Freeman (23.10.2012)
Բարև բոլորին, մի հարց այս թեմայով - ես մի քանի մանր ապրանքներ պատվիրել եմ ebay-ից և դրանք բոլորն էլ նորմալ հասել են, բայց վերջին 4-5 հատը չկա ու չկա մոտ մի 40 օրseller-ը գրում է որ ապրանքը հասել է իմ երկիր, բայց ընդհանուր գումարը չի գերազանցում սահմանվածը: Պետք է զանգել մաքսային? Ինչ-որ մեկի մոտ եղել է այսպիսի բան? Շնորհակալ եմ )))
Պետք է գնալ տեղամասային կամ կենտրոնական փոստային կետ, եթե DHL,FEDEX, TNT կամ այլ փոխադրողներով չի ուղարկված, փոստային տեղամասում անձնագրի ու պեյպալի վճարման պատճենի թղթով լրացվում էդիմում ուղարկողի երկիր, ուղարկողին հարցում անելու վերաբերյալ, հարցման պատասխանում, որը տևում է մոտ 2 շաբաթ կամ ավել, սա Հայաստանն է, ստացվում է հստակ ինֆորմացիա փաթեթի վերաբերյալ: Եթե վաճառողը ուղարկել է ապա հարցումը ցույց կտա, թե որտեղ է կորել փաթեթը և տվյալ կազմակերպութոյւնը պարտավորվում է փոխհատուցել ծախսերը:
Բայց եթե 40 օր անցել է էլ փոխհատուցման մասին ոչ մի խոսք լինել չի կարող` մինչև էտ 40 օրը պետքա բողոքարկվի, թե չէ դրանից հետո դու ոչ կարաս վատ ֆիդբեկ թողես, ոչ էլ ինչ որ տեղ բողոքես `կորավ կորավ: Մենք անցած տարի նոթբուկ էինք պատվիրել տենց միամիտ հա սպասեցինք, նամակ գրեցինք շան տեղ դնող չեղավ, կորավ գնաց:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ով գիտի Չինաստանից եկող ապրանքները որտեղ կարամ նայեմ ուրա հասել ոնց որ USPC-ինը?
И жили они долго и счастливо, пока не встретились...
45 իրականում։
Ես սենց եմ անում
Վճարում եմ ու սպասում 40 օր, չստանալու դեպքում, նամակ եմ գրում ու ասում, որ 43-րդ օրը կբացեմ դիսպուտ փեյփալում, քանի որ դրանից հետո չեմ կարող բացել։ 43-րդ օրը բացում եմ դիսպուտ, նշում, որ հանգիստ կսպասեմ ևս 10 թե 15 օր, հստակ չեմ հիշում։ Սովորաբար էդ ընթացքում ապրանքս գալիս ա կամ գումարն են հետ տալիս։ Եթե հետ են տվել ու գալիս ա, գումարը հետ եմ վերադարձնում։
Գործողությունների էս տրամաբանությամբ, դեռ ոչ մի լումա չեմ կորցրել։
Եթե թրեքինգ կոդ տվել են http://www.trackitonline.ru
Կոնկրետ հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա պասիլկեքը 90 տոկոսը նույնիսկ չեն ուղարկվել ու հետ են գնացել չինաստան՝ կապված իրանց տոների հետ. Իմ պասիլկեքից 7 հատը տարբեր մարդկանցից գնած, մի 30-40 օր հետո գրել էին, որ իրանց փոստում գտել են ապրանքը ու ռեֆունդ արեցին. Եթե բախտդ բերի, ուղարկելու օրվանից 75-80 օր հետո կստանաս. Չինացիքից առանց տռեկ ապրանք առնելը հանցանքա, չնայած որ հիմա մեծամասնությունը Flytexpress են ուղարկում, որը առանց տռեկ չի լինում.
Alximik (25.12.2012)
Իբեյում քեյս եմ բացել, վաճառողը պատասխանելա, որ 2 շաբաթում եթե չհասնի պատրաստա գումարը հետ տա, բայց ես իրան առաջարկել էի քեյսի վերջի օրը գումարը հետ տա, այսինքն 7 օր հետո՞՞ Ես ինչ որ գառանտիա ունեմ, որ քեյսի ժամկետը ավարտվելուց հետո երբ քեյսը փակվի գումարս կտա, կամ քեյսի ժամկետը երկարացնելու ձև կա՞՞
Վերջին խմբագրող՝ Zangezur: 12.01.2013, 12:59:
Նայած երբ ես բացել, եթե մի երկու օր առաջ ես առել ու հիմա բացել, վաճառողը մեղք չունիԻսկ եթե լուրջ, ենթադրում եմ, որ 40-45 օր անցել ա արդեն: Դիսպուտ բացելուց հետո, տրվում ա 20 օր ինքնուրույն հարցերը լուծելու համար: Հենց այդ 20 օրվա ընթացքում կարող ես փակել դիսպուտը կամ փոխել կլայմի: Վերջինի դեպքում արդեն Փեյփալն ա խառնվում հարցի լուծմանը: Վաճառողին կարող ես նամակ գրել, որ բացել ես դիսպուտը զուտ քո անվտանգության համար ու կարող ես հանգիստ սպասել ևս 18-19 օր և եթե ապրանքը չեկավ, այդ դեպքում խնդրում ես գումարը ետ վերադարձնել կամ կփոխես կլայմի: Ամենակարևորը ամբողջ նամակագրությունը փեյփալի միջոցով, առանց սպառնալիքների:
Zangezur (12.01.2013)
Բարեվ Ձեզ։ Բոլորս ել գիտենք,որ սահմանափակում է գործում և 6 ամսվա ընթացքում չենք կարող առանց մաքսազերծման երկրորդ անգամ ապրանք ներմուծել։ Իսկ հնարավոր է՞ մեկի անունից գնում կատարել և այլ անձի անունով ուղարկել տալ և արդյո՞ք դա կերևա մաքսայինում։
Դիսպուտը բացել եմ 45 օր հետո եբայով, բայց մի տեղ կարդացի որ ընդամնը 7 օր ժամանակ է տրվաց իրար հետ հարցերը պարզելու համար՞՞ Բայց վաճառողը պնդումա թե ինձ 14 օր ժամանակ տուր. Աչկիս ուզումա ժամկետները անցնի չկարանամ պահանջեմ գումարը. Իրան նոռմալ ասել եմ, որ որպես լրացուցիչ ժամանակ կսպասեմ դիսպուտի ամբողջ ընթացքում, դրանից հետո խնդրում եմ վերադարձնել գումարը, բայց էլի նույն բանը քոպի պաստա անում ուղրակում ինձ: Ու ինձ ասումա, որ յանիմ մեր մաքսայինի հետ կապվածա խնդիրները:
հ.գ. Միշտ փոստից եմ ստացել ապրանքները, կարողա իրոքից մաքսայինի հետ կապված լինի ու որտեղից կարելիա ճշտել՞՞
Սխալ էի կարդացել, ինձ թվաց Փեյփալում ես բացել: Հետագայի համար, փեյփալում բացելը ավելի ճիշտ ա, իմհկ: Իբեյում ընդաենը 7 օր ա, մնացածը լրիվ իմ գրածի պես: Ոչ մի տարբերություն չկա: Էսքալայթ պիտի անես 6 օրվա մեջ: Ոչ մի դեպքում չփակես, գրելուց գրի հանգիստ, առանց սպառնալիքների, իբեյի համակարգով, էսքալայթ անելուց հետո, արդեն իբեյը կզբաղվի էդ հարցով ու 99 տոկոս հավանականությամբ գումարը կվերադարձնեն:
wwgguu
Որքան գիտեմ չկա տենց բան: Այսնքն զուտ օրենքով կա, բայց ես մի տարվա ընթացքում ավելի շատի էլ եմ պատվիրել ու առայժմ խնդիր չեմ ունեցել: Ինչքանով որ ես գիտեմ, միանգամից 150 000 գերազանղոց ապրանքի դեպքում ա գնում մաքսային, դա էլ ոչ միշտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ