User Tag List

Էջ 27 80-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #391
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարուհի Փոստանջյանի եղբայրը ձերբակալվել է
    18:26 • 23.02.11

    ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Հույս» ՀԿ նախագահ, ակտիվիստ Լալա Ասլիկյանի տարածած հաղորդագրությունից։

    Ասլիկյանը նշում է, որ Տիգրան Փոստանջյանը 2011թ. փետրվարի 18-ին դատախազության պաշտոնական կայքից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

    «Չորս օր վարույթն իրականացնող մարմինը, չձեռնարկելով որևէ միջոց լսելու Տիգրան Փոստանջյանին, այդ ընթացքում, ըստ մեր ունեցած տվյալների, կեղծ ցուցմունքներ է կորզել տարբեր անձանցից, և այսօր` փետրվարի 23-ին, ԱԱԾ քննչական ծառայությունն առանց հիմքերի նրան ձերբակալել է:

    Մեզ համար, և վստահ ենք` ողջ քաղաքացիական հասարակության համար այդպես էլ անհայտ մնաց էությամբ զավեշտալի այն հարցը, թե այս «գործը» ինչ հույժ կարևորություն ուներ, որ դրանով զբաղվում է հանրապետության անվտանգությունն ապահովելու կոչված կառույցը` պետության Ազգային անվտանգության ծառայությունը:

    Այժմ Տիգրան Փոստանջյանը գտնվում է ԱԱԾ-ի ժամանակավոր պահման մեկուսարանում և ինչպես հայտնեցին մեկուսարանից, քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

    Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնավորապես, Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազար դրամ վարձատրություն:

    Դեպքի առիթով Զարուհի և Տիգրան Փոստանջյանները հայտարարել են, որ քրեական գործի հարուցումը կապված է Զարուհի Փոստանջյանի քաղաքական և քաղաքացիական գործունեության հետ։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #392
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիրն էն ա, որ բոլոր լրատվամիջոցներում նշվում է Քր. Օր. ինչ-որ 3111 հոդվածի մասին, այնինչ քրեական օրենսգիքն ինչքան գիտեմ ընդամենը 398 հոդված ունի.....

    Սաղ իրարից թխում են, նույն անկապ սխալով....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (23.02.2011), Freeman (05.03.2011), Jarre (08.03.2011), Kuk (23.02.2011), Tig (24.02.2011)

  4. #393
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն էն ա, որ բոլոր լրատվամիջոցներում նշվում է Քր. Օր. ինչ-որ 3111 հոդվածի մասին, այնինչ քրեական օրենսգիքն ինչքան գիտեմ ընդամենը 398 հոդված ունի.....

    Սաղ իրարից թխում են, նույն անկապ սխալով....
    Էն օրը հատուկ բացել նայել եմ։ Որ ասեց 3111-րդ, մի պահ ասեցի՝ արա, էս ինչ կրիմինալ ազգ ենք, որ հանցագործության մինիմում 3111 տեսակի համար էդքան հոդված կա...
    Վերջին խմբագրող՝ davidus: 23.02.2011, 19:19:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.03.2011)

  6. #394
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող ա արանքը մի տեղ կետ կա, ասենք 311 հոդվածի առաջի կետով

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.03.2011)

  8. #395
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա արանքը մի տեղ կետ կա, ասենք 311 հոդվածի առաջի կետով
    Չէ, ոնց հասկացա ընդամենը մի հատ մեկ ա ավել գրվել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #396
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ոնց հասկացա ընդամենը մի հատ մեկ ա ավել գրվել
    Ու սաղի մոտ հետաքրքիր կերպով համընկել ա էդ մի հատ ավել մեկը.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.03.2011)

  11. #397
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու սաղի մոտ հետաքրքիր կերպով համընկել ա էդ մի հատ ավել մեկը.....
    Որ քոփի են անում, էդ ջանդամ, բայց որ առանց կարդալու են քոփի անում, էդ տխուր ա, իսկ եթե կարդալով են քոփի անում, ու սենց վրիպակը չեն շտկում, էդ արդեն ողբալի ա Իրավագիտությունից հեռու մարդն էլ պետքա որ նկատի, որ մենակ քր. օր.-ը դժվար թե 3000 հատ հոդված ունենա
    Վերջին խմբագրող՝ Kuk: 23.02.2011, 20:08:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.03.2011), Lianik (23.02.2011), My World My Space (23.02.2011), Tig (24.02.2011)

  13. #398
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ քոփի են անում, էդ ջանդամ, բայց որ առանց կարդալու են քոփի անում, էդ տխուր ա, իսկ եթե կարդալով են քոփի անում, ու սենց վրիպակը չեն շտկում, էդ արդեն ողբալի ա Իրավագիտությունից հեռու մարդն էլ պետքա որ նկատի, որ մենակ քր. օր.-ը դժվար թե 3000 հատ հոդված ունենա

    Ամենածավալունը Քաղաքացիական օրենսգիրքն ա, էն էլ իտավո 1293 հոդված ա.....
    էս գրող լրագրողներն էլ կամ բութ են կամ անուշադիր կամ ալարկոտ, կամ բոլորը միասին.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (23.02.2011)

  15. #399
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենածավալունը Քաղաքացիական օրենսգիրքն ա, էն էլ իտավո 1293 հոդված ա.....
    էս գրող լրագրողներն էլ կամ բութ են կամ անուշադիր կամ ալարկոտ, կամ բոլորը միասին.....
    Տո քաղաքացիականն էլ, վարչականն էլ, աշխատանքայինն էլ, սաղ գումարենք քրեականին, էլի 3000 չի դզվելու
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (23.02.2011)

  17. #400
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել
    13:40 • 24.02.11

    Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

    Մասնավորապես` «168 ժամ» օրաթերթի` 2011թ. փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել է հոդված «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու և վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել և եղունգներով ճանկռել նրան` այնուհետև նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին, ով նաև հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն:

    Վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ 2011թ. փետրվարի 15-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

    Արմավիրի մարզի դատախազի հանձնարարությամբ նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով նախաքննական մարմինը ստուգման ենթակա է դարձրել նաև սույն քրեական գործի վերաբերյալ մամուլի հրապարակումները:

    Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.02.2011), Lianik (24.02.2011), My World My Space (24.02.2011), Smokie (25.02.2011), Հայուհի (24.02.2011)

  19. #401
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվազովսկու նկարը կվերադառնա Երևան


    21 տարի անց Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» գողացված նկարը մի քանի շաբաթից կլինի Երևանում: Այս մասին «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ասաց արվեստաբան, Այվազովսկու մասին գրքերի հեղինակ Շահեն Խաչատրյանը:

    1996թ. Հայաստանի «ԱՕՔՍ»-ի ցուցասրահից Այվազովսկու նկարը գողացվել էր: Արվեստաբանի հաղորդմամբ, նկարը գտնվելուց հետո տեղափոխվել և այժմ գնտվում է Մոսկվայի քննչական վարչությունում:

    Շահեն Խաչատրյանը պատմեց, որ ինքն անձամբ է գնացել Մոսկվա և ներկայացրել անհրաժեշտ փաստերը նկարի գողացման մասին, որից հետո հաստատվել է, որ նկարը գողացված է:

    Արվեստաբանը նշեց, որ նկարը շատ քիչ է վնասվել. գողանալու ժամանակ այն դանակով կտրել էին և առանց շրջանակի տարել սրահից:

    «Մոսկվայում նկարի վաճառքը որոշվել էր սկսել 600 հազար դոլարից, բայց գինը կարող էր հասնել անգամ մեկ միլիոնի»,- նշեց արվեստաբանը:

    1875թ. ստեղծված կտավը մի քանի շաբաթ հետո կբերվի Հայաստան:



    Աղբյուրը
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (01.03.2011), Lusina (03.03.2011), Moonwalker (01.03.2011), Valentina (01.03.2011)

  21. #402
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրդեհ Վանաձորում

    Վանաձորի Չերկասի փողոցի 2 շենքի 5-րդ բնակարանում բռնկված հրդեհից զոհվել են երկու և չորս տարեկան երեխաներ։

    Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու Լոռու քննչական բաժնի աշխատակիցները։

    «Առաջին լրատվականի» թղթակիցը նույնպես դեպքի վայրում է, մանրամասները` ավելի ուշ։
    Աղբյուրը

    4 տարեկան աղջիկ, 2 տարեկան տղա: Տանը մենակ էին, ասում են, որ մայրը հաճախ էր իրանց գիշերով տանը մենակ թողնում, դուռը բանալիով փակում ու գնաւմ: Երբ հարեւանները նկատել են հրդեհը, բայց արդեն ուշ էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianik (03.03.2011)

  23. #403
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուրը

    4 տարեկան աղջիկ, 2 տարեկան տղա: Տանը մենակ էին, ասում են, որ մայրը հաճախ էր իրանց գիշերով տանը մենակ թողնում, դուռը բանալիով փակում ու գնաւմ: Երբ հարեւանները նկատել են հրդեհը, բայց արդեն ուշ էր:
    փոքրիկները մահացել են ոչ թե բուն հրդհից (մարմնի վրա ոչ մի վնասված տեղ), այլ ծխահարությունից... մեկ էլ միգուցե մարդկային անտարբերությունից.... ((

    հ.գ. հարևանները վախեցել են դուռը կոտրել...................................
    Վերջին խմբագրող՝ Lianik: 03.03.2011, 16:24:

  24. #404
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կիրկորովի հավատը չէր գալիս, որ ինքը Բաքվում է, Ալեգրովան կարողացել է իրեն զսպել

    Նախօրեին`մարտի 2-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն, որին մասնակցել են Ալեքսանդր Սերովը, Լայմա Վայկուլեն, Իրինա Ալեգրովան, Կրիստինա Օրբակայտեն, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Լեոնտևը, Լարա Ֆաբիանը:

    Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ամենաբուռն ողջույններով և ամենամեծ քանակությամբ ծաղիկներով է ուղեկցվել Ֆիլիպ Կիրկորովի ելույթը, ով առաջին անգամ էր հանդես գալիս Բաքվում: Մինչ համերգը ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» պահանջում էր արգելել Կիրկորովին և Ալեգրովային երկիր մուտք գործել իրենց երկիր հայկական արմատներ ունենալու պատճառով:

    «Հավատս չի գալիս, վերջապես ես Բաքվում եմ: Սա ինձ համար պատմական օր է: Քաղաքում զբոսնելիս ես ապշում էի մարդկանց հյուրընկալությունից: Անցորդները ժպտում էին ինձ, ավտոբուսներից մարդիկ ձեռքերն էին թափահարում, հրավիրում էին խանութներ: Շնորհակալ եմ Իգոր Կրուտոյից, որ ինձ հնարավորություն ընձեռեց Բաքվում ելույթ ունենալ: Ես երազում եմ Բաքվում մեծ համերգային ծրագրով հանդես գալու մասին»,- համերգի ժամանակ նշել է Կիրկորովը: Բեմից հեռանալիս Կիրկորովը բացականչել է «Բաքու, ես հրաժեշտ չեմ տալիս քեզ»:

    Բաքվում ապրած Իրինա Ալեգրովան սահմանափակվել է ընդամենը Իգոր Կրուտոյին գովերգելով: Միաժամանակ, հանդիսատեսը նրան ծաղկեփնջերով է ողողել:
    03.03.2011 16:01 epress.am

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.03.2011)

  26. #405
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանացի մաթեմատիկոս Յոակիմ Ռիտցեյգը (Joachim Rittsteig) տարիներ շարունակ ուսումնասիրելով "Դրեզդենյան Կոդեքսը", հայտնաբերել է Մայաների անհետացած գանձը: "Դրեզդենյան Կոդեքսը" Մայաներց մնացած ամենամեծ "գիրքն" է: Մոտ երեքուկես մետր երկարության, յոթանասունից ավելի էջից կազմված այս հիերոգլիֆների ուսումնասիրության ժամանակ, Ռիտցեյգը "կարդում" է Մ.Թ.Ա. 666 թվականի Հոկտեմբերի 30-ին երկրաշարժի պատճառով ջրասույզ եղած Մայաների մայրաքաղաքի և այնտեղ պահվող "գրադարանի" մասին: "Գրադարանը" կազմված է 2156 ոսկյա տախտակներից, որոնց վրա գրված են Մայաների "օրենքները": Մայրաքաղաքը անվանված է… Ատլան
    Կոդեքսը նկարվել է տասներեքերրորդ դարում մայա քրմերի կողմից, նրանց մշակույթից մնացած ամենածավալուն ինֆորմացիան է: Առավել հայտնի է իր ճշգրիտ օրացույցով և դրա հետ կապված "արմագեդոնյան" աժիոտաժով: Բանն այն է, որ այս օրացույցն ավարտվում է 2012 Դեկտեմբերի 21-ին: Եվ սա առիթ է տվել որոշ "մարգարեների" ասելու, որ այդ օրն աշխարհի վեջին օրն է (կամ վերջի սկզբի օրը):
    Գվատեմալայի Իզաբալ լճի հատակը ռադարներով ուսումնասիրելուց հետո, համոզվել են, որ իրոք բնակավայր կա ջրի տակ, որի ամրոցի մեջ երևում է նաև "գրադարանը": Գիտնականը վստահ է, որ գիտի գանձի տեղը 10 սմ-ի ճշտությամբ: Գտնվելիք ոսկին միայն գնահատված է մոտ 290 դոլար, իսկ թե ինչ գիտական արժեք կլինի՝ դժվար է ասել… բա, որ պարզվի Ատլանտիդան են գտե՞լ, ու դա էլ լինի 21.12.2012 ին

    Կարդացի այստեղ. http://www.latindailyfinancialnews.c...guatemala.html
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fansheta (09.06.2011), Freeman (05.03.2011), V!k (04.03.2011), Valentina (04.03.2011), Նարե (04.03.2011)

Էջ 27 80-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •