Դե էտ "որոշ ժամանակ անց թույլատրել"-ը հա էլ ասում են, ինձ էլ էն ասել
Ինձ թվումա մինչև ստեղ հատուկ օֆիս չունենան չեն կարա թույլատրեն վճարում ընդունել, որովհետև իրանք հայտնի են որպես վստահելի համակարգ, եթե տենց անտեր թողեն, ստեղից կարան տարբեր տեղերից անօրինական կերպով ստացած գումարները լվանան:
Ժողովուրդ ջան տենց պաշտոնական կայք կա որտեղից կոնկրետ և մանրամասն կարողեմ իմանալ մեր մաքսայինի օրենքներին..թե ամիսը քանի անգամ կարողեմ ինտերնետ խանութներից գնումներ անեմ, եթե գերազանցում եմ ամսեկան գնումների քանակը ինչա լինում.. կամ որտեղից են որոշում տվյալ ապրանքի գինը որ մաքսազերծում են.. մաքսայինի կայքը ոնցա ենտեղ կա ետ ինֆորմացիան՞ Ովա տեղյակ՞
Petrosyanv (07.02.2012)
Vge (02.02.2012)
Իսկ հնարավորա որ ebay-ում վաճառողին խնդրես ապրանքը DHL-ով ուղարկի գումարը մուծես ու չուղարկի.. ebay-ում չի գրանցվում չէ որ DHL-ովա ուղարկել..
https://www.billmelater.com/cm/paypa...lapp5d6mb.html
Ինչ որ մեկը ծանոթա՞ սրան, օգտվել է՞ք այս ծառայությունից իբեյում:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Մաքսազերծման հետ կապված հարց ունեմ: Եթե ապրանքը, օրինակ արժե 180000 դրամ, պետք է մաքս մուծեմ 180000-ի համար, թե ապրանքի գնի և 150000-ի միջև եղած տարբերության համար: Օրինակ Ռուսաստանում մաքսազերծման ենթակա են 1000 եվրոից թանկ ապրանքները, և եթե ապրանքը արժե 1100 եվրո, մաքս մուծվում է միայն 100 եվրոյի 30 տոկոսի չափով:
Ժողովուրդ սենց խնդրի առաջ ովա կանգնել?
Ebay-ից Paypal-ի միջնորդությամբ ապրանք եմ գնել:
Հաշվեհամարիցս փողը գնացելա Paypal (Paypal-ի էջում հաստատումա, որ փողս գնացելա Paypal), քարտիցս փողը չի պակասել, այսինքն ըստ քարտի` ոչ մի փող էլ չի փոխանցվել, իսկ Paypal-ից դեպի Ebay (կամ այլ կերպ ասաց` դեպի Seller) փողը չի գնացել:
Ինչպես որ ես եմ հասկանում` փողը լռվելա Paypal-ում:
Ահա մի քանի բան ցիտեմ`
-Your payment is being processed through Paypal.
-Your transfer from your credit card to your PayPal account is complete.
-Payment status: Unclaimed
-Your transfer from your credit card to your PayPal account is complete.
-(The recipient of this payment is Unregistered).
Ամենաունիկալը էս վերջին գրվածն է` եթե Seller-ը գրանցված չէ Paypal-ում, ապա ոնցա ստացվում, որ ինքը ապրանքը ծախումա ու հնարավորությունա ընձեռում փողը փոխանցել PayPal-ի միջոցով....... Կամ էլ մնումա մտածել, որ Seller-ը խաբեբա է:
Բարև Ձեզ
մի հարց էլ ես ունեմ, այսինքն էլի հարց ունեմուրեմն գնել եմ մի քանի ապրանք միևնույն վաճառողից, բայց ապրանքները չեն հասե անցել է մեկ ամսից ավելի, ու կայքն արդեն հիշեցնում է, որ resolution centre -ում case բացեմ, մի երկու ապրանքի համար բացեցի ու վաճառողը սկսեց ինձ մեղադրել, որ ես նման կերպ փորձում եմ համ ապրանքըստանալ, համ գումարը ետ պահանջել. ինչպես է ճիշտ վարվել նման դեպքում, բացել case , թե ինչպես ինքն է խնդրում սպասել ևս 10 օր՞
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Սովորաբար ես սպասում եմ մինչև 43-րդ օրը (ավելի ուշ չեմ անում, թե չէ ժամային գոտիների տարբերության պատճառով կարող ա 45-րդ օրը լռանա ու էլ չկարողանամ case բացել) ու case եմ բացում: Եթե վաճառողը խնդրում է, մի քանի օր էլ եմ սպասում, հետո արդեն refund եմ ուզում, իսկ եթե սկսում ա իրան գժի տեղ դնել ու չի ուզում գումարը վերադարձնի, case-ը escalate եմ անում մինչև claim ու Ebay-ի աշխատակիցները ստիպում են, որ վճարի: Ավելի լավ է մի քիչ էլ սպասեք, հետո case բացեք:
murmushka (03.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ