User Tag List

Էջ 12 80-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #166
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ դուք գիտեք, որ Ճապոնիայում թաղման ժամանակ ներկա գտնվողները գրանցվում են (այսօր ֆիլմում աkանատես եղա). դե երևի` իմանան թe ում թաղմանը երբ գնան`քանի հգով գնան, մեկել փող հավաքողին ինչքան գումար տան

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  2. #167
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Nokia հեռախոսի պայթյունից մարդ է մահացել

    23-ամյա մի հնդիկ մահացել է Nokia բջջային հեռախոսի պայթյունից: Այս մասին են վկայում պայթած բջջայինի մնացորդներ, որոնք հայտնաբերվել են դիակի կողքին:Հնդկաստանի կապի և ՏՏ նախարար Սաչին Պիլոտը անձամբ կարգադրել է իրավապահ մարմիններին հետաքննել մահվան հանգամանքները, հաղորդում է The Times of India-ն:

    Չորեքշաբթի պարբերականը հաղորդեց, որ 23-ամյա հովիվ Գոպալ Գուջարին գտել են մահացած Բանդա գյուղից ոչ հեռու: Դիակի կողքին գտնվել են պայթած հեռախոսի մասերը, իսկ մահացածի աջ ականջին, ուսին ու վզին եղել են ծանր այրվածքներ: Մասնագետների խոսքով` դիակը հայտնաբերվել է դեպքից ավելի քան 12 ժամ հետո:

    Պայթյունը տեղի է ունեցել հեռախոսով խոսելու ժամանակ: Ոստիկանությունը դիակի կողքին գտել է Nokia 1209 հեռախոսի մնացորդները: Ենթադրվում է, որ պայթյունն առաջացել է հեռախոսի կառուցվածքային թերության կամ մարտկոցի պատճառով:

    Այս տարվա հունվար ամսին նման մի դեպք պատահել էր չինացի մի կնոջ հետ. նա խոսում էր հեռախոսով իր ամուսնու հետ, երբ բջջայինը միացել էր հոսանքին ու հոսանքահարել կնոջը:

    2007թ. հուլիսին մարտկոցի պայթյունի արդյունքում մահացել էր ևս մեկ չինացի: Պայթյունի պահին հեռախոսը գտնվել էր ծոցագրպանում և վնասել էր կրծքավանդակն ու սիրտը:

    Մի քանի երկրներ, այդ թվում` նաև Հնդկաստանը, փորձում են պայքարել անորակ մարտկոցների ներկրման դեմ: Nokia-ն 2004թ. ընդունեց մի որոշում, ըստ որի`ընկերության արտադրության բոլոր մարտկոցների վրա փակցվում է հոլոգրաֆիկ նշան:
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (19.08.2010), ministr (20.08.2010), Moonwalker (19.08.2010), Rammstein (27.08.2010), Smokie (31.08.2010), tikopx (19.08.2010), VisTolog (19.08.2010), Հայուհի (14.09.2010)

  4. #168
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ինչուիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրվում է, որ պայթյունն առաջացել է հեռախոսի կառուցվածքային թերության կամ մարտկոցի պատճառով:
    Զարմանալու բան առանձնապես չկա: Պարզապես իրոք գոյություն ունեն Նոկիայի որոշ տիպի մարտկոցներ (իհարկե՝ ոչ օրիգինալ), որոնք երբեմն կարող են պայթել:

  5. #169
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալու բան առանձնապես չկա: Պարզապես իրոք գոյություն ունեն Նոկիայի որոշ տիպի մարտկոցներ (իհարկե՝ ոչ օրիգինալ), որոնք երբեմն կարող են պայթել:
    ետի պարզա,սաղս էլ գիտենք,բայց որ մարդ մահանա մի քիչ դաժանա,վերջերս ամերիկացի մի աղջկա ձեռքում I POD եր տրաքել,և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  6. #170
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    սաղս էլ գիտենք
    Բացառվում ա:
    Ու հետո, պայթյուն էլ ա լինում պայթյուն էլ:

  7. #171
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսողության համար ամենաանվտանգ տառատեսակը Verdana–ն է



    ԱՄՆ–ի Տեսողական էրգոնոմիկայի լաբորատորիայի հետազոտողները տեսողության համար ամենաանվտանգ են ճանաչել Verdana համակարգչային տառատեսակը։
    Գիտնականների կարծիքով՝ Verdana տառատեսակով տեքստերը կարդալիս աչքի մկանները ամենաքիչն են լարվում։ Դա թույլ է տալիս խուսափել կարճատեսությունից ու համակարգչային տեսողության սինդրոմից, որն առաջանում է համակարգչի դիմաց շատ ժամանակ անցկացնող մարդկանց մոտ։
    Գիտնականները նաև նշել են, որ աչքերի համար տառերի օպտիմալ չափը 10–12–է։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
    Նշենք, որ Verdana տառատեսակը 1996թ. ստեղծել է նկարիչ Մեթյու Քարտերը՝ Microsoft ընկերության համար։
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 20.08.2010, 03:40:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ինչուիկ (20.08.2010), Հայուհի (14.09.2010), Հարդ (20.08.2010), ՆանՍ (20.08.2010)

  9. #172
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսողության համար ամենաանվտանգ տառատեսակը Verdana–ն է



    ԱՄՆ–ի Տեսողական էրգոնոմիկայի լաբորատորիայի հետազոտողները տեսողության համար ամենաանվտանգ են ճանաչել Verdana համակարգչային տառատեսակը։
    Գիտնականների կարծիքով՝ Verdana տառատեսակով տեքստերը կարդալիս աչքի մկանները ամենաքիչն են լարվում։ Դա թույլ է տալիս խուսափել կարճատեսությունից ու համակարգչային տեսողության սինդրոմից, որն առաջանում է համակարգչի դիմաց շատ ժամանակ անցկացնող մարդկանց մոտ։
    Գիտնականները նաև նշել են, որ աչքերի համար տառերի օպտիմալ չափը 10–12–է։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
    Նշենք, որ Verdana տառատեսակը 1996թ. ստեղծել է նկարիչ Մեթյու Քարտերը՝ Microsoft ընկերության համար։
    Կարծես թե տարբերություն եմ զգում հիմա և այլևս աչքերի լարվածություն չկան Եթե կան անձիք ովքեր ուզում են փոխել տառատեսակը և չափսը, ահա խնդրեմ Google Chrome-ից օգտվողների համար՝
    Tools > Options > Under the Hood-ի տակ Web Content բաժնում սեղմում եք Change font and language settings հետո փոխում տառատեսակները և դրանց չափսերը:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 20.08.2010, 04:22:

  10. #173
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալու բան առանձնապես չկա: Պարզապես իրոք գոյություն ունեն Նոկիայի որոշ տիպի մարտկոցներ (իհարկե՝ ոչ օրիգինալ), որոնք երբեմն կարող են պայթել:
    Sony Vaio նոտբուկերի պարտիա կար, որ մարտկոցը պայթում էր լիցքավորման ժամանակ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #174
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում հայտարարվել են «Միսս մայրցամաք-7» մոդելների մրցույթի հաղթողների անունները
    Երեւանում ավարտվեց «Միսս մայրցամաք-7» մոդելների մրցույթ-փառատոնը։ Մրցույթին, որը տեղի ունեցավ օգոստոսի 15-27-ին, մասնակցեեցին աշխարհի 23 երկրների մոդելներ` Իտալիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հարավային Կորեայից եւ այլն:

    Ամփոփիչ փուլը կայացավ օգոստոսի 26-ի երեկոյան. Աղջիկներն իրենց գեղեցկությունը երեւանյան հանդիսատեսին ցուցադրեցին իրենց երկրների ազգային տարազով, այնուհետեւ պոդում բարձրացան երեկոյան զգեստներով: Իսկ արդեն վերջում, հայ հանդիսատեսը «նոկաուտի» ենթարկվեց գեղեցկուհիներին տեսնելով բիկինիներով:

    Պոդիումում իշխում էր աչքերի փայլը, գեղեցկուհիների շքեղ հագուստները եւ դահլիճն ամեն անգամ քարանում էր` հերթական գեղեցկուհուն սպասելիս: Իսկ անակնկալները հետեւում էին մեկը մյուսին: Այսպես. Ռուսաստանը ներկայացնող մոդել Նատալիան ամառային այս եղանակին պոդիում բարձրացավ շքեղ մուշտակով եւ բեմում մնաց շուրջ 20 րոպե: Կարելի է պատկերացնել գեղեցկուհու այն տանջանքները, որոնք նա կրեց հանդիսատեսին գոհացնելու համար: Իսկ իտալուհի Ջուլիան հագել էր մարմինը կիպ գրկող սեքսուալ կարճ շրջազգեստ` Իտալիայի դրոշի գույներով:

    Մի խոսքով, ժյուրին լուրջ ընտրության առաջ էր կանգնած: Վերջապես դահլիճը քարացավ, երբ եկավ հաղթողի անունը հրապարակելու պահը: Առաջին տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող գեղեցկուհին, 2-րդ տեղը` Ուկրաինան, 3-րդ տեղը` Ռումինան, 4-րդ տեղը` Բելառուսը եւ վերջապես լավագույն 5-յակը եզրափակեց ռուսաստանցի Նատալիան: Բացի այդ, ժյուրին որոշեց առանց մրցանակի չթողնել թուրք գեղեցկուհուն, ով արժանացավ լավագույն ազգային տարազ մրցանակին:

    Նշենք, որ մրցույթի կազմակերպիչները հնարավորություն տվեցին աղջիկներինոչ միայն իրենց գեղեկցությամբ հմայել երեւանյան հանդիսատեսին, այլեւ մասնակցել ֆոտոնկարահանումների: Նրանց այցելել էին Սեւան, Գառնի ու Գեղարդ եւ շատ տպավորված էին: Ի դեպ, գեղեցկուհիները հանդիպել էին Երեւանի քաղաքապետին, Արարատի եւ Կոտայքի մարզպետներին:

    http://news.am/arm/news/28948.html

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.08.2010), tikopx (31.08.2010), ՆանՍ (27.08.2010)

  13. #175
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոսկվայում հայ կինը դանակահարել է իր հայրենակիցներին և փախուստի դիմել


    Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, ով կենցաղային վեճի ժամանակ դանակի հարվածներ է հասցրել իր 4 ծանոթներին:
    Վեճը տեղի է ունեցել զարդեղենի պատճառով:

    Երկուշաբթի մոսկովյան բնակարաններից մեկում բռնկվել է ընտանեկան վեճ, որն ավարտվել է դանակահարությամբ: Հարևանները, օգնության ճիչեր լսելով, անմիջապես ահազանգել են` զանգելով ոստիկանություն, հաղորդում է Интерфакс-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:

    Հանցանքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը դանակով չորս մարդու է վիրավորել, մասնավորապես` Մոսկովյան շրջանի 42-ամյա բնակչին, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի 32-ամյա բնակչուհուն և նրա 13-ամյա որդուն: Տղային որովայնի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսների վնասվածքների մասին առայժմ չի հաղորդվում:

    «Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բոլոր տուժածները հայ են, իսկ դանակահարություն իրականացրած անձը ՀՀ-ի քաղաքացի է, ով փախուստի է դիմել դեպքի վայրից»,- հաղորդում են ոստիկանությունից:
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.08.2010), Smokie (31.08.2010), tikopx (31.08.2010)

  15. #176
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չի դիմացել այծի գայթակղությանն ու բռնաբարել է խեղճ կենդանուն


    Թուրքիայում այծի բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա Յ.Գ.-ն:

    Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Մարմարիսի շրջանի Իչմելեր ավանում: 1 տարեկան էգ այծի տերը` Ֆաթմա Ջ.-ն, հանցանքի պահին բռնացրել է Յ.Գ.-ին և զանգահարել ոստիկանություն:

    Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Յ.Գ.-ին:

    Հարցաքննության ընթացքում 33-ամյա զոոֆիլը հայտարարել է, որ երբ տեսնում է կենդանիներին, իրեն չի կարողանում կառավարել:

    Հավանաբար, հանցագործի զոհերի թվում կան նաև ուրիշ կենդանիներ:

    Tert.am

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (02.09.2010), Life (01.09.2010), matlev (01.09.2010), ministr (02.09.2010), Smokie (06.09.2010), s_hrayr (01.09.2010), VisTolog (01.09.2010), Հայուհի (14.09.2010), Ձայնալար (01.09.2010), Շինարար (01.09.2010), Ռուֆուս (01.09.2010)

  17. #177
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հլա էծի դավոլնի մռութը նայեք )))))
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (02.09.2010), matlev (01.09.2010), VisTolog (01.09.2010), Ձայնալար (01.09.2010)

  19. #178
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.08.2010
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Да здравствует наш суд! Самый гуманный суд в мире!»

    Խնդրում եմ ներել ռուսերեն գրառման համար, պարզապես շատ բնորոշիչ է:

    Դեպքը պատահել է ԱՄՆ-ում մոտ մի տարի առաջ, երբ քննվում էր սպանության գործ. կինը սպանել էր ամուսնուն: Ինչպես պարզվեց քննության ընթացքում, կինը շատ էր սիրում իր ամուսնուն, այնքան շատ, որ չէր կարողացել ներել դեպքից մի շաբաթ առաջ իր եփած ճաշի մասին արված դիտողության համար, և...:
    Դատավորները շատ երկար մտածեցին, քննեցին գործը, մի լավ հարցաքննեցին կնոջը, որ "սիրուց դրդված" ամուսնու վերջը տվել էր, և համոզվեցին, որ այդպիսի խոսքերից հետո նա այլ ելք չուներ:Կնոջն արդարացրին:
    Կեցցե' արդարությունը:


    ԱՄՆ-ի մի գիտական լաբարատորիայում հավաքարարը սպանել էր երիտասարդ գիտաշխատողին, որովհետև նա մի քանի օր առաջ իրեն խնդրել էր ավելի ուշ մաքրել իր սենյակը, քանի որ ինքը դեռ աշխատում էր: Այս վիրավորանքը կուլ տալ չկարողանալով, հավաքարարն արյամբ է մքրել իր արատավորված անունը:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (03.09.2010), Smokie (06.09.2010), tikopx (02.09.2010), VisTolog (02.09.2010), Երվանդ (02.09.2010), Հայուհի (14.09.2010), Ձայնալար (02.09.2010)

  21. #179
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրազիլիայում պատգամավորի թեկնածուները էրոտիկ ցուցապաստառներ են փակցրել երկրով մեկ

    Հոկտեմբերի 3-ին Բրազիլիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կանայք որոշել են ձայն հավաքելու համար գործի դնել իրենց բարեմասնությունները:

    Agence France Presse-ի փոխանցմամբ` Քրիստոնեա-աշխատավորական կուսակցությունից պատգամավորության թեկնածու, Տատի անունով հայտնի 30-ամյա երգչուհին Ռիոյի խորտկարաններում տարածել է իր էրոտիկ պատկերով նախընտրական ցուցապաստառները:
    Նման քայլի են դիմել նաև Սան Պաուլոյից խորհրդարանական մանդատի համար պայքարող «ձմերուկ կին» մականունով հայտնի Ռենետա Ֆռայսոնը և «տանձ կին» մականունով հայտնի Սյուելեն Ռոչան:

    Tert.am

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (07.09.2010), Արևածագ (24.09.2010), Ժունդիայի (05.10.2010), Ձայնալար (05.10.2010)

  23. #180
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի կին մոռացել է իր նորածին երեխային ինքնաթիռի զուգարանում
    Բախրեյն-Մանիլա թռիչք կատարող ինքնաթիռում գտնվող կինը ծննդաբերել է հենց ինքնաթիռի զուգարանում`ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը:Կինը թողել է երեխային աղբի ամանում և հեռացել ինքնաթիռից հաջող վայրէջքից հետո:Ցավոք այն մարդիկ ,ովքեր ուղեկցում եին կնոջը չեն նկատել ոչ մի տարբերություն:Երեխային հայտնաբերել են օդանավակայանի աշխատողները,երբ ուշադրություն են դարձրել,որ աղբի ցելաֆոնում ինչ որ բան է շարժվում:Երեխային միանգամից փոխանցել են բժիշկներին, և ըստ նրանց գնահատականի նա չի տուժել:
    Ինքնաթիռի նստարաններից մեկի վրա հայնաբերել են արյան հետքեր, ինչը և թույլ էէ տվել քննիչներին հայտնաբերել նրա մորը:

    Կարևորը լավ ավարտա ունեցել և և երեխան չի տուժել:
    Երեխային անվանել են Ջորջ Ֆրենսիս Ավիաընկորության պատվին:
    ի դեպ ավելացնեմ , այն մարդիկ ովքեր ծնվում են ինքնաթիռում ստանում հատուկ տոմս թռիչքներ իրականացնելու համար երբ ուզեն ինչքան ուզեն այդ ընկերության հաշվին`իրենց իքնաթիռներով, դա ավիաընկերություների համար համարվում է լավ խորհրդանիշ, երբ երեխան ծնվում է ինքնաթիռում
    ես էլ աղբյուրը` ԱՀԱ
    Վերջին խմբագրող՝ tikopx: 14.09.2010, 20:06:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Valentina (14.09.2010), Հայուհի (14.09.2010), Ձայնալար (29.09.2010)

Էջ 12 80-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •