User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    Սիրելի Ակումբցիներ։

    Այս թեմայում սիրով ընթերցողիս դատին եմ ներկայացնելու Հարրի Փոթթերի մասին հանրահայտ գրքի իմ՝ Լիլիթ Վահանյանի թարգմանությունը։

    Թարգմանությունս կտեղադրեմ հատվածաբար։
    Աշխատանքն արվելու է տեղադրելու հետ գրեթե միաժամանակ, այնպես որ ներողամիտ եղեք հնարավոր ուշացումների համար։

    Հաճելի ընթերցում եմ մաղթում

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.08.2009), Albus (26.06.2010), Aurora (17.08.2009), Chuk (23.07.2009), Dragon (29.07.2009), Jarre (17.08.2009), Lion (02.08.2009), masivec (11.08.2009), Norton (23.07.2009), Ամպ (28.01.2014), Գուգօ (30.09.2009), Գևոր (28.07.2009), Եկվոր (14.08.2009), Հայկօ (24.07.2009), Հենո (28.07.2009), Մանուլ (30.07.2009), Շինարար (26.06.2010), Ռուֆուս (23.07.2009), Տրիբուն (14.02.2014), քաղաքացի (23.07.2009)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերն ու Փիլիսոփայական Քարը։

    Մահից Փրկված Տղան

    Բաղեղի փողոց 4 հասցեում բնակվող պարոն և տիկին Դուրսլիները հպարտ էին բոլորին հայտարարել, որ իրենք լրիվ նորմալ են` հանկարծ մեկը չկասկածի: Նրանք վերջին մարդիկ էին, ում խառնված կտեսնեիք անհասկանալի ու տարօրինակ որևէ գործում: Դա պարզապես անընդունելի էր նրանց համար:
    Պարոն Դուրսլին տնօրինում էր "Գրաննինգս" ֆիրման, որ զբաղվում էր գայլիկոնների արտադրությամբ: Նա մարմնեղ էր ու պարարտ, վզի իսպառ բացակայությամբ ու թավ բեղերով: Տիկին Դուրսլին բարակ էր, շիկահեր և ուներ ընդունված չափերը կրկնակի գերազանցող երկար վիզ: Շատ էր օգնում պարտեզների ցանկապատերից վիզը ձգելիս և հարևաններին լրտեսելիս:
    Նրանք ունեին Դադլի անունով մի տղա և անդրդվելի համոզվածություն, որ իրենց երեխայից լավը չկա աշխարհի երեսին:
    Դուրսլիներն ունեին այն ամենն ինչ ուզում էին, բայց ունեին նաև մի գաղտնիք և սարսափում էին, որ այդ գաղտնիքը որևէ մեկը կիմանա: Փոթերների մասին ճշմարտության բացահայտումը պարզապես կսպաներ նրանց:
    Լիլի Փոթերը տիկին Դուրսլիի քույրն էր, սակայն նրանք տարիներ շարունակ չէին տեսնվել, և տիկին Դուրսլին պարզապես համոզում էր ինքն իրեն, որ ոչ մի քույր էլ չունի: Պատճառն այն էր, որ քույրն ու նրա անբան ամուսինն անթույլատրելիորեն "դուրսլիանման" չէին: Նրանց մարմինը դող էր ընկնում, թե ինչ կմտածեն հարևանները, եթե մի օր Փոթերներն հայտնվեն իրենց փողոցում: Դուրսլիներին հայտնի էր, որ նրանք նույնպես փոքրիկ տղա ունեն, բայց ոչ մի անգամ չէին տեսել իրենց զարմիկին:
    Այդ տղան ևս մի պատճառ էր Փոթերներից հեռու մնալու համար: Նրանք չէին ուզում, որ իրենց Դադլին շփվեր այդպիսի երեխայի հետ:
    Երբ պարոն և տիկին Դուրսլիներն արթնացան խոնավ ու մռայլ այն երեքշաբթի օրը, որով սկսվում է մեր պատմությունը, ամպոտ երկինքը չէր կանխագուշակում տարօրինակ ու անհասկանալի իրադարձություններից ոչ մեկը, որ այդ օրը տեղի էին ունենալու ամբողջ երկրով մեկ: Պարոն Դուրսլին քթի տակ անորոշ դնդնում էր` իր ամենատխուր փողկապներից մեկն ընտրելիս, իսկ տիկին Դուրսլին երջանիկ բլբլոցով կերակրելու բարձր աթոռակին էր հարմարեցնում կոկորդով մեկ գոռացող Դադլիին:
    Նրանցից ոչ ոք չնկատեց մեծ, մուգ դեղնավուն բուին, որ սահուն թռիչքով կտրեց- անցավ լուսամուտը:
    8:30 րոպեին պարոն Դուրսլին վերցրեց իր պայուսակը, թեթևակի համբուրեց տիկին Դուրսլիի այտը, փորձեց համբուրել նաև Դադլիին, բայց չկարողացավ նշան բռնել, քանի որ երեխայի մոտ կատաղության նոպա էր սկսվել, և նա պատերով էր ծեփում իր շիլան:
    - Քոթոթի մեկը,- խնդմնդաց պարոն Դուրսլին և դուրս եկավ տնից: Նստեց ավտոմեքենան և քշեց այն չորրորդ տան մոտից:
    Փողոցի անկյունում էր, որ դեմ առավ առաջին անհասկանալի երեևույթին. կատուն քարտեզ էր ուսումնասիրում: Պարոն Դուրսլին մի պահ ասես չընկալեց տեսածը: Նա կտրուկ շրջվեց` ևս մեկ անգամ նայելու:
    Բաղեղի փողոցի անկյունում գծավոր կատու էր կանգնած, բայց քարտեզ, իհարկե, չկար: Ինչպե՞ս կարող էր մտքով նման բան անցնել: Լույսի ու ստվերի խաղ էր, անկասկած: Պարոն Դուրսլին ճպճպացրեց աչքերը և նայեց կատվին: Սա էլ իր հերթին հայացքն ուղղեց պարոն Դուրսլիին: Փողոցի անկյունը հետևում թողնելուց հետո նա նայեց մեքենայի հայելուն: Այժմ կատուն կարդում էր "Բաղեղի Փողոց" ցուցանակը: Ախ ոչ, նայում էր ցուցանակին: Կատուները քարտեզներ ու ցուցանակներ չեն կարդում: Պարոն Դուրսլին թափ տվեց իրեն և մտքից հանեց կատվին: Քաղաքին մոտենալիս նրա միտքը զբաղված էր միայն գայլիկոններով. հույս ուներ մեծ պատվեր ստանալ այդ օրը:

    Քաղաքի եզրին սակայն մեկ այլ բան ստիպեց գայլիկոններին թռնել նրա գլխից:
    Առավոտյան., այդ ժամի համար սովորական խցանման մեջ կանգնած` նա պարզապես չէր կարող չնկատել տարօրինակ հագուստով մարդկանց: Նրանք երկար թիկնոցներով էին: Պարոն Դուրսլին տանել չէր կարողանում տարօրինակ հագուստներով մարդկանց. երիտասարդների այդ ոճը: Նա ենթադրեց, որ սա ինչ-որ նոր, հիմար նորաձևություն է: Մատներով թմբկահարում էր ղեկը, երբ հայացքը կանգ առավ այդ ցնդածների մի խմբի վրա, որն ամենամոտն էր մեքենային կանգնած: Նրանք հուզված փսփսում էին: Պարոն Դուրսլին կապտեց կատաղությունից` տեսնելով, որ այդ խմբում կանգնած են նաև տարիքով մարդիկ: Իր տարիքի մարդ է, ու մինչև կոճերը հասնող զմրուխտե կանաչ թիկնոց է հագել.. Ինչպե՞ս դիմանաս նման բանի:
    Բայց հանկարծ պարոն Դուրսլիի մտքով անցավ, որ սա հավանաբար ինչ-որ հիմար հնարք է: Այս մարդիկ հաստատ փող են հավաքում ինչ-որ նպատակով ... այդ է:
    Երթևեկությունը վերականգնվեց, և պարոն Դուրսլին մի քանի րոպեից "Գրաննինգսի" մեքենաների կայանատեղիում էր` մտքով իր գայլիկոնների հետ:

    Պարոն Դուրսլին միշտ մեջքով դեպի պատուհանն էր նստում իր իններորդ հարկի գրասենյակում: Եթե այդպես չաներ` այդ առավոտ շատ դժվար կլիներ կենտրոնանալ սիրելի գայլիկոնների վրա: Նա չէր տեսնում բուերին, որ օրը ցերեկով վերուվար էին սլանում, իսկ ներքևում գտնվող մարդիկ տեսնում էին: Նրանք բերանները բաց նայում էին, մատներով ցույց տալիս, թե ինչպես են բուերը այսուայնկողմ սուրում: Նրանցից շատերն անգամ գիշերը բու տեսած չկային:
    Ինչևէ, պարոն Դուրսլիի առավոտը շատ նորմալ, "անբու" առավոտ էր: Նա գոռաց հինգ տարբեր մարդկանց վրա: Մի քանի կարևոր հեռախոսազանգ արեց ու էլի մի քիչ գոռգոռաց:
    Նա հիանալի տրամադրություն ուներ մինչ ճաշի ժամը, երբ որոշեց կենդանություն տալ թմրած ոտքերին և դիմացի հրուշակարանից չամիչով բլիթ գնել:
    Նա դադարել էր թիկնոցավորների մասին մտածել, մինչ այն պահը, երբ անցավ հրուշակարանի մոտ հավաքված հերթական խմբի մոտով: Զայրացած հայացք նետեց խմբի վրա: Մի տեսակ վատ էր զգում նրանց ներկայությունից, ինքն էլ չէր հասկանում` ինչու: Սրանք էլ էին հուզված շշնջում, և պարոն Դուրսլին ոչ մի տուփ չտեսավ նրանց մոտ, որի մեջ կարելի էր գումար հավաքել: Երբ հետ էր դառնում խմբի մոտով` մի հսկայական բլիթ պայուսակի մեջ խցկած, ականջին հասան մի քանի բառ.
    - Փոթերները, ճիշտ է, ես էլ եմ այդպես լսել..
    - Հարրին, նրանց տղան...
    Պարոն Դուրսլին մեխվեց տեղում` վայրկենական ահով համակված: Հետ նայեց շշնջացողներին` ասես ինչ-որ բան էր ուզում ասել, բայց չհամարձակվեց:
    Հնարավորինս արագ կտրեց ճանապարհը, շտապելով հետ, դեպի գրասենյակ: Գոռաց քարտուղարուհուն, որ ոչ ոքի ներս չթողնի, ճանկեց հեռախոսը և արդեն հավաքել էր տան համարը, երբ միտքը փոխեց: Հետ դրեց լսափողը և բեղերի փունջը բռնած` տրվեց մտքերին:

    Իհարկե ... հիմարություն է իր մտածածը: Փոթերը հազվագյուտ ազգանուն չէ: Անշուշտ, կան շատ Փոթերներ, որ իրենց տղայի անունը Հարրի են դրել: Երեխային նա չէր տեսել երբեք: Նա նույն հաջողությամբ կարող էր Հարվի լինել: Կամ Հարոլդ:
    Իմաստ չուներ անհանգստացնել տիկին Դուրսլիին. նա ծանր էր տանում քրոջ մասին ամենաաննշան հիշատակում անգամ: Պարոն Դուրսլին չէր մեղադրում կնոջը: Եթե ինքը հանկարծ նման քույր ունենար ... Բայց ախր այդ թիկնոցավորները ...
    Այդ օրը շատ դժվար էր գայլիկոնների վրա կենտրոնանալ, և երբ ժամը հինգին նա դուրս էր գալիս աշխատավայից, դեռ այնքան մտազբաղ էր, որ դռնից դուրս գալով ամբողջ թափով զարնվեց մի անցորդի:
    - Ներեցեք,- մրթմրթաց, երբ նվազ ծերունին օրորվեց և հազիվ պահեց իրեն ոտքի վրա: Մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի պարոն Դուրսլիին տեղ հասնի. ծերունին մանուշակագույն երկար թիկնոցով էր:

    Ծերունու համար ասես մեկ էր, որ իրեն քիչ մնաց գետնին սվաղեն։ Նրա դեմքը շողաց պայծառ ժպիտով և խոսեց սայլի ճռինչ հիշեցնող ձայնով, որ անցորդներին ստիպեց հետ նայել.
    - Մի անհանգստացեք, սիրելի պարոն, այսօր ոչինչ ի զորու չէ ինձ տխրություն պատճառել: Ցնծացեք, քանզի Դուք Գիտեք Ով չկա այլևս: Անգամ ձեզ պես մագլները պետք է տոնեն այս հիրավի երջանիկ օրը:
    Ծերունին ամուր գրկեց պարոն Դուրսլիին գոտկատեղի հատվածում ու հեռացավ:

    Պարոն Դուրսլին արմատ գցածի պես անշարժ կանգնած էր: Հենց նոր անծանոթ մի մարդ գրկեց իրեն... Ու կարծես իրեն մագլ, թե նման մի բան անվանեցին: Նա իրեն կորցրած շտապեց դեպի մեքենան և բռնեց տան ճանապարհը` հուսալով, որ այս ամեն իրեն պարզապես թվում է: Առաջ երբեք այսպիսի հույսեր չէր փայփայել, քանի որ շատ բացասաբար էր մոտենում երևակայություն հասկացությանը:
    Մեքենան չորրորդ տան մոտ կանգնեցնելիս առաջինը, որ տեսավ` բնավ տրամադրության բարձրացմանը չնպաստող գծավոր կատուն էր, որին դեռ առավոտյան էր նկատել: Կատուն նստել էր իր պարտեզի ցանկապատին: Նույն կատուն էր, պարոն Դուրսլին համոզված էր. աչքերի շուրջը նույն նշանն էր:
    - Փըշտ,- բարձր կանչեց պարոն Դուրսլին:
    Կատուն չշարժվեց: Պարզապես խիստ հայացք նետեց:
    Պարոն Դուրսլին ինքն իրեն հարց տվեց` արդյո՞ք սա նորմալ պահելաձև է: Փորձելով հավաքել իրեն` նա մտավ տուն: Նա դեռ մտադիր էր կնոջը ոչինչ չասել:




    շարունակելի

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (23.07.2009), Dragon (29.07.2009), Jarre (17.08.2009), masivec (24.07.2009), Moon (29.07.2009), Norton (23.07.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Երվանդ (24.07.2009), Հայկօ (24.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Ռուֆուս (23.07.2009), Տրիբուն (14.02.2014), քաղաքացի (23.07.2009)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն

    Տիկին Դուրսլին շատ լավ, նորմալ օր էր անցկացրել: Ճաշի սեղանի շուրջը նա պատմեց ամուսնուն կողքի տան հարևանուհու բոլոր խնդիրների մասին, որ նա ուներ իր դստեր հետ, պատմեց, որ Դադլին նոր բառ է սովորել` "չէ":
    Պարոն Դուրսլին աշխատում էր սովորականի պես իրեն պահել: Երբ Դադլին արդեն անկողնում էր, նա գնաց հյուրասենյակ ճիշտ ժամանակին, որ հասցնի երեկոյան լուրերը լսել:
    - Եվ վերջապես, թռչնաբանները զեկուցում են, որ բուերն այսօր շատ տարօրինակ են իրենց պահել: Թեև նրանք որսի են դուրս գալիս միայն գիշերը և գրեթե անհնարին է օրը ցերեկով բու տեսնել, վաղ առավոտից սկսած տարբեր ուղղություններով թռչող հարյուրավոր բուեր են նկատվել: Մասնագետներն անկարող են բացատրել, թե ինչու են բուերը որոշել փոխել իրենց ապրալաոճը, - լուրերի հաղորդավարը քմծիծաղ տվեց:
    - Շատ տարօրինակ է: Իսկ այժմ` Ջիմ ՄաքԳաֆֆինը կհաղորդի եղանակի տեսությունը: Այս գիշեր "բուառատ" անձրևներ սպասե՞նք, Ջիմ։
    - Գիտես, Տեդ, - ասաց հաղորդավարը, - հաստատ չեմ կարող ասել, բայց այսօր միայն բուերը չէին, որ տարօրինակ էին իրենց պահում: Քենթի, Յորքշիրի ու Դանդիի պես հեռավոր վայրերից մարդիկ զանգում ու գանգատվում էին, որ երեկվա իմ խոստացած անձրևի փոխարեն նրանք վկա են եղել իսկական շողացող աստղաթափի: Երևի մարդիկ շտապել են Հրավառությունների գիշերը տոնել: Դրան դեռ մեկ շաբաթ կա, հարգելինե'րս: Այս գիշերը խոնավ է լինելու, սա արդեն խոստանում եմ:

    Պարոն Դուրսլին սառել էր իր բազկաթոռի մեջ: Ընկնող աստղեր ողջ Բրիտանիայի տարածքու՞մ: Ամենուր թափառող թիկնոցավորնե՞ր: Բուե՞ր՝ օրը ցերեկով: Եվ այդ փսփոցը ... Փոթերների մասին փսփսոցը ...
    Տիկին Դուրսլին երկու բաժակ թեյով մտավ հյուրասենյակ: Լավ չէր.. նրան պետք էր ինչ-որ բան ասել: Նյարդային մաքրեց կոկորդը:
    - Ը-ը-ը ... Փեթունյա, թանկագինս, այս վերջերս քրոջիցդ լուրեր չունես, չէ՞։
    Ինչպես և նա սպասում էր` կինը զարմացած էր և բարկացած: Արդեն սովորական էր դարձել ձևացնել, որ չկա ոչ մի քույր:
    - Ոչ, - կտրուկ ասաց նա, - ինչու՞:
    - Նորություններով զվարճալի բաներ են ասում,- լմլմացրեց պարոն Դուրսլին, բուեր, ընկնող աստղեր...ու լիքը մարդ եմ էսօր տեսել տարօրինակ հագուստներով...
    - Ե՞վ, - չոր հարցրեց տիկին Դուրսլին։
    - Դե...ուղղակի մտածեցի...գուցե...դա կապ ունի...դե...քրոջդ ցեղի հետ...
    Տիկին Դուրսլին մի կում թեյ ֆսսացրեց ամուր սեղմած շուրթերի արանքից։
    Պարոն Դուրսլին մտածում էր՝ քաջությունը կհերիքի՞ արդյոք կնոջն ասել, որ "Փոթեր" անունն է լսել։ Ու որոշեց, որ չի հերիքի։
    Փոխարենը, հնարավորինս առօրյա տոնով հարցրեց.
    - Նրանց տղան...Դադլիի տարիքին պիտի լինի, չէ՞։
    - Պետք է որ, - մի կերպ արտաբերեց տիկին Դուրսլին։
    - Անունը չեմ հիշում...Հո՞վարդ..
    - Հարրի...անդուր, տարածված անուն։
    - Օ, այո, - սրտի հռնդաձայն բաբախյունի ներքո ասաց պարոն Դուրսլին, - այո, համամիտ եմ։
    Այդ թեմայով նա այլևս ոչ մի բառ չարտասանեց։

    Բարձրացան ննջասենյակ։
    Մինչ տիկին Դուրսլին լոգասենյակում էր, նա ոտնաթաթերի վրա մոտեցավ ննջասենյակի պատուհանին և աչքերը հառեց տան դիմացն ընկած պարտեզին։
    Կատուն դեռ այնտեղ էր։ Ամբողջովին ուշադրություն դարձած նայում էր Բաղեղի փողոցն ի վար՝ ասես սպասում եր ինչ-որ մեկին։
    Երևակայության արդյու՞նք էր այս ամենը։ Կարո՞ղ էր սա Փոթերների հետ կապ ունենալ։ Եթե այո...եթե պարզվեր, որ իսկապես կապ գոյություն ունի...այո...դժվար թե նա դիմանար իրերի նման շրջադարձի։

    Դուրսլիները պառկեցին քնելու։
    Տիկին Դուրսլին շուտ քնեց, բայց պարոն Դուրսլին դեռ երկար պառկած էր արթուն՝ վերհիշելով օրվա իրադարձությունները։
    Վերջին, քիչ թե շատ սփոփող միտքն այն էր, որ եթե անգամ Փոթերները խառն են, բոլորովին պարտադիր չի, որ նրանք հայտնվեն Դուրսլիների տեսադաշտում։
    Այդ Փոթերները շատ լավ տեղեկացված էին, թե ինքն ու Փեթունյան ինչ են մտածում նրանց և նրանց նմանների մասին։
    Չկար ոչ մի հանգամանք, որ կստիպեր պարոն և տիկին Դուրսլիներին խառնվել այս ամենին...
    Նա հորանջեց ու շուռ եկավ կողքի վրա։
    Չեն ունենա իրենք ոչ մի առնչություն։
    Ախ, ինչպես էր նա սխալվում...

    Պարոն Դուրսլին ծանր քուն էր մտել քիչ անց, իսկ պարտեզի ցանկապատին նստած կատուն քնկոտության նշույլ իսկ չէր ցուցաբերում։
    Արձանի պես անշարժացած՝ անթարթ հայացքն ուղղել էր Բաղեղի փողոցի անկյունին։ Շարժվել նրան չստիպեցին ոչ զուգահեռ փողոցից հնչած մեքենայի դռան շրխկոցը, ոչ էլ երկու բուերի սլացքից առաջացած շրշյունը։
    Նա ոչ մի շարժում չկատարեց մինչ կեսգիշեր։

    Փողոցի անկյունում, որին կատուն հետևում էր, մի մարդ հայտնվեց, այնքան հանկարծակի ու անձայն, որ թվաց՝ գետնի տակից բուսեց։
    Կատուն շարժեց պոչն ու կկոցեց աչքերը։
    Բաղեղի փողոցն իր օրում այսպիսի կերպար չէր տեսել։
    Նա բարձրահասակ էր, նիհար և անչափ ծեր, եթե դատենք արծաթագույն մազերից ու մորուքից, որոնք երկուսն էլ բավականաչափ երկար էին՝ գոտու տակ մտցնելու համար։
    Նա հագել էր երկար, գետնին հասնող վառ մանուշակագույն թիկնոց և բարձր կրունկ ունեցող, կապիչներով կոշիկներ։
    Նրա կապույտ աչքերը պայծառ էին, լուսավոր և շողում էին կիսալուսնաձև ակնոցի հետևից։ Քիթը երկար էր ու կեռ՝ ասես ամենաքիչը երկու տեղից կոտրված լիներ։

    Նրա անունն էր Ալբուս Դամբլդոր։


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 24.07.2009, 02:09:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (24.07.2009), Dragon (29.07.2009), masivec (24.07.2009), Norton (24.07.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Երվանդ (24.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Ռուֆուս (24.07.2009), Տրիբուն (14.02.2014)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն

    Ալբուս Դամբլդորն ասես չէր գիտակցում, որ հայտնվել է մի փողոցում, ուր իր ամեն ինչը, սկսած անունից, վերջացած կոշիկներով, մեղմ ասած չէր ողջունվում։
    Նա զբաղված էր իր թիկնոցի ծալքերը քրքրելով. ինչ-որ բան էր փնտրում։ Բայց նա, թվաց, հասկացավ, որ իրեն հետևում են, որովհետև հանկարծակի բարձրացրեց գլուխն ու նայեց կատվին, որ շարունակում էր իրեն ուսումնասիրել փողոցի մյուս ծայրից։ Անհասկանալիորեն, կատվի հայացքն ասես զարմացրեց նրան։ Քմծիծաղ տվեց ու մրթմրթաց՝ "Այդպես էլ գիտեի"։
    Դամբլդորը գտավ իր փնտրածը գրպանում։ Առարկան արծաթե կրակայրիչ էր հիշեցնում։ Նա կտտացնելով բացեց այն, պահեց օդում ու սեղմեց։ Փողոցի լամպերից իրեն ամենամոտ գտնվողը հանգավ փափուկ շխկոցով։ Սեղմեց նորից և հաջորդ լամպը խավարելով՝ շրխկաց։ Տասներկու անգամ կտտացրեց լուսափակիչը, մինչ միակ լուսավոր կետիկերը, որ մնացին ողջ փողոցում, հեռվից իրեն նայող կատվի աչքերն էին։ Եթե որևէ մեկը հիմա դուրս նայեր իր պատուհանից, անգամ տիկին Դուրսլին՝ իր արծվիկի աչքերով, հնարավոր չէր լինի տեսնել, թե ինչ է կատարվում փողոցում։ Դամբլդորը հետ սահեցրեց լուսափակիչն իր թիկնոցի ծալքերի մեջ և շարժվեց դեպի չորրորդ համարի տունը, որտեղ հենվեց ցածրիկ պատին՝ կատվի կողքը։

    Կատվին չնայեց, բայց քիչ անց դիմեց նրան.
    - Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ, պրոֆեսոր Մաքգոնագալ։
    Նա ժպիտով նայեց կատվին, բայց նա այնտեղ չէր։ Փոխարենը ժպտում էր բավականին խիստ տեսք ունեցող կնոջ, որը քառակուսի շրջանակով ակնոց ուներ. լրիվ կատվի աչքերի շուրջը նկատված նշանի նման։ Կնոջ հագին նույնպես թիկնոց էր, փիրուզագույն։ Նա որոշակիորեն անհանգիստ էր։
    - Ինչպե՞ս իմացաք, որ ես եմ։
    - Իմ սիրելի պրոֆեսոր, օրումս տեսած չկամ, որ կատուն այդպես անշարժ նստի։
    - Դուք էլ անշարժ կլինեիք, եթե ողջ օրն իմ պես նստած լինեիք աղյուսից պատին։
    - Ողջ օ՞րը։ Տոնակատարությա՞նն ինչու չեք մասնակցել։ Մինչև այստեղ հասնելս մի տաս հատ ուրախ խումբ ու խնջույք տեսա։
    Տիկին Մաքգոնագալը բարկացած փնչացրեց։
    - Օ, այո, բոլորը տոնում են, ճիշտ է, - անհամբեր ասաց նա, - պետք է որ ավելի զգույշ լինեին, այնպես չէ՞, բայց ոչ...անգամ մագլներն են հասկացել, որ ինչ-որ բան այն չէ։ Իրենց լուրերով էին ասում, - նա գլխի շարժումով ցույց տվեց Դուրսլիների հյուրասենյակի պատուհանը, - լսեցի այսօր...բուերի երամներ, ընկնող աստղեր։ Մագլերն այնքան էլ հիմար չեն։ Նրանք պետք է նկատեին ինչ-որ բան։ Աստղաթափ Քենթում..գրազ կգամ՝ Դեդալուսի արած գործն է։ Միշտ էլ նույն տկարամիտն է եղել։
    - Դուք չեք կարող նրանց մեղադրել, - փափուկ ասաց Դամբլդորը, - տասնմեկ տարի էր առանձնապես տոնելու բան չունեինք։
    - Գիտեմ, - նյարդային ասաց պրոֆեսոր Մաքհոնագալը, - բայց դա դեռ գլուխներս կորցնելու պատճառ չէ։ Մարդիկ աններելի անփույթ են պահում իրենց...օրը ցերեկով լցվել էն փողոցները, մագլների պես չեն հագնվել, փսփում են իրար մեջ...
    Նա սուր, շեղակի հայացք նետեց Դամբլդորին այդ ասելիս, ասես մեկնաբանություն էր անկնալում, բայց Դամբլդուրը լուռ էր, և Մաքգոնագալը շարունակեց.
    - Զվարճալի բան կստացվի, եթե հենց այն օրը, երբ Դուք Գիտեք Ով կարծես թե ընդմիշտ անհետացավ, մագլներն ամեն ինչ պարզեն մեր մասին...նա...իսկապես էլ չկա, այնպես չէ՞, Դամբլդոր։
    - Շատ նման է դրան, - ասաց Դամբլդորը։ Պետք է իսկապես ուրախ լինենք։ Լիմոնի քաղցրանու՞շ։
    - Ի՞նչ։
    - Լիմոնի քաղցրանուշ։ Մագլների հորինած քաղցրավենիքն է։ Շատ է դուրս գալիս։
    - Ոչ, շնորհակալ եմ, - սառը պատասխանեց տիկին Մաքգոնագալն, ասես ուզելով ասել, որ պահը այնքան էլ հարմար չէ լիմոնի քաղցրանուշների համար,- ինչպես ասացի, եթե անգամ Դուք Գիտեք Ով այլևս չկա...
    - Սիրելի պրոֆեսոր, Ձեզ նման գիտակից անձը անկասկած կարող է թույլ տալ իրեն արտասանել նրա իսկական անունը...այդ հիմար Դուք Գիտեք Ով-ը...տասնմեկ տարի է ես փորձում եմ հորդորել մարդկանց անվանել նրան ինչպես հարկն է...Վոլդեմորտ...
    Տիկին Մաքգոնագալը ցնցվեց, բայց Դամբլդորը զբաղված էր երկու իրար կպած լիմոնի քաղցրանուշ բաժանելով և չնկատեց դա։
    - Դա այնպես է շփոթեցնում, երբ ասում են՝ Դուք Գիտեք Ով...երբեք պատճառ չեմ տեսել Վոլտեմորտի անունից վախենալու համար։
    - Գիտեմ, որ Դուք չեք տեսել, - ասաց Մաքգոնագալը կես-հիացած, կես զայրացած, - բայց Դուք տարբեր եք... բոլորը գիտեն՝ Դուք միակն եք, ումից Դուք Գիտեք Ով...լավ-լավ...Վոլդեմորտը, վախենում էր։
    - Չափազանցնում եք, - մեղմ ասաց Դամբլդորը, - Վոլտեմորտը ուժ ունի, որ ես երբեք չեմ ունենա։
    - Միայն որովհետև Դուք չափազանց ազնիվ եք Ձեր ուժն օգտագործելու համար։
    - Լավ է, որ մութ է...վերջին անգամ ես այսպես կարմրել էի, երբ մադամ Պոմֆրին ասաց, որ իրեն դուր են գալիս իմ նոր, ցրտից պաշտպանող ականջակալները։


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 28.07.2009, 02:09:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (28.07.2009), Dragon (29.07.2009), masivec (28.07.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Համիկ (15.12.2009), Հայկօ (28.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  9. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն

    Պրոֆեսոր Մաքգոնագալը շեշտակի նայեց Դամբլդորին և ասաց.
    - Բուերը պարզապես մանրուք են` համեմատած փսփսոցների հետ, որ լսվում են ամենուր: Գիտե՞ք՝ ինչ են բոլորն ասում։ Նրա անհետանալու հետ կապված…այն մասին, թե ինչը կասեցրեց նրան…
    Ըստ ամենայնի` Մաքգոնագալը հասավ խոսակցության այն կետին, որն ամենաշատն էր իրեն հուզում, իրական պատճառը, որ ստիպել էր նրան ողջ օրը նստել սառը ու չոր պատին, քանի որ ոչ կատվի, ոչ էլ կնոջ կերպարանք ընդունած ժամանակ նրա հայացքն այդպես չէր քրքրել Դամբլդորին, ինչպես այժմ: Պարզ էր, որ նա չէր պատրաստվում հավատալ “ամեն մեկի” ասածին, քանի դեռ Դամբլդորն այդ չէր հաստատել: Իսկ Դամբլդորը դեռ տարված էր լիմոնի քաղցրանուշով։ Պատասխան չեղավ:
    - Նրանց ասածն այն է, - համառորեն շարունակում էր Մաքգոնագալը, - որ անցյալ գիշեր Վոլդեմորտը հայտնվել է Գոդրիկի հարթավայրում: Գնացել է Փոթերների հերևից: Ասում են, որ Լիլի և Ջեյմս Փոթերները…որ նրանք…մեռած են…
    Դամբլդորը գլխով արեց:
    Պրոֆեսոր Մաքգոնագալը սարսափից շնչահեղձ եղավ.
    - Լիլին ու Ջեյմսը..չեմ հավատում…չէի ուզում հավատալ…ախ, Ալբուս..
    Դամբլդորը ձեռքը դրեց նրա ուսին.
    - Գիտեմ….գիտեմ…
    Պրոֆեսոր Մաքգոնագալը շարունակեց: Ձայնը դողում էր.
    - Դա դեռ ամենը չէ…ասում են` նա փրրձել է սպանել Փոթերների որդուն՝ Հարրիին: Բայց չի կարողացել: Այդ փոքր երեխային անկարող է եղել սպանել: Ոչ ոք չգիտի ինչպես կամ ինչու, բայց ասում են, որ երբ չի կարողացել սպանել երեխային, Վոլդեմորտը ինչ-որ պատճառով կորցրել է իր ուժը…ու անհետացել է…
    Դամբլդորը մռայլ հաստատեց:
    - Դա…դա ճի՞շտ է, - մի կերպ արտաբերեց Մաքգոնագալը, - այն ամենից հետո ինչ նա արեց…բոլոր մարդկանցից հետո, որ կոտորեց… նա չի կարողացել սպանել այդ փոքր երեխայի՞ն։ Անհավատալի է… այդքան ջանքերից հետո` կասեցնել նրան… բայց ինչպե՞ս է, ի սեր Աստծո, Հարրին կարողացել ողջ մնալ։
    - Կարող ենք միայն գլխի ընկնել, - ասաց Դամբլդորը, - չենք կարող իմանալ:

    Մաքգոնագալը դուրս հանեց մի փոռիկավոր թաշկինակ և ակնոցի արանքից սեղմեց աչքերին։ Դամբլդորը բարձր հոգոցով գրպանից հանեց մի ոսկե ժամացույց ու սկսեց ուսումնասիրել։ Տարօրինակ ժամացույց էր։ Ուներ տասներկու սլաք և ոչ մի թիվ։ Փոխարենը, փոքրիկ մոլորակներ էին պտտվում եզրագծով։ Բայց Դամբլդորին դրանք երևի ինչ-որ բան ասում էին, քանի որ նա տեղավորեց այն գրպանում ու ասաց.
    - Հագրիդն ուշանում է։ Ի դեպ, այդ նա է ասել Ձեզ, որ այստեղ եմ լինելու, այնպես չէ՞։
    - Այո, - ասաց Մաքգոնագալը, - և չեմ հասկանում, թե Դուք ինչու եք հենց այստեղ՝ բոլոր այլ հնարավոր տեղերից։
    - Ես եկել եմ, որ Հարրիին հանձնեմ իր մորաքրոջն ու նրա ամուսնուն։ Նրանք միակ ընտանիքն են, որ հիմա նա ունի։
    - Դուք նկատի չունեք...Դուք չեք կարող նկատի ունենալ մարդկանց, որ այստեղ են ապրում, - տեղից վեր թռավ Մաքգոնագալը և ցույց տվեց չորրորդ տունը, - չեք կարող, Դամբլդոր։ Ես ամբողջ օրն իրենց եմ նայել։ Հնարավոր չէ պարզապես գտնել այլ մարդկանց, որ այդքան քիչ մեզ նման լինեն։ Եվ նրանք այդ տղան...ես տեսա, թե ինչպես էր նա ոտքերով հարվածում մորը փողոցով քայլելիս՝ քաղցրավենիքի համար կոկորդը պատռելով։ Հարրի Փոթերը գա և ապրի այստե՞ղ։
    - Սա լավագույն տեղն է իր համար, - վճռական ասաց Դամբլդորը, - նրա մորաքույրը կբացատրի ամեն ինչ, երբ Հարրին ավելի մեծ կլինի։ Ես իրենց նամակ եմ գրել։
    - Նամա՞կ, - թուլացած նստելով պատին ասաց Մաքգոնագալը, - Դուք լրջորեն համարում եք, որ այս ամենը կարելի է բացատրել նամակո՞վ։ Այս մարդիկ երբեք չեն հասկանա նրան։ Նա հռչակավոր է լինելու, իսկական լեգենդ, չեմ զարմանա, եթե հետագայում այս օրը կոչվի Հարրի Փոթերի Օր...նրա մասին գրքեր կգրվեն, մեր աշխարհի բոլոր երեխաները կիմանան նրա անունը...
    - Հենց այդ է, - ասաց Դամբլդորը՝ շատ լուրջ հայացքով նայելով իր կիսալուսնաձև ակնոցի վրայից, - դա գլուխը կորցնելու բավարար պատճառ է ցանկացած երեխայի համար։ Հռչակավոր՝ մինչև քայլել կամ խոսել սովորելը։ Հռչակավոր մի բանի համար, որ նա անգամ չի հիշում։ Մի՞թե չեք տեսնում, թե որքան լավ կլինի իր համար մեծանալ այդ ամենից հեռու և պարզել իրականությունը, երբ պատրաստ կլինի ընդունել այն։


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 29.07.2009, 03:25:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (29.07.2009), Dragon (29.07.2009), masivec (29.07.2009), Norton (29.07.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (29.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  11. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն

    Պրոֆեսոր Մաքգոնագալը բացեց բերանը, միտքը փոխեց, կուլ տվեց ասելիքն ու խոսեց.
    - Այո, այո, Դուք ճիշտ եք, իհարկե: Բայց ինչպե՞ս է տղան հասնելու այստեղ, Դամբլդոր , - Մաքգոնագալը նայեց Դամբլդորի թինկոցին, ասես նա կարող էր երեխային դրա տակ պահած լիներ:
    - Հագրիդն է բերում նրան:
    - Կարծում եք… խելացի՞ միտք է…Հագրիդին նման կարևոր գործ վստահելը:
    - Ես Հագրիդին կյանքս կվստահեի, - ասաց Դամբլդորը:
    - Նրա սիրտն իր ճիշտ տեղում է գտնվում, չեմ հերքում, - չուզենալով ասաց Մաքգոնագալը, - բայց ընդունեք, որ նա փոքր-ինչ անփույթ է: Նա հակում ունի…այս ի՞նչ ձայն է:
    Ցածր գվվոցն ընդհատեց նրանց շրջապատող լռությունը: Ձայնն ավելալում էր՝ մինչ նրանք փողոցն էին ուսումնասիրում վերից վար` փորձելով տեսնել որևէ լուսարձակ: Երբ նրանք նայեցին վերև` ձայնը արդեն վերածվել էր դռռոցի: Մի հսկայական մոտոցիկլետ իջավ երկնքից ու վայրէջք կատարեց ճանապարհին` ուղիղ նրանց առջև: Մոտոցիկլետը մեծ էր, բայց նրա չափը ոչինչ էր` համեմատած վրան նստած մարդու չափերի հետ: Նա նորմալ մարդուց երկու անգամ ավելի հասակով էր և ամենաքիչը` հինգ անգամ ավելի լայն: Նա պարզապես անթույլատրելիոեն մեծ էր ու վայրի, սև մազերի խճճված դեզով ու մորուքով, որ դեմքի մեծ մասը ծածկում էր: Ձեռքի ափերը աղբամանի կափարիչի չափ ունեին, կաշվից կոշիկները փոքրիկ դելֆիններ էին հիշեցնում: Իր հսկայական, մկանուտ թևերում վերմակների կապոց էր բռնել:
    - Հագրիդ, - ասաց Դամբլդորը թեթևացած տոնով, - վերջապես: Որտեղի՞ց ես ճարել մոտոցիկլետը:
    - Ժամանակավոր եմ վերցրել, պրոֆեսոր Դամբլդոր, սըր, - ասաց հսկան` զգուշորեն իջնելով մոտոցիկլետից, - երիտասարդ Սիրիուս Բլեքը տվեց: Բերել եմ նրան, սըր:
    - Այնտեղ խնդիր չեղա՞վ…
    - Ոչ, սըր, տունը գրեթե ամբողջությամբ կործանված էր, բայց ես հասցրի նրան դուրս հանել` մինչև մագլները սկսեցին չորսբոլորը վզվզալ: Նա քնեց, երբ Բրիստոլի վրայով էինք թռչում:
    Դամլդորն ու պրոֆեսոր Մաքգոնագալը կռացան վերմակների կապոցի վրա: Ներսում հազիվ էր երևում փոքրիկ մի տղա՝ խորը քնած: Սև մազափնջի տակ, ճակատի վրա երևում էր հետաքրքիր ձև ունեցող կտրվածք՝ կայծակի հարվածի տեսքով:
    - Սա այն տեղն է , ուր…- շշնջաց Մաքգոնագալը:
    - Այո…նա միշտ կկրի այդ սպին::
    - Ոչինչ չե՞ք կարող անել դրա հետ կապված, Դամբլդոր:
    - Եթե անգամ կարողանայի, չէի անի: Սպիները կարող են և օգտակար լինել: Ես ձախ ծնկիս վերևը սպի ունեմ, որը Լոնդոնի գետնուղու քարտեզի տեսքն ունի: Հիանալի բան է: Լավ…տուր ինձ նրան, Հագրիդ, ավելի լավ է շուտ վերջացնենք այս ամենը:


    շարունակելի

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (29.07.2009), Dragon (29.07.2009), masivec (29.07.2009), Norton (30.07.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (29.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  13. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն

    Դամբլդորը Հարրիին վերցրեց ձեռքերի մեջ և շրջվեց դեպի Դուրսլիների տունը։
    - Կարո՞ղ եմ...հրաժեշտ տալ նրան, սըր, - հարցրեց Հագրիդը։
    Նա իր բրդոտ գլուխը մոտեցրեց Հարրիին և իր փրչերի միջից, երևի թե, ահագին ծակծկող համբույր ճպպացրեց։ Հետո, լրիվ հանկարծակի, վիրավոր շան պես ոռնոց արձակեց։
    - Շշշշ.. - լռեցրեց Մաքգոնագալը, - մագլներին կարթնացնեք։
    - Ն-ն-ներեցեք, - հեծկլտաց Հագրիրդը՝ դուրս հանելով մի ծավալուն, պուտիկավոր թաշկինակ և թաղելով դեմքը դրա մեջ, - բայց ս-ս-սա պարզապես անտանելի է... Լիլին ու Ջեյմսը մեռած են...ու խեղճ պուճուր Հարրին...մագլների հույսին պետք է մնա...
    - Այո, այդ ամենն ահավոր է, բայց հավաքեք ձեզ Հագրիդ, այլապես մենք կբռնվենք, - Հագրիդի թևին թփթփացնելով ասաց Մաքգոնագալը, մինչ Դամբլդորը կանցներ պարտեզի ցածրիկ պատի վրայով և կմոտենար շքամուտքին։
    Նա Հարրիին քնքշորեն դրեց շեմին, թիկնոցի գրպանից հանեց նամակը, տեղավորեց Հարրիի վերմակների մեջ և վերադարձավ մյուս երկուսի մոտ։ Մի րոպեի չափ երեքով նայում էին փոքրիկ կապոցին։ Հագրիդի ուսերը ցնցվում էին, պրոֆեսոր Մաքգոնագալն արագ-արագ թարթում էր աչքերը, իսկ Դամբլդորի աչքերի վառվուն փայլն ասես մարած լիներ։
    - Լավ, - վերջապես ասաց Դամբլդորը, - վերջ։ Այստեղ մենք այլևս անելիք չունենք։ Կարող ենք գնալ և տոնել մյուսների հետ։
    - Հա, - խուլ ձայնով ասաց Հագրիդը, - ես ավելի լավ է մոտոցիկլետն այստեղից տանեմ։ Բարի գիշեր, պրոֆեսոր Մաքգոնագալ, պրոֆեսոր Դամբլդոր, սըր։
    Բաճկոնի թևքով սրբելով աչքերը Հագրիդը գլորվեց դեպի մոտոցիկլետը, նստեց և միացրեց շարժիչը։ Այն դռռոցով բարձրացավ երկինք և անհետացավ գիշերում։
    - Կարծում եմ՝ շուտով կհանդիպենք, պրոֆեսոր Մաքգոնագալ, - ասաց Դամբլդորը՝ գլխով անելով։
    Ի պատասխան Մաքգոնագալը քիթը ֆսֆսացրեց։

    Դամբլդորը թեքվեց ու քայլեց փողոցն ի վար։ Անկյունում կանգնեց ու գրպանից հանեց լուսափակիչը։ Մեկ անգամ սեղմեց, և տասներկու լուսե գնդեր վերադարձան իրենց լամպերի մեջ։ Բաղեղի փողոցը հանկարծ նարնջագունեց և նա տեսավ գծավոր կատվին, որ ծլկեց փողոցի անկյունում։ Երևում էր նաև վերմակների կապոցը, որ դրված էր չորրորդ տան շեմին։
    - Հաջողություն, Հարրի, - մրմնջաց նա։
    Դամլդորը պտտվեց կրունկների վրա և թիկնոցի շրշյունի ներքո անհետացավ։

    Զեփյուռը մեղմ օրորեց Բաղեղի փողոցի կոկիկ տնամերձ բուսականությունը, որ լուռ ու համաչափ շարված էր թանաքագույն երկնքի տակ։ Ամենավերջին տեղը, ուր կարող են զարմանահրաշ բաներ կատարվել։
    Հարրի Փոթերը շուռ եկավ իր վերմակների մեջ՝ առանց արթնանալու։ Մի թաթիկը նամակի վրա դրած քնած էր, առանց իմանալու, որ ինքը յուրահատուկ է, առանց իմանալու, որ ինքը հռչակավոր է, առանց իմանալու, որ մի քանի ժամից արթնանալու է տիկին Դուրսլիի ճղավոցից, որը բացել էր շամուտքի դուռը՝ կաթի շշերը հանելու համար, առանց իմանալու, որ առաջիկա շաբաթներին ենթարկվելու է իր զարմիկ Դադլիի բզոցներին ու չանչոցներին։

    Նա չգիտեր, որ հենց այդ պահին ամբողջ երկրով մեկ գաղտնի իրար հանդիպող մարդիկ բաժակ էին բարձրացնում և ցածրաձայն ասում.
    - Հարրի Փոթերի, մահից փրկված տղայի կենացը։


    Առաջին մասի վերջը
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 30.07.2009, 01:41:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.07.2009), Dragon (30.07.2009), masivec (05.08.2009), Norton (30.07.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (30.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  15. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։


    Անհետացող ապակին


    Տասը տարի էր գրեթե անցել այն օրվանից, երբ Դուրսլիներն արթնանալով` դռան շեմին հայտնաբերեցին իրենց զարմիկին:, Բայց Բաղեղի փողոցն այդ ընթացքում չէր փոխվել: Արևը լուսավորում էր նույն փոքրիկ, կոկիկ պարտեզները և Դուրսլիենց տան շքամուտքի “չորս” թվով պղնձե ցուցանակը:
    Արևի շողերը սողոսկում էին նրանց հյուրասենյակ, որը գրեթե ամբողջովին նույնն էր, ինչ այն երեկո, երբ պարոն Դուրսլին նայում էր ճակատագրական նորությունները բուերի մասին: Միայն բուխարիի մարմարի վրա շարված նկարներն էին ցույց տալիս, թե որքան ժամանակ է անցել իրականում: Տասը տարի առաջ այնտեղ ինչ-որ երևույթի բազմաթիվ նկարներ էին, որ հիշեցնում էր փչովի մեծ, վարդագույն գնդակ, որին տարբեր գույների փոմփոլիկավոր գլխարկներ են հագցնում: Դադլի Դուրսլին այլևս մանկիկ չէր և այժմ նկարներում խոշոր, շեկ մազերով տղա էր, որ իր առաջին հեծանիվն էր քշում, Լունապարկում կարուսել էր նստած, հոր հետ համակարգչային խաղ էր խաղում կամ մոր գրկում էր` համբույր ստանալիս: Սենյակում մի նշան անգամ չկար, որ այդ տանն ուրիշ տղա էլ է ապրում:

    Բայց Հարրի Փոթերը դեռ այնտեղ էր, այդ պահին քնած, որ սակայն երկար չտևեց: Մորաքույր Փեթունյան արդեն արթուն էր, և նրա սուր ձայնն օրվա առաջին աղմուկն էր.
    - Վե՛ր կաց, վե՛ր կաց, հենց հիմա՛:
    Հարրին վեր թռավ: Մորաքույրը մեկ անգամ էր զխկացրեց դռանը.
    - Վե՛ր կաց, - նորից ծվաց:
    Հարրին լսեց նրա խոհանոց տանող քայլերը, այնուհետև թավայի` գազօջախին դրվող շրխկոցը: Նա շուռ եկավ մեջքի վրա և փորձեց հիշել երազը, որ տեսնում էր: Լավ երազ էր: Թռչող մոտոցիկլետ կար: Տարօրինակ զգացողություն ուներ, որ այդ երազն արդեն տեսել է :
    Մորաքույրն էլի դռան տակ էր:
    - Վեր կացա՞ր, - պահանջեց նա:
    - Համարյա, - ասաց Հարրին:
    - Դե շարժվի՛ր, ուզում եմ խոզապուխտին նայես: Ու չփորձվես վառել: Դադլիի ծննդյան օրն ամեն ինչ պետք է կատարյալ լինի:
    Հարրին ծանր հառաչեց:
    - Բան ասացի՞ր, - դռան արանքից շպրտեց մորաքույրը:
    - Ոչ…ոչ…
    Դադլիի ծննդյան օրը…ինչպես կարելի էր մոռանալ: Հարրին դանդաղ վեր կացավ անկողնուց ու սկսեց գուլպաներ փնտրել: Մի զույգ գտավ անկողնու տակ և մի հատի միջից սարդին հանելով` քաշեց ոտքերին: Հարրին սովորել էր սարդերին, քանի որ աստիճանների տակի խորդանոցը լիքն էր դրանցով, իսկ իր անկողինը հենց այնտեղ էր:

    Նա հագնվեց ու միջանցքով քայլեց դեպի խոհանոց: Դադլիի նվերների տակ սեղանը գրեթե չէր երևում: Ըստ ամենայնի նա վերջապես ստացել էր նոր համակարգիչը, որ ուզում էր, չհաշված նոր հեռուստացույցն ու հեծանիվը:
    Թե Դադլիի ինչին էր պետք նոր հեծանիվը, Հարրիի համար առեղծված էր. Դադլին շատ գեր էր և չէր սիրում ֆիզիկական լարում իրեն տալ, եթե իհարկե դա չէր ներառում ինչ-որ մեկին բզբզելը: Դադլիի սիրած տանձիկը Հարրին էր, պարզապես հաճախ չէր կարողանում նրան բռնել: Թեև տեսքից չէիր ասի, բայց Հարրին շատ արագաշարժ էր:

    Երևի թե պատճառը մութ խորդանոցում ապրելն էր, բայց Հարրին շատ փոքրամարմին ու նիհար էր իր տարիքի համար: Նա եղածից ավելի փոքր-մոքր ու նիհար էր երևում, քանի որ ստիպված էր հագնել Դադլիի հին շորերը, իսկ Դադլին իրենից ամենաքիչը չորս անգամ շատ էր:
    Հարրին նիհարիկ դեմք ուներ, ոսկրոտ ծնկներ, սև մազեր ու վառ կանաչ աչքեր: Դնում էր կլոր ապակիներով ակնոց, որի իրարից բաժանվող մասերը մի կերպ իրար կպցրել էր կպչուն ժապավենով. Դադլին շատ էր սիրում նրա քթին խփել:
    Միակ բանը, որ իր արտաքինում իրեն դուր էր գալիս՝ ճակատի վրայի բարակ սպին էր` կայծակի հարվածի տեսքով: Ինչ իրեն հիշում էր` այդ սպին կար, և մորաքրոջն ուղղած առաջին հարցը միշտ եղել էր այն, թե ինչպես է ստացել այդ սպին:
    - Ավտովթարի ժամանակ, երբ ծնողներդ զոհվեցին, - ասում էր մորաքույրը, - և հարցեր մի տուր:
    Հարցեր մի տուր, Դուրսլիների հետ խաղաղ կյանքի առաջին օրենքն էր:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.07.2009, 01:24: Պատճառ: Նկարի շտկում

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (31.07.2009), Dragon (30.07.2009), masivec (05.08.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (30.07.2009), Մանուլ (31.07.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  17. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն


    Քեռի Վերնոնը մտավ սենյակ, երբ Հարրին շրջում է խոզապուխտը։
    - Մազերդ սանրիր, - բղավեց՝ առավոտվա ողջույնի փոխարեն։
    Մոտավորապես շաբաթը մեկ մորաքրոջ ամուսինը նայում էր իր ձեռքին բռնած լրագրի վրայից ու գոռում, որ Հարրին գնա մազերը կտրի։
    Հարրին ավելի շատ էր իր մազերը կտրել, քան իր դասարանի բոլոր տղաները` միասին վերցրած, բայց տարբերություն չկար, նրա մազերը պարզապես աննորմալ արագությամբ էին աճում։
    Հարրին ձվածեղ էր պատրաստում այն պահին, երբ Դադլին ժամանեց խոհանոց՝ մոր ուղեկցությամբ։ Դադլին շատ էր նման քեռի Վերնոնին։ Նա ուներ լայն, վարդագույն դեմք, վիզ գրեթե չկար, փոքրիկ, ջրալի կապույտ աչքեր և թավ, շեկ մազեր, որ լղոզված էին նրա հաստ գլխին։
    Փեթունյա մորաքույրը հաճախ ասում էր, որ Դադլին ասես փոքրիկ հրեշտակ լինի։ Հարրին հակված էր ասել, որ նա կեղծամով խոզի է նման։

    Հարրին ձվով ու խոզապուխտով ափսեները տեղավորեց սեղանին, որ բավականին դժվար գործ էր, քանի որ սեղանին տեղ չկար։ Դադլին այդ ընթացքում նվերներն էր հաշվում: Նրա դենքը թթվեց:
    - Երեսունվեց, - ասաց նա` ծնողներին նայելով, - դա երկու հատով ավելի քիչ է քան անցյալ տարի:
    - Թանկագինս, դու Մարջ հորաքրոջ նվերը չհաշվեցիր, տես, մամայի ու պապայի այն մեծ նվերի տակ է:
    - Լավ, թող լինի երեսունյոթ, - հետզհետե կարմրատակելով ասաց Դադլին:
    Հարրին, տեսնելով, որ Դադլին գազազում է, հնարավոր բարձր արագության վրա ոչնչացրեց իր խոզապուխտը. Դադլին կարող էր սեղանը շուռ տալ:
    Փեթունյա մորաքույրը նույնպես անկհայտորեն վտանգ զգաց, քանի որ հապճեպ ասաց.
    -Եվ մենք քեզ համար երկու ուրիշ նվեր կառնենք, երբ այսoր դուրս գանք: Ի՞նչ կասես, դդումիկս, երկու նոր նվեր: Լավ է, չէ՞:
    Դադլին սկսեց մտածել: Երևում էր, որ դա իր համար բարդ գործ է: Վերջապես դանդաղորեն ասաց`
    - Այսինքն ես կունենամ…երեսուն… երեսուն….
    - Երեսունինը, քաղցրիկս, - օգնության հասավ Փեթունյա մորաքույրը:
    - Հա…լավ, - Դադլին ծանր նստեց աթոռին ու ճանկեց ամենամոտ գտնվող փաթեթը, - լավ:
    Քեռի Վերնոնը խնդմնդաց:
    - Փորքիկ ղժղժիկն ուզում է իրենն ունենալ, իսկը հոր պես: Տղա եմ ասել, է՛, - նա խառնեց Դադլիի մազերը:
    Այդ պահին հեռախոսը զնգաց, և մինչ Փեթունյա մորեքույրը կգնար պատասխանելու զանգին, Հարրին ու քեռի Վերնոնը նայում էին, թե ինչպես է Դադլին բացում նվերները. հեծանիվը, տեսախցիկը, հեռակառավարումով ինքնաթիռը, տասնվեց նոր համակարգչային խաղերը և տեսամագնիտոֆոնը:
    Նա պոկռտում էր ոսկյա ժամացույցի թուղթը, երբ Փեթունյա մորաքույրը վերադարձավ` անհանգիստ և բարկացած տեսքով:
    - Վատ նորություն, Վերնոն, - ասաց, - Տիկին Ֆիգսը ոտքը կոտրել է: Չի կարողանա սրան նայել, - նա գլխով ցույց տվեց Հարրիի ուղղությամբ:
    Դադլին սարսափած կախ գցեց ծնոտը, իսկ Հարրիի սիրտը թրթռաց:
    Դադլիի ծնունդին, ամեն անգամ, ծնողները նրան ու իր ընկերոջը տանում էին զբոսանքի Լունապարկ,կաֆե ու կինո: Ամեն տարի Հարրիին թողնում էին տիկին Ֆիգսի հետ՝ ծեր ու կիսախելագար մի կին, որ ապրում էր երկու փողոց այն կողմ: Հարրին ատում էր այդ ամենը: Նրա տնից կաղամբի հոտ էր գալիս, և ծեր կինը ստիպում էր Հարրիին նայել բոլոր կատուների նկարները, որ նա երբևէ ունեցել է:
    - Ի՞նչ անենք, - ասաց Փեթունյա մորաքույրը` կատաղած նայելով Հարրիին, ասես նա էր պլանավորել այդ ամենը:
    Հարրին գիտեր, նա պետք է վատ զգա, որ տիկին Ֆիգսն իր ոտքը կոտրել է, բայց դա մի տեսակ դժվար էր անել, երբ մտածում էր, որ մեկ էլ` մի ամբողջ տարի հետո է նայելու Թիբլսին, Ձյունիկին, պարոն Փոփոյին ու Փափլիկին:
    - Կարող ենք Մարջին զանգել, - առաջարկեց քեռի Վերնոնը:
    - Հիմարություն ես ասում, Վերնոն, նա ատում է տղային:
    Դուրսլիները հաճախ էին խոսում Հարրիի մասին այնպես, ասես նա ներկա չէր, կամ, ավելի շուտ, ասես նա ինչ-որ անդուր ճիճու էր, որ իրենց չէր հասկանում:


    շարունակելի

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.08.2009), Chuk (01.08.2009), Dragon (02.08.2009), masivec (05.08.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Գևոր (01.08.2009), Եկվոր (14.08.2009), Մանուլ (20.08.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  19. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    շարունակություն


    - Իսկ այն...ինչ էր անունը... ընկերուհիդ...Իվո՞նը։
    - Արձակուրդ է գնացել, Մայորկա, - նետեց Փեթունյա մորաքույրը։
    - Կարող եք պարզապես այստեղ ինձ թողնել, - Հարրին մեջ ընկավ՝ հույսով լի(որպես այլընտրանք կկարողանար իր ուզածը նայել հեռուստացույցով կամ մի-երկու խաղ կխաղար Դադլիի համակարգիչով)։
    Փեթունյա մորաքույրը նայեց այնպես, ասես հենց նոր լիմոն էր կուլ տվել։
    - Հետո գանք ու տան փոխարեն ավերակներ տեսնե՞նք, - մռնչաց տիկին Դուրսլին։
    - Ես չեմ պատրաստվում ձեր տունը պայթեցնել, - ասաց Հարրին, բայց լսող չկար։
    - Երևի թե կարող ենք հետներս վերցնել կենդանաբանական այգի, - դանդաղ ասաց Փեթունյա մորաքույրը, - և թողնել մեքենայի մեջ։
    - Այդ մեքենան նոր է, նրան այնտեղ մենակ թողնող չկա։
    Դադլին ձայնը գցեց գլուխը։ Իրականում նա լաց չէր լինում. մի քանի տարի կլիներ արդեն, որ լաց չէր եղել։ Պարզապես գիտեր՝ եթե ծռմռի դեմքն ու սկսի ոռնալ, մայրը կկատարի իր բոլոր ցանկությունները։
    - Իմ դուդուլիկ Դադլուշիկ, լաց չլինես, մաման չի թողնի, որ նա քո յուրահատուկ օրը փչացնի, - լացակումած ծվաց Փեթունյա մորաքույրը՝ Դադլիին թափով իր գիրկն առնելով։
    - Ես չ-չ-չ-եմ ու-զ-զ-զում, որ ինքը գա՛, - գոռաց Դադլին ձևական ողբի միջից, - նա միիշ-շ-շտ փչացնում է ամեն ի-ի-ինչ, - նա իր մոր թևերի արանքից չար ժպիտ ուղարկեց Հարրիին։
    Հենց այդ պահին դռան զանգը հնչեց։
    - Աստված իմ, եկան, - հիստերիայի շեմին բացականչեց Փեթունյա մորաքույրը։

    Մի րոպե անց Դադլիի լավագույն ընկերը՝ Փիրս Փոլքիսը ներս մտավ՝ իր մոր ուղեկցությամբ։
    Փիրսը առնետի դեմքով ոսկրոտ տղա էր։ Սովորաբար նա էր, ով մարդկանց թևերը ոլորում էր մեջքին՝ մինչ Դադլին կծեծեր նրանց։
    Կես ժամ անց, Հարրին, որ դեռ չէր կարողանում հավատալ իր բախտին, նստած էր Դուրսլիների մեքենայի հետևի մասում՝ Դադլիի ու Փիրսի հետ։ Նա կյանքում առաջին անգամ կենդանաբանական այգի էր գնում։ Մորաքույրն ու իր ամուսինն այդպես էլ չիմացան՝ ուրիշ ինչ անել նրա հետ, բայց մինչ նրանք կշարժվեին՝ քեռի Վերնոնը մի կողմ քաշեց Հարրիին։
    - Ես քեզ զգուշացնում եմ, - ասաց նա՝ իր լայնարձակ, բոսորագույն դեմքը շատ մոտիկ բերելով Հարիի դեմքին, - զգուշացնում եմ քեզ, տղա, որևէ հիմար քայլ, ու մինչև Ծննդյան տոներ խցիցդ դուրս չես գա։
    - Ես ոչ մի վատ բան չեմ անի, - ասաց Հարրին, - ազնվորեն...
    Բայց քեռի Վերնոնը չհավատաց նրան։ Ոք չէր հավատում։ Երբեք։

    Խնդիրն այն էր, որ Հարրիի շուրջը հաճախ էին տարօրինակ բաներ կատարվում և ոչինչ չէր տալիս ասելը, որ դրանք իր կամքով չեն լինում։
    Մի անգամ Փեթունյա մորաքույրը, հոգնած նրանից, որ Հարրին վարսավիրի մոտից վերադառնում է այնպես, ասես չէր էլ գնացել, մկրատը հանեց ու այնքան կարճ կտրեց Հարրիի մազերը, որ բան չէր թողել, բացի ճակատի մազափունջից, "որ ծածկի այդ սարսափելի սպին"։
    Դադլին ամբողջ օրը ծիծաղեց Հարրիի վրա, որը գիշերը չկարողացավ քնել, պատկերացնելով հաջորդ օրը դպրոցում, ուր արդեն իր վրա ծիծաղում էին՝ պարկանման հագուստի ու կպչուն թղթով ակնոցի համար։
    Ինչևէ, հաջորդ առավոտ նրա մազերը նույն երկարության էին, ինչ Փեթունյա մորաքույրի՝ դրանք դաժանորեն կտրտելուց առաջ։ Նա մի շաբաթ անցկացրեց իր խորդանոցում դրա համար, չնայած, որ փորձեց բացատրել, թե չի հասկանում՝ ինչպես կարող էին մազերն այդքան արագ աճել։

    Մեկ ուրիշ անգամ Փեթունյա մորաքույրը սպիպելով ուզում էր խցկել նրան Դադլիի հին, զզվելի ջեմպրի մեջ։ Այն դարչնագույն էր, նարնջագույն փոմփոլիկներով։ Որքան ուժեղ էր նա ջանում Հարրիի գլխով անցկացնել այն, այնքան ջեմպրն ասես ավելի էր փոքրանում՝ միչև հասավ մի չափի, որ կլիներ փոքր տիկնիկի հագով, բայց ոչ՝ Հարրիի։ Փեթունյա մորաքույրը որոշեց, որ այն լավ մտել է լվացքի ժամանակ, և բարեբախտաբար Հարրին չպատժվեց։

    Փոխարենը, նա շատ մեծ անախորժություններ ունեցավ, երբ իրեն գտան դպրոցի խոհանոցի տանիքին։ Դադլիի ընկերախումբը սովորականի պես Հարրիի որսն էր կազմակերպել, և ինչպես բոլորը, այնպես էր ինքը՝ Հարրին, զարմացավ՝ իրեն գտնելով ծխնելույզի վերևը նստած։
    Դուրսլիները մի շատ բարկացած նամակ ստացան դպրոցի տնօրինուհուց, որում ասվում էր, որ Հարրին մագլցում է դպրոցի տանիքով մեկ։
    Իրականում նա ընդամենը(ինչպես հետո քեռի Վերնոնին էր գոռում խորդանոցի կողպած դռան հետևից) ուզում էր ցատկել խոհանոցի դռան մոտ դրված մեծ աղբամանների հետևը։
    Հարրին կարծում էր, որ թռիչքի պահին քամին իրեն քշել է։


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 05.08.2009, 03:02:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.08.2009), Dragon (05.08.2009), masivec (05.08.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (05.08.2009), Մանուլ (20.08.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  21. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։


    Բայց այսօր ամեն ինչ նորմալ էր լինելու։ Նույնիսկ արժեր Դադլիի ու Փիրսի հետ մի տարածքում լինել, միայն` անցկացնել օրը մի վայրում, որ ոչ դպրոցն է, ոչ իր խորդանոցը, ոչ էլ՝ տիկին Ֆիգի կաղամբահոտ հյուրասենյակը։
    Մեքենան վարելիս քեռի Վերնոնը Փեթունյա մորաքրոջը գանգատվում էր։ Նա սիրում էր գանգատվել. աշխատավայրի մարդկանցից, Հարրիից, քաղաքային իշխանություններից, Հարրիից, բանկից ու Հարրիից։ Թվարկածներն իր սիրելի գանգատներից էին։ Այս առավոտ՝ մոտոցիկլետներն էին։
    - Մոլագարների պես դռռացնում են փողոցով մեկ, մանկահասակ խուլիգանները, - ասաց, երբ մի մոտոցիկլետ առաջ անցավ իր մեքենայից։
    - Ես մոտոցիկլետի մասին երազ եմ տեսել, - հանկարծ հիշեց Հարրին, - այն թռչում էր։
    Քեռի Վերնոնը քիչ մնաց հագնի դիմացից ընթացող մեքենային։ Նա շուռ եկավ նստած տեղից և կոկորդով մեկ գոռաց Հարրիի վրա մի դեմքով, որ ասես հսկայական բեղավոր ճակնդեղ լիներ։
    - Մոտոցիկլետները ՉԵՆ ԹՌՉՈՒՄ։
    Դադլին ու Փիրսը չարախինդ ծիծաղեցին քթի տակ։
    - Գիտեմ, որ չեն թռչում, - ասաց Հարրին, - ընդամենը երազ էր...
    Բայց լավ կլիներ՝ ոչինչ ասած չլիներ։ Եթե կար մի բան, որ Դուրսլիներն ավելի էին ատում, քան իր հարցեր տալը՝ իր խոսելն էր այն մասին, որ ինչ-որ բան իրեն այնպես չի պահում, ինչպես որ հարիր է։ Կարևոր չէր՝ երազում էր տեսել թե նույնիսկ մուլտֆիլմում. նրանք ասես մտածում էին, որ Հարրիի խելքին վտանգավոր բաներ կփչեն դրանց պատճառով։

    Շատ արևոտ շաբաթ օր էր, և կենդանաբանական այգին լիքն էր ընտանիքներով։ Դուրսլիները մուտքի մոտ Դադլիի և Փիրսի համար մեծ շոկոլադով պաղպաղակներ գնեցին, իսկ հետո, քանի որ ժպտացող վաճառողուհին Հարրիին հարցրեց, թե նա՞ ինչ է ուզում՝ մինչ Դուրսլիները նրան կհասցնեին հեռացնել այդ վայլից, նրանք ստիպված գնեցին Հարրիի համար լիմոնի համով էժան շաքարաքլոր։ Հարրին մտածեց, որ՝ էլի վատ չէ՝ լպստելով շաքարաքլորը, մինչ նայում էին գորիլլային, որ քորում էր գլուխը և Դադլիին էր հիշեցնում՝ մի տարբերությամբ, որ շեկ չէր։

    Հարրին վաղուց արդեն այսքան լավ առավոտ չէր ունեցել։
    Նա համենայն դեպս փոքր-ինչ հեռու էր քայլում Դադլիից ու Փիրսից, որոնք լանչի մոտերքում արդեն սկսել էին ձանձրանալ կենդանիներից. նրանք կարող էին վերադառնալ իրենց նախասիրությանը՝ բզբզել Հարրին։
    Ճաշեցին կենդանաբանական այգու ռեստորանում, որտեղ Դադլին կատաղության նոպա ունեցավ, քանի որ իր մրգերով պաղպաղակը բավականաչափ մեծ չէր։ Քեռի Վերնոնը նրա համար մեկ ուրիշը գնեց, և Հարրիին թույլ տվեցին ուտել առաջինը։
    Հարրին հետո զգաց. նա պետք է հասկանար, որ ամեն ինչ չափազանց լավ էր, որպեսզի երկար տևեր։
    Ճաշից հետո նրանք գնացին սերպենտարիում։ Այնտեղ ցուրտ էր և մութ՝ պատերին նեղ լուսամուտներ։ Ապակուց պատի հետևում ամեն տեսակ մողեսներ ու օձեր էին սողում և գալարվում քարերի ու փայտի ճյուղակտորների արանքում։ Դադլին ու Փիրսն ուզում էին տեսնել մեծ, թունավոր կոբրաներին և մարդ խեղդող հաստ պիթոններին։

    Դադլին շատ արագ գտավ սերպենտարիումի ամենամեծ օձին։ Այն հանգիստ կարող էր երկու օղակ անել քեռի Վերնոնի մեքենայի շուրջը և ճզմել, մինչև դառնար աղբամանի չափ։ Բայց այդ պահին նա կարծես տրամադրված չէր դա անել։ Քնած էր, ըստ ամենայնի։
    Դադլին քիթը կպցրել էր ապակուն՝ աչքերը չռած շագանակագույն փայլուն օղակներին։
    - Այնպես արա՝ շարժվի, - նվնվաց նա հոր ուղղությամբ։
    Քեռի Վերնոնը թխկացրեց ապակուն, բայց օձը շարժում անգամ չարեց։
    - Էլի արա, - հրամայեց Դադլին։
    Քեռի Վերնոնը մատների ոսկորներով կտրուկ հարվածեց ապակուն, բայց օձն իր համար մրափում էր։
    - Ձանձրացա, - դժգոհ տնքաց Դադլին ու քարշ եկավ ուրիշ կողմ։

    Հարրին կանգնեց ապակե վանդակի դիմացը և ուշադիր նայեց օձին։ Նա չէր զարմանա, եթե պարզվեր, որ օձը՝ ինքն է ձանձրույթից սատկել։ Ոչինչ, բացի հիմար մարդկանցից, որ մատներով թմբկահարում են ապակին ու ջանում անհանգստացնել նրան առավոտից երեկո։ Դա ավելի վատ է, քան խորդանոց-ննջարան ունենալը, որի միակ այցելուն Փեթունյա մորաքույրն է՝ իր առավոտյան արթնացնող դմփդմփոցով։ Բայց այնտեղ կարող ես գոնե տան ուրիշ հատվածներում էլ լինել...
    Օձն անսպասելի բացեց իր կլոր, փայլուն աչքերը։ Դանդաղ, շատ դանդաղ բարձրացրեց գլուխը՝ մինչ աչքերը հավասարվեցին Հարրիի աչքերի մակարդակին։

    Իսկ հետո աչքով արեց Հարրիին։


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 13.08.2009, 03:10: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.08.2009), Chuk (11.08.2009), Dragon (15.08.2009), masivec (11.08.2009), PetrAni (11.08.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (11.08.2009), Մանուլ (20.08.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  23. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։



    շարունակություն


    Հարրին զարմացած հայացքը չէր կտրում։ Հետո արագ նայեց շուրջը՝ ստուգելու՝ հո չե՞ն հետևում։ Ոչ ոք չէր նայում։ Նա շուռ եկավ օձի կողմը և ինքն էլ աչքով արեց։
    Օձը գլխով ցույց տվեց քեռի Վերնոնի ու Դադլիի կողմն ու աչքերը ոլորեց՝ հայացքն առաստաղին դարձնելով։ Բավականին պարզ կերպով Հարրիին հասկացրեց՝ «Ամբողջ օրն այս նույն վիճակն է»։
    - Գիտեմ, - մրմնջաց Հարրին ապակուն, թեև համոզված չէր, որ օձը կարող է լսել իրեն, - երևի իսկապես նյարդայնացնում է։
    Օձը գլխով արեց՝ ի նշան համաձայնության։
    - Իսկ դու որտեղի՞ց ես եկել, - հարցրեց Հարրին։
    Օձը պոչի շարժումով ցույց տվեց ապակու կողքին փակցրած ցուցանակը: Հարրին նայեց:
    «Boa Constrictor, Բրազիլիա»:
    - Լա՞վ էր այնտեղ:
    Բոա Կոնստրիկտորը նորից պոչով ցույց տվեց ցուցանակն, ու Հարրին շարունակեց կարդալ:
    «Այս տեսակն աճեցվել է կենդանաբանական այգում»:
    - Օհ…փաստորեն երբեք չես եղել Բրազիլիայում…
    Այն պահին, երբ օձը գլխով արեց, Հարիի հետևից լսված խլացուցիչ աղաղակն ստիպեց երկուսին էլ վեր թռչել:
    - ԴԱԴԼԻ, ՊԱՐՈՆ ԴՈՒՐՍԼԻ, ԵԿԵՔ ԱՅՍ ՕՁԻՆ ՆԱՅԵՔ, ՉԵՔ ՀԱՎԱՏԱ` ԻՆՉ Է ԱՆՈՒՄ:
    Դադլին լխկլխկալեն վազեց դեպի վանդակը` այնքան արագ, որքան ի վիճակի էր:
    - Հեռու գնա ճամփիցս, - ասաց նա` բռունցքով խփելով Հարրիի կողերին:
    Հարրին անակնկալի եկած` ցավոտ ընկավ բետոնե հատակին:
    Այն ինչ կատարվեց հետո, այնքան արագ եղավ, որ ոք ոչ չհասկացավ` ինչպես դա կատարվեց. ահա` Դադլին ու Փիրսը կպել են ապակուն, իսկ հաջորդ ակնթարթին նրանք ահազարհուր վայնասունով հետ են թռչում:
    Հարրին նստեց ու շնչակտուր նայեց: Բոա Կոնստրիկտորի վանդակի դիմացի ապակին անհետացել էր: Հսկա օձն արագ-արագ բացում էր իր բազմաթիվ օղակները` վանդակից դուրս սողալով: Սերպենտարիումի ժողովուրդը սարսափահար ճիչերով դուրս էր վազում:
    Երբ փափուկ սահում էր Հարրիի կողքով, վերջինս կարող էր երդվել, ցածր, ֆշշացող ձայնով ասաց. «Բրազիլիա…ես տուն եմ գալիս…շշշնորհակալ եմ, ամիգո…»

    Սերպենտարիումի տերը շոկի մեջ էր:
    - Բայց ապակին….ապակին ու՞ր կորավ…
    Կենդանաբանական այգու տնօրենն իր ձեռքով պինդ, քաղցր թեյ սարքեց Փեթունյա մորաքրոջ համար` ընթացքում չդադարելով ներողություն խնդրել: Փիրսն ու Դադլին ի վիճակի էին միայն անկապ հնչյուններ արձակել:
    Հարրիի տեսածով, օձը, տղաների մոտով սողալիս, բացի նրանց կրունկներին թեթև, ասես կատակով կպնելուց ուրիշ ոչինչ չէր արել, բայց այն ժամանակ, երբ արդեն քեռի Վերնոնի մեքենայում էին, պարզվեց, ըստ Դադլիի, որ օձը մազ է մնացել, որ իր ոտքը ազդրից պոկի-տանի, իսկ Փիրսը երդվում էր, որ օձն արդեն իրեն խեղդելու վրա էր:
    Բայց ամենավատը, համենայն դեպս Հարրիի համար, այն էր, որ Փիրսը վերջապես շունչն այնքան տեղը բերեց, որ ասի.
    - Հարրին խոսում էր նրա հետ: Չէ՞, Հարրի:

    Քեռի Վերնոնը սպասեց, մինչև Փիրսն անվտանգ հեռավորության վրա հայտնվեց իրենց տնից ու հետո նոր հարձակվեց Հարրիի վրա:
    Նա այնքան բարկացած էր, որ չէր կարողանում բառերն արտաբերել: Մի կերպ հաջողացրեց ասել.
    - Գնա…խորդանոց…մնալ…ոչ մի ուտելիք…
    Հետո նա փուլ եկավ բազկաթոռին, և Փեթունյա մորաքույրը վազեց՝ մեծ գավաթով բրենդի բերելու:
    Հարրին շատ ուշ պառկեց իր մութ խորդանոցում՝ երանի տալով, որ ժամացույց ունենար։ Նա չգիտեր՝ ժամը քանիսն է և քնած են արդյոք Դուրսլիները, թե՞ ոչ։ Մինչև քնած չլինեին՝ չարժեր ռիսկի դիմել և սողոսկել խոհանոց՝ ուտելիք հայթայթելու։

    Նա ապրել էր Դուրսլիների հետ մոտ տասը տարի, տասը խղճուկ տարի, որքան որ իրեն հիշում էր, դեռ մանուկ տարիքից, երբ իր ծնողները զոհվել էին ավտովթարից։ Նա չէր հիշում իրեն մեքենայում, երբ զոհվեցին ծնողները։ Երբեմն, խորդանոցում անցկացրած երկարաձիգ ժամերին, նա լարում էր իր հիշողությունը, և տարօրինակ պատկեր էր աչքի առաջ գալիս. կանաչ լույսի կուրացնող փայլատակում և այրող ցավ իր ճակատին։ Դա, ըստ ամենայնի, ավտովթարն էր, թեև Հարրին չէր կարողանում հասկանալ՝ կանաչ փայլատակումն ինչ գործ ուներ այդտեղ։ Նա ընդհանրապես չէր հիշում իր ծնողներին։ Մորաքույրն ու նրա ամուսինը երբեք չէին խոսում նրանց մասին և իրեն, բնականաբար, արգելել էին հարցեր տալ։ Այդ տանը նրանցից ոչ մի լուսանկար չկար։

    Երբ ավելի փոքր էր, Հարրին չէր դադարում երազել ինչ-որ անհայտ ազգականների մասին, որ հանկարծ կհայտնվեն ու կտանեն իրեն Դուրսլիների մոտից, բայց դա անհնարին էր. Դուրսլիներն իր միակ ընտանիքն էին։
    Թեև երբեմն... Հարրին մտածում էրկ(կամ, ավելի ճիշտ, հույս էր փայփայում), որ անծանոթ մարդիկ իրեն ճանաչում են փողոցում։ Շատ տարօրինակ անծանոթներ, թեև։
    Մանուշակագույն ցիլինդրով մի շատ փոքրիկ մարդ մի անգամ խոնարհվեց իրեն, երբ Փեթունյա մորաքույն իրեն ու Դադլիին խանութ էր տարել։ Կատաղած հարցնելուց հետո, թե արդյո՞ք Հարրին ճանաչում է այդ մարդուն, մորաքույրը նրանց հապճեպ դուրս տարավ խանութից՝ առանց որևէ գնում անելու։
    Կիսախելագար տեսքով ծեր մի կին, ոտքից գլուխ կանաչ հագած, ուրախ ձեռքով արեց նրան ավտոբուսում։
    Մեկ այլ օր ճաղատ գլխով մեկը, շատ երկար փիրուզագույն թիկնոցով, վերցրեց ու սեղմեց իր ձեռքը ու հետո, առանց որևէ բառ ասելու, շարունակեց իր ճանապարհը։ Եվ ամենատարօրինակն այս բոլոր դեպքերում այն էր, որ նրանք ասես անհետանում էին այն վայրկյանին, երբ Հարրին փորձում էր ավելի ուշադիր նայել։

    Դպրոցում Հարրին ոչ ոք չուներ։ Բոլորը գիտեին, որ Դադլիի ընկերախումբն ատում է այդ ցնդած Հարրի Փոթերին՝ իր պարկի տեսք ունեցող հին շորերով ու կոտրած ակնոցով. ոչ ոք չէր ուզում խնդիր ունենալ Դադլիի բանդայի հետ։

    Երկրորդ մասի վերջը

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.08.2009), Chuk (13.08.2009), cold skin (13.08.2009), Dragon (15.08.2009), masivec (21.08.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Եկվոր (14.08.2009), Հայկօ (13.08.2009), Մանուլ (20.08.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  25. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

    ՆԱՄԱԿՆԵՐ ՈՉ ՈՔԻՑ


    Բրազիլական բոայի փախուստը Հարրիի վրա նստեց իր ամենաերկարատև պատիժը, որ երբևէ ստացել էր։ Այն ժամանակ, երբ իրեն կրկին թույլ տվեցին խորդանոցից դուրս գալ, ամառային արձակուրդներն արդեն սկսվել էին, Դադլին կոտրել էր իր նոր տեսախցիկը, գետնով մեկ սվաղել էր իր հեռակառավարվող խաղալիք ինքաթիռը, և, առաջին իսկ անգամ նոր հեծանիվը քշելիս, անցել էր ձեռնապայտով մի կերպ իրեն Բաղեղի փողոցով քարշ տվող տիկին Ֆիգի վրայով։
    Հարրին ուրախ էր, որ դասերն ավարտվել են, բայց Դադլիի բանդայից, միևնույն է, պրծում չկար. նրանք ամեն աստծո օր Դուրսլիների տանն էին։ Փիրսը, Դենիսը, Մալքոլմը և Գորդոնը մեծ էին և հիմար, բայց քանի որ նրանցից ամենամեծն ու ամենահիմարը Դադլին էր, նա էր խմբի ղեկավարը։ Խմբի մնացած անդաներն ուրախ էին միանալ Դադլիի սիրելի զբաղմունքին՝ Հարրիի որսին։
    Դա էր պատճառը, որ Հարրին հնարավորինս շատ ժամանակ էր անցկացնում դրսում՝ թափառելով և մտածելով արձակուրդների ավարտի մասին, որտեղ երևում էր հույսի փոքրիկ մի նշույլ։ Սեպտեմբերին նա գնալու էր միջնակարգ դպրոց, և իր կյանքում առաջին անգամ հեռու էր լինելու Դադլիից. Դադլին արդեն գրանցված էր պարոն Դուրսլիի հին դպրոցում՝ Նաֆսթինգսում։ Փիրս Փոլքիսը նույնպես այնտեղ էր գնալու։ Հարրին, սակայն, հաճախելու էր Սթոունվել՝ տեղի միջնակարգ դպրոցը։ Դադլին այդ փաստն անչափ ծիծաղելի էր համարում։
    - Այնտեղ առաջին օրն աշակերտների գլուխը մտցնում են զուգարանի ծակը, - ասաց նա Հարրիին, - ուզում ե՞ս՝ գնանք վերև պարապենք։
    - Ոչ, շնորհակալ եմ, - ասաց Հարրին, - խեղճ զուգարանը քո գլխից ավելի զզվելի բան կյանքում տեսած չկա, հանկարծ սիրտը կխառնի։
    Հարրին ծլկեց՝ մինչ Դադլին տեղը կբերեր, թե նա ինչ ասաց։

    Հուլիսյան մի օր Փեթունյա մորաքույրը Դադլիին տարավ Լոնդոն՝ Նաֆսթինգսի համազգեստ գնելու. Հարրիին թողեցին տիկին Ֆիգի մոտ։ Այս անգամ այնտեղ այնքան վատ չէր, ինչպես միշտ։ Պարզվեց՝ նա կոտրել է ոտքը՝ իր կատուներից մեկին տրորելով ու ընկնելով, և նրա սերը դեպի այդ կենդանիները զգալիորեն մարել էր։ Նա թույլ տվեց Հարրիին հեռուստացույց նայել և շոկոլադե տորթի մի կտոր տվեց, որը, համից դատելով, մի քանի տարվա էր։

    Այդ երեկո Դադլին շքերթ էր կազմակերպել հյուրասենյակով մեկ՝ ընտանիքին ցուցադրելու համար իր նոր համազգեստը։ Նաֆսթինգսի տղաները հագնում էին կարմրաշագանակագույն ֆրակ, ծնկները ծածկող նարնջագույն բրիջ, և դնում էին ծղոտից տափակ ցիլինդրներ։ Ձեռքներին բռնում էին անհարթ մակերեսով ձեռնափայտեր, որոնք հիմնականում իրար գլխով էին գալիս, երբ ուսուցիչները հեռու էին լինում։ Դա համարվում էր լավ վարժեցում՝ հետագա կյանքի համար։
    Քեռի Վերնոնը Դադլիի նոր նարնջագույն շալվարը տեսնելով՝ հուզմունքից խռպոտած ձայնով ասաց, որ դեռ երբեք այդքան հպարտ չի եղել կյանքում։
    Փեթունյա մորաքույրը անզուսպ արցունքների արանքից ասաց, որ չի հավատում, թե որքան մեծ ու գեղեցիկ է իր Մումուսիկ-Դադլուսիկը: Հարրին չէր համարձակվում հնչյուն անգամ արձակել: Նա լուրջ կասկածներ ուներ, որ իր կողոսկրերից երկուսը ճաքել են` ծիծաղը զսպելու գերմարդկային ջանքերից:


    Հաջորդ առավոտյան խոհանոցում սարսափելի հոտ էր ընկած, երբ Հարրին մտավ այնտեղ` նախաճաշելու: Հոտը կարծես գալիս էր լվացարանի մեջ դրված մեծ մետաղե կաթսայից: Նա մոտեցավ, որ նայի: Կաթսան լցված էր մոխրագույն ջրի մեջ լող տվաղ կեղտոտ ցնցոտիներով:
    - Սա ի՞նչ է, - հարցրեց մորաքրոջը:
    Փեթունյա մորաքույրը շրթունքներն ամուր սեղմեց` ինչպես ամեն անգամ, երբ Հարրին համարձակվում էր որևէ հարց տալ:
    - Քո դպրոցական նոր համազգեստն է:
    Հարրին նորից նայեց կաթսային:
    - Օ, - ասաց, - չգիտեի, որ այն պետք է թաց լինի:
    - Հիմարություններ դուրս մի տուր, - կտրուկ ասաց մորաքույրը, - Դադլիի հին շորերից մի քանիսը մոխրագույն եմ ներկում քեզ համար: Երբ վերջացնեմ` այն նման կլինի մնացած բոլորի համազգեստներին:
    Հարրին մտածեց, որ ավելի լավ է չբարձրաձայնել իր կասկածները դրա հետ կապված: Նա նստեց սեղանի մոտ և փորձեց չմտածել, թե ինչ տեսք է ունենալու առաջին օրը Սթոունվելում: Երևի ինչպես մեկը, որն իր վրա է քաշել փղի հին կաշվի կտորներ:


    շարունակելի

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.08.2009), Dragon (24.08.2009), masivec (21.08.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Մանուլ (20.08.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  27. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։


    Դադլին և քեռի Վերնոնը մտան խոհանոց` երկուսն էլ զզվանքից կնճռոտած քթերով` Հարրիի համազգեստից եկող նեխահոտի պատճառով:
    Քեռի Վերնոնը սովորականի պես բացեց լրագիրը, իսկ Դադլին Նաֆսթինգսի ձեռնափայտը, որ ամենուր հետը ման էր տալիս, զխկացրեց սեղանին:
    Նրանք լսեցին փոստարկղի կափարիչի չխկոցը և դռան շեմին ընկնող ծրարների խշխշոցը:
    - Փոստը բեր, Դադլի, - ասաց քեռի Վերնոնը թերթի հետևից:
    - Հարրիին ասա:
    - Հարրի, փոստը բեր:
    - Դադլիին ասեք:
    - Խփիր նրան քո ձեռնափայտով, Դադլի:
    Հարրին խույս տվեց Նաֆսթինգսի ձեռնափայտից և գնաց փոստը բերելու:
    Շեմին երեք նամակ էր ընկած. բացիկ քեռի Վերնոնի քրոջից` Մարջից, որն իր արձակուրդն էր անցկացնում Ուայթ կղզու վրա, մուգ գույնի մի ծրար, որ հավանաբար ինչ-որ հաշիվ էր պարունակում և … Հարրիին ուղղված նամակ….
    Հարրին վերցրեց այն և աչքերին չհավատալով նայեց` սրտի խելագար զարկերից թուլանալով։
    Որ ոք, երբեք, իր ողջ կյանքի ընթացքում իրեն գրած չկար: Ո՞վ պետք է գրեր: Ընկերներ չուներ, ազգականներ չուներ, գրադարանում գրված չէր, այնպես որ նույնիսկ այնտեղից չէր կարող կոպիտ գրված հիշեցումներ ստանալ, որ գիրքը վերադարձնելու ժամանակն է:
    Եվ ահա խնդրեմ, նամակ, որի հասցեն իր հստակությամբ կասկածի տեղ անգամ չի թողնում:

    Պրն. Հարրի Փոթերին
    Աստիճանների տակի խորդանոց
    Բաղեղի փողոց 4
    Լիթլ Ուինգինգ
    Սուրեյ


    Ծրարը հաստ էր ու ծանր, դեղնավուն մագաղաթե թղթից, գրված փիրուզագույն թանաքով: Կնիք չկար:
    Դողացող ձեռքով ծրարը շրջելով` Հարրին տեսավ մորեգույն կնիքը` որը զինանշան էր. առյուծ, արծիվ, փորսուղ և օձ, որ շրջապատում էին մեծ “Հ” տառը:
    - Արագ շարժվիր, տղա, - գոռաց քեռի Վերնոնը խոհանոցից, - ինչ ես անում, ռումբ ե՞ս վնասազերծում:
    Նա գոհ խնդմնդաց սեփական կատակի վրա:
    Հարրին վերադարձավ խոհանոց` դեռ չկարողանալով հայացքը կտրել իր նամակից: Նա քեռի Վերնոնին մեկնեց հաշիվն ու բացիկը, նստեց ու դանդաղ անցավ իր նամակը բացելուն:
    Քեռի Վերնոնը բացեց հաշիվը, զզվանքով փնչացրեց և անցավ բացիկին.
    - Մարջը հիվանդացել է, - տեղեկացրեց նա Փեթունյային , - ինչ-որ բան է կերել…
    - Պապ, - հանկարծ գոռաց Դադլին, - պապ, Հարրին նամակ է վերցրել:
    Հարրին արդեն հանել էր նամակը, որ նույն ծանր մագաղաթից էր, ինչ ծրարը, երբ քեռի Վերնոնը կտրուկ խլեց այն իր ձեռքից:
    - Դա իմն է, - ասաց Հարրին` փորձելով հետ խլել այն:
    - Ո՞վ պետք է քեզ գրեր, - չարախնդաց քեռի Վերնոնը` հայացքը մեխած նամակին և թափահարելով այն, որ բացվի:

    Հանկարծ նրա դեմքը սկսեց կարմրից կանաչ գույնի փոխվել ավելի արագ, քան երթևեկության լույսերը: Գունափոխությունն այդ երկու երանգով չավարտվեց: Մի քանի վայրկյան անց նրա դեմքը մոխրասպիտակավուն էր` հնացած շիլայի երանգի:
    - Փ-փ-փեթունյա...- նա շնչակտուր էր լինում:
    Դադլին փորձեց խլել նամակը, որ կարդա, բայց քեռի Վերնոնն այն բարձր էր պահել: Փեթունյա մորաքույրը հետաքրքրությամբ նայեց նամակին և հաջողացրեց կարդալ առաջին տողերը: Մի պահ թվաց, թե նա ուշագնաց կլինի:
    Նա ձեռքը տարավ կոկորդին ու խեղդվողի ձայներ արձակեց:
    - Վերնոն…աստված իմ…Վերնոն…
    Նրանք ապուշ կտրած իրար էին նայում` ասես մոռացած, որ Հարրին ու Դադլին դեռ սենյակում են:
    Դադլին հեչ սովոր չէր անտեսված լինելուն: Նա Նաֆսթինգսի իր ձեռնափայտով խփեց հոր գլխին:
    - Ես ուզում եմ կարդալ այդ նամակը, - բարձրաձայն ասաց նա:
    - Այդ ես եմ ուզում կարդալ, - կատաղած ասաց Հարրին,- դա իմ նամակն է:
    - Կորեք այստեղից, երկուսդ էլ , - որոտաց քեռի Վերնոնը` նամակը հետ ճխտելով ծրարի մեջ:
    Հարրին չշարժվեց տեղից:
    - Նամակս տվեք այստեղ, - ամբողջ ձայնով գոռաց նա:
    - Ինձ տվեք նամակը, - պահանջեց Դադլին:
    - ԴՈՒՐՍ, - իրեն կորցրած բղավեց քեռի Վերնոնը:
    Նա բռնեց Հարրիի ու Դադլիի օձիքներից ու երկուսին էլ շպրտեց միջանցք` դուռը շրխկացնելով նրանց հետևից:
    Հարրին ու Դադլին անմիջապես կատաղի, բայց անաղմուկ պայքար սկսեցին բանալու անցքից լսելու համար: Դադլին հաղթեց, և Հարրին, ակնոցը մի ականջից կախ ընկած, փորի վրա փռվեց հատակին` դռան ճեղքից լսելու:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 20.08.2009, 23:37:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2009), Dina (21.08.2009), Dragon (24.08.2009), masivec (21.08.2009), snow (12.09.2009), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Համիկ (15.12.2009), Մանուլ (20.08.2009), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  29. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն


    - Վերնոն, դողացող ձայնով խոսում էր մորաքույր Փեթունյան, - հասցեին նայիր... ախր ինչպե՞ս կարող էին իմանալ՝ որտեղ է նա քնում ... կարծում ես նրանք մեզ հետևո՞ւմ են:
    - Նայում են... լրտեսում են... կարող է և հետապնդում են, - կատաղի մրթմրթաց քեռի Վերնոնը:
    - Բայց ի՞նչ անենք, Վերնոն, Պատասխանե՞նք: Ասենք, որ չենք ուզում...
    Հարրին տեսնում էր քեռի Վերնոնի փայլուն, սև կոշիկները, որ գնում-գալիս էին խոհանոցում:
    - Ոչ, - վերջապես խոսեց նա, -մենք կանտեսենք նամակը: Եթե նրանք պատասխան չստանան... Այո, ամենալավը դա է, ոչինչ էլ չենք անի...
    - Բայց...
    - Ես տանս դրանցից մեկին պահողը չեմ, Փեթունյա, մենք երդվեցինք իրեն վերցնելուց, որ վերջ կտանք այդ վտանգավոր անհեթեթությանը:

    Այդ երեկո, երբ քեռի Վերնոնը տուն եկավ աշխատանքից, նա արեց մի բան, որ դեռ երբեք չէր արել. նա այցելեց Հարրիին իր խորդանոցում:
    - Ո՞ւր է նամակս, - հարցրեց Հարրին, հենց քեռի Վերնոնը խցկվեց դռնից ներս, - ո՞վ է ինձ գրում:
    - Ոչ ոք, այն սխալմամբ էին քեզ ուղարկել, - կարճ կտրեց քեռի Վերնոնը, - ես այն վառեցի:
    - Ոչ մի սխալ էր չէր, - բարկացած ասաց Հարրին, - խորդանոցիս հասցեով էր:
    - ԼՌՈՒԹՅՈ՛ՒՆ, - գոռաց քեռի Վերնոնը, և մի քանի սարդ պոկվեցին ընկան առաստաղից: Նա մի քանի անգամ խորը շունչ քաշեց, մի կերպ ժպիտ նկարեց դեմքին, որը բավականին ցավոտ ստացվեց:
    - Ըըը, այո, Հարրի... այս խորդանոցից խոսք գնաց: Մորաքույրդ ու ես մտածում էինք... դու արդեն բավականին մեծ ես սրա համար... կարծում ենք՝ վատ չի լինի, եթե տեղափոխվես Դադլիի երկրորդ ննջասենյակ:
    - Ինչու՞, - հարցրեց Հարրին:
    - Հարցեր մի՛ տուր, - գոռաց քեռին, - իրերդ տար վերև, հենց հիմա՛:

    Դուրսլիների տանը կար չորս ննջասենյակ. մեկը քեռի Վերնոնի և մորաքույր Փեթունյայի համար, մեկը հյուրերի/որպես կանոն՝ քեռի Վերնոնի քրոջ, Մարջի/, մեկում քնում էր Դադլին, մեկում էլ Դադլին պահում էր այն բոլոր խաղալիքներն ու իրերը, որոնք չէին տեղավորվել իր առաջին ննջասենյակում:
    Հարրիին պետք եղավ միայն մեկ անգամ աստիճաններով բարձրանալ խորդանոցից դեպի այդ սենյակ, որպեսզի այնտեղ տեղափոխի իր ողջ ունեցվածքը: Այստեղ գրեթե ամեն ինչ կոտրված էր:
    Մեկ ամսվա հնության տեսախցիկը դրված էր փոքրիկ, դեռ աշխատող տանկի վրա, որը Դադլին մի անգամ քշել էր հարևանի շան վրայով:
    Անկյունում Դադլիի ամենաառաջին հեռուստացույցն էր, որի մեջ նա իր ոտքն էր մտցրել, երբ ցույց չէին տվել իր սիրած հաղորդումը: Թռչունի մի մեծ վանդակ կար, որում ժամանակին թութակ կար ու որին Դադլին դպրոցում փոխանակել էր պնևմատիկ հրացանի հետ: Այն դրված էր դարակի վրա, ծռված փողով, որովհետև Դադլին նստել էր դրա վրա:
    Մնացած դարակները լի էին գրքերով: Դրանք սենյակի միակ իրերն էին, որոնց, թվում էր, ոչ մի անգամ չեն դիպել:
    Ներքևից լսվեց մոր վրա ոռնացող Դադլիի ձայնը.
    - Ես չե՛մ ուզում նա այդ սենյակում լինի...այն ինձ պե՛տք է... դո՛ւրս արեք նրան այնտեղից...
    Հարրին հառաչեց ու պառկեց անկողնու վրա: Երեկ նա կտար ամեն ինչ՝ միայն թե հայտնվեր այստեղ: Այսօր, նա կնախընտրեր հետ գնալ իր խորդանոցը այն նամակի հետ, քան լինել այստեղ՝ առանց դրա:

    Հաջորդ առավոտյան, նախաճաշի ժամանակ, բոլորը բավականին լուռ էին: Դադլին շոկի մեջ էր: Նա գոռգոռացել էր, տու՛ր թե կտաս հորը Նաֆսթինգսի ձեռնափայտով, հիվանդ էր ձևացել, ոտքով խփել էր մորը, իր կրիային ծաղկանոցի տանիքից դուրս էր շպրտել ու միևնույն է, հետ չէր ստացել իր սենյակը:
    Հարրին մտածում էր երեկվա այդ նույն ժամանակահատվածի մասին՝ դառնորեն ափսոսալով, որ իր նամակը միջանցքում չբացեց:
    Քեռի Վերնոնն ու մորաքույր Փեթունյան մթնած իրար էին նայում:

    Երբ փոստը ժամանեց, քեռի Վերնոնը, որ կարծես աշխատում էր լավ վերրաբերվել Հարրիին, Դադլիին ուղարկեց այն ներս բերելու: Լսվում էր, թե ինչպես է նա միջանցքում պատեպատ տալիս Նաֆսթինգսի իր ձեռնափայտը:
    Հետո լսվեց նրա աղաղակը.
    - Մեկ ուրի՛շն է եկել: "Պարոն Հարրիի Փոթերին, ամենափոքր ննջասենյակ, Բաղեղի փողոց..."
    Քեռի Վերնոնը խեղդված ճիչով վեր թռավ տեղից, և նետվեց միջանցք. Հարրին ոչ մի քայլ հետ չէր մնում:
    Քեռի Վերնոնը ստիպված եղավ Դադլիին գետնով տալ՝ նամակը վերցնելու համար, որը բավականին դժվար էր, քանի որ Հարրին թռել էր նրա մեջքին՝ թևերով վզից կառչելով: Մեկ րոպե տևած խառնաշփոթ պայքարից հետո, որի ժամանակ բոլորը բազում հարվածներ կերան Նաֆսթինգսի ձեռնափայտով, քեռի Վերնոն վեր կացավ՝ շունչը աղմկոտ տեղը բերելով՝ Հարրիի նամակը ձեռքում սեղմած:
    - Գնա խորդանո՛ցդ... ուզում էի ասել՝ նոր սենյակդ, - խռխռաց նա Հարրիի վրա, - Դադլի, գնա, ասացի՝ գնա՛:
    Հարրին գնում-գալիս էր իր նոր սենյակում: Ինչ-որ մեկը գիտեր, որ ինքը տեղափոխվել է իր խորդանոցից կարծես թե նաև գիտեն, որ նա առաջին նամակը չի ստացել: Իհարկե, նրանք երրորդ անգամ էլ կփորձեն: Այս անգամ ինքն այնպես կանի, որ նամակը տեղ հասնի:

    Նա որոշել էր իր անելիքը:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 26.06.2010, 01:19:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.06.2010), Dragon (01.09.2010), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 314
    Վերջինը: 06.06.2014, 15:02
  2. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2014, 01:12
  4. 20. Հարրի Փոթթեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 28
    Վերջինը: 07.04.2011, 14:50
  5. Քարը (տուֆ քարը)
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.12.2006, 18:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •