Ըստ մաքսային օրենսգրքի,
Գ Լ ՈՒ Խ 14
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը
Պետք է մաքսային ներկայանալ բանկի կողմից տրված գործարքի չեկով, սակայն մեր մաքսատան աշխատողները վերին աստիճանի անգրագետ են և ոչ-ոք չի հասկանում իր գործից. Եթե մտածում ես որ 5 տարի հետո գնաս իրանց մոտ ու ինչ-որ բան փոխվածա լինելու, սխալվում ես: Իրանց մոտ ամեն ինչ հայավարի ու ոտքի վրայա արվում. Ինձ մի անգամ կանչել էին ու ես ոչ մի կերպ չկարողացա ապացուցել արկղի պարունակության արժեքը. Երևի մի 20-25 հատ հիշողություն էր, չինաստանից գնված, օգտագործված, որոնք ստեղ կոպեկներ արժեն, չինաստաում ավելի էժան էին. Իրանք նախ չհասկացան էտ ինչա ու հարցրեցին պռացեսրա?? ասեցի հա, ու ասեցին պետքա մաքսազերծվի, հատը 70 դոլլարով հաշված, որովհետև իրանց ցուցակում մի տեսակի պրոցեսր կար, G620 մոդելի....... Սակայն իմ ապրանքը ընդամենը հատը 800 դրամ մաքսիմալ արժեք ունեցող համակարգչի հիշողություն էին, այնել չստուգված, ու հնարավոր էր մեծ մասը դեֆեկտ կունենար. Մի շաբաթ գինը չկարողացան որոշել ու ստիպված հետ ուղարկեցինք. Մոսկվայում նայում ես հավեստ գալիսա, ջահել աղջիկներ են աշխատում նույն տեղում, ցանկացած ապրանք կարողանում են ստույգ գնահատել, սրանց ովա նստացրել էտ գործին.... Հիմա ով ինձ կասի, սրանց հետ ոնց կարելի է խոսալ նման դեպքերում? Մեկը մեկից անգիտակից մարդիկ են. Ոչ մի փաստաթուխթ չեն պահանջում ու իրանքել չեն ներկայացնում, որը օրենքսգրքում պարզ գրվածա:
Էջանիշներ