The Expanse-ը նայող եղա՞վ։ Ասեմ, որ երրորդ սեզոնը շատ ուժեղ ա ստացվել, շատ։ Գրքից էլ լավն ա։
Գնում եմ Endgame-ի պրեդպակազին !!! Կինոպարկում, յեեեեե ...
Ֆենոմենալ ա
Սպասում եմ "Joker"-ը հասնի Գերմանիա։
IMDb-ում էս պահին ռեյտինգը 9,6 է․ ասում են՝ առաջիկա Օսկարը սրբելու է։
Իմ համար էս տարվա ամենասպասված կինոն։
Dune (2020)
Դենիս Վիլնյովն ա ռեժիսյորը, ու թրեյլերը շատ հուսադրող ա։ Էկրաններ ա բարձրանալու դեկտեմբերի 18-ին։ Այսինքն, 20-ի կողմերը Երևանում կսկվի ցուցադրությունը։
Եթե չեք նայել, խորհորդ եմ տալիս մինչև էս նորի դուրս գալը դիտել 1984 թվականին Դեյվիդ Լինչի կողմից նակարհանված Dune (1984)-ը։ Ինչի չէ, նաև երկու մինի սերիալները․ Dune (2000) և Children of Dune (2003): Էս ֆիլմի ու սերիալների արձագանքները հիմնականում բացասական են եղել, բայց ինձ դուր են եկել։ Հատկապես ֆիլմը նենց լավ լինչոտ ա, իսկ էտ տարիներին ռուլիտ էին անում Star Wars-ն ու Alien-ը, երևի դրա համար էլ էս ֆիլմը արժանի ուշադրության չի արժանացել։ Ես հավանում եմ հին ֆիլմը, դրա համար էլ ակնկալիքներս էս նորից շատ բարձր են։
Իսկ շատ ավել լավ կանեք, եթե գրքերը կարդաք։ Իմ համար Dunе-ը գրական ֆանտաստիկայի գագաթնակետն ա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ