Յուրաքանչյուր հասարակության մեջ, անկախ նրա զարգացման մակարդակից, կինը կարևոր դերակատարություն ունի: Սակայն այս դերակատարությունը, որը, անշուշտ, կարևոր է, չի փոխհատուցում կանանց` երջանիկ լինելու իրավունքը: Իրականում կնոջ երջանկության խնդիրը բավականին լուրջ ու բարդ խնդիր է: Այն ծագում է հազարամյակների պատմություն ունեցող կրոնական և այլ տիպի պատկերացումներից: Օրինակ, հուդայականները, աղոթելիս, շնորհակալություն են հայտնում աստծուն, որ իրենց անասուն կամ կին չի ծնել: Մյուս կողմից, իհարկե, մենք գիտենք նաև ֆեմինսիտական լայն շարժման մասին: Մի խոսքով, սա կարևոր խնդիր է: Առաջարկում եմ քննարկումը ծավալել երկու հիմնական ուղղություններով.
ա. ինչ է կանացի երջանկությունը, ինչ բաղադրիչներ ունի
բ. որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
Կարծում եմ այստեղ բանավեճը պետք է գնա առանց տաբուների ու շաբլոն պատկերացումների:


Մեջբերել
կարիք ունի իսկ տղամարդը հակառակը 

Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հայ կինը նվիրվող է
, կներեք իհարկե, բայց չեմ կարող չարտահայտվել, գիտեմ, որ թեմայի հետ կապ չունի,բայց խնդրում եմ հաշվի առնել գրածս...կանացի երջանկություն չեն ասում, կանանց, իսկ ավելի տեղին կլինի՝ կնոջ երջակություն, դա նման է այն բանին, որ ասեք տղամարդկային երջանկություն, ախր, ծիծաղելի է նույնիսկ հնչում, 

Էջանիշներ