Հլը սրան, գիտեի թե ամեն ինչ մոռացվել ա...
Սրա նմաններին պիտի դատել, ոչ թե աշխատանքից հեռացնել, որ էս աստիճան չհաբռգեն ու չշարունակեն ջուրը պղտորել...
Էջմիածնի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենին հեռացրել են «Հայոց պատմության» ադրբեջանցի դասատուի պատվերո՞վ
14:28 • 22.06.12
Էջմիածնի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը պնդում է, որ ինքը բանսարկու հրապարակման զոհ է դարձել և զրկվել է իր սիրած աշխատանքից: Այսօր նրա կողմից հրավիրված ասուլիսն ավելի շատ ուղղված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում տնօրենը հատուկ կոչ ուղղեց՝ հայտարարելով, որ ինքը սիրում է այս երկիրը և հավատում է, որ ճշմարտությունը կհաղթի և վաղ թե ուշ ինքը կվեադառնա իր աշխատանքին:
«Վստահում եմ իմ երկրի նախագահին և նրա խոսքերին: Հուսով եմ, որ երկրի դատական համակարգը արդարացի, ճիշտ աշխատելով կբացահայտի ճշմարտությունը: Պորոն նախագահ, այս երկիրն իսկապես երկիր կդառնա, եթե լիարժեք աշխատեն ձեզանից ստորադաս կառույցները, եթե ճիշտ զեկուցեն, թե ինչ է կատարվում ստորադաս կառույցներում, և անմեղ մարդիկ իսկապես կկարողանան արդարություն գտնել այս երկրում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Էջմիածնի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանի և տնօրենի որդու միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որին միջամտել էր տնօրենը: Ըստ տնօրենի՝ իրեն աշխատանքից հեռացրել են «168 ժամի» լրագրող Մարինե Մարտիրոսյանի հրապարակման հիման վրա, որտեղ ըստ նրա նշվել է, թե ինքը հայհոյել է իր աշխատակցի թոռանը: Տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած դպրոցի ձեռք բերած հաջողությունները, նշելով, որ նման հրաջողությունների արդյոք հնարավոր է հասնել, այդպիսի տնօրեն ունեալու դեպքում:
«Լրագողը չկարողացավ տարբերել հորդորը, հայհոյանքից: Ես խոստովանում եմ, որ կարգապահական կանոները իմ դպրոցոմ շատ խիստ են դրված: Բայց ես թերթում ներկայացվեցի բռնապետ, հայհոյող տնօրեն, ինձ հնարավորություն չէր տրվում հանդես գալու»,-ասաց նա և ավելացրեց, որ թեև լրագրողը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել նյութը գրելիս, սակայն ինքը չի մեղադրում լրագողին: Լրագողն ուղղակի ընդամենը պետք է ներկայացներ, որ իրեն պատմել են աjդպես, այլ ոչ թե ներկայացներ որպես ճշմարտություն:
Տնօրենն անդրադարձավ գործի մանրամասներին, ըստ որի, նյութի պատվիրատուն իր պատմության ուսուցչուհի Ջուլֆիգարովա Բահար Մահմեդովնան է, ով ազգությամբ ադրբեջանցի է, և մինչ այդ նրանք որոշակի խնդիրներ են ունեցել: Տնօրենի խոսքերով՝ ուսուցչուհին դասերին փորձել է խեղաթյուրել հայոց պատմությունը: Նա օրինակ բերեց, որ վերջինս դասերին երեխաներին ասել է, թե Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել հայերի մեղքով, երեխաների աչքի առաջ պատռել է Հայաստանի քարտեզը, ինչն էլ առաջացրել է երեխաների վրդովմունքը:
Նման միջադեպերից հետո, ինքը ուսուցչուհուց պահանջել է չխեղաթյուրել փաստերը: Սուսաննա Նազարյանը նշում է, որ Ջուլֆիգարովա Բահար Մահմեդովնան 88-ից հետո փոխել է իր ազգանունը և դարձել Բահար Եղիազարյան: Տնօրենի խոսքերով՝ իրեն հեռացնելուց հետո կոլեկտիվի, ծնողների և ընդհանրապես քաղաքացիների կողմից շուրջ 1500 ստորագրություն է հավաքվել, սակայն նրա պնդմամբ՝ Բահար Եղիազարյանի ամուսինը, ով քաղաքապետի խորհրդականն է, ստրագրությունների ցուցակը ձեռքին շրջում է քաղաքում և սպառնում նրանց:
Նա հավատացնում է, որ աշակերտներին ծեծողը հենց Բահար Եղիազարյանն է, ինչի մասին ինքը տեսանյութ ունի, որը իրեն բոլորովին վերջերս տրամադրել է աշակերտներից մեկը, ում ծեծել են ընդամենը պատմության տետրը չբերելու համար: Իսկ ավելի վաղ աշակերտը չի ներկայացրել տեսանյութը, քանի որ վախեցրել են:
Ի դեպ, տնօրենի կողմից լրագրողի դեմ հարուցված քրեական գործը դատարանը մերժել է, ինչը տնօրենի պնդմամբ՝ քննիչի մեղքով էր, ով գործը վարել էր «միակողմանի ու շինծու»:
Նա հայտարարեց, որ շարունակելու է բողոքարկել նախ նախարարի որոշման դեմ: Բողոքն այս այս պահին վարչական դատարանում է:
Թերթ.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Րոպեներ առաջ հիվանդանոցում մահացել է «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկը` Վահե Ավետյանը
Հիշում եմ
Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը 18.30 մահացել է: Այս մասին հայտնել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կան կալանավորվածներ:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 29.06.2012, 20:23:
Bruno (29.06.2012), Moonwalker (29.06.2012), Smokie (01.07.2012), Varzor (03.07.2012)
ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրըԱյսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։
Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Դեպքի վայրում եղել է նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հենրիկ Ներսիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Զիված ուժերի ականազերծման կենտրոնի պետ գնդապետ Զալունցը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարիկ Ավետիսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2012/07/0...ytecman-pordz/
Ահա թե ինչի կարող է գնալ մարդը հանուն արդարության : Կարծում եմ այս դեպքը պետք է նախազգուշացում լինի քրեական-օլիգարխիկ համակարգին: Հաջորդ անգամ կարող է և իսկականից մի բան պատահել, ասենք ոչ թե ռեստորան պայթեցնեն, այլ կոնկրետ օլիգարխների վերացնեն:
ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ։
Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Դեպքի վայրում եղել է նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հենրիկ Ներսիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Զիված ուժերի ականազերծման կենտրոնի պետ գնդապետ Զալունցը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարիկ Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։
Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։
Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 30–ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին մի քանի հարյուր քաղաքացիներ։ Նոնավառության ակցիան ավելի ուշ վերածվեծ բողոքի ակցիայի, քանի որ մոմավառությանը զուգահեռ ռեստորանային համալիրի ներսում հարսանեկան արարողություն էր ընթանում։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Հունիսի 29-ին ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:
http://tert.am/am/news/2012/07/01/ha...ytecman-pordz/
Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց
Քիչ առաջ Լոս Անջելես քաղաքի ՀՀ հյուպատոսարանի առջեւ սկսվել է ամերիկահայերի բողոքի ակցիան: Մասնակիցները դատապարտում են հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը, ինչին զոհ դարձավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:
Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «Հորիզոն» հեռուստաընկերության լրագրող Անի Թադեւոսյանը, այս պահին հյուպատոսարանում ոչ ոք չկա, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել արարքի բոլոր մեղավորներին:
Մասնակիցների ձեռքին եղել է ծաղիկներ' վրան փակցված Վահե Ավետյանի լուսանկարը: Ամերիկահայերը բողոքի ակցիային մասնակցում են ոչ հոծ զանգվածներով: Գալիս են ծաղիկներ դնում հյուպատոսարանի շենքի առջեւ եւ հեռանում են:
«Ասպարեզ» թերթի խմբագիր Ափո Պողիկյանի ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է խորհրդարանից դուրս գա, պատժվեն մեղսակիցները եւ պատասխանատվության կանչվեն, եւ պատժվեն նաեւ նրանք, ովքեր քաջալերել են անպատժելիության մթնոլորտը:
«Մենք միշտ հետամուտ ենք լինելու հարցի վերջնական լուծմանը»,-ասել է Ափո Պողիկյանը:
«Սա անուղղակի ազդում է մեր երկրի վիճակին, մեր երիտասարդությունն է թողնելու մեր երկիրը ու գնա: Դրա պատճառը ոչ թե անգործությունն է, այլ այս անկայունությունը, ուր ապագա չկա: Մենք չպետք է հանդուրժենք այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում: Մենք այսպիսի անկախություն չենք երազել»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից Արմիկ Բաղդասարյանը:
Ամերիկահայ Անժելա Բարսեղյանն էլ ասել է, թե «Հայաստանը վերածվել է ջունգլիների: Իշախությունը, որ պետք է օրինակ հանդիսանա ժողովրդի համար, նրանց օրինակը միայն վայրենիությունն է: Հայաստանի իշխանություների վարվելակերպը բոլորովին ընդունելի չէ Սփյուռքի համար:
ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
«Խոսքեր չեմ գտնում ասելու Վահեի ծնողներին, ընտանիքին, երեխաներին»,- ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Արդարադատության նախարարը ցավակցում է հունիսի 17-ին «Հրասանքար» ռեստորանային համալիրում ծեծի արդյունքում երեկ երեկոյան մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին։
Ըստ նախարարի՝ տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում,
առաջին հերթին պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը.
«Տեղի ունեցածը ողբերգություն է։ Մահացել է երիտասարդ բժիշկ, կենսուրախ մարդ»։
Հրայր Թովմասյանի խոսքերով՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ դա միայն պետության մենաշնորհն է, եւ որեւէ խնդիր չի կարող լուծվել ուժի միջոցով.
«Եւ յուրաքանչյուր ոք, ով կփորձի ցանկացած խնդրի դեպքում ուժ գործադրի, պիտի հասկանա, որ կա շատ ավելի մեծ ուժ. դա պետությունն է, եւ պետությունը նրա ձեռքը բռնելու եւ պատժելու է»։
Նախարարը կարծում է, որ Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո գործի ընթացքը կփոխվի։
«Որովհետեւ մի դեպքում մարմնական, մյուս դեպքում ծանր մարմնական վնասվածք հասցնելը դիտավորյալ կամ անզգուշությամբ մահ հասցնելն է»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ:
«Սա կանխարգելիչ լծակ պիտի ունենա՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշեց նախարարը։
Varzor (03.07.2012)
Հաճելի անակնկալ հասարակական տրանսպորտից օգտվողների համար
1333343933_tablo.jpg
Հենց նոր մի շատ դրական նորություն կարդացի. պարզվում է, որ շատ շուտով Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային ցուցատախտակներ, որոնց վրա անընդհատ թարմացվող տեղեկությունների կլինի երթուղայինների մասին։ Նման համակարգ արդեն գործում է Թբիլիսիում, պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի և օգտակար բան է։
Ճիշտ է, չի հաղորդվում, թե արդյոք բոլոր երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վրա է տեղադրվելու նավիգացիոն համակարգ, որի միջոցով էլ փոխանցվելու է տեղեկություն դրան հեռավորության և ժամանման ժամանակի մասին, սակայն վստահ եմ, որ ամեն դեպքում, սա միայն օգուտ կբերի։
Ի դեպ, մյուս հաճելի նորությունը կապված քաղաքամայր Երևանի հետ կայանում է նրանում, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը զեկուցել է քաղաքապետին, որ փոքր կենտրոնում գտնվող շենքերի դիմային հատվածների մաքրման և ռեստավրացիոն աշխատանքները ավարտի կհասցվեն նախատեսվածից շուտ։
Լավ է, որ այսքան բացասական ու տխուր լուրերի մեջ, գոնե մեկ-մեկ նման հաճելի անակնկալներ են լինում։
Արմեն Առաքելական
Աղբյուր՝ http://blognews.am/arm/news/13439/ha...eri-hamar.html
ԱՂԲՅՈՒՐԱզատեք մեզ Վարդանիկից. գյումրեցիների բաց նամակը Սերժ Սարգսյանին
Իրենց ու իրենց երեխաների ճակատագրով մտահոգ գյումրեցիները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին.
«Հարգելի նախագահ.
Գիտենք, որ այս օրերին մեր հարցը միակը չէ, որ կարող է Ձեզ շեղել պետական գործերից և Ձեր օգնությամբ լուծում ստանալ: Այսօր երկրում թիվ մեկ աղմկահարույց թեման Գյումրու քաղաքապետի որդու կողմից հունիսի 23-ին կատարած դանակահարությունը չէ, մանավանդ որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ մեղքը Սպարտակ Ղուկասյանի վրայից հանելու և, Աստված գիտե, թե ում վրա բարդելու համար:
«Հարսնաքարում» տեղի ունեցածն ու երիտասարդ բժշկի ողբերգական վախճանն այն նույն մթնոլորտի տրամաբանական ծնունդն են, որ տիրում է Գյումրիում դաժանության առավել մեծ չափաքանակով և մայրաքաղաքային մասշտաբներով:
Գյումրիի օլիմպիական քոլեջի բակում գործին կխառնվեն Սպարտակ Ղուկասյանին ուղեկցող գողական ու քաղաքապետի թիկնապահները, և Պետիկ Նազարյանը վնասվածքներով չէր պրծնի:
Այն ինչի մասին խոսում ենք վաղուց ի վեր հայտնի է բոլորին, այդ թվում՝ նաև Ձեզ: Մեկ երկու ամիս առաջ էր, որ Երևանում մամուլի ասուլիս տվեց Բրյուսելի շրջանային դատարանում որպես թարգմանիչ աշխատող նախկին երևանցի մի կին ու հայտնեց, որ Բելգիայում և եվրոպական այլ պետություններում հանգրվանում են ոչ միայն նյութական ծանր կացության մեջ հայտնված մարդիկ, այլև կոնկրետ պաշտոնյաների կողմից հալածվածներ: Հնչած անունների մեջ, ինչպես սպասվում էր, Գյումրու քաղաքապետի անունն էր և դարձյալ ոչ մի արձագանք իշխանության կողմից:
Այն, ինչ կատարվում է այսօր Գյումրիում` կրակոցներ, դանակահարությունների անվերջանալի շարան, մեծ ու փոքր ռազբորկաներ, 13-ամյա նախապատմություն ունի, և ուղղակիորեն կապված է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման հետ: Նախ՝ իշխանության գալուց առաջ էլ քաղաքում եղեն են մանր-մունր կոնֆլիկտներ, բայց միշտ գտնվել է մեկը, որը հաշտեցրել է, հորդորել, որ փոքր համայնքներում չի կարելի ապրել թշնամության և ատելության մթնոլորտում:
Այս քաղաքապետը ճիշտ հակառակն արեց. քաղաքը բաժանեց յուրայինների և «սատանաների» ու երբևէ չփորձեց ընդունել և սիրելի դառնալ, խոհեմությամբ հաշտարար դատավորի պահվածք չունեցավ, այլ իր ագրեսիվ ելույթներով կատաղեցրեց առողջական լուրջ խնդիր ունեցող որդուն, որի հետ գործ ունենալուց խուսափում են բոլոր, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարները:
Քաղաքապետի որդին դարձավ հոր զենքը՝ օրենքի, բարոյականության, արդարության, հանդուրժողականության, միջանձնային և միջխմբային կանոնավոր փոխհարաբերությունների դեմ: Եվ այսօր մենք Գյումրիում ունենք այն, ինչին ձգտում էր Վարդանիկը: Բացարձակ իշխանություն, ստորաքարշ մարդկանց բանակ, որ նաև լուրջ գործիք է ընտրությունների ժամանակ:
Հիմա դժվար է ասել՝ ով է ավելի մեղավոր. Վարդանի՞կը թե՞ նրա պաշտոնավարությունը հանդուրժողները: Մեր համաքաղաքացիները հանդուրժեցին այդ այլասերությունը, երբ հայրը զենք է դարձնում և կրակի բերան ուղարկում ոչ այլ մեկին, քան իր սեփական որդուն: Ամեն չնչին, անէական խնդրի շուրջ միավորող, իբր թասիբ դրսևորող գյումրեցիները ահ ու դողից կռացած ոչ մի օր չմիավորվեցին գլխավոր չարիքի դեմ:
Շատերը սեփական անզորությունը տեսան դուրս գալու մեկի դեմ, ով այսքան տարի սիրված ու ընդունված է երկրի իշխանավորների, այդ թվում՝ Ձեր կղմից: Նրա գլուխը շոյում են իրենց ակնկալիքն անվրեպ ստանալու դիմաց:
Վարդանիկի իշխանությունը քաղաքին տվել է ընդամենը մի քիչ խնամված կենտրոն և խայտառակ արվարձաններ, քաղաքապետին անչափելի հարստության եւ Սլաբոդկայի բանդան, որի հաղթարշավի արդյունքում տասնյակ փակված բիզնեսներ են, ծեծված ու դանակահարված երիտասարդներ, ցիրուցան եղած գերդաստաններ, խեղված ճակատագրեր, վախի, ատելության, նախանձի եւ թշնամանքի, թվում է, առհավետ արմատացած մթնոլորտ:
Վարդանիկից ազատվելու շանս էին ընտրությունները, որոնք հավաստեցին, որ Վարդանիկի սիրուց Գյումրիում չեն ուշաթափվում եւ մենք Ձեզ չենք խաբում, հարգելի նախագահ: Առջեւում դարձյալ ընտրություններ են ու Վարդանիկը դարձյալ իր տարերքի մեջ է: Պետությունը, ի դեմս Ձեզ, չի միջամտի գործին եւ մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր եւ ինչից կարող էինք խուսափել ընդամենը գյումրեցիներին մի փոքր հարգելով եւ վստահելով:
Հարգելի նախագահ, խնդրում ենք, մի թողեք այս ամենն ինքնահոսի եւ թույլ մի տվեք, որ քաղաքը դատարկվի:
Հույսով եւ հավատով` գյումրեցիներ...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Երևանի մեջտեղը մարդիկ մարդկանց են հոշոտում համարյա ամեն օր, հայվաններ ........
Վայոց Ձորում գայլը ոչխար է հոշոտել
Աաաաա, նորություն աաաա, ապրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը. իրա կայքում տեղեկատվություն ա տեղադրել այն մասին, որ գայլը ոչխար ա կերել: Տեղեկացրել ա մարզպետարանին, ոստիկանությանը, Ազգային Անվտանգության Խորհդրին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին:Այսօր՝ հուլիսի 5-ին, առավոտյան ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Վայոց Ձորի Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ և վիրավորել երեք ոչխար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության եվ ոստիկանության մարզային վարչություններին:
Բա գայլ ա պիտի ոչխար ուտի, կարող ա կլուբնիկ ուտի ?
այ էս թաղմանը սաղ կառավարությունն ու նաև պն նախարարը կգնան
ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉԸ
http://www.a1plus.am/am/social/2012/07/09/in-law
Sent from my iPhone using Tapatalk
Արնախում խեցգետինների նոր տեսակն անվանել են Բոբ Մարլիի պատվին:
113087.jpg
Ձկների արյամբ սնվող խեցգետինը, որը բնակվում է Կարիբյան ծովի կորալային խութերում, Gnathia marleyi անվանումն է ստացել` ի պատիվ հայտնի երաժիշտ Բոբ Մարլիի:
Lenta.ru -ն, հղում անելով ԱՄՆ-ի Գիտական ազգային հիմնադրամի կայքին, գրում է, որ ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի համալսարանի կենսաբան Փոլ Սիքքելը, որը հայտնաբերել է խեցգետնի նոր տեսակը, հստակեցրել է, որ որոշել է այն անվանել Մարլիի պատվին, որպեսզի դրանով իր սերն ու հարգանքն արտահայտի երաժշտի արվեստի նկատմամբ:
«Բացի այդ, նման խեցգետինները Կարիբյան տարածաշրջանում նույնքան առանձնահատուկ երեւույթ են, որքան Բոբը»:
Gnathia marleyi -ն Կարիբյան տարածաշրջանում վերջին 20 տարիներին հայտնաբերված միակ կենդանին է, ասվում է ԱՄՆ-ի Գիտական ազգային հիմնադրամի կայքի հաղորդագրությունում:
Gnathia marleyi-ի երիտասաևրդ ներկայացուցիչները թաքնվում են կորալնենրի, ջրիմուռների արանքներում` սպասելով որսին:
Ավելի ավագները չեն սնվում, նրանք կարող են առանց սննդի դիմանալ 2-3 շաբաթ:
Աղբյուր՝ http://news.am/arm/news/113087.html
Մեկ-մեկ լուրջ զայրանում եմ ֆեմինիստների վրա, բայց, որ նման դեպքեր են լինում...
Ամուսինը սպանե՞լ է հղի կնոջը, թե՝ հասցրել ինքնասպանության
Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացել է 21-ամյա Մարո Գուլոյանը: Մարոն մոտ 4 ամսական հղի է եղել և 1,8 տարեկան աղջիկ ունի: Մարոյի հուղարկավորությունն այսօր է՝ Բյուրեղավանում գտնվող հայրական տանից։
Հարազատների պատմելով՝ Մարոյի ընտանեկան կյանքը շատ ծանր է եղել. նա մշտապես կապտուկների մեջ է եղել։ Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն, չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։
Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:
«Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է»,– մեր հարցմանը պատասխանեց Արմեն Մալխասյանը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի պետը։
ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում ինքնասպանության հասցնելու համար։
Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:
Հարազատները համոզված են, որ դեպքը կոծկվելու է. մինչ այս պահը ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի այցելել հարազատներին:
Աղբյուրը ու դեպքի մասին առաջին բարձրաձայնողը ՝ http://www.hra.am/hy/events/2012/07/14/maro
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
ՏՄՊՊՀ-ն խախտումներ է արձանագրում Վանաձորում
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)` Լոռու մարզում իրականացրած ստուգումների կենտրոնում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներն էին:
Մի շարք խախտումներ արձանագրվեցին Վանաձորի խոշոր առեւտրային կետերում, հայտնաբերվեցին ժամկետանց ապրանքներ:
Հանձնաժողովի փորձագետներից Հայկ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենք ենթադրում են, որ որոշ կետերում կարագի փոխարեն սպրեդ են վաճառում. - «Ընդ որում ասեմ, որ [վաճառվում է] 900, 1400, 1700 դրամ գներով, այն դեպքում, երբ կարագի գները, ըստ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների, 2 անգամ ավելի բարձր են»:
Արձանագրվել են նաեւ այլ խախտումներ: Մասնավորապես, կաթնամթերքի վրա բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ ձվի վրա` համապատասխան մակնշումը:
«Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն իրականացրեց նախորդ տարվա ընթացքում ձվի արտադրության եւ իրացման շուկայում, խնդիրները բարձրաձայնվեցին, մի շարք արտադրողներ տուգանվեցին, բայց այժմ տեսնում ենք, որ նման խախտումները շարունակվում են», - ասաց փորձագետը:
ՏՄՊՊՀ-ի նախագահ Աշոտ Շաբոյանը տեղեկացրեց, որ թեեւ իրենք մարզերից բողոքներ չեն ստանում, սակայն մարզային այցելությունների միջոցով փորձում են ակտիվացնել իրենց գործունեությունը:
«Այսպիսի այցերի միջոցով մենք ուզում ենք մեր գործունեությունը ակտիվացնել մարզերում եւս, ավելացնենք ճանաչողությունը մարզերում մեր հանձնաժողովի նկատմամբ», - ասաց Շաբոյանը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում են ավելի հաճախ այցելել մարզեր:
http://www.azatutyun.am/content/article/24655397.html
ՀԳ Մենք ձեզ հետ ենք: :ՃՃ
Varzor (25.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ