Սովորական փոստը, ցավոք սրտի, "tracking number" չի տրամադրում, որով կարողանայիր ստուգել, թե որտեղ են գտնվում տվյալ պահին իրերդ: Եթե տանը միշտ մարդ կա, պետք է պարզապես սպասել, նախարարը ճիշտ է ասում, կամ կբերեն, կամ կզանգահարեն: Մեր տանը հաճախ է լինում, որ աշխատանքային օրերին ցերեկները տանը մարդ չի լինում: Մի անգամ ծանուցագիրը հարևանին էին տվել: Իսկ մի անգամ եղավ, որ շաբաթ օրը փոստատարը բերեց, ասաց, որ մի շաբաթ էլ ամեն օր գալիս էր, տանը մարդ չէր լինում, հետ էր գնում:
Ես օրինակ մեկ ամիս առաջ 55.000 դրամ արժողությամբ գիրք եմ պատվիրել, թվով յոթ կտոր, լրիվ գանձել էր , սպասարկման վարձը առանձին տողով ցույց էր տվել:
Ու բեռնափոխադրումն էլ իրենք են արել, ավելի ճիշտ Fedex հայաստանյան գրասենյակը, ու առանց հավելյալ վճարի:
Իսկ եթե պատվիրեմ ասենք 660 եվրոանոց գրքեր, թվով 16, մաքսատուրք պետք է վճարե՞լ:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Իսկ դու մաքսատուրք չես՞ մուծել:
http://www.customs.am/index.php?menu...d=2&pid=&lng=9Համաձայն ՀՀ ՄՕ-ի 105-րդ հոդվածի, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ֆիզիկական անձը ազատվում է մաքսատուրքի վճարումից միայն այն դեպքում, երբ միջազգային փոստային առաքումներով փոխադրվող ապրանքի /ծանրոցի/ ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 50 հազար դրամը:
Բայց պետք է հիշել, որ այդ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ:
Մնացած բոլոր դեպքերում Ձեր անունով ստացված բեռները ենթակա են մաքսային ձևակերպումների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Kita (26.11.2009)
Չէ չեմ վճարել, մաքսատնից տեղեկացա որ արտոնություն էր տրվել ինձ:
Հետաքրքիր է , ասենք եթե վեց ամիս հետո նորից պատվիրեմ , բայց 20 կգ -ից ավել լինի, մաքսով գանձում են ավելը թե՞ ամբողջ միասին, ու ասեցին որ մաքսատուրքը կազմում է գումարի 20% ը, ու կախված է նրանից գիրքը լուսանկարներ ունի ավելի է թանկանում, ինչ որ... ու որ այս հարկից ազատվում են իրավաբանական անձինք գրքերի դեպքում, ինչպիսի անհեթեթություն, փոխարեն հակառակը լինի:
Վերջին խմբագրող՝ mkofranc: 26.11.2009, 22:39:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ինչպե՞ս կարող եմ ebay-ից վճարումներ ընդունել։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 26.11.2009, 22:54: Պատճառ: Մեծ տառեր
Pay-Pal account չունես???? թող փոխանցեն էտ հաշվին....
Ժող ջան ուրեմն. pay pal ում գրանցվել եմ փողը 1,95 տարել ա ու հիմա գրում ա որ
We've temporarily limited access to your account
ու որ ուզում եմ Resolve անեմ ինձ ասում ա Proof Address
ինչ որ հասցեի հետ կապված խնդիր ա,
հիմա բանը ինչում ա որ ես գրանցված եմ մի տեղ բայց ապրում եմ մի տեղ. հիմա իմ բանկն էլ հասցես գրանցվելու տեղով ա գրել. բայց էտտեղ չեմ ուզում գնա իմ պատվիրած ապրանքը. ես ել ուրիշ հասցե եմ գրել pay pal ում. կարողա խնդիրը դրա հետա կապված?
Կամ եթե ապրանքը գնա իմ գրանցված հասցեով ինչքանա հավանականությունը որ ես կկորցնեմ այն.
Ում մոտ ա սենց խնդիր եղել խնդրում եմ օգնեք.
Հ.գ. Բանկի աշխատողները ոչ մի բանով չկարողացան օգնել.
Վերջին խմբագրող՝ Reh32: 31.12.2009, 02:28:
PayPal-ում պետք ա գրես էն հասցեն, որին որ կցվածա քարտդ: Իսկ քո նոր հասցեն գրի ebay-ում, մեկ էլ ումից որ բան ես առնում զգուշացրա թե որ հասցեին ուղարկի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Reh32 (31.12.2009)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ