http://www.tariff.am/ լավ բան են մտածել, նոր իմացա որ սենց կայք կա,
եթե ծանոթ չես Հայաստանի բջջային օպերատորների սակագնային պլաններին, ըստ քո բջջայինով կատարած գործողությունների որոշում է քեզ առավել հարմար սակագնային պլանը…
ԱղբյուրԳործարկվել է Tariff.am-ի բջջային տարբերակը
Նորաբաց www.tariff.am կայքն այժմ հնարավորություն է տալիս իր այցելուներին օգտվել նաև կայքի բջջային տարբերակից: Բջջային հեռախոսից մուտք գործելով կայք՝ այցելուն կարող է լիարժեք կերպով օգտվել կայքի բոլոր հնարավորություններից:
Tariff.am-ի նպատակն է հասկանալի դարձնել առաջարկվող բազմաթիվ պլանների սակագները և հնարավորություն տալ հաճախորդին կատարել ճիշտ ընտրություն: Այն հնարավորություն է տալիս, պատասխանելով որոշակի քանակությամբ հարցերի, ընտրել ՀՀ տարածքում գործող բջջային օպերատորների (Beeline, VivaCell-MTS, Orange) կողմից առաջարկվող սակագնային պլաններից լավագույնը և մատչելին:
Բջջային տարբերակով դիտելիս ցանկության դեպքում կարելի է սեղմել կայքի ներքևի հատվածում գտնվող «Կայքի ամբողջական տարբերակ» հղման վրա և մուտք գործելով այնտեղ՝ օգտվել կայքի ամբողջական տարբերակից:
Կայքում տեղադրված սակագները պարբերաբար թարմացվում են: Լավագույն սակագնային պլանի առաջարկություն ստանալուց հետո այցելուն կարող է այցելել նաև օպերատորի վեբ-կայքի կոնկրետ սակագնային փաթեթին: Շուտով կլինեն նոր ոլորտներ, նոր սակագներ:
Էջանիշներ