Բրիտանացի երաժիշտ սըր Էլթոն Ջոնը և նրա զուգընկեր կանադացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆերնիշը վերջնականապես որոշել են, թե ով է պաշտոնապես գրանցվելու որպես նրանց որդեգրած երեխայի հայր:Փաստաթղթերում սըր Ջոնը գրանցել է իբրև երեխայի հայր, իսկ Ֆերնիշը իբրև մայր:
"The Daily Mail"-ը նշում է, որ գեյ զույգերի մեծամասնության մոտ իբրև հայր նշվում է երեխայի բիոլոգիական հայրը: Երեխան ծնվել էր սուրրոգատ մորից կաթոլիկ ծեսով Սբ. Ծննդյան օրը: Նրան կոչել են Զաքարի Ջեքսոն Լևոն Ֆերնիշ-Ջոն: Թե՛ հայրը, և թե՛ «մայրը» ներկա են եղել ծննդաբերությանը: ԶԼՄ-ների վկայությամբ երեխան Ֆերնիշ-Ջոն զույգի վրա «նստել է» 1 մլն դոլլար: Մինչ այս երեխան զույգը մտադրվել էր որդեգրել Դոնեցկի շրջանի մանկատներից մեկի մի երեխայի, սակայն այդ փորձը ձախողվել էր, քանի որ Ուկրաինայի օրենսդրությունը չի ճանաչում միասեռական ամուսնությունները:



Աղբյուրը

Ինչ ասես կլսես: