Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
Հարցս ցանկանում եմ ուղղել ebay-ին ծանոթ մարդկանց:
Դեռևս ոչ մի ապրանք չեմ գնել, այժմ ցանկանում եմ գնել 260$-անոց ապրանք: Ուզում եմ իմանալ որքանով է մեծ ռիսկը որ մաքսազերծման կարիք կլինի, այսինքն եթե գինը հանկարծ հաշվեն տեղական գնով ու ավել ստացվի: Բացի դրանից, եթե նույնիսկ մաքսազերծման կարիք լինի, մոտավորապես որքան ստիպված կլինեմ վճարել որպես տուրք:
Եթե գնաց մաքսատուն, բնականաբար հաշվելու են ոչ թե քո վճարած գնով, այլ իրենց ցուցակներով: Պտի գնաս մաքսազերծում անելու, որտեղ վճարելու ես գնահատված արժեքի որոշակի տոկոս, ինչքան գիտեմ 30%, ու մի 10-15000 ֆիքսված վճար:
Բայց կախված նրանից, թե ինչ ես գնում ebay-ից, կարող է նույնիսկ չնկատեն, կամ հարկ չհամարեն մաքսատուն ուղարկելու, ու ստանաս ձեր փոստում, առանց որևէ վճարի: