Ես էլ մի անգամ eBay-ով բան էի առել, վաճառողը վրան գրել էր Gift
Մի հարց, մի ամիս առաջ՝ նոյեմբերի 11-ին հեռախոսիս ակումուլյատոր եմ պատվիրել, ըստ սայթի ուղարկել են նոյեմբերի 13-ին, դեռ չի հասել։ Ուղարկողը գրել է delivery time 20-33 days, հիմա պետք է էդ երեք օրն էլ սպասեմ, նոր բողոքե՞մ որ չի հասել։ Մեկ էլ կարող ե՞մ միանգամից հենց վաճառողից պահանջեմ, որ գումարս վերադարձնի։
Ըստ Ebay-Paypal կանոնադրության ապրանքը պետք է հասնի վաճառողի՝ ուղարկելու օրվանից հաշված 45 օրվա ընթացքում, այսինքն կարող ես բողոքել 44 օր անց, եթե հիմա բողոքես, քեզ կպատասխանեն, մոտավորապես սենց՝ Dear Tirim-tim, դուք այսինչ օրը գնել եք այսինչ ապրանքը....... համբերատար եղեք, սպասեք մինչև 45 օրը...:
Ի դեպ ասեմ, բողոքարկելու 45 օրը չպետքա ուշացնես, եթե անցնի 46 օր, ՎԵՐՋ, էլ չես կարող բողոքարկել, ու եթե ապրանքդ չեկավ՝ փողդ կկորի:
delivery time 20-33 days - աշխատանքային օրերի մասին է խոսքը՝ շաբաթ-կիրակին հաշիվ չի:
Բարև Ձեզ
Tirim-tim (14.12.2011)
տենց seller-ները շատ չեն, որ մենակ PayPal հասցեին են ուղարկում, լինում ա որ տենց գրում են, բայց ասում ես ուրիշ հասցեով ուղարկի, ուղարկում
մեկ-մեկ խնդիր ա լինում, որ ենթադրենք Հայաստանից պատվիրում ես, բայց ուղարկում ես ուրիշ երկիր.. բայց էտ էլ միշտ չի խնդիր.. նորմալ գրում բացատրում ես, ուղարկում են
http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ
Մի բան հարցնեմ ժողովուրդ: Մինչև 150 հազար արժողությամբ ապրանքները չեն մաքսվում չէ՞ : Հիմա եթե ես քրոջս համար նոթբուկ եմ գնել ու վճարել եմ իմ մաստերով, պետք է սպասեմ 6 ամիս նոր ուրիշ գնում անեմ, որ չհարկվի՞, թե եթե ինքը գնա իրա ապրանքի հետևից դա չեն հաշվի, որ ես եմ գնել:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Սովորաբար, չէ (ՀՀ-ի շուկայական գնով):
Ձեր կողմնից հնչեցված հարցը վերջերս շատ մանրամասնորեն (բազմիցս անգամ) քննարկվել է այս թեմայում. յուրաքանչյուր մարդ կարող է 6 ամիսը մեկ անգամ արտասահմանից փոստով ապրանք գնել, որի գինը չպետք է գերազանցի ՀՀ-ի շուկայական գնով հաշվարկած 150.000 դրամը:Հիմա եթե ես քրոջս համար նոթբուկ եմ գնել ու վճարել եմ իմ մաստերով, պետք է սպասեմ 6 ամիս նոր ուրիշ գնում անեմ, որ չհարկվի՞, թե եթե ինքը գնա իրա ապրանքի հետևից դա չեն հաշվի, որ ես եմ գնել:
Բարև Ձեզ
ayepremyan (22.12.2011)
Բարև ձեզ ժողովուրդ. Մի բան հարցնեմ. ebay-ից որ ապրանք եմ գնում վաճառողը կարող է այնպես ուղարկել որ 2, 3 օրում հասնի՞ Կա այդպիսի ծառայություն՞ Որ ապրանքը որ ուզումեմ գնեմ գրածա միայն Standard Int'l Shipping.. Իսկ ինձ 2, 3 օրումա պետք. Իրա հետ խոսամ տենց կուղարկի ինքնաթիռով՞ Վաճառողը Hong Kong-իցա.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ