Իսկ ով գիտի հնարավորա 1 mastercard -ով մի քանի ebay-ի հասցե օգտագործեմ...?
Իսկ ով գիտի հնարավորա 1 mastercard -ով մի քանի ebay-ի հասցե օգտագործեմ...?
ministr ջան ոնց են նոր հասցե ուղարկում վաճառողին որ ետ հասցեին ուղարկի? պտի նամակ գրեմ,թե ուրիշ ձև կա,որ առնում են paypal-ի հասցենա միանգամից բերում ու հնարավոր չի փոխել
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
ինձ պատասխանումա վաճառողը,որ NOTE գրի մուծելուց որ էտ հասցեին ուղարկեն,բայց չեմ գտնում թե որտեղա?մեկել ովա ընկել մաքսատուն մի քանի անգամ,ինձ կանչեցին ետ կաշառակերներից մի կերպ պրծա առանց փող. ով գիտի հնարավորա ասենք ամիսը մի քանի անգամ 50000 չգերազանցող ապրանք առնեմ բայց մաքս չվճարեմ,թե միասինեն հաշվում?
Հետաքրքիրա վերջին անգամ երբ՞ են կանչել, որովհետև հիմա փոստ պիտի կանչեն:
Գոնե այս թեմայի նախորդ էջը կարդա, էս հարցին էս ֆորումում մի 5 անգամ պատասխանել են:
http://www.akumb.am/showthread.php/4...=1#post1865078
փետրվարի 15ինեմ գնացել մաքսատուն կայարանում ու կպած փողեին ուզում պոկեին...
իսկ իմ հարցը ուրիշ բանիեր վերաբերվում, դուք 1 անգամվա համար եք պատասխանել,ես հարցնում եմ ամսեկան կարողա 3 անգամ փոստ ստանամ բայց 40000դրամ արժողությամբ ու դրա համար իրանք հարկեն ուզելու???իսկ արտոնությունը ոնց հասկացա 50000ից ավելի համարա նշվում,որ 1 անգամ կարաս չվճարես,բայց 2րդ անգամ կանչում են մաքսազերծելու.
Եթե այսօր 10000 դրամանոց ապրանք ստանաս, ապա չես մաքսազերծի: Երկրորդ և մնացած դեպքերում եթե 5000 դրամանոց ապրանք էլ ստանաս 180 օրվա մեջ, պոտք է մաքսազերծես:
Մեկել շատ հետաքրքիր է մաքսատանը, կայարանում, ինչի՞ համար էին ուզում փող պոկել: Պարզապես հաջորդ շաբաթվա մեջ ես էլ պիտի այնտեղ գնամ, կուզեի իմանալ: Եթե կարելի է մի քիչ մանրամասնիր:
բայց էտ նոր օրենքնա թե միշտել տենցա եղել? ես արդեն 7անգամ ապրանքեմ ստացել բայց տուն են բերել փոստով, ուղակի ես անգամ հեռախոսեր դրա համարեին կանչել որովհետև կարար թանկանոց լիներ: Չինական IPHONE էր,դեբիլներին 2ժամ բացատրումեի որ չինականա ոչ թե իսկական,ասումեին $600ա... եսել 1շաբաթից պտի գնամ երևի IPODI համարել կկանչեն ու արդեն պարզ կլնի ես օրենքի իմաստը Մի խոսքով դրանց համոզելու վրայա ...Բայց ինձ թվումա քո ասած ձևով չի այլ միանգամից իրավունք չունես մեծ ապրանք ստանալու առանց մաքսազերծելու
Այդ օրենքը արդեն մի քանի ամիս գործում է: Պարզապես փոստային ծառայությունը երևի լավ չի աշխատում, դրա համար էլ չեն իմանում թէ 180 օրվա մեջ քանի հատ ծանրոց ես ստացել: Օրենքում հստակ գրված է
Այ եթե չկարողանաիր փոստայինի աշխատողին համոզել, որ դա չինական է, նա քեզ կուղարկեր մաքսային, որտեղ հնարավոր է որ համոզեիր որ դա չինական է և մաքս չմուծեիր: Բայց արդեն տվյալներդ կընկներ մաքսայինի արխիվ, որտեղ քեզ կոդ են տալիս, և հաջորդ անգամ եթե էլի ընկնեիր մաքսային, թեկուղ էժանանոց ապրանքի համար, ապա կմաքսազերծվեիր:Բայց պետք է հիշել, որ այդ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ:
Փաստորեն առայժմ կարող ես փոստայինի աշխատողին համոզելով գործդ առաջ տանես. բայց իհարկե էժան ապրանքների դեպքում:
Մի խոսքով օրենքը մեր օգտին չի...չնայած ես չհասկացա եթե փոստում էին մաքսազերծում,խի կանչեցին երկաթգծային մաքսատուն,թե հենց փոստային մաքսատուն էտ եր նշանակում?
Ոնց եղել է, այնպես էլ մնացել է: Որ ասում էին «Հայփոստը» մաքսային ծառայություններ կմատուցի, առայժմ չի գործում:
Իսկ կարողա իմանաս ասենք fedex-ով ստացված ապրանքնել են մաքսազերծում?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ