Էս նոր տարուն Մասիս քաղաքի գերեզմանոցում թաղվածները չեն ձանձրանա.
Աղբյուր՝ ՀրապարակՄասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից:
Ոչինչ, որ հանգուցյալները չեն կարողանա գնահատել այս տոնական շքեղությունները, նրանց հարազատները՝ գուցե գնահատեն: Հուսանք՝ գերեզմանոցի տերերն այնքան չեն կորցնի իրականության զգացումը, որ գոնե կերուխումի երաժշտություն չեն միացնի՝ հանգուցյալներին ուրախացնելու համար:
Էջանիշներ