1. Երեք բան, որ սովորել եմ վերջին տարվա ընթացքում /մասնագիտական/
1) Ռուսաստանի պատմություն
2) Անգլերենս եմ բարելավել
3) Մի փոքր լեհերեն
2. Երեք բան, որ սովորել եմ /հոգեբանական, անձնական հարաբերություններ...
1) Խուսափել դիմակավոր մարդկանց հետ շփումից
2) Դեմքին ասել այն, ինչը իսկապես մտածում ես դիմացինիդ մասին
3) Հպարտանալ քո «չուզողներով»
3. Երեք բան, որ սկսել եմ, բայց չեմ ավարտել.
1) 1-2 գիրք
2) Մի քանի «հոդված»
3) Բառագիտության սեղմագիրը
4. Երեք նպատակ, որ դրել եմ ու հասել եմ վերջին տարվա ընթացքում.
1) Անցել եմ անվճար ուսուցման համակարգի
2) Մի քանի «հոդվածիկներիս» տպագրվելը
3) Լողալ եմ սովորել
5. Երեք բան, որ ուզում եմ անել այս տարվա ընթացքում.
1) Լուրջ զբաղվել լրագրությամբ
2) Ապասիրահարվել
3) Հոգեբանություն ու փիլիսոփայություն ուսումնասիրել
6. Երեք բան, որը երջանկացրել է ինձ…
1) Սիրահարվել եմ
2) Կիթառ եմ նվեր ստացել
3) Անվճարի եմ անցել
7.Երեք բան, որ այս տարի ինձ վիշտ է պատճառել.
1) 2 հարազատների մահը
2) Իմացա, որ առողջական խնդիրներ ունեմ
3) Սիրահարվել եմ
8. Երեք բան, ինչի համար ուզում եմ ապրել.
1) Ընտանիքս
2) Չուզողներս
3) Ես ՝ ինքս ՝ սիրելիս
Ոնց որ վատ տարի չէր![]()
Էջանիշներ