User Tag List

Էջ 51 80-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 751 համարից մինչև 765 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #751
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՏՄՊՊՀ-ը հրապարակեց մանկապարտեզներում պետական գնումների ուսումնասիրությունների արդյունքները. 27 տնտեսվարող ենթարկվեցին պատասխանատվության


    Մանկապարտեզներին սփրեդ մատակարարողներն արդարանում են՝ մենք չգիտեինք, որ դա կարագ չէ


    Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:

    Վարույթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը: Արդյունքում բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած՝ խաբեության տասնյակ դեպքեր: Եւ այսպես.

    1. ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե որակական և թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպղեղ և այլն (կից ներկայացվում են մի քանի հաշիվ-ապրանքագրեր):

    2. Հատկապես մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին: Եթե նախորդ դեպքում տնօրենները նշում էին, որ խնդրի մասին տեղյակ չեն եղել, ապա այս դեպքում ակնհայտ է, որ նրանք իմացել են սփրեդի ձեռքբերման մասին:

    3. ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ տասնյակ և միգուցե ավելի բարեխիղճ տնտեսվարողներ զրկվել են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից:

    4. Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի: Այնուհետև ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներից պահանջել է ներկայացնել ձեռքբերված ապրանքների համապատասխանության սերտիֆիկատները, որպեսզի ի վերջո պարզի թե մատակարարները իրականում ինչ ապրանք են գնել և վաճառել: Արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում են միևնույն սերտիֆիկատները: Ստացվում է, որ տնտեսվարողը կարող է ձեռք բերել ցանկացած այլ ընկերության համապատասխանության սերտիֆիկատի պատճե և անհայտ ծագման ապրանքն իրացնել նշված փաստաթղթի ներքո: Բացի այդ, սերտիֆիկատները պարունակում են ընդհանուր բնույթի տեղեկատվություն, տրվում են երկար ժամանակահատվածով և դրանց մեջ չեն նշվում կոնկրետ ապրանքների խմբաքանակները և, ընդհանրապես այդ սերտիֆիկատներով հնարավոր չէ իդենտիֆիկացնել տվյալ ապրանքը:

    ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են.

    Լուսաշխարհ ՍՊԸ, ԱԲԱՖ ՍՊԸ , Սեար գրուպ ՍՊԸ, Երեքնուկ ՍՊԸ, Այգաբեր ՍՊԸ, Կրիստալ ՍՊԸ, Աբովյան Սիթի ՍՊԸ, Արմեն ԱՔԷ ՍՊԸ, Արարտ ՍՊԸ, Էթյունի ՍՊԸ, Ոսկե խարիսխ ՍՊԸ, Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ, Վոլոդյա Հովսեփյան ԱՁ,Կարապետ Կարապետյան ԱՁ, Վոլոդյա Փանոսյան ԱՁ, Մանուկ Մարգարյան ԱՁ, Նարինե Վիրաբյան ԱՁ, Նվեր Սևումյան ԱՁ, Ռիմա Տոնոյան ԱՁ, Ռիմա Մարգարյան ԱՁ, Երեմ Ասատրյան ԱՁ, Արամայիս Գևորգյան ԱՁ, Խանում Սիմոնյան ԱՁ, Արմեն Հովեյան ԱՁ, Արման Համբարձումյան ԱՁ:


    Նշենք նաև, որ ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են: Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները: Օրինակ Ռուսաստանի դաշնությունում գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը:

    ՏՄՊՊՀ-ը անընդունելի և դատապարտելի է համարում տնտեսվարողների նման վարքագիծը, առավել ևս, որ խնդիրն առնչվում է մանկահասակ երեխաներին: Այդ իսկ պատճառվող որոշվեց կիրառել անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:

    ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները

    Աղբյուր:


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.09.2012)

  3. #752
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ոստիկանությունը, բացի մարմնավաճառնրից հայտնաբերելուց, նրանց հետ նաեւ պրոֆիլակտիկ աշխատանքներ է տանում
    http://news.am/arm/news/125553.html

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.11.2012), keyboard (20.10.2012), Varzor (22.10.2012), VisTolog (20.10.2012), Նաիրուհի (20.10.2012), Տրիբուն (21.10.2012)

  5. #753
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://shamshyan.com/arm/A-woman-cho...5-seconds.html

    Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կնոջը 1 ր-ից ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կինը հասկանա` տվյալ տղամարդը իրեն համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, հայտնում է Goodhouse-ը:

    Հետազոտողները պարզել են, որ առաջինը կանայք ուշադրություն են դարձնում, թե ինչ գույնի են տղամարդու աչքերը, և թե որքան ինտելեկտ կա աչքերում:

    Գիտնականները նաև պարզել են, որ կանայք սիրահարվում են ոչ թե առաջին, այլ 6-րդ հայացքից:

    փաստորեն կանանց մոտ աչքի ինտելեկտի չափիչ սարք կա
    հրաշք հոդված ա

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (13.11.2012), Jarre (13.11.2012)

  7. #754
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.11.2012), One_Way_Ticket (20.11.2012), StrangeLittleGirl (20.11.2012), Աթեիստ (20.11.2012)

  9. #755
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բա որ սաղ գործը «պանայեխալի»-ներն անեն, մեզ գործ չի մնա ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (20.11.2012)

  11. #756
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.11.2012), Tig (20.11.2012)

  13. #757
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ հավատս չի գալիս:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.11.2012), Arpine (20.11.2012), keyboard (20.11.2012), Smokie (29.11.2012)

  15. #758
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրախալի ա
    Ու միևնույն ժամանակ հարաբերական....

    Նյու Յորքում առաջին անգամ առանց հանցագործության օր է գրանցվել


    Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել: Այդ մասին հայտնել են քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

    Ընդհանուր առմամբ, 2012 թ. Նյու Յորքում, 1960 թ.-ից ի վեր, գրանցվել է սպանությունների նվազագույն քանակ, հայտնում է BBC-ն: Ըստ ոստիկանության տվյալների` 2012թ. սկզբից ի մինչ օրս Նյու Յորքում տեղի է ունեցել ընդամենը 366 սպանություն` նախորդ տարվան ցուցանիշից 23%-ով պակաս. 2011-ին սպանությունների թիվը 472 էր:

    Փորձագետները նշում են, որ սպանությունների սակավությունը անսովոր է ավելի քան ութ միլիոն բնակչությամբ քաղաքի համար, գրում է lenta.ru-ն: Համեմատության համար նշվում է, որ Ֆիլադելֆիայում, որտեղ ապրում է 1,5 միլիոն մարդ, 2012 թ. սկզբից ի վեր սպանվել է 301 մարդ, 2,7 միլիոն բնակչությամբ Չիկագոյում` 462:

    Աղբյուր՝ news.am

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.12.2012), Smokie (29.11.2012), Varzor (30.11.2012), Արէա (29.11.2012)

  17. #759
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա, աա իբր մի հետաքրքիր բան եք ուզում գրել, գոնե մի հատ քչից շատից գործից հասկացող գրագետ մարդու խնդրեք, թող գրածներդ մի քիչ դզի փչի: Դնում անոռուգլուխ թարգմանում են, ու չորս պարբերության մեջ մի հատ նորմալ նախադասություն չկա - էլ սև անցք, էլ սև սնցքի կշիռ, էլ լույսի արագությամբ շարժվող առարկաներ, էլ գրավիտացիոն ձգողականություն, էլ խոշոր աստղերի մարում ...... մի հատ ճիշտ տերմին չկա:

    Գիտնականները չափել են աշխարհի ամենամեծ սև անցքի կշիռը

    Ամերիկյան աստղագետները չափել են տիեզերքում հայտնաբերված խոշորագույն սև անցքի զանգվածը. փոխանցում է BBC-ն:

    NGC 1277 անունը կրող սև անցքի քաշը 17 մլրդ անգամ գերազանցում է արևի քաշը: Այդ սև անցքը գտնվում է Երկրից 200 մլն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող համաստեղության մեջ:

    Գիտնականների խոսքերով՝ հետազոտությունները կարող են փոխել սև անցքերի ձևավորման մասին տեսությունը:

    Սև անցքերն առաջանում են անսահմանափակ գրավիտացիոն ճնշման պայմաններում, որը տեղի է ունենում խոշոր աստղերի մարումից հետո:
    Նրանք ստեղծում են այնքան ուժեղ գրավիտացիոն ձգողականություն, որ այդեղից դուրս գալ չեն կարող նույնիսկ լույսի արագությամբ շարժվող առարկաները:
    Բա սև անցքի նկարը ինչ լավն ա, իսկական անցք ա...


  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.12.2012), keyboard (29.11.2012), Kuk (01.12.2012), Sambitbaba (01.12.2012), Smokie (29.11.2012), Varzor (30.11.2012), Գալաթեա (29.11.2012)

  19. #760
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ասում եմ ինչի Արմավիան բանի պետք չի: Փաստորեն մենք Կոնգոյում ենք ավիաընկերություն պահում:

    Կոնգոյում վթարված ինքնաթիռը պատկանել է հայկական ավիաընկերության. զոհերի ցանկը

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.12.2012), Varzor (05.12.2012)

  21. #761
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում գրանցված լիքը ավիաընկերություններ կան՝ մեծ մասը Հայաստանի տեղն էլ չգիտեն: Ստեղ հարկերն են կարծեմ ցածր:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.12.2012), Varzor (05.12.2012)

  23. #762
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում գրանցված լիքը ավիաընկերություններ կան՝ մեծ մասը Հայաստանի տեղն էլ չգիտեն: Ստեղ հարկերն են կարծեմ ցածր:
    Փաստորեն, ոնց որ Լիբերիայի նավատորմը:

  24. #763
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ինչ-որ տենց մոմենտ ա

  25. #764
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս եզը մի քանի ամիս առաջ չէ՞ր հայտարարում, որ ինքը հայա... մեղա մեղա... հիմա էլ թուրք ա...
    Անսկզբունք մարդուց զզվելի բան չկա էս աշխարհում...



    հ.գ. հասկացանք փող... բայց ո՞նց եք քնում գիշերները...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (13.12.2012), Varzor (13.12.2012), Աթեիստ (11.12.2012)

  27. #765
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս եզը մի քանի ամիս առաջ չէ՞ր հայտարարում, որ ինքը հայա... մեղա մեղա... հիմա էլ թուրք ա...
    Անսկզբունք մարդուց զզվելի բան չկա էս աշխարհում...



    հ.գ. հասկացանք փող... բայց ո՞նց եք քնում գիշերները...

    Տիգ ջան, ի դեպ, հայերեն էլ է խոսում: Մալադեց Ռուսո, ահագին էլ լեզու գիտի:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.12.2012)

Էջ 51 80-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •