)
Chloe/Քլոյա
Ռեժիսյոր՝ Ատոմ Էգոյան
Ժանրը՝ Էրոտիկ թրիլլեր
Դերերում՝ Ջուլիանա Մուր, Լայեմ Նիսոն, Ամանդա Սեյֆրիդ
Քեթրինը (Ջուլիանա Մուր), կարծում է, որ իր ամուսինը (Լայեմ Նիսոն) իրեն դավաճանում է, ուստի վարձում է շատ գեղեցիկ ու հրապուրիչ մարմնավաճառի (Ամանդա Սեյֆրիդ), որպեսզի վերջինս գայթակղի իր ամուսնուն և ստուգի նրա հավատարմությունը: Սակայն դեպքերը շատ անսպասելի ընթացք են ունենում:
Ֆիլմը նորմալ էր, բայց Էգոյանի լավագույն գործերից չէր, ամեն դեպքում Էգոյանի ձեռագիրը ֆիլմում կար: Մեկ էլ էրոտիկ տեսարանները էդքան էլ շատ չէին, տնեցիներով հաստատ չարժի գնալ, բայց ընկեր/ընկերուհի նորմալ ա.
••Սեղմել՝ ցույց տալու համար
I may be paranoid but no android!
BOBO (05.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ