User Tag List

Էջ 38 80-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #556
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջ աշխարհն այսօր քննարկում է սահմռկեցուցիչ տեսանյութը, որը նկարահանված է հնդկական Պատալպանի ջրվեժի մոտ: Տեսանյութում` երկու րոպեի ընթացքում խեղդվում է հինգհոգանոց ընտանիքը: Թե ինչ կարող էին անել ականատեսները` փրկելու համար ընտանիքի անդամների կյանքը, քննարկվում է ողջ աշխարհում:

    Բարոյական խնդիր է առաջանում յուրաքանչյուր այսպիսի օպերատորի համար. նկարե՞լ տեսանյութը, թե՞ մասնակից դառնալ ողբերգությանը: Հնդիկ զբոսաշրջիկ Գուարավ Պատիդարը տեսանկարել է, թե ինչպես է անսպասելի ալիքը սպանում հինգ մարդու` այն քսանից, ովքեր որոշել էին վազելով կտրել նշանակվոր հնդկական ջրվեժի` Պատալպանի հունը:

    Հնդիկ մահմեդականի ընտանիքը` Չհավի ազգանունով, մեկնել էր Պատալպանիի մոտ բացօթյա խնջույքի` նշելու ավագ դստեր` դիպլոմ ստանալը: Վերադառնալով տուն` տոնի բոլոր մասնակիցները սակավաջուր հունով վազում են հանդիպակաց ափ:

    Սակայն այն պահին, երբ ուրախ հնդիկները կատակներով անցնում էին հանդիպակաց ափ, գետում երևաց մի մեծ ալիք, որը, ըստ երևույթին, լեռներում տեղացած անակնկալ, բայց տեղատարափ մի անձրևի հետևանք էր:

    Առաջին տասնհինգը, արագ վազելով, անցնում է գետը, ապա աղջիկը հանկարծ որոշում է, որ չի ուզում թրջել իր ոտքերը և կանգ է առնում: Նրա հետևից կանգ է առնում նաև նրա եղբայրը` սպասելով ընտանիքի մյուս անդամներին:

    Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ եղբայրը կարող էր փրկվել, եթե կանգ չառներ ու վազելով անցներ գետը, սակայն նա որոշում է կանգ առնել:




    http://news.armeniatv.com/2011/07/%D...-%D5%A8%D5%B6/
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 24.07.2011, 22:39:


  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (24.07.2011), Lianik (24.07.2011), Life (28.07.2011), Աթեիստ (24.07.2011), Ապե Ջան (25.07.2011)

  3. #557
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեքսիկայում անհաջողակ խարդախին դատապարտել են 1955 տարվա ազատազրկման

    Մեքսիկայում 1955 տարվա ազատազրկման դատապարտել են մի խարդախի, ով էժան ավտոմեքենաներ էր խոստացել իր համերկրացիներին, ինչի դիմաց նրանք պետք է տեղադրեին մեքենաներում նրա ֆիրմայի գովազդ:

    Ինչպես հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍԸ, ավելին քան 800 մարդու խաբած Լուիս Գոնսալեսը նաեւ պետք է 2.4 մլն դոլարի տուգանք վճարի: Հաճախորդները պետք է վճարեին «սկզբնական կապիտալ» 2 հազար դոլարի չափով եւ սպասեին իրենց «նվերին»:

    Գրավիչ առաջարկը գայթակղել է 782 մարդու, ովքեր համբերատար սպասել են 3 տարի, մինչեւ հասկացել են, որ չեն ստանա իրենց մեքենաները, գրում է «Ավտոռամբլերը»:

    Գործի ուսումնասիրությունը տեւել է 7 տարի: Դատավարության արդյունքը կալանքի ռեկորդային չափն է ու զգալի գումարը, որը Գոնսալեսը պետք է վճարի:

    News.am

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.07.2011), Valentina (28.07.2011)

  5. #558
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգու տարածքը ապահովել է 10 Մբիթ/վրկ արագությամբ WiFi կապով

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ սա կենդանաբանական այգու համար առաջադիմական քայլ է:

    “Այս քայլով բարձրանում է նաեւ այցելուներին սպասարկելու մակարդակը: Քիչ են նման այգիները, որոնցում ցանկացած ոք կարող է մուտք գործել ինտերնետի լայնաշերտ տարածություն”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

    “Երբ ողջ այգու տարածքը համալրվի համացանցով, կգործի նաեւ ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանա ոչ միայն կողմնորոշվել տարածքում, այլեւ ստանալ հետաքրքրաշարժ տեղեկատվություն այգու եւ կենդանիների մասին”,-ասել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

    Նա տեղեկացրել է, որ սպիտակ սիրամարգների ազատավանդակում տեղադրվել է վեբ-տեսախցիկ, որը թույլ կտա կենդանիների խնամակալներին մշտապես հետեւել նրանց:

    “Կենդանիների խնամակալություն” ծրագիրը թույլ է տալիս 20 000-100 000 դրամ նվիրատվություն իրականացնելով` խնամել ձեր սիրելի կենդանիներին:
    Աղբյուր՝http://www.mediamax.am/am/news/society/1933/

    Էշը պարապ չի մնա

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (29.07.2011), Meme (29.07.2011)

  7. #559
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    “Այս քայլով բարձրանում է նաեւ կենդանիներին սպասարկելու մակարդակը: Քիչ են նման այգիները, որոնցում ցանկացած կենդանի կարող է մուտք գործել ինտերնետի լայնաշերտ տարածություն”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (29.07.2011), Freeman (10.08.2011), Rammstein (12.08.2011)

  9. #560
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթական «ինքնասպանությունը» բանակում. 19-ամյա զինվորի մահվան առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

    Հուլիսի 29-ին զորամասում ժամկետային զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:Համաձայն քրեական գործի` 19-ամյա զինվորը մարտական հենակետում իրեն ամրակցված ինքնաձիգից վիրավորել է իրեն, ինչը հանգեցրել է նրա մահվանը:Նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ այսօր` օգոստոսի 1-ին, ամենայն հավանականությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից կձերբակալվի զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձը:«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ին զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի սահմանին:ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ, ժամը 06:45-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում:
    http://news.am/arm/news/69732.html


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (02.08.2011)

  11. #561
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարդավառ ջան վարդավառ

    Իրանում արգելվեց «ջրոցին»
    11:30 • 03.08.11

    Իրանի իշխանություններն արգելել են քաղաքացիներին երկրի տարածքում զովանալու նպատակով միմյանց վրա ջուր լցնել։

    Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, անցած շաբաթ մի խումբ քաղաքացիներ Թեհրանի «Ջրի և կրակի» զբոսայգում 38 աստիճան շոգին զովանալու նպատակով «ջրոցի» են խաղացել։ Այնուհետև «ջրոցիի» մասնակիցներն իրենց լուսանկարները տեղադրել են տարբեր սոցիալական ցանցերում, որն էլ բոլորովին դուր չի եկել Իրանի իշխանություններին, որովհետև «լուսանկարներում պատկերված կանանց և տղամարդկանց թրջված հագուստն ընդգծում է նրանց մարմինը, իսկ կանանց գլխաշորերը սահում են նրանց գլխից։

    Թեհրանի ոստիկանապետ Հուսեին Սաջիդինյեն հայտարարել է, որ «ջրոցին» «հակասում է իսլամի արժեքներին և հասարակական կարգին» և քննադատել զբոսայգու տնօրինությանը։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ եթե նման բան կրկնվի, «ջրոցու» բոլոր մասնակիցները կձերբակալվեն և կպատժվեն։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.08.2011), Moonwalker (03.08.2011), Valentina (03.08.2011), VisTolog (03.08.2011), Ձայնալար (04.08.2011), Նաիրուհի (07.09.2011), Ռուֆուս (03.08.2011)

  13. #562
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիլնյուսի քաղաքապետը զրահամեքենայով ջարդուփշուր է անում անօրինական տեղերում կայանված ավտոմեքենաները )

    Քաղաքապետ Զուոկասը զրահամեքենայով անցնում է հեծանիվների համար նախատեսված կայանատեղում գտնվող Մերսեդեսի վրայով, մեքենայի սարսափահար տիրոջը բարևում, խորհուրդ տալիս մեքենան կայանել օրինական կայանատեղում, հետո ավլում է ապակիների բեկորները, նստում սեփական հեծանիվն ու գնում գործի )

    Բա սենց քաղաքապետ չունենայի՞նք ))

    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.08.2011), Chuk (03.08.2011), Life (03.08.2011), Lusina (03.08.2011), Moonwalker (03.08.2011), Rammstein (12.08.2011), Skeptic (03.08.2011), Tig (03.08.2011), Արէա (03.08.2011), Մանուլ (03.08.2011), Նաիրուհի (07.09.2011)

  15. #563
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կզարմանայի, որ Ֆեռառիի վրայով անցներ)))

  16. #564
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա սենց քաղաքապետ չունենայի՞նք ))
    Տո ունեցել ենք: Ուղղակի ոչ թե ավտոների այլ մարդկանց վրայով էր անցնում
    Իսկ եթե լուրջ, հա, խնդալու ա: Բայց պետք էր էս քաղաքապետին դատի տալ՝ ուրիշի գույքի ոչնչացման համար, գործից հեռացնել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար: Օրե՞նքի խախտումով ա կայանել մեքենան... է... օրենքի տառին համապատասխան պատժեք: Շատ խորացա, բայց դե չի կարելի սենց բաներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (03.08.2011), murmushka (10.08.2011), Ribelle (06.09.2011), VisTolog (03.08.2011), Արէա (03.08.2011), Արևածագ (04.08.2011), Ձայնալար (04.08.2011), Մանուլ (03.08.2011), Շինարար (03.08.2011)

  18. #565
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ 09:30-ԻՆ, ԿԱՎԱՐՏՎԵՆ 19:05-ԻՆ

    Դասաժամերը փոխելու վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռեւս հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Նրա խոսքով` մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու եւ երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով ԿԳՆ-ն ընդառաջել է Երեւանի քաղաքապետի առաջարկին` իր ենթակայության տակ գտնվող բուհերում փոխել դասերը սկսելու ժամերը:

    Ըստ Արմեն Աշոտյանի` այս փոփոխությունը կատարվել է առավոտյան ժամերին տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս քաղաքներում թեթեւացնելու համար:

    Ըստ այդմ` 2011-2012 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն հետեւյալ ժամանակացույցով`

    I հերթ

    1-ին ժամ – 09:30-10:10
    2-րդ ժամ – 10:15-10:55
    3-րդ ժամ – 11:05-11:45
    4-րդ ժամ – 11:50-12:30
    5-րդ ժամ – 12:50-13:30
    6-րդ ժամ – 13:35-14:15

    II հերթ

    7-րդ ժամ – 14:30-15:10
    8-րդ ժամ – 15:15-15:55
    9-րդ ժամ – 16:05-16:45
    10-րդ ժամ – 16:50-17:30
    11-րդ ժամ – 17:40-18:20
    12-րդ ժամ – 18:25-19:05

    աղբյուր՝ http://www.ysu.am

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.08.2011), Valentina (04.08.2011), VisTolog (04.08.2011), Ապե Ջան (05.08.2011)

  20. #566
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տո ունեցել ենք: Ուղղակի ոչ թե ավտոների այլ մարդկանց վրայով էր անցնում
    Իսկ եթե լուրջ, հա, խնդալու ա: Բայց պետք էր էս քաղաքապետին դատի տալ՝ ուրիշի գույքի ոչնչացման համար, գործից հեռացնել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար: Օրե՞նքի խախտումով ա կայանել մեքենան... է... օրենքի տառին համապատասխան պատժեք: Շատ խորացա, բայց դե չի կարելի սենց բաներ:
    Համաձայն եմ, հենց տեսածս պահին մտածեցի «էս ինչ եզություն ա»: Տուգանել կա, բան կա: Դե թեղ կարմիրի տակ անցնողներին էլ անձամբ բռնաբարի: Բայց դե շոու ա էլի: Մի օր ամբողջ աշխարհը իրան ցույց տվեց: Ու ասեց, որ սխալ տեղ կայանելը քխ ա: Էն մերսեդեսն էլ երևի ծանոթ մեկինն էր, ով փոխհատուցում կստանա:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.08.2011), Արևածագ (04.08.2011), Շինարար (04.08.2011)

  22. #567
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ 09:30-ԻՆ, ԿԱՎԱՐՏՎԵՆ 19:05-ԻՆ
    Ուֆ, ո՜նց եմ ներվայնացել... Մանկապարտեզը 8:30 ա, համալսարանը՝ 9:30, հիանալի է:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (10.08.2011)

  24. #568
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայտառակ տուրուդմփոց Ռոստովի դելֆինարիումում, ինչպես տեղեկացնում է Ռոսբալտ.ռու-ն անկարգ այցելուներին փորձում է ծեծել լկտի անվտանգության ծառայությունը, արդյունքը առավել քան զավեշտալի է, մի փոքր գինովցած այցելուները ովքեր տոնել էին Ռուսաստանի ՌԾՆ տոնը մի լավ քոթակ են տալիս դելֆինարիումի լկտի պահապաններին:





    Աղբյուր:


  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (05.08.2011)

  26. #569
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խեղճ սերբեր...

    Թուրքերը խաղադաշտում ոչխար են մորթել, սերբերը վախից հանդերձարան են վերադարձել
    14:25 • 10.08.11

    Թուրքերը ֆուտբոլային հանդիպմանը ոչխար են զոհաբերել, ինչն ապշեցրել ու վախեցրել է սերբ ֆուտբոլիստներին։

    Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Թուրքիայում «Սիվասփոր»–«Ռադ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

    «Խաղը դեռ չէր սկսվել։ Երբ հանդերձարանից դուրս եկանք, տեսնենք՝ թուրքերը մի ոչխար են տանում։ Կարծեցինք՝ նրանց թիմի թալիսմանն է։ Մեկ էլ տեսնենք՝ ինչ–որ մեկը եկավ՝ ձեռքին մի մեծ դանակ ու մորթեց կենդանուն։ Իրականում շատ վախեցանք և հանդերձարան վերադարձանք»,– պատմել է Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի խաղացողը։

    «Երբ խաղը սկսվեց, խաղադաշտ վերադարձանք ու տեսնենք ինչ, թուրք ֆուտբոլիստների ձեռքերն ամբողջությմաբ արյան մեջ էին։ Ահավոր տեսարան էր։ Նման բան չէինք սպասում։ Այս ամենը շատ բացասական ազդեցություն ունեցավ խաղի ընթացքի վրա, որը մենք պարտվեցինք 4-1 հաշվով։ Այն, ինչ տեսա Թուրքիայում, երբեք չեմ մոռանա»,- պատմել է սերբ ֆուտբոլիստը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (10.08.2011), _Հրաչ_ (10.08.2011)

  28. #570
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեղճ սերբեր...

    Թուրքերը խաղադաշտում ոչխար են մորթել, սերբերը վախից հանդերձարան են վերադարձել
    14:25 • 10.08.11

    Թուրքերը ֆուտբոլային հանդիպմանը ոչխար են զոհաբերել, ինչն ապշեցրել ու վախեցրել է սերբ ֆուտբոլիստներին։

    Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Թուրքիայում «Սիվասփոր»–«Ռադ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

    «Խաղը դեռ չէր սկսվել։ Երբ հանդերձարանից դուրս եկանք, տեսնենք՝ թուրքերը մի ոչխար են տանում։ Կարծեցինք՝ նրանց թիմի թալիսմանն է։ Մեկ էլ տեսնենք՝ ինչ–որ մեկը եկավ՝ ձեռքին մի մեծ դանակ ու մորթեց կենդանուն։ Իրականում շատ վախեցանք և հանդերձարան վերադարձանք»,– պատմել է Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի խաղացողը։

    «Երբ խաղը սկսվեց, խաղադաշտ վերադարձանք ու տեսնենք ինչ, թուրք ֆուտբոլիստների ձեռքերն ամբողջությմաբ արյան մեջ էին։ Ահավոր տեսարան էր։ Նման բան չէինք սպասում։ Այս ամենը շատ բացասական ազդեցություն ունեցավ խաղի ընթացքի վրա, որը մենք պարտվեցինք 4-1 հաշվով։ Այն, ինչ տեսա Թուրքիայում, երբեք չեմ մոռանա»,- պատմել է սերբ ֆուտբոլիստը։

    Tert.am
    փաստորեն «Սիվասփոր»-ի վայրենությունից «Ռադ» են էղել...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (10.08.2011), VisTolog (10.08.2011), _Հրաչ_ (10.08.2011), Ձայնալար (10.08.2011)

Էջ 38 80-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •