Sagittarius ախպեր, խելոք դեմքով մի երկու նկատառում անեմ չես հայհոյի, չէ՞:
Ոչ թե դեռևս գեյություն չունեն կատարյալ կամ ուղղակի դեմոկրատիա ու կատարյալ մրցակցություն, այլ այլևս գոյություն չունեն, ու էլ երբեք չեն կարա ունենան: Ուղղակի դեմոկրատիա եղել ա ժամանակին Հունաստանում: Կատարյալ մրցակցությունն էլ եղել ա ժամանակին գյուղատնտեսական ապրանքների շուկայում: Հիմա էլ սրան շատ մոտ շուկաներ կան - էլի նույն գյուղմթերքի շուկան, փողոցային սննդի շուկան զարգացող երկրներում (որտեղ մաքդոնալդս չեն սիրում), պայմանականորեն նաև ձրի սոֆթը ինտերնետում:
Իսկ ընդհանուր առմամբ հետդ լրիվ համաձայն եմ - հեծանիվ հայտնագործել պետք չի, հատկապես որ մենք էտքան տաղանդ ու շնորք չունենք, որ նորմալ բան հայտնագործենք: Մեր հայտնագործածը, կամ ծնած-սնածը պիտի Լիսկա ու Նեմեց լինի, դեմոկրատիա կամ սոցիալ-դեմոկրատիա չի կարա լինի: էտ մեր խելքի բանը չի, ոչ էլ մեզ պետք ա: Մեզ մի հատ լավ չոբանը լրիվ հերիք ա, դրանից էլ Աստծուն փառք, ունենք:
Ես գնալով ավելի եմ համոզվում, որ մենք ծայրահեղ անիմաստ ու աննպատակ ազգ ենք, առանց մի գրամ կրեատիվիզմի:
Էջանիշներ