Էս հիշեցի:
Էս հիշեցի:
1in.amԵվա Ռիվասին վիրահատել է Գագիկ Բեգլարյանը
Մայիսի 27-ի երեկոյան ընտանիքի պլանավորման կենտրոնում (նախկին 2-րդ ծննդատուն), վիրահատել են Եվա Ռիվասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանից:
«Եվան պետք է մասնակցեր «Գոհար» համույթի բացօթյա համերգին, սակայն փորձի ժամանակ նա սուր ցավեր է զգացել որովայնի շրջանում և չի կարողացել շարունակել այն: Նրան տարանք հիվանդանոց, որտեղ բժիշկները մանրամասն հետազոտությունից հետո անհապաղ վիրահատելու որոշում կայացրին: Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը»,- ասաց Վալերի Սահարյանը:
«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց նաև ընտանիքի պլանավորման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի հետ, ով վստահեցրեց, որ երգչուհին այժմ իրեն շատ լավ է զգում:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել, այսօր արդեն Եվան քայլում է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը:
Վիրահատության մանրամասները չեն հրապարկվում Եվա Ռիվասի խնդրանքով:
գեշ աղջիկների նավսերից![]()
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
![]()
![]()
ԹերթԲանգլադեշում կինը ինքապաշտպանվելիս կտրել է չարագործի սեռական օրգանը
Բանգլադեշի 40–ամյա բնակչուհի Մոնժու Բեգումը կտրել է իրեն բռնաբարելու փորձ արած տղամարդու առնանդամը, ինչից հետո սեռական օրգանը որպես ապացույց տարել է ոստիկանություն՝ հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։
Կնոջ խոսքերով, որն ունի ամուսին և երեք երեխա, նրա հարևան Մոզամել Խակ Մազին ներխուժել է իր խրճիթը և հարձակվելով՝ փորձել է բռնաբարել իրեն։
«Շատ արտասովոր դեպք է. որքան ես գիտեմ, առաջին անգամ է կինը որպես ապացույց ոստիկանական բաժանմունք ներկայացնում տղամարդու կտրված սեռական օրգանը»,– արձագանքել են ոստիկանությունում։
Վիրաբույժներն ասում են, որ տղամարդու առնանդամը վերականգնել անհնար է, և իրենք այժմ փորձում են միջոցներ ձեռնարկել, որ գոնե հեշտացնեն միզելու գործընթացը։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քրիստիանո Ռոնալդու
Ֆուտբոլիստի առաջին լուսանկարը որդու հետ
Պապարացիներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուին իր 10 ամսեկան որդու հետ: Նրանք հանգստանում են Պորտուգալիայում: Ի դեպ, լուսանկարից նկատելի է` որքան նման է որդին հորը: Բացի արտաքին նմանությունից, տղան արդեն Քիրիստիանոյի նման նորաձեւ է
:
Հայր եւ որդի Ռոնալդուներին ընկերակցում էր ավագ Ռոնալդուի ընկերուհին` մոդել Իրինա Շեյքը: Հիշեցնենք, որ Իրինան ոչ մի սկանդալ չբարձրացրեց մեկ տարի առաջ, երբ իմացավ, որ իր փեսացուն պատրաստվում է հայր դառնալ: Քրիտիանուի որդու մայրը 20-ամյա բրիտանացի ուսանողուհի Դոլորոսն է, ում հետ ֆուտբոլիստը հանդիպել էր լոնդոնյան բարերից մեկում:
Ռոնալդուն ճանաչել է հայրությունը եւ հոգ է տանում որդու մասին: 20-ամյա ուսանողուհին եւս հոգ է տանում բալիկի մասին: Ռոնալդուն վերջերս այս հայտարարությամբ է հանդես եկել. “Իհարկե, ես փոխում եմ բալիկիս տակդիրները: Դա աշխարհում ամենից հաճելի զբաղմունքը չէ, բայց ես, միեւնույն է, անում եմ”:
bravo.am
Բջջային հեռախոսները առաջացնում են ուղեղի ռակ
Այս նորությունը տեղակայված է եվրոնյուզի նորությունների առաջին էջում, հետևապես, այն կարելի է համարել լրջագույն նորություն…
Աղբյուր
ՄԱԿ-ը հանդես է եկել աշխարհում թմրանյութերի օրինականացման օգտին
Հունիս 02, 2011 | 16:50
ՄԱԿ-ի գլոբալ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ողջ աշխարհում թմրանյութերի օրինականացումը եւ թմրամոլների քրեական հետապնդման դադարեցումը ավելի արդյունավետ միջոց կլինեն, քան թմրանյութերի տարածման դեմ պայքարը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Մեքսիկայի, Կոլումբիայի եւ Բրազիլիայի նախկին նախագահները, հունիսի 2-ին, հաղորդում է BBC-ն:
Փորձագիտական զեկույցում նշվում է, որ թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է թմրավաճառքի եւ կազմակերպված հանցավորության ուժեղացման: Ընդ որում, դրա դեմ պայքարը միլիոնավոր դոլարներ եւ մարդկային կյանք է արժենում:
1998-2008 թվականներին օպիումի սպառումն աճել է 35 տոկոսով, կոկաինինը` 27 տոկոսով, մարիխուանայինը` 8,5 տոկոսով:
news.am![]()
պրինցիպով տղայա եղել...
Աղբյուր՝ 1ին.ամԻնքնասպանությունը հաջողվել է 11-րդ անգամից
Կալիֆոռնիայի բնակչին հաջողվել է իր կյանքին վերջ տալ` 11 անգամ գործած ինքնասպանությունից հետո: Այս մասին հաղորդում է KTLA հեռուստաալիքը:
Վերջին «հաջողված» փորձը տեղի է ունեցել հունիսի 3-ին, սակայն դրա մասին միայն այսօր է հայտնի դարձել: 41-ամյա Ֆրանցիսկո Սոլոմոն Սանչեսը թռել է էստակադի վրայից: Նա ընկել է երթևեկելի մասին, ուր նրա վրայով առնվազն մեկ մեքենա է անցել: Ժամանած բժիշկները հաստատել են նրա մահը:
Երբ ոստիկանները պարզել են ինքնասպանի անձը, հայտնի է դարձել, որ նա բազմիցս ինքնասպանության փորձեր է արել. ավելի քան տաս անգամ թռել է կամ սպառնացել է թռնել էստակադներից ու բարձրահարկ շենքերից:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Թուրքական «Ֆեներբահչե»-ի երգերից մեկի երաժշտությունը հայկական «Զարթնիր լաո»-ն է (վիդեո)
Ամիսներ առաջ թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թեւի կայքի անունից YouTube-ում հայտնվել է մի երգ, որի երաժշտությունը նույնությամբ կրկնօրինակված է հայկական «Զարթնիր լաո» երգից։
![]()
Շոկ. Lady GaGa-ն մերկացրել է հետույքը, հանդիսատեսին ներկայանալով փշոտ սթրինգով
Այս շաբաթ հայտնի ամերիկացի երգչուհի Lady GaGa-ն կրկին կարողացել է շոկի մեջ գցել հասարակությանն իր տարօրինակ հագուստով, հաղորդում է NEWSru Israel-ը:
Նյու յորքում CFDA Fashion մրցանակաբաշխության ժամանակ, նա հանրությանն է հայտնվել անսովոր երեկոյան զգեստով: Նրա սեւ զգեստին ամրացված է եղել սեւ շղարշե սիրամարգի պոչ: Երգչուհու ոտքերին հսկայական պլատֆորմներով կոշիկներ են եղել, իսկ գլխին` Մալվինայի փիրուզագույն պարիկ:
Սակայն Lady GaGa-ն ամենամեծ անակնկալը թողել էր վերջում: Երբ նա մրցանակն ստանալուց հետո հեռանում էր բեմից, «սիրամարգի պոչը» պոկվել է եւ հանդիսատեսի առաջ բացվել է երգչուհու հետույքը:
Նրա հագին եղել է «փշոտ» սթրինգ, որը հիշեցնում է դինոզավրի պոչ: Բուռն ծափահարությունների ներքո, մրցանակը հանձնող Գանը կանգնեցրել է երգչուհուն, ցուցադրաբար դիտել նրա հետույքը եւ զարմացած տարուբերել գլուխը:
copypaste.am
Աղբյուր՝ 1ին.ամՀայերի պահանջով «Ֆեներբահչե»-ի երկրպագուներն այլևս չեն երգի «Զարթի՛ր, լաո»-ն
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վերջին շրջանում Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից կողմից երգվող «Թշնամին պարտվելու է, հաղթանակը մոտ է» մարշի երաժշտությունը «հայ ազգայնականների» «Զարթի՛ր, լաո» երգինն է, որը լի է «հակաթուրքական արտահայտություններով»։
Թուրքիայում և մի շարք այլ երկրներում բնակվող տասնյակ հայեր, տեսնելով դա Youtube-ում, պահանջել են դադարեցնել իրենց երգի կատարումը և մեծ քանակությամբ «հայհոյանքներով լի» մեկնաբանություններ թողել։
«Թշնամին պարտվելու է, հաղթանակը մոտ է» մարշի հեղինակ և «Ֆեներբահչե»-ի մոլի երկրպագու Հաքան Յավուզը հայտնել է, որ իրենք «չեն իմացել», թե այդ երգի բնօրինակը պատկանում է հայերին. «Եթե նախապես իմանայինք այդ մասին, ապա այդպիսի բան չէինք անի։ Այսուհետ մենք չենք երգի այդ երգը»։
Հիշեցնենք, որ երգի թուրքական տարբերակում առկա էին այսպիսի տողեր. «Հագի՛ր մարզազգեստդ, դո՛ւրս արի խաղադաշտ, սիրտդ մեջտեղ հանիր, ցո՛ւյց տուր կատաղությունդ, հաղթի՛ր թշնամուն, հաղթանակը մոտ է, կյանքդ տո՛ւր «Ֆեներբահչե»-ին»։
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Moonwalker (10.06.2011), Tig (10.06.2011), VisTolog (10.06.2011), Արէա (10.06.2011), Արևածագ (10.06.2011)
Սահմռկեցուցիչ դեպք Աշտարակում. 54-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 4 տարեկան երեխայի նկատմամբ
Աշտարակ քաղաքում մայիսի վերջին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, 54-ամյա տղամարդը`Ռուբիկ Պ.-ն, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 4 տարեկան երեխայի նկատմամբ:
Այս առնչությամբ, ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին հետեւյալը. «Մայիսի 31-ին Աշտարակ քաղաքի մի բնակչուհի հայտարարություն է տվել ոստիկանության Աշտարակի բաժնում, որ նույն քաղաքի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ:
Դեպքի առթիվ, հունիսի 1-ին Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (միչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Ամենայն հավանականությամբ, ոստիկանության ահազանգողը եղել է երեխայի մայրը:
News.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ