User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1143 հատից

Թեմա: Հարցեր կապված ինետ-խանութների հետ eBay & PayPal

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում skog94-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ով կարա իմանա քանի կիլո-ի դեպքում են ռաստամոժկա ուզում?
    20 կգ ից կամ 150 000 ից ավել

    http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=28 Հոդված 105
    Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները

    1. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
    2. Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոխադրումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
    3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:
    4. Սույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:
    5. Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`
    ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
    բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:
    6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
    7. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
    8. Նույն անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:
    Եվ փոփոխություն այդ հոդվածում http://www.parliament.am/drafts.php?...4366&Reading=1
    ՀՈԴՎԱԾ 9. 105-րդ հոդվածի.

    1. 2-րդ մասում «50 հազ. դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով.

    2. 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

    «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օր առաջ կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օրը չգերազանցող ժամկետում:»:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    skog94 (22.03.2011), V!k (22.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տոռենտների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 745
    Վերջինը: 05.05.2014, 21:51
  2. USB ֆլեշների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Սլիմ, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2012, 20:19
  3. Mac-ի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.06.2012, 16:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •