ԹԱՔՑՐԵԼ Է 'ԱՊԱՀՈՎ' ՏԵՂՈՒՄ
Հայաստանի արդարադատության նախարարության րեակատարողական վարչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի 'Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Արզումանյանին սույն թվականի հուլիսի 22-ին, ժամը 16-ի սահմաններում տեսակցության այցելող, 1989 թ. ծնված Մերի Կարապետյանը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել է անձնական խուզարկության: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված երկու փաթեթ: Փաթեթների ստուգմամբ հայտնաբերվել է թվով երկու սև գույնի, յուրահատուկ հոտ ունեցող միատարր 5,8 և 6,2 գրամ թմրանյութանման զանգվածներ, մեկ և կես հատ սպիտակ գույն ունեցող դեղահաբեր` B8 գրառմամբ և 15 մլ տարողությամբ Vision գրառմամբ կապրոնե սրվակ` կիսով չափ լցված բաց շագանակագույն, սուր հոտ ունեցող հեղուկով:
Վերոնշյալ փաթեթները քրեակատարողական հիմնարկ 'ապահով' փոխադրելու նպատակով Մերի Կարապետյանը դրանք թաքցրել է սեռական օրգանում:
Ըստ վերջինիս կողմից տրված բացատրության, ինքը դատապարտյալ Կ.Արզումանյանի հետ ծանոթացել է հեռախոսի միջոցով, որից հետո պարբերաբար տեսակցել է նրան: Դատապարտյալն իրեն զանգահարել և հանձնարարել է հանդիպել իր վաղեմի ծանոթներից մեկին, որն էլ հանձնել է թմրանյութանման զանգվածներն ու պահանջել դրանք սեռական օրգանում թաքցնելու միջոցով տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
Փաստի կապակցությամբ ստեղծվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն':
lragir.am
Էջանիշներ