Աթեիստ-ի խոսքերից
Մի քանի, իմ համար անհասկանալի պահեր։
1. Եթե ինչ որ մեկը անձամբ իրան ասել ա, որ կընդունեն, թող էդ մարդուն էլ գնա տենա, եթե էդքան մոտիկ ա հետները։ Ավելի հավանական ա, որ պահակը անկապ բլթցրել ա, իրանք էլ դա պաշտոնական պատասխան են համարում։
2. Ոչ մեկ ինձ չի կարա համոզի, որ գործարանին ձեռ ա տալիս հնացած միրգ մթերել։ Մեկ ա նույն 50 դրամով ա վերցնելու, էսօր լինի, թե վաղը։
Ինչ վերաբերում ա գնին (1000կգ՝ 50000դր)։ Դա արդեն գյուղացիների ամեն տարվա ռիսկն ա, որոշել, թե հաջորդ տարվա համար ինչ ա աճեցնում, ու ինչ ակնկալիքներ ունի։ Իսկ թե էդ ակնկալիքների չարդարանալու մեջ ով ինչքան մեղք ունի, կարծում եմ ինձանից լավ ես հասկանում։
Հ.Գ.
Նենց չի, որ ես իրանց չեմ խղճում, ես էլ մի քիչ ծանոթ եմ գյուղացու վիճակին։ Բայց ինձ կատաղացնում են այ էս ««Ձեզ ենք ընտրել, արա»-ները։ Ջղայնացնում ա, որ իրանք ամեն ընտրությանը, որևէ բանով չհետաքրքրվելով, գնում ընտրում են նույն վարչապեդիկին (շատերը նույնիսկ առանց փող)։ Ինչքան ուզում ես բացատրի, «իրանք իրանց յանը քաշած, հող են մշակում»։ Բայց հենց կարկուտը իրանց ա հասնում, նոր հիշում են, որ ոնց որ թե ահագին մարդ էս կառավարությանը քֆրտում էր, արի մենք էլ 2 թթու խոսք ասենք, օրինակ՝ «արա»։
Էջանիշներ