Գյումրու քաղաքապետն ընդդեմ երեխաների
2010-12-28 11:21:48
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախօրեյին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ) արգելել է Գյումրու թիվ 12, 23 և 24 մանկապարտեզների վարիչներին ընդունել երեխաների համար ուղարկված տոնական նվերները:
Բանն այն է, որ տոնական նվերներ քաղաքում բաժանել են ոչ հանրապետական կողմնորոշման անձիք` գործարաններ, քաղաքական գործիչներ:
Փոխարենը Ղուկասյանը զլացել է առանց նվերի մնացած երեխաներին սեփական նախաձեռնությամբ նվերներ ուղարկել: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը իրեն հռչակել է հավատացյալ, գյումրեցիների մասին օր ու գիշեր մտածող մարդ:
Մեր տեղեկություններով նվերներից զրկված երեխաների ծնողներ բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Վարդան Ղուկասյանի և մանկապարտեզների տնօրենների: Այս մասին հաղորդում է նեոնյուզ.ամ կայքը:
Էջանիշներ