User Tag List

Էջ 44 80-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 646 համարից մինչև 660 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #646
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե ձեզանից ոմանք գիտեն, բայց ես այսօր եմ իմացել ու որոշեցի ձեր հետ էլ կիսվել.

    Երևանը ճանաչվել է 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաղ: Այս որոշումը ընդունվել է գրքի՝ աշխարհի 3 պրոֆեսիոնալ ասսոցացիաների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Երևանը 12րդն է, մինչ այդ Մադրիդն է եղել 2001ին, ապա Նյու-Դելին՝ 2002ին, Անտվերպենը՝ 2003ին, Մոնրեալը 2004ին, Թուրինը՝ 2006ին, Բոգոտան՝ 2007ին, Ամստերդամը՝ 2008ին, Բեյրութը՝ 2009, Լյուբլյանան՝ 2010ին և Բուեյնոս-Այրեսը 2011ին , դե իսկ 2012ին էլ կլինի Երևանը:

    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.11.2011), Firegirl777 (21.11.2011), Freeman (20.11.2011), Meme (27.11.2011), Valentina (20.11.2011)

  3. #647
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակային սպանության հակասություններով լի հերթական գործը

    21.11.2011



    Նոյեմբերի 22-ին տեղի կունենա հերթական դատական նիստը զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան գործով։

    Բանակային հերթական սպանությունից հետո զենքը հայտնաբերելու գործում բարձրաստիճան զինվորականների միջամտությունը, փաստաբան Ստեփան Ոսկանյանի կարծիքով, էապես ազդել է գործի քննության վրա. դժվարություններ են առաջացել որոշելիս, թե որ զենքի վրա ինչ մատնահետքեր կան:

    Հրացանից պակասած պարկուճն էլ փաստաբանը չի կարծում, որ նույն պարկուճն է, որ հայտանաբերվել է մահացած զինվորի մարմնում, քանի որ, եթե հրացանը կրակեր, ժապավենի հաջորդ փամփուշտը պետք է մտներ ինքնաձիգի մեջ, որը դատարկ են հայտնաբերել:

    Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 17-ին ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հաղորդագրություն տարածեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը:

    Դեպքից 15 օր անց Արտաշատի բնակիչ Մելքոն Կոսգանդելյանը տեղեկանում է, որ իր զինծառայող որդուն ձերբակալել են ու մեղադրում են Ահարոն Հայրապետյանին անզգուշությամբ սպանելու մեջ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով ՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ։

    «Երբ գնացի, քննչականի պետը՝ Դավթյան Մարտինը, ինձ ասաց, որ 100 տոկոսով համոզված է, որ իմ որդին չի սպանել, բայց որ ինքնախոստովանել է, իրենք ոչինչ չեն կարող անել»,- www.hra.am-ին հաղորդում է մեղադրվողի հայրը՝ Մելքոն Կոսգանդելյանը:

    Հետո, երբ հանդիպում է որդուն, նա պատմում է, որ իրեն Շուշիի մեկուսարանում ենթարկել են հոգեբանական ճնշումների և ինքնասիրությունը վիրավորող խոսքեր են ասել:

    «Որդիս ասաց, որ եթե այդպես չասեր, իրեն կսպանեին: Նրանք այդ տղայի հետ ընկերական հարաբերությունների մեջ են եղել, նույնիսկ, երբ վերջին անգամ որդիս եկավ մյուս տղայիս հարսանիքին, հարսանիքը թողեց, որ Ահարոնի ընկերուհուն Ահարոնի կողմից ծաղկեփունջ տանի»,- պատմում է հայրը:

    Հետագայում զինծառայակցին սպանելու մեջ մեղադրվող զինվոր Կոսգանդելյանն իր ցուցմունքը փոխել է և 5 ամիս հետո, երբ կրկին զենքի փորձաքննություն է արվել, հոր խոսքերով, նրան համոզել են, թե կարող է ազատվել համաներմամբ, եթե մեղքը ընդունի, նա էլ նորից փոխել է ցուցմունքը: Հետագայում Կոսգանդելյանը ևս մեկ անգամ հրաժարվել է իր ցուցմունքից՝ պնդելով, որ անմեղ է:

    «Եթե իմանայի, որ ինքն է հաստատ մեղավոր, կթողնեի, որ պատիժը կրեր, բայց, որ ասում է ես չեմ արել, ինչպե՞ս կարող եմ իրեն թողնել»,- ասում է Մելքոն Կոսգանդելյանը։

    Կոնգանդելյանի շահերը պաշտպանող փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատմում է, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում ոչ միայն Կոսգանդելյանի, այլ մի քանի այլ զինծառայողների նկատմամբ էլ բռնություններ են կիրառվել:

    Փաստաբանը համոզված է, որ հրացանից պարկուճը պակասել է դեպքից հետո, իսկ կրակոցն իրականում եղել է դիրքերից, քանի որ զինվորականները միայն երկրորդ փորձաքննությունից հետո են ցուցմունք տվել՝ ասելով, թե կրակոցը մոտիկից են լսել:

    «Միակ բանը, որով Կոսգանդելյանին կապում են այս գործին այն է, որ նա կրակոցի ժամանակ գտնվել է Ահարոնի մոտ, մեկ էլ մահացածի մարմնում հայտնաբերած պարկուճը համընկնում է հրացանի պարկուճի հետ, բայց բոլորն էլ իրենց ցուցմունքներում ասում են, որ այդ հրացանը գտնվել է իրենց կանգնած տեղից հեռու»,- www.hra.am -ին փոխանցեց Ս. Ոսկանյանը:

    Կոսգանդելյանը հիշում է միայն կրակոցի ձայնը ու ընկած ընեկրոջը, ոչ մի այլ բան չի հիշում:

    Ահարոն Հայրապետյանի ծնողներն արդեն ոչ մեկին չեն հավատում: Մայրը՝ Մարիետա Գևորգյանը, նախընտրում է հավատալ Կոսգանդելյանի մեղավորությանը, չնայած ոչ տեսել են նրան, ոչ էլ լսել հակառակ կողմի փաստարկները, քանի որ դատերը անցկացվում են Գորիսում, որտեղ գնալու հնարավորություն չունեն:

    «Դեպքի օրը՝ երեկոյան, ինչ-որ մեկի ծնունդն է եղել, խմել են, վիճել են, նկար ունենք, որտեղ երևում է, որ բոլորը կերած խմած են, իսկ իմ տղեն, ով շատ աշխույժ տղա է, լրիվ առանձին կողքի վրա նստած է: Չեն ասում, չեն պատմում, կարող է այդ տղային են ստիպել, որ խփի, կարող է այլ հարցեր են եղել, մենք չգիտենք, բայց ամեն ինչ դուրս կգա ջրի երես»,- համոզված է մայրը:

    ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի երկրորդ կուրսից բանակ գնացած Ահարոնը, մոր խոսքով, ուզում էր վերադառնալ, ուսումը շարունակել, հաստատվել կյանքում։

    «Հիմա ցմահ էլ տան, սպանեն էլ, իմ սիրտը չի հովանալու, ո՞վ է իմ տղային վերադարձնելու»,- ասում է Ահարոնի մայրը:

    Վաղը դատական նիստը կանցկացվի նույն զորամասում, քանի որ կրելու է ուսուցողական ու դաստիարակչական բնույթ, բայց թե նման հակասական փաստերով գործը որքանով կարող է դաստիարակչական բնույթ կրել, դժվար է ասել:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2011/11/21/aharon
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.11.2011), Inna (21.11.2011), Renata (22.11.2011), Tig (22.11.2011), VisTolog (21.11.2011)

  5. #648
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարգապահական վարույթ՝ փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ

    22.11.2011

    ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ, ով «Հրապարակ» թերթից պահանջում է 18 միլիոն դրամ փոխհատուցում ընթերցողների մեկնաբանությունների տեսքով իրեն վարկաբեկող վիրավորական արտահայտությունները հրապարակելու համար:

    Ինչպես www.hra.am-ին հաղորդեցին ՀՀ փաստաբանների պալատից, կարգապահական վարույթ հարուցելու համար առիթը հանդիսացել են հենց այդ մեկնաբանությունները, որտեղ քաղաքացիներից մեկը գրել էր, որ Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրել է բողոքարկելու իրավունքը' զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով, մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:

    Փաստաբանների պալատը կուսումնասիրի գործը և 2 ամիս հետո պարզ կդառնա արդյոք մեկնաբանությունների բովանդակությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Իրականությանը համապատասխանելու դեպքում Արթուր Գրիգորյանը կարգապահական տույժի կենթարկվի։

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/events/2011/11/22/proceedings
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.11.2011), Renata (22.11.2011), Նաիրուհի (22.11.2011)

  7. #649
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Բնության նոր 7 հրաշալիքների(2007-2011) ընտրությունը արդեն ավարտվել է: Աշխարհի յոթ նոր հրաշալիքների բացահայտման մրցույթին մասնակցում էին ամբողջ աշխարհից ավելի քան 220 երկրներ՝ 440 մասնակիցներով: Մրցույթը տեղի է ունեցել Շվեյցարիայում:
    Դրանք են՝
    Անազոնի ջունգլիները

    Բուտհա հալոնգը՝ Վիետնամում

    Իգուասու ջրվեժը՝Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին



    Չեդժու հարավկորեական կղզին

    Ինդոնեզիայի Կոմոդո ազգային պարկը

    Ստորգետնյա Պուերտո թագուհի գետը՝ Ֆիլիպիններում

    Սրբազան լեռը՝ Հարավային Աֆրիկայում
    "Non est ad astra mollis e terris via."

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.12.2011), Lianik (05.12.2011), Meme (27.11.2011), Nadine (29.11.2011), Nare-M (19.12.2011), Renata (25.11.2011), Ripsim (23.11.2011), Smokie (23.11.2011), Tig (23.11.2011), Valentina (27.11.2011), Yevuk (11.12.2011), Արէա (23.11.2011), Դեկադա (27.11.2011), Նաիրուհի (24.11.2011)

  9. #650
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Փեսացուն՝ Հարավային Կորեայից, կամ ինչպես կարող է հայ աղջիկը մեկ շաբաթում ամուսնանալ օտարերկրացու հետ

    Արդեն տևական ժամանակ է՝ հեռուստատեսությամբ պտտվում է «Մինա» ամուսնական գործակալության գովազդը, որը հայ «տնական» աղջիկներին առաջարկում է ամուսնություն հարավկորեացիների հետ։ Ընդ որում՝ ծառայությունը մեր աղջիկների համար անվճար է։

    Գործակալության տնօերն Տոմա Սողոմոնյանը, ով արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է հարավկորեցու հետ, նշում է, որ Հարավային Կորեայում այս գործակալությունը գործում է արդեն 6 տարի և հարավկորեացի ամուսիններ է առաջարկում արտասահմանցի աղջիկներին։ Նրա խոսքերով՝ Հայաստանում իրենք աշխատում են 5 ամիս և արդեն 3 հարսանիք են կազմակերպել։ Ընդ որում, հատկանշականն այն է, որ ընտրությունը կատարում են հարավկորեացի տղաները քասթինգի միջոցով (ապրանք են գնում, էլի). տղան նկարների միջոցով ընտրում է աղջիկներից մեկին, հետո գալիս է Հայաստան, մեկ շաբաթվա մեջ ամուսնանում ու մեկնում (ռեկորդային արագությամբ ամուսնություն)։

    Գործակալություն օրական տասնյակ աղջիկներ են զանգում, իսկ այս ընթացքում մոտ 100 գրանցված կա, ովքեր սպասում են իրենց հարավկորեացի փեսացուներին։

    Աղբյուր

    Հ.Գ. Բայց ես երբեք նման գովազդ չեմ տեսել, միթե նման բան իրականում կա

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.11.2011), Lianik (27.11.2011), Meme (27.11.2011), Valentina (27.11.2011), VisTolog (27.11.2011)

  11. #651
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավստրիայում սեքսի դպրոց է բացվել

    Տեսահոլովակը պարունակում է ինտիմոտ կադրեր


    Աշխարհում առաջին սեքսի դպրոցն է բացվել Ավստրիայում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ավստրիական միջազգային սեքսի դպրոցի հիմնադիրն է շվեդուհի Իլվա-Մարիա Թոմփսոնը:
    Մարմնական սիրո արվեստին հաղորդ դառնալու համար ուսանողները պետք է 2,2 հազ. դոլար վճարեն:

    Գործնական սեքս ուսուցանող աշխարհում առաջին քոլեջում կարող են սովորել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Ուսանողները եւ ուսանողուհիները բնակվում են դպրոցին կից հանրակացարանում, որտեղ կարող են կատարել իրենց «տնային աշխատանքները»: Դասընթացի ավարտից հետո նրանց դիպլոմ կհանձնվի:

    «Մեր ծրագրի բնույթը ոչ թե տեսությունն է, այլ գործնական աշխատանքը: Շեշտը դրվում է մարդուն լավ սիրեկան/սիրուհի դարձնելու վրա: Մենք ուսումնասիրում ենք սեքսի դիրքերը, փաղաքշանքի տեխնիկան», - պարզաբանել է Իլվա-Մարիա Թոմփսոնը, ով վստահ է, որ իր նախագիծը մեծ հաջողություն կունենա:

    Ավստրիական հասարակայնությունը, սակայն, միանշանակ չի արձագանքել սեքսի դպրոցի բացմանը: Բաց գովազդային հոլովակի ցուցադրությունն արգելվել է տեղական հեռուստատեսությամբ, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ «այդ ամենը գեղեցիկ փաթեթավորում ունի, բայց, նրանք, փաստորեն, սեքս են վաճառում»:

    ԹոփՆյուզ
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.12.2011), John (05.12.2011), Magic-Mushroom (11.12.2011), VisTolog (06.12.2011), Yevuk (11.12.2011)

  13. #652
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում անչափահասներ չկա՞ն:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.12.2011), Արէա (06.12.2011), Շինարար (05.12.2011)

  15. #653
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ է պատասխանատու դասագրքերի վրիպակների համար


    12-րդ դասարանի «Ֆրանսերեն» դասագրքի հենց կազմի վրա առկա է տպագրական սխալ` «Français»-ի փոխարեն տպագրված է` «Française»:ԿԳՆ-ն ոչ արդյունավե՞տ է ծախսում ֆինանսական միջոցները հրապարակման մեջ երեկ գրել էինք, որ կազմի վրա եղած սխալ բառի պատճառով երեխաներն անընդհատ շփոթում են ու կատարում նույն ուղղագրական սխալը, ինչից խուսափելու համար ուսուցիչները երեխաներին հանձնարարել են կամ ջնջել ավելորդ տառը, կամ վրան թուղթ կպցնել:

    Ներկայացնելով «Քաունթերփարթ ինթերնեշնլի» եւ USAID-ի ֆինանսական աջակցությամբ «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ի «Կրթության ոլորտի բյուջեի բացերը՝ ոլորտի ծախսերի արդյունավետության եւ թափանցիկության համատեքստում» ուսումնասիրությունը, նշել էինք, որ 2010 եւ 2011 թվականներին ԿԳՆ բյուջեով դասագրքերի հրատարակման համար նախատեսվել է մոտ 765 միլիոն դրամ յուրաքանչյուր տարվա համար: Ուսուցիչների շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ դասագրքերը չեն ենթարկվում անհրաժեշտ փորձաքննության ու հրատարակվում են խմբագրական, ուղղագրական, տպագրական սխալներով:

    Հրապարակմանն արձագանքելով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ին հայտնել էր, որ արծարծված հարցերին անդրադառնալու համար արդեն հանձնարարել է, որ զբաղվեն: «Ցավոք, ուսումնասիրության ողջ տեքստը մեզ դեռ չեն ներկայացրել: Բայց արդեն, ինչպես ասում են, անզեն աչքով տեսանելի են որոշ «բացահայտումների» իրականությանը չհամապատասխանելու փաստերը»,- նշել էր Ա. Աշոտյանը եւ խորհուրդ տվել այցելել հետեւյալ հասցե` http://www.armedu.am/arm/files/mater...ce_12_2010.pdf, որտեղ ներկայացված է ճիշտ` «Français» տարբերակը:

    Ի պատասխան ԿԳ նախարարի, «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ի ղեկավար Մերի Ալեքսանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ նախարարի նշած հասցեում ոչ թե գրքի կազմն է, այլ պատկերված է գրքի ներքին էջը: «Պետք չէ վրիպակները «բարդել» տպարանի վրա: Չեմ էլ կասկածում, որ գիրք կազմողներն իմացել են` ինչպես գրել ֆրանսերեն բառը, բայց ինչպե՞ս է դասագիրքը փորձաքննության ենթարկվել եւ ո՞ է պատասխանատու սրբագրման համար, մի՞թե այս գործընթացները որևէ կերպ չեն վերահսկվում: Հետաքրքիր է նաև` ո՞ր տպարանում է տպագրվել դասագիրքը, և արդյոք աչքի ընկնող նման կոպիտ վրիպակի համար պե՞տք չէր «պատժել» տպարանին, պատվիրել վերատպագրել գրքի կազմերը և փոխել»,- ասաց նա: Ավելի ուշ տեղեկացրեց, որ երբ դեռ ուսումնասիրությունը վերջնական տեքի բերված չէր, թեմայի շուրջ քննարկում էին կազմակերպել ՀԿ-ների հետ, հրավիրել էին նաև ԿԳ նախարարության ներկայացուցիչներին`կից ներկայացնելով ուսումնասիրության համառոտ տարբերակը, սակայն ոչ մի արձագանք նախարարությունից չէր եղել:
    Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Աղբյուրը՝ http://www.aravot.am/2011/12/06/14417/

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.12.2011), Freeman (07.12.2011), Moonwalker (06.12.2011), Tig (06.12.2011), Yevuk (11.12.2011), Ռուֆուս (06.12.2011)

  17. #654
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    [Հրապարակմանն արձագանքելով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ին հայտնել էր, որ արծարծված հարցերին անդրադառնալու համար արդեն հանձնարարել է, որ զբաղվեն: «Ցավոք, ուսումնասիրության ողջ տեքստը մեզ դեռ չեն ներկայացրել: Բայց արդեն, ինչպես ասում են, անզեն աչքով տեսանելի են որոշ «բացահայտումների» իրականությանը չհամապատասխանելու փաստերը»,- նշել էր Ա. Աշոտյանը եւ խորհուրդ տվել այցելել հետեւյալ հասցե` http://www.armedu.am/arm/files/mater...ce_12_2010.pdf, որտեղ ներկայացված է ճիշտ` «Français» տարբերակը:
    Տո եթե նույնիսկ էնդեղ կազմը լիներ ու ճիշտ լիներ, հետո ի՞նչ: Ի՞նչ կապ ունի armedu-ում դրածը տպագրված գրքի հետ: Armedu-ում դրվում են դասագրքերի խիստ նախնական, այսպես կոչված «սևագիր» տարբերակները՝ քննարկման համար: Դրանից հետո հեղինակները դեռ շարունակում են գրել գրքի մնացած մասը, սրբագրիչները՝ սրբագրել, էջադրողները՝ էջադրել, նկարիչները՝ նկարել, ձևավորողները՝ ձևավորել և այլն, ու սևագիրը դնելուց հետո դասագիրքը ահռելի փոփոխության ա ենթարկվում: Ի՞նչ կապ ունի, թե ինչ ա եղել սևագրում... տո թեկուզ ճիշտ ա եղել, փաստն է՛ն ա, որ սխալ ա տպվել վերջնական արդյունքում...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.12.2011), Tig (07.12.2011)

  19. #655
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Միր" հեռուստաընկերության տեսանյութը Հայաստանի մասին, շատ հետաքրքիր է
    АРМЕНИЯ / НАЦИОНАЛЬНОЕ САМООПРЕДЕЛЕНИЕ / СЕМЬ"Я"
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.12.2011), Magic-Mushroom (11.12.2011), Nadine (07.12.2011)

  21. #656
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի՝ գերմաներենին տիրապետող անդամներ, հլը մի թարգմանեք՝ տեսնենք ինչ են ասում, է՜...

    Գերմանական հայտնի Einstürzende Neubauten խմբի երգացանկում նոր կոմպոզիցիա է տեղ գտել` «Լեռնային Ղարաբաղ» անունով. տեղեկացնում է novostink.ru-ն:
    Խումբը գործում է արդեն 30 տարի: Նրան համբավ է բերել կատարման յուրահատուկ ոճը, ավելի ճիշտ` երաժշտական գործիքների փոխարեն պլաստիկ շշերի, մետաղական թիթեղների եւ այլ կենցաղային իրերի կիրառումը:
    Աղբյուր

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (09.12.2011), E-la Via (09.12.2011), Lem (09.12.2011), Ռուֆուս (09.12.2011)

  23. #657
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    "Միր" հեռուստաընկերության տեսանյութը Հայաստանի մասին, շատ հետաքրքիր է
    АРМЕНИЯ / НАЦИОНАЛЬНОЕ САМООПРЕДЕЛЕНИЕ / СЕМЬ"Я"
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. #658
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբի՝ գերմաներենին տիրապետող անդամներ, հլը մի թարգմանեք՝ տեսնենք ինչ են ասում, է՜...
    Լիլիթ ջան, ցավոք սրտի դեռ էնքան գերմաներենին չեմ տիրապետում, որ հեշտությամբ թարգմանեմ, բայց որ ասում ես կփորձեմ.

    Գերմաներեն Անգլերեն Հայերեն
    Die Stadt liegt unter Nebel
    Ich bin auf meinem Berg
    In meinem schwarzen Garten
    zwischen Himmeln eingeklemmt
    in der Enklave meiner Wahl
    in der ich mich versteck
    in Nagorny Karabach

    Vormals tiefe Wälder
    Bergketten, vielleicht Eis
    eine messinggelbe Sonne
    verbricht ein Paradies
    meine Sys- und Diastole
    dazwischen der Moment
    getragen von den Vögeln
    die hier zugange sind
    in der Enklave meines Herzens
    in der ich mich verlier
    in Nagorny Karabach

    Ich steig den Berg herunter
    geh ins eine oder andere Tal
    es ist geflaggt in allen Farben
    in Bergisch-Karabach

    Zwei grosse schwarze Raben
    fressen die Pflaumen aus dem Baum
    Ob die andre Stadt mich lieb hat …?
    In der Enklave meiner Wahl
    in der ich mich verberg’
    in Nagorny Karabach

    Komm mich mal besuchen
    ich hab՛ unendlich Zeit
    und der Blick der ist vom Feinsten
    über Wolken und die Stadt
    in Nagorny Karabach
    Nagorny Karabach
    Nagorny Karabach
    The town lies under mist
    I am up on my mountain
    in my black garden
    squeezed in between the heavens
    in the enclave of my choice
    where I am hiding
    in Nagorny Karabakh

    Once deep forests
    mountain chains, maybe ice
    a brass-yellow sun
    perpetrates a paradise
    my sys- or diastole
    and between them the moment
    borne by the birds
    about their business here
    in the enclave of my heart
    where I lose myself
    in Nagorny Karabakh

    I climb down the mountain
    enter one or another valley
    flying flags of every colour
    in Mount Karabakh

    Two large black ravens
    devouring the plums in the tree
    I wonder if the other city cares for me…
    In the enclave of my choice
    where I am hiding
    in Nagorny Karabakh

    Come and pay me a visit
    I have unlimited time
    and the view is most lovely
    over the clouds and the town
    in Nagorny Karabakh
    Nagorny Karabakh
    Nagorny Karabakh
    Քաղաքը պառկում է մառախուղի տակ,
    Ես իմ սարի վրա եմ,
    Իմ սեւ այգում`
    Երկինքների միջեւ սեղմված`
    Իմ ընտրած անկլավում`
    Այնտեղ, ուր թաքնվում եմ,
    Լեռնային Ղարաբաղում:

    Հնում` խոր անտառներ,
    Լեռնաշղթաներ, գուցե` սառույց,
    Արույրի պես դեղին արեւ
    Ստեղծում է դրախտ:
    Իմ սիս- ու դիաստոլան,
    Պահը նրանց միջեւ
    Թռչունների կողմից ծնված
    Որոնք կգտնվեն այստեղ`
    Իմ սրտի անկլավում,
    Ուր ես ինձ կորցրել եմ`
    Լեռնային Ղարաբաղում:

    Ես ցած եմ մագլցում սարը,
    Գնում այս կամ այն բացատ,
    Այնտեղ բարձրացվել են ամեն գույնի դրոշներ
    Լեռնային Ղարաբաղում

    Երկու մեծ սեւ ագռավ
    Սալոր են խժռում ծառի վրայից
    Արդյո՞ք այլ քաղաք սիրում է ինձ…
    Իմ ընտրած անկլավում`
    Այնտեղ, ուր թաքնվում եմ,
    Լեռնային Ղարաբաղում:

    Մի օր այցելեք ինձ,
    Ես անվերջ ժամանակ ունեմ,
    Ու տեսարանը լավագույնն է
    Ամպերից վեր ու քաղաքում,
    Լեռնային Ղարաբաղում
    Լեռնային Ղարաբաղում
    Լեռնային Ղարաբաղում

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.12.2011), Lem (09.12.2011), Tig (09.12.2011), Նաիրուհի (13.12.2011), Ռուֆուս (09.12.2011)

  26. #659
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբի՝ գերմաներենին տիրապետող անդամներ, հլը մի թարգմանեք՝ տեսնենք ինչ են ասում, է՜...
    Ինչ լա՜վն ա երգը, գնացի քաշելու Ի դեպ last.fm-ում Einstürzende Neubauten-ի բոլոր երգերից Nagorni Karabach-ը երկրորդ ամենալսվող երգնա
    I may be paranoid but no android!

  27. #660
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանական հայտնի Einstürzende Neubauten խմբի երգացանկում նոր կոմպոզիցիա է տեղ գտել`«Լեռնային Ղարաբաղ» անունով. տեղեկացնում է novostink.ru-ն:
    Ժող, բայց երգը իրո՞ք նոր ա:
    Վիքիի ասելով էդ երգն ընդգրկող ձայնասկավառակը անցյալ տասնամյակում (անսովոր ա հնչում )` 2007-ին ա թողարկվել:

Էջ 44 80-ից ԱռաջինԱռաջին ... 3440414243444546474854 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •