Եբային ոնց պետքա ապացուցես, որ գնորդը խաբումա՞՞
Ժողովուրդ ջան, առաջին անգամ ես ֆորումում գրում: Մի էսպիսի հարց ունեմ: Ebay-ից աուկցիոնով օգտագործած նոութբուք եմ գնել: Արժեցել ա 160 դոլլար(ԱՄՆ-ից ա գալիս) գումարած Shipping 70 դոլլար: Վաճառողն ուղարկել ա USPS Express Mail-ով, որը մեր մոտ EMS-նա սպասարկում: Հայփոստով ա գալու, զանգեցի Հայփոստ, ասում են ցանկացած դեպքում պիտի մաքսազերծվի: Բայց դրանից ավելի նոր մոդելը արժի 160.000: Հիմա հնարավոր ա, որ դա 150.000-ից ավել գնահատեն?
Ըստ մաքսային օրենսգրքի,
Գ Լ ՈՒ Խ 14
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը
Պետք է մաքսային ներկայանալ բանկի կողմից տրված գործարքի չեկով, սակայն մեր մաքսատան աշխատողները վերին աստիճանի անգրագետ են և ոչ-ոք չի հասկանում իր գործից. Եթե մտածում ես որ 5 տարի հետո գնաս իրանց մոտ ու ինչ-որ բան փոխվածա լինելու, սխալվում ես: Իրանց մոտ ամեն ինչ հայավարի ու ոտքի վրայա արվում. Ինձ մի անգամ կանչել էին ու ես ոչ մի կերպ չկարողացա ապացուցել արկղի պարունակության արժեքը. Երևի մի 20-25 հատ հիշողություն էր, չինաստանից գնված, օգտագործված, որոնք ստեղ կոպեկներ արժեն, չինաստաում ավելի էժան էին. Իրանք նախ չհասկացան էտ ինչա ու հարցրեցին պռացեսրա?? ասեցի հա, ու ասեցին պետքա մաքսազերծվի, հատը 70 դոլլարով հաշված, որովհետև իրանց ցուցակում մի տեսակի պրոցեսր կար, G620 մոդելի....... Սակայն իմ ապրանքը ընդամենը հատը 800 դրամ մաքսիմալ արժեք ունեցող համակարգչի հիշողություն էին, այնել չստուգված, ու հնարավոր էր մեծ մասը դեֆեկտ կունենար. Մի շաբաթ գինը չկարողացան որոշել ու ստիպված հետ ուղարկեցինք. Մոսկվայում նայում ես հավեստ գալիսա, ջահել աղջիկներ են աշխատում նույն տեղում, ցանկացած ապրանք կարողանում են ստույգ գնահատել, սրանց ովա նստացրել էտ գործին.... Հիմա ով ինձ կասի, սրանց հետ ոնց կարելի է խոսալ նման դեպքերում? Մեկը մեկից անգիտակից մարդիկ են. Ոչ մի փաստաթուխթ չեն պահանջում ու իրանքել չեն ներկայացնում, որը օրենքսգրքում պարզ գրվածա:
Երբ իրանք համակարգչի միջոցով փորձում են ապրանքի գինը ճշտեն, էդ ժամանակ հեռախոսդ հանի ու ձևացրու թէ թաքուն նկարահանում ես, բայց էնպես որ իրանք գլխի ընկնեն: Դրանք էլ, գայիշնիկազգի կենդանիների նման, հենց կամեռայի հոտ են առնում, միանգամից կուռկուռի ձագ են դառնում (սեփական փորձից եմ ասում):
Կամ էլ, կարաս հենց ափաշքյարա կամեռա վերցնես հետդ ու ամբողջ ընթացքը նկարես: Ինձ չի թվում, որ դրանց մեջ էնքան խելքով ու դուխով մեկը լինի, որ կհամարձակվի հետդ քյալլա տալ:
ՕԿ, կփորձեմ. Այսինքն ոնց որ ամեն տեղ, մինչև էն բանից չանես խելքի չեն գա.. Բայց էս գրածդ ջնջի չկարդան դրանք. Չնայած իրանց ստեղ մտնելը էնքանովա հնարավոր, ինչքանով որ ես մի օր Հռոմի Պապ կդառնամ. Էտ մարդիկ մաքսիմում պետքա կանաչի ծախեին շուկայում, ոնց են այնտեղ աշխատում ֆֆֆֆֆֆֆֆֆ
Bruno (04.06.2013)
Ժողովուրդ մի հատ հարց ունեմ: Ինտերնետով ուզում եմ նեթբուք պատվիրել, որը ճանապարհածախսի հետ միասին կազմումա մոտ 100 դոլար: Հիմա ինչ եք կարծում` ինչ խնդիրներ կարող են առաջանալ մեր լեգենդար մաքսայինի հետ? Ես ոնց բացատրեմ էտ բարձր ինտելեկտի տեր մարդկանց, որ ապրանքը չի գերազանցում սահմանաչափը? Ապրանքը կարողա ուղարկեն փորձաքննության? Ով փորձ ունի նեթբուք պատվիրելու?
պատմեմ հեռախոսի պատմություն: Կանչում են ներս, ասում են կամ փող տուր (ասում են ինչքան) կամ էլ ապրանքը հետ ենք ուղարկում, արդեն դու պիտի ընտրես, եթե 0,1 % կասկածեն, որ իրանց իմանալով ետ թանկանոցա, իսկ իրանք եթե նոթ կամ նեթ բուկ տեսան 99 % հայավարի, չտեսավարի տենց են մտածելու, ուրեմն քաշված ես: կարողա բախտտ բերի հոգնած լինեն կամ շատ գործ լինի, բանի տեղ չդնեն, բայց դժվար : խորհուրդ չեմ տա բերես
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ