Մոդերատորական. Ռամշը եկավ ու ջնջեց 41 թեմայից դուրս գրառում` առանց տուգանային միավորների նվիրաբերման: Բայց եթե այս թեմայում շարունակեք, կսկսեմ նվերները փաթեթավորել:
Հաղթողներին սրտանց շնորհավորում եմ:![]()
Magic-Mushroom (05.12.2010), Moonwalker (06.12.2010), Smokie (16.11.2011), Ձայնալար (06.12.2010)
Ժողովուրդ շնորհավորում եմ
նոր միացաբայց խոստովանում եմ, որ 3-ից ավել չէի հավաքի
Moonwalker շնորհակալություն խաղը վարելու համար, աչքիս մնաց քո վրա էս խաղի վարելու պարտականությունը![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Moonwalker (06.12.2010), Ձայնալար (06.12.2010)
Բյուր ջան, ո՞րտեղ տեսար, որ կատաղեմ:Խաղի ընթացքում միշտ էլ թողնվում են քննարկումներն ու զրույցները, որտեւ, ինչպես ասեցիր, խաղի ֆորմատն ա այդպիսին, բայց խաղի ավարտից հետո դրանցից թեմայից դուրսերը ճիշտ եմ համարում մաքրել (բնականաբար առանց տուգանելու), որտեւ զրուցարանային են: Ճիշտ ա, դա էլ կարամ չանել, բայց թեման սիրունացնելու ու հետագայում հեշտ ընթեռնելության համար արժի անել:
Իսկ տուգանման ենթակա են այն գրառումները, որոնք խաղի ավարտից միառժամանակ հետո են արվել, բայց որեւէ կապ չունեն խաղի հետ: Օրինակ` հիմա որ մեկը գա ու էն Բրյուսովի կամ չգիտեմինչի մասին զրույցները շարունակի, կտուգանվի:![]()
Ariadna (06.12.2010), einnA (06.12.2010), Moonwalker (06.12.2010), StrangeLittleGirl (06.12.2010), Ձայնալար (06.12.2010), Ռուֆուս (06.12.2010)
Խնդրում եմ ուշադիր կարդալ խաղի անցկացման կանոնները.
Խաղի կանոնները
Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։
10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։
Խնդրում եմ չօգտվել որոնողական համակարգերից:
Խաղը կսկսվի ուղիղ 5 րոպեից:
I may be paranoid but no android!
armen9494 (16.11.2011), Claudia Mori (16.11.2011)
Եթե ալարում եք կարդալ վերևի գրառումը, փորձեմ ավելի պարզ բացատրեմ մասնակցելու պայմանները
Պատասխանը ինձ ուղարկում եք անձնական նամակով (PM), հարցի համարն ու պատասխանը գրում եք հենց վերնագրի մեջ: Նամակը չեմ բացելու ու բովանդակությունը չեմ կարդալու![]()
I may be paranoid but no android!
Եվ այսպես, սկսեցինքՑանկացողները կարող են կեսից միանալ խաղին:
Հարց 1
Ըստ լեգենդի եվրոպական մայրաքաղաքներից մեկը հիմնվել է այսպես: Լճի մեջ գերան են նետել և քաղաքը հիմնել են այն բլրի վրա, որտեղ կանգ է առել գերանը: Ի՞նչ է քաղաքի անունը:
I may be paranoid but no android!
Պատասխան.
Ստոկհոլմ
armen9494 - 1. պատասխանը չգիտեմ հերիք չի, մի հատ էլ տուգանային ստացա- 0
John - փարիզ - 0
Rammstein - 1. Ամստերդամ-0
Հարց 2
1660թ-ին Անգլիայում վերականգնվում է միապետությունը և թագավոր է դառնում Չարլզ 2-րդ Ստյուարտը: Սակայն Չարլզը ժառանգներ չի թողնում: Իսկ ի՞նչ էր Չարլզի անձնական բժշկի ազգանունը:
I may be paranoid but no android!
Պատասխան.
Բժիշկ Կոնդոմ, ում անունից էլ ծագել է անգլերեն condom «պահպանակ» բառը
armen9494 - 2. Հայդեր- 0
Rammstein - 2. Ուիլսոն - 0
John - ավելի տրամաբանական հարցեր եմ սպասում... - 0
Հարց 3
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հոկտեմբերի 12-ին ժողովրդին կոչ արեց չնշել «նրան» նվիրված տոնը, ով Չավեսի կարծիքով ավելի վատն էր քան Հիտլերը: Ո՞վ էր նա:
I may be paranoid but no android!
Պատասխան.
Քրիստափոր Կոլումբոս
armen9494 - 3. Լենին - 0
John - Քրիստափոր Կոլումբոս- 1
Rammstein - 3. Չիդեմ, ապ ջան:- 0
Հարց 4
Այս իրը ստեղծողները այն փորձարկելիս նշել են, որ նա բարեհաջող կերպով իր միջով անցկացրել է 10 միջին մեծության խնձոր, մեկ 10սմ տրմագծով տափակ ճիլոպ, 3 յուղած փուչիկ և չորս կտոր իրար կպած թուղթ: 1884թ-ին ի՞նչ էին փորձարկում նորարաները:
I may be paranoid but no android!
Պատասխան.
Զուգարանակոնք
John - հետաքրքիր հարց է, տարբերակ չունեմ... - 0
Moonwalker - 4. Փոշեկո՞ւլ /եթե իհարկե ուշացած կարելի ա մասնակցել/ - 0
Rammstein - 4. Փոշեկուլ
armen9494 - սոկովիժիմալկա- 0
Հարց 5
Երբ սպարտացիները տեսան Աթենքը շրջապատող բարձր պարիսպը, նրանք ասացին. «Պարիսպը օգտակար կլիներ, եթե քաղաքում լինեին միայն ...» Ովքե՞ր
I may be paranoid but no android!
armen9494 (16.11.2011), Claudia Mori (16.11.2011), John (16.11.2011)
Պատասխան.
Կանայք
John - սպարտացիներ- 0
armen9494 - 5. Սպարտացիներ - 0
Moonwalker - 5. ...սպարտացիները- 0
Rammstein - 5. Երեւի «միայն սպարտացիներ»- 0
Հարց 6
Հին Սկանդինավիայում ոչ բոլոր երեխաներին էին անուններ տալիս: Ի՞նչ յուրահատկություն ունեին այն երեխաները, ովքեր իրենց կյանքի ընթացքում այդպես էլ չէին իմանում իրենց անունը:
I may be paranoid but no android!
armen9494 (16.11.2011), Claudia Mori (16.11.2011), Moonwalker (16.11.2011), Smokie (16.11.2011)
Պատասխան.
Այդ երեխաները խուլ էին:
vahe-91 - 6. Խուլ էին- 1
KarineIonesyan - 6.Դավաճանների երեխաներ էին - 0
Rammstein - 6. Խո՞ւլ էին -1
armen9494 - 6. զինվորներ էին - 0
Moonwalker - 6. երևի նրանք խուլ էին - 1
John - առաջնեկն էին - 0
Հարց 7
Ռոքսետ խմբի կիթառահար Պեր Հեսսլը մի անգամ կատակեց, որ իրեն դուր է գալիս, որ ամբողջ Շվեդիան լիզում է իր հետույքը: Ո՞րն էր նման կատակի պատճառը:
I may be paranoid but no android!
Պատասխան.
Շվեդիայում թողարկել էին խմբի նկարով դրոշմանիշներ:
vahe-91 - 7. Փոստային մառկա են հանել Ռոքսեթ խմբի անունով - 1
Moonwalker - 7. երևի անուն-ազգանվան իմաստն էր պատճառը - 0
John - իրա հետույքին նման, իրա անունով ուտելիք կար երևի... - 0
Rammstein - 7. Ես շա՞տ իմանամ… կարող ա՞ իրա հետույքի պատկերով պաղպաղակի բիզնես էր անում…- 0
KarineIonesyan - Երեւի, որ հետո ասեր Listen to your heart... - 0
Հարց 8
Ամերիկյան մի ընտանիքում աղջկա անունը դրել էին Դակոտա: Աղջիկը բողոքում էր, որ իրեն զզվեցրել էին նույն հիմար հարցը տալով: Ի՞նչ էին հարցնում աղջկան:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 16.11.2011, 22:39:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ